Իսրայելի նախարարների կաբինետը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկին Արաղչի․ Հորմուզի նեղուցով նավագնացության հարցերին ցանկացած արտաքին միջամտություն միայն կհետաձգի դրա լիակատար բացումը Մեդվեդև. Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը ընդդիմության դեմ ճնշումների նոր փուլ է
29
ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով․ փաստաբան «Երեւի լավ չեք հետևել հակակոռուպցիոնի հայտարարություններին», «Կակռազ շատ լավ հետևել եմ». լեզվակռիվ ՍԴ-ում Շարունակվում է քաղաքական ուժերի դիմումների քննարկումը ՍԴ–ում. օր 3–րդ Բոլորին լրտես ու դավաճան համարելը բնորոշ է տոտալիտար համակարգերին, Փաշինյանի իշխանությունն այդպիսին է․ Ստեփան Դանիելյան Սրբուհի Գալյանը ՍԴ-ում բացահայտ սուտ խոսեց Թևանյանի գործում պետական գաղտնիք չկա, այդ քրգործի պատճառով խաթարվել է ԲՀԿ-ի ընտրական պրոցեսը Խոսքը ԲՀԿ–ի մասին չէ, խոսքը ընտրողների մասին է. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ–ում Չի կարող ԲՀԿ և 58 հազարից ավելի քաղաքացի տուժել, քանի որ պետական մարմինը չի կարողացել իրականացնել իր պարտականությունները. Օրբելյան ՍԴ–ն շարունակում է քննել 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումները Բանտարկված Հայաստան. Փաշինյանի նացիստական ռեժիմը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Իշխանության ներկայացուցիչները չեն պատժվում անմեղության կանխավարկածը խախտելու համար ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով․ փաստաբան Իսրայելի նախարարների կաբինետը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկին Փաստաբան․ Փաշինյանի համախոհները ստիպված են նրա ագրեսիվ արտահայտությունները արդարացնել «քաղաքական հայտարարություններով» Իրանական հարձակումների հետևանքները․ Քուվեյթը որսացել է երկու բալիստիկ հրթիռ, Բահրեյնում վնասվել է բնակելի շենք ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող տասը իրանական ռազմական օբյեկտների Արաղչի․ Հորմուզի նեղուցով նավագնացության հարցերին ցանկացած արտաքին միջամտություն միայն կհետաձգի դրա լիակատար բացումը «Երեւի լավ չեք հետևել հակակոռուպցիոնի հայտարարություններին», «Կակռազ շատ լավ հետևել եմ». լեզվակռիվ ՍԴ-ում Մեդվեդև. Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը ընդդիմության դեմ ճնշումների նոր փուլ է Շարունակվում է քաղաքական ուժերի դիմումների քննարկումը ՍԴ–ում. օր 3–րդ Բոլորին լրտես ու դավաճան համարելը բնորոշ է տոտալիտար համակարգերին, Փաշինյանի իշխանությունն այդպիսին է․ Ստեփան Դանիելյան Սրբուհի Գալյանը ՍԴ-ում բացահայտ սուտ խոսեց Թևանյանի գործում պետական գաղտնիք չկա, այդ քրգործի պատճառով խաթարվել է ԲՀԿ-ի ընտրական պրոցեսը «Սուխոյ ատկազ». ԿԸՀ-ն մերժում է բոլոր 7 դիմումներն ամբողջությամբ. Վահագն Հովակիմյան Արդարադատության նախարարի համար բացարձակապես էական չէ անմեղության կանխավարկածը. Քաղաքական վերլուծաբան Պայմանագրային զինծառայող է մահացել Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» «Կեղծ ակնկալիքներ». Եվրախորհրդարանում կոչ են արել հրաժարվել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գաղափարից Նիկոլը կալանավորելու է ընդդիմության 3 լիդերներին. պետք է ձևավորել համակարգ ու դիմանալ 1.5-ից 2 տարի «Նոր ուժ» կուսակցությունը դուրս է գալիս ՍԴ-ում մեկնարկած դատական գործընթացից Խոսքը ԲՀԿ–ի մասին չէ, խոսքը ընտրողների մասին է. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ–ում Մարդիկ վիրավորված են, իշխանությունը լկտիություն ցուցաբերեց ընտրություններին. Արման Աբովյան Չի կարող ԲՀԿ և 58 հազարից ավելի քաղաքացի տուժել, քանի որ պետական մարմինը չի կարողացել իրականացնել իր պարտականությունները. Օրբելյան Փամբակ գետում դի է հայտնաբերվել Հերթական անգամ խոստովանեց` Արցախը հանձնել է գիտակցաբար․ Իշխան Սաղաթելյան Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային կազմակերպությունը մտահոգություն է հայտնում Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբ ՍԴ–ն շարունակում է քննել 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումները Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»

