Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան
13
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ

Ի՞նչ էի անում. Կարե՛ն Դուրգարյան, եղբորդ էի իջեցնում Ալեքսանդր Առաջին Ջուղայեցու շիրիմից. տեր Վրթանես

Դեկտեմբերի 18-ին Վեհափառ Հայրապետն առաջին անգամ Վեհարանից դեպի Մայր տաճար քայլեց ոչ թե ժողովրդի խոնարհ շարքերի, այլ ԱԱԾ ծառայողների, ոստիկանների, քաղաքացիական համազգեստով ոստիկանների թողած միջանցքով։

Իսկ Հայ Առաքելական եկեղեցու գահակալ առաջնորդի կողքին ու նրա համար եկեղեցու բակում այդ օրը հոգևոր դասն էր, բազմաթիվ քաղաքացիներ, որոնք հասկանալով, թե ինչի կարող է հանգեցնել մի քանի եպիսկոպոսների՝ անհասկանալի հայտարարությունը, եկել էին պաշտպանելու եկեղեցին ու հենց դրանով՝ նաև իրենց։

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանեսն այդ օրը ևս եկեղեցու բակում էր․ փորձում էր կասեցնել արագորեն եկեղեցու բակում հավաքված ու նույն եկեղեցու գահակալի հեռացումը պահանջողների «գրոհը»։

Ամիսներ շարունակ հոգևորականն արդեն իսկ թիրախավորվել էր եկեղեցու կողքին լինելու ու այդ մասին չթաքցնելու համար, սակայն տոկուն էր մնացել, բայց դեկտեմբերի 18-ին Տեր Վրթանեսի «սիրտը չդիմացավ»․ սրտամկանի ինֆարկտ ախտորոշմամբ նրան տեղափոխեցին Էջմիածնի բժշկական կենտրոններից մեկը, որտեղ կատարեցին ստենտավորում։

168am-ն այցելել է հոգևորականին, զրուցել նրա հետ դեկտեմբերի 18-ի իրարանցման, եկեղեցու շուրջ կատարվողի, հոգևորականներին անվանարկելու իշխանական ու իշխանամերձ շրջանակների քարոզչության մասին։

Տեր Վրթանեսի տպավորությամբ՝ հայտարարություն տարածած ու Մայր Աթոռ եկած եպիսկոպոսները և այն խուլիգանախումբը, որը հայտնվել էր զանգակատան տակ, ուղղորդվում էին Նիկոլ Փաշինյանի կողմից։

«Այդ խմբին ուղեկցողները շատ ագրեսիվ էին բոլորի նկատմամբ․ իսկ զանգակատան տակ հայտնված խմբից զգացվում էր ալկոհոլի հոտը։ Երեք խմբեր էին իրենց ագրեսիվ պահվածքով. նկատելի էր Թալինի քաղաքապետը, Գյումրիի Տնտեսագիտականի ռեկտոր Կարեն Պետրոսյանը՝ իր ենթականերով, և Ալեքսանդր Կաթողիկոսի տապանաքարին բարձրացած անձը, որին նախկինում չեմ ճանաչել»,- հիշեց Տեր Վրթանեսը։

Մեր դիտարկմանը, որը այդ անձը Վրեժ Դուրգարյանն է՝ Օպերայի և բալետի ազգային թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի եղբայրն ու համատեղությամբ օգնականը, որն, ըստ Կարեն Դուրգարյանի, բարձրացել էր այնտեղ օդափոխվելու, Տեր Վրթանեսն արձագանքեց նկատառմամբ, որ Վրեժ Դուրգարյանը ձեռքով հրահանգավորել է մարդկանց։ Այո, և դա ակնհայտ երևում է տեսանյութում:

«Նա անսթափ վիճակում էր, ձեռքով ասում էր՝ հրեք, բացեք, մտեք ներս, ես ուղղակի ինքս էլ բարձրացա, որ իջեցնեմ Կարեն Դուրգարյանն ասում է՝ բա Տեր հայրն ի՞նչ էր անում, եղբորդ էի իջեցնում Ալեքսանդր Առաջին Ջուղայեցու շիրիմից և չէի ուզում թույլ տալ, որ նա հրահրի ամբոխին՝ կոտրել Թիֆլիսի Սուրբ Ստեփանոս կանանց մենաստանի մայրապետի կողմից Խրիմյան Հայրիկին նվիրած մշակութային մեծարժեք դուռը»,- մանրամասնեց նա։

Քանի որ այս օրերին տեղեկություններ են տարածվում, թե Նիկոլ Փաշինյանն առաջիկա Կիրակի կգա Մայր Աթոռ, Տեր Վրթանեսից հետաքրքրվեցինք՝ այս պարագայում, ո՞րը պետք է լինի հոգևորականության և Մայր Աթոռի դիրքորոշումը։

«Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի միջամտելու եկեղեցու գործերին, ուժով մտնել եկեղեցի Փաշինյանն ինչի համար ընտրություններին քվե է ստացել, թող այդ պարտականությունները կատարի, խոստումները, որ տվել է՝ Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայից սկսած․․․և խաբել է։

Եթե ինքը կփորձի ներխուժել Մայր Աթոռ, կհայտնվի օրենքից դուրս վիճակում, և ցանկացած միջադեպ, որ տեղի ունենա, իր պատասխանատվությամբ կլինի,- ասաց նա, ապա անդրադառնալով Վեհափառին կալանավորելու մասին լուրերին՝ հավելեց,- Վեհափառի կալանավորումն իր վիճակն ավելի կվատացնի թող ինքը սխալ հաշվարկով չանի, իր շուրջ եղող քծնողների, կոմպրոմատավորների խոսքերին չհավատա, որոնք իրեն նաև հրահրում են Վեհափառի դեմ։ Վեհափառը չունի Ստյոպա Սաֆարյանի, Տարոն Չախոյանի, Վահագն Ալեքսանյանի․․․ և իրենց ենթակայությամբ գործող այլոց աջակցությունը, բայց Վեհափառն ունի ուխտապահ եկեղեցական դասի ու ժողովրդի մեծ մասի աջակցությունը։ Թող վարչապետը մնա իր վարչապետական պարտականության շրջանակներում և փորձի կատարել այն խոստումները, որոնք տվել է ու դեռ չի արել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>