Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով
Դիտել նաև
2026 թվականի հունվարի 1-ից Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը դադարեցվում է
Մետրոյի կայարաններում վերացնում են դրամարկղերը (տեսանյութ)
Երևանի մետրոյում տղամարդը փորձել է ոտնձգություն կատարել փոխհյուպատոսի անչափահաս տղայի նկատմամբ
Մետրոն հրաժեշտ է տալիս ժետոններին
Երևանի մետրոն ապրիլի 24-ին կաշխատի արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է.
«Հարգելի ուղևորներ, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով։ Աշխատանքային ժամերում կլինեն որոշ փոփոխություններ՝ մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար ապահովելով առավելագույն հարմարավետություն։ Դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենի աշխատանքը կսկսվի ժամը 07:00-ից և կշարունակվի մինչև 2025 թվականի հունվարի 1-ի ժամը 02:30-ը։ Խնդրում ենք ուշադիր լինել․ տեխնիկական որոշ հարցերով պայմանավորված՝ դեկտեմբերի 31-ի ժամը 23:45-ից մինչև հունվարի 1-ի ժամը 00:15-ը (30 րոպե) մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում գնացքները կանգառ չեն կատարելու։
Մաղթում ենք ձեզ ջերմ ու հաճելի տոնական օրեր, ինչպես նաև՝ ապահով և հարմարավետ երթևեկություն»։

