Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան
13
Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Պատերազմ Արցախում
Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի

Նենգությամբ, պառակտությամբ կգան Սուրբ Էջմիածին՝ ամոթահար ու գլխիկոր կհեռանան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը գրում է․

«Աստվածակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ հանուր հայության հոգևոր կենտրոն Սրբություն Սրբոցն անսասան է՝ իր ազգընտիր և Օծյալ Սրբազնագույն Վեհափառ Հայրապետով: Ծանր փորձության միջով ենք անցնում ազգովին. Աստված մեզ ապավեն ու զորավիգ: Յուրաքանչյուրս պատասխան ենք տալու մեր խղճի, մեր ազգի, Հայոց պատմության առջև. յուրաքանչյուրս ներկայանալու ենք Ամենակալ Աստծո ահեղ դատաստանին:

Պատմական է թե՛ մեր նվիրումն ու հավատարմությունը, մեր սուրբ ուխտի պահպանումը, թե՛ մեր վատահոգությունն ու դավաճանությունը… Որպես հոգևորական, որպես մի համեստ հայ քրիստոնյա երախտագիտությունս եմ հայտնում իմ սիրելի ազգակիցներին, որ այսօր ուխտի էին եկել Մայր Աթոռ՝ իրենց սրտագին աղոթքը մատուցելու Մայր Տաճարում և որպես Եկեղեցի Հայկական իրենց նվիրումն ու հավատարմությունը հայտնելու առ Հայոց Հայրապետը և մեր եկեղեցական նվիրական կարգն ու կանոնը: Իմ շնորհակալությունն եմ հայտնում պետականամետ մեր պատվարժան պատգամավորներին և քաղաքական ու հասարակական գործիչներին, ովքեր պատասխանատվության բարձր գիտակցությամբ, հանուն Մայր Եկեղեցու ինքնիշխանության, ազգային համերաշխության ու միասնության անեղծ պահպանման, աղոթքի էին եկել Մայր Աթոռ:

Իմ շնորհակալությունն եմ հայտնում նաև արժանապատիվ ոստիկաններին, ովքեր Սրբավայրի հանդեպ պատշաճ ակնածանքով ու բարեպաշտությամբ իրականացրեցին իրենց ծառայությունը: Իմ ջերմագին շնորհակալությունն եմ հայտնում նաև մեր սիրելի լրագրողներին, ովքեր նախանձախնդիր ու նվիրումով կյանքի են կոչում իրենց կարևորագույն առաքելությունը՝ լուսաբանելով և ճշմարտությունը ամենքիս հասանելի դարձնելով՝ ի շահ մեր երկրի, մեր ազգի և ի փառս մեր Սուրբ Եկեղեցու: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, սիրելիներ, որոնք նենգությամբ, կանոնազանցությամբ ու պառակտությամբ կգան Սուրբ Էջմիածին՝ քրիստոսակերտ այս Մայր Աթոռից ամոթահար ու գլխիկոր կհեռանան: Թող Ամենազոր Աստված առատապես օրհնի մեր բնօրրան Մայր Հայրենիքը, անսասան պահի ու պահպանի Հայոց պետությունն ու պետականությունը: Թող հար ապրի ու բարգավաճի Ազգս հայոց՝ իր Մայր Աթոռից հանապազ բխող սիրով, հույսով, հավատքով ու լույսով զորեղացած ու պայծառացած»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>