Ըստ ամերիկյան Time-ի՝ Էրդողանն իր անձնականը ավելի բարձր է գնահատում իր երկրից, որի արդյունքում տուժում են Թուրքիայի շահերը

Ամերիկյան Time պարբերականը հիշել է Էրդողանին, քանի որ հայտնի է դարձել, որ վերջինս որոշում է կայացրել հանուն իր հարաբերությունների ամրապնդմանը Թրամփի հետ՝ Ռուսաստանին հետ հանձնել  S-400  համակարգերը:

Ինչքան անգրագետ պիտի լինի երկրի առաջնորդը, որ 2.5 միլիարդ դոլար զենքի համակարգի վրա ծախսելուց հետո, այն երբեք չօգտագործի, ամենակարևոր դաշնակիցներին օտարացնի, աշխարհի ամենաառաջադեմ կործանիչ ինքնաթիռների ծրագրից դուրս մղվի, տարիներ շարունակ պատժամիջոցներին դիմանա և ապա վաճառողից գումարը վերադարձնելու խնդրանքով կրկին դիմի, հեգնանքով նշում է ամերիկյան պարբերականը, Էրդողանի մասին։

Ըստ պարբերականի՝ հայտնի է դարձել, որ Թուրքիայի նախագահ  Էրդողանը կցանկանար Ռուսաստանին վերադարձնել ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգը։ Կրեմլը, կարծես, պատրաստ չէ այս հնարավորությունը տրամադրել, ինչը ցույց է տալիս, թե ինչպես է Մոսկվան վերաբերվում դիվանագիտական ​​​​դիրքորոշման այս փոփոխությանը։ Նույնիսկ Պուտինը, ով հայտնի չէ խնդրագրերը խնայողաբար ընդունելով, անհանգստանում է Էրդողանի համար։

Թուրք առաջնորդի իրավիճակը հստակ օրինակ է այն վտանգների, որոնք կարող են առաջանալ, երբ ներքին անձնական,  քաղաքական նկատառումները և անձնական դժգոհությունները գերիշխում են արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության վրա: S-400-ի պատմությունը դառ վառ օրինակներից է:

2016-ին, երբ խռովության արդյունքում քիչ էր մնում Էրդողանը կորցներ սեփական իշխանությունը, նա ոչ միայն վախեցած մնաց հետագա հնարավոր խռովություններից, այլև փորձեց վրեժ լուծել այն երկրներից, որոնք, ըստ իրեն, կանգնած էին այդ խռովությունների հետևում:

Եվ առաջին հերթին, 2016-ին Էրդողանը համոզված էր, որ այդ խռովության հետևում կանգնած էր այն ժամանակվա ԱՄՆ-ի նախագահ  Օբաման:

Հենց այն ժամանակվանից, Էրդողանը որոշեց վրեժ լուծել ամերիկացիներից և հրաժարվեց ՆԱՏՕ-ի շրջանակներում արդիականացնել սեփական բանակը: Իսկ հակաօդային համակարգ որոշեց գնել Պուտինից:

