Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
11
ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Պատերազմ Արցախում
ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը հայ–վրացական չհայտարարված տնտեսական պատերազմի պատճառ դարձել

Նիկոլ Փաշինյանի միակ խնդիրն իր իշխանությունը պահելն է, որպեսզի կարողանա անձնական անվտանգության ապահովման հարցը լուծել։ Նա այդ առումով ապավինում է ԵՄ–ին, Թուրքիային ու Ադրբեջանին (Թրամփի վարչակազմին Նիկոլի իշխանությունը չի հետաքրքրում)։ Վերջինից նա «խաղաղության» թուղթ է խնդրում, Թուրքիայից՝ միջնորդություն և «պապայություն», ԵՄ–ից՝ փող և ընտրակեղծիքների գնալու «դաբրո»։ Փոխարենը Փաշինյանը պատրաստակամություն է հայտնում Հայաստանի հաշվին զիջումների գնալ։ Ամեն ինչ հենց այդպես էլ ընթանում է։

Թուրքիան նախապայմաններ է դրել ու հերթով ստանում է դրանց բավարարումները։

Ադրբեջանը Արցախը ստանալուց հետո անցել է նոր պահանջների ու էլի հերթով ստանում է ուզածը։

ԵՄ–ին Հայաստանը հետաքրքրում է որպես հակառուսական մանրադրամ։ Եվրաչինովնիկները Վրաստանում անհաջողության մատնվեցին այդ հարցում, բայց Հայաստանում կարողանում են այդ թեմայով օգտագործել Նիկոլ Փաշինյանին՝ դիմացը խոստանալով Հայաստանում ցանկացած հակաժողովրդավարական գործընթաց գնահատել որպես ժողովրդավարության գագաթնակետ։

ԵՄ–ի հակառուսական քաղաքականության շրջանակներում Հայաստանը վերջերս հակավրացական բանաձևի կողմ քվեարկեց, ինչը որոշակի լարվածություն է առաջացրել հայ–վրացական հարաբերություններում, թեև դրանից առաջ էլ արդեն խնդիրներ կային։ Այդ խնդիրներն այժմ դրսևորվում են տնտեսական հարաբերություններում։ Վրաստանը կրկնակի թանկացրել է բեռնափոխադրումների տեղափոխման սակագները և՛ երկաթուղային, և՛ բեռնատար ավտոմեքենաների մասերով։

Մեր ունեցած տեղեկություններով՝ յուրաքանչյուր բեռնատար, որը պետք է Վրաստանի տարածքով բեռ տեղափոխի Հայաստան, ենթարկվում է նաև ոչ ֆորմալ հարկման՝ ամեն մի «ֆուռից» 800 ԱՄՆ դոլարի չափով։ Ուշագրավն այն է, որ Հայաստան մտնող բեռնատարի հետ կապված խնդիրները Վրաստանում կարգավորվում են Հայաստանում։ Հայտնվում են ինչ որ մարդիկ, ովքեր պատրաստակամություն են հայտնում 800 դոլարի դիմաց անել այնպես, որ բեռնատարը Վրաստանից առանց խոչընդոտների ու առանց քաշքշուկների մտնի Հայաստան։ Նման տեղեկությունները գալիս են հայկական բիզնես դաշտից։ Եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա հազիվ թե Հայաստանի պետական կառույցները տեղյակ չլինեն դրանից։ Եթե տեղյակ չեն, ապա դա վատ է։ Իսկ եթե տեղյակ են ու քայլեր չեն ձեռնարկում, ապա դա ավելի վատ է։ Ու շատ ավելի վատ է, եթե տեղյակ են ու իրենց անտեղյակի տեղ են դնում, ինչը նշանակում է, որ գործ ունենք կոռուպցիոն մեծ շղթայի հետ։

Ամեն դեպքում արձանագրենք, որ հայ–վրացական տնտեսական կապերի մեջ լուրջ խնդիրներ են առաջացել «դիվերսիֆիկացվող» Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում։ Փաստորեն, Նիկոլի «ինքնիշխան» գծի համաձայն՝ պետք է կորցնել բարեկամներին և ապավինել Թուրքիայի, Ադրբեջանի բարեհաճությանը, ինչպես նաև ԵՄ–ի կեղծ ժպիտներին ու խոստումներին։ Իսկական խայտառակություն։

Կորյուն Մանուկյան
7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>