Ո՞նց է լինում, որ «մեր ձևով» ասելու համար մարդ է կալանավորվում․ խուլիգանական հարձակում գործածներին չեն կալանավորում․ փաստաբան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․
«Հանրային գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի վնասվածքները փորձագետը գնահատել է իբրև թեթև այն դեպքում, երբ նա ստացել է կոտրվածք․
Ավելին, նրա վրա հարձակվողներին ազատ են արձակել դատարանի դահլիճից, երկուսի նկատմամբ կիրառվել է ընդամենը վարչական հսկողություն։
Ո՞նց է լինում, որ «մեր ձևով» ասելու համար մարդ է կալանավորվում, 3-4 տարի առաջ հայտնած կարծիքի համար Միքայել Սրբազանն է կալանավորվում, ընտրական գործընթացի ժամանակ աղմուկի համար կալանավորվում է Վեհափառի եղբայրը, օրը ցերեկով մասկաներով, պետհամարանիշ փոխելով մարդու վրա խուլիգանական հարձակում գործածներին չեն կալանավորում։
Ընդ որում ՔԿ-ն հենց կալանք է միջնորդել, բայց դատարանը մերժել է, էդպես ո՞նց է լինում, արդարության տեսանկյունից դա նորմա՞լ է»։