Էրդողանն այն ժամանակ իր այս որոշումը հիմնավորում էր այն հանգամանքով, թե իրեն չհաջողվեց ձեռք բերել ամերիկյան Patriot հրթիռները  իր համար ընդունելի պայմաններով։

S-400-ի գնումը Էրդողանի  պատասխանն էր Արևմտյան դաշինքին, նշում է պարբերականը։ Թուրքական կառավարական լրատվամիջոցները այն ողջունեցին որպես ինքնիշխանության հաստատում, ապացույց այն բանի, որ Անկարան չի ենթարկվելու Վաշինգտոնին։ Ազգայնական ընտրողները, որոնց աջակցությունը Էրդողանին անհրաժեշտ էր իշխանությունը պահպանելու համար, այն ընդունեցին ոգևորությամբ։ Կարևոր չէր, որ ռուսական համակարգը անհամատեղելի էր ՆԱՏՕ-ին ինտեգրված ՀՕՊ համակարգի հետ։ Կարևոր չէր, որ այն իրականում չէր կարող լրացնել Թուրքիայի ՀՕՊ համակարգի բացերը։

Կարևոր չէր, որ դա Թուրքիային  F-35 կործանիչներ գնելուց դուրս թողեց, որի համար թուրքական ընկերությունները արտադրել են ավելի քան 900 բաղադրիչ և, ըստ Պենտագոնի գնահատականների, նախագծի ընթացքում կվաստակեին ավելի քան 9 միլիարդ դոլար։ Կարևորը Էրդողանի համար խորհրդանիշն էր։

Իսկ  խորհրդանիշները, ինչպես գիտի թուրքական քաղաքականության ցանկացած ուսումնասիրող, Էրդողանի մասնագիտությունն են, նշում է ամերիկյան պարբերականը։

S-400   համակարգերը  բերվեցին Թուրքիա  2019 թվականին և այդ ժամանակվանից գործնականում չեն օգտագործվել։ Թուրքիան 2020 թվականին Սինոպի մոտակայքում անցկացրեց մեկ փորձնական արձակում, ապա աննկատելիորեն դադարեցրեց համակարգի փորձարկումները։ Այդ ժամանակվանից այն  չգործարկվեց։ Պարզվեց, որ Էրդողանի կողմից ընտրողներին վաճառված «ինքնիշխանությունը» միլիարդավոր դոլարների արժողությամբ ռուսական սարքավորումներ էին, որոնք, այսօր  ծածկված էն փոշով։

2019 թվականին Վաշինգտոնը հեռացրեց Թուրքիային F-35 կործանիչների գնման ծրագրից՝ կասեցնելով ինքնաթիռների մատակարարումը, որի համար Անկարան արդեն վճարել էր 1.4 միլիարդ դոլար: 2020 թվականի դեկտեմբերին Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի նկատմամբ՝ կտրելով նրա պաշտպանական գնումների գործակալության կապը ամերիկյան ֆինանսական հաստատությունների, ռազմական սարքավորումների և զգայուն տեխնոլոգիաների հետ: Թուրքական պաշտպանական ընկերությունները, որոնք F-35-ի մատակարարման շղթայի անբաժանելի մասն էին կազմում, հայտնվեցին մեկուսացված:

Թրամփի իշխանության վերադարձից հետո, Էրդողանը փորձում է վերականգնել իր հարաբերությունները ԱՄՆ-ի նախագահի հետ:

Սակայն, Թրամփի մտերիմ դաշնակից, Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Թոմ Բարաքը այս ամիս հստակեցրեց, որ Թուրքիան պետք է ամբողջությամբ հրաժարվի S-400-ներից, եթե ցանկանում է վերադառնալ F-35 ծրագրին։

Այսպիսով, այն մարդը, ով մի ժամանակ ցուցադրում էր S-400-ները որպես Թուրքիայի անկախության ապացույց, հիմա, ստիպված կլինի աղաչել Պուտինին, որ այդ S-400-ները  հետ վերցնի։ Կարելի է միայն պատկերացնել, թե ինչպես կընթանա այդ զրույցը։ Պուտինը, որի բանակը կորցնում է տեխնիկա Ուկրաինայում, կարիք չունի օգտագործված S-400-ների, որոնցից նա արդեն իսկ բավականաչափ ունի։ Ինչո՞ւ պետք է նա բավարարի Էրդողանի այս խնդրանքը, հռետորական հարցադրում է անում ամերիկյան պարբերականը ։

Ներքին քաղաքական հետևանքները կարող են լուրջ լինել Էրդողանի համար, նշում է պարբերականը: Նույն ազգայնական հռետորաբանությունը, որը խանգարեց Էրդողանին նահանջել 2017 թվականին, այժմ սպառնում է ցանկացած 180 աստիճանով  շրջադարձ ներկայացնել որպես կապիտուլյացիա: Քաղաքական հակառակորդները կուրախանան: Սա մի նախագահ է, որը զոհաբերել է միլիարդավոր դոլարներ, Թուրքիայի տեղը Արևմտյան դաշինքի ամենակարևոր պաշտպանական ծրագրում և տարիների արդյունավետ հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ՝ այդ ամենը մի զենքի համակարգի համար, որը նա երբեք չի օգտագործել, որից նա այժմ հուսահատորեն ցանկանում է ազատվել, և որի համար նա կարող է նույնիսկ փոխհատուցում չստանալ:

Փաստը մնում են փաստ, որ  S-400-ի գնումը պայմանավորված էր վիրավորված հպարտությամբ և ներքաղաքական հաշվարկներով, այլ ոչ թե ռազմավարական տրամաբանությամբ, նշում է պարբերականը։ Այն թանկ նստեց Թուրքիայի վրա՝ ֆինանսների, դաշինքների և կարևորագույն ռազմական տեխնոլոգիաների հասանելիության առումով։ Եվ եթե Էրդողանին հիմա հաջողվի վերականգնել  կորցրածը, նա անպայման կապացուցի, որ այս ամբողջ դրվագը պատմական սխալ էր, որը ավելի իմաստուն առաջնորդը երբեք թույլ չէր տա։

Սակայն, ըստ պարբերականի, թուրքական ընդդիմությունը թույլ չի տա, որ ընտրողները մոռանան սա։ Եվ ոչ էլ որևէ մեկը, ով հետևում է այս  ազգի արտաքին քաղաքականությանը, որը տարիներ շարունակ դարձել է  մեկ մարդու եսասիրության պատանդը, վերջում եզրափակում է ամերիկյան պարբերականը։

Մեր կողմից ավելացնենք, որ ամերիկյան այս պարբերականը հավանաբար չի ճանաչում Հայաստանի այսօրվա գործող ղեկավարին: Քանզի, եթե մանրամասն ուսումնասիրեր վերջինիս գործնեությունը, ապա կտեսներ, որ նա հեռու չի գնացել Էրդողանի մտածողությունից, ավելին նրանք իրար հետ արդեն հատուկ քաղաքական քիմիայով են կապված: Մեկը ձերբակալում է Ստամբուլի քաղաքապետին, կորուպցիայի պատրվակով, մյուսը կրկնում է նույնը Գյումրիում:

Այլ խնդիր է, որ ամերիկյան պարբերականին հավանաբար ավելի հետաքրքիր է եղել ուսումնասիրել մեծ երկրի օրինակը, քանի որ հավանաբար նրա դերն ու ազդեցությունը ավելին է, քան Հայաստանինը:

Սակայն ակներև է, որ տարբեր երկրների գավառական և հետադիմական ղեկավարները, նույնիսկ տարբեր շահեր ունեցեղները, կարողանում են իրար հետ «լեզու գտնել», քանի որ իրենց տեսակով են իրար նման և դրանով են իրար դառնում հարազատ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>