Զվարթնոց թաղամասի «բարեկարգ» ճանապարհի մասին (տեսանյութ) ՔՊ-ն պատրաստել է մի շարք թանկացումների «նվերների» փաթեթ Միքայել Սրբազանը շատ վտանգավոր կերպար է Փաշինյանի համար. Ստեփան Դանիելյան (տեսանյութ)
11
Նիկոլ Փաշինյանը լիբերալ-ֆաշիստների խամաճիկն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Յուրաքանչյուրի հետևում կոմպրոմատ կա․ ամեն մեկն իր անձնական հարցն է լուծում. քննարկում (տեսանյութ) Հայաստանն այսօր գտնվում է Ադրբեջանի ազդեցության գոտում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ով է Նիկոլի սրտի «կաթողիկոսը» (տեսանյութ) Վազգեն Միրզախանյանը շատ լավ գիտի, որ Նիկոլ Փաշինյանի աչքը մտնելու համար պետք է քծնել Թուրքիային ու Ադրբեջանին Թրամփը Politico-ին նշել է, որ Զելենսկին պիտի նոր ընտրություններ անցկացնի, և խոսել է Եվրոպայի ապագայի մասին (տեսանյութ) Ճեղքվածքներ ունեցող Երևանի քաղաքապետարանում ճոխ պարգևավճարներ կլինեն․ «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ (տեսանյութ) Ինչպես Շիրակը դուրս բերել աղքատության ճիրաններից․ ինչու է Սյունիքը ամենահարուստ մարզը Նողկալի է, որ սույն բանդային միացել են նաև իրենց եռակի օծումը ոտնահարված և մերժած «հոգևորականներ»․ սրբազաններ Հրաժարվել եմ որևէ ցուցմունք տալուց. Իշխան Սաղաթելյան Պատերազմ Արցախում
Այս փորձությունից մենք ելնելու ենք բացճակատ. Արմեն Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին շատ բարձր վստահություն է վայելում.սոցիոլոգ Հայոց Եկեղեցին «կանոնադրություն չունի» անհարկի պնդումը ճշմարտության և իրականության հետ որևէ աղերս չունի. Մայր Աթոռ Փոքր մարդը մեծ պաշտոնում իրական սպառնալիք է. «Փաստ» Զվարթնոց թաղամասի «բարեկարգ» ճանապարհի մասին (տեսանյութ) Փաշինյանը մի հայտարարություն է արել, որը սենսացիոն է «Սրանցով է աղանդավոր Նիկոլը «մաքրում» մեր եկեղեցին»․ Գագիկ Համբարյան Երևանի իշխանություն՝ Բաքվի խանի մանդատով․․․ Նվազագույն ժողովրդականություն վայելող մարդը խոսում է ժողովրդի անունից ՔՊ-ն պատրաստել է մի շարք թանկացումների «նվերների» փաթեթ Հայերին դրդում են «դավանափոխության». փորձագետը՝ եկեղեցու քաղաքական գործոնի մասին ՔԿ-ն հաստատում է՝ խուզարկություններ են իրականացվում Արցախի ներկայացուցչության շենքում Նիկոլ Փաշինյանը լիբերալ-ֆաշիստների խամաճիկն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Մայր Աթոռը կրկին կոչ է անում 10 եպիսկոպոսներին վերադառնալ կանոնական դաշտ 18-ամյա Միխայել Պոլգովը որոնվում է որպես անհետ կորած 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ենթակա հաստիքների թիվը և համալրման կարգը. ՊՆ Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը. «Փաստ» Շատ ավելին, քան սխալը.... «Փաստ» Միքայել Սրբազանը շատ վտանգավոր կերպար է Փաշինյանի համար. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ուշադիր լսի՛ր, այ «թրքասեր՝ դե գնա Եռաբլուր․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Նիկոլի նախարարի համար 200 հազար ԴՈԼԱՐԸ յաման թիվ չէ Դրսերում ապրող նիկոլականները հրաժարվում են գալ ու ապրել Նիկոլի կողմից կառավարվող երկրում Յուրաքանչյուրի հետևում կոմպրոմատ կա․ ամեն մեկն իր անձնական հարցն է լուծում. քննարկում (տեսանյութ) Միջազգային հեղինակավոր գործիչները նախազգուշացնում են՝ «Հայաստանում Եկեղեցին վերացնում են» Վազգեն Միրզախանյանը իր վրա է վերցրել տիրադավ եպիսկոպոսների կուրացիան եւ խոստացել է նոր «դավաճաններ» հավաքագրել «Նիկոլ դավաճան». Բեռլինում հայկական համայնքի բողոքի ակցիան՝ ընդդեմ Փաշինյանի Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել Միքայել սրբազանի պաշտպանների բողոքները Չկա գործ` կա կալանք, կա քաղաքական հետապնդում. Արամ Վարդևանյան Մայր Աթոռը պատրաստ է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են Հայոց ցեղասպանության վավերագրերի ուսումնասիրությանը. Վեհափառ «200 հազար դոլարանոց տունն ի՞նչ է, որ ես 20 կամ 10 տարի հետո չպետք է ունենամ». Գալյանը՝ լրագրողներին

Փոքր մարդը մեծ պաշտոնում իրական սպառնալիք է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետական համակարգերի ամենամեծ վտանգը միայն արտաքին թշնամին չէ։ Ամենամեծ վտանգը հաճախ հենց ներսում է՝ այնտեղ, որտեղ իշխանությունը հանդիպում է փոքր առաջնորդի։ Նման «հանդիպումները» պատմության ընթացքում բազմիցս վերածվել են աղետի՝ ստեղծելով բռնության, ապակառուցողական և ազգային թուլացման աննկարագրելի շղթաներ։ Պատմությունը անողոք հիշեցնում է՝ պետությունները կործանվում են ոչ միայն դրսից, այլ նաև հաճախ փլուզվում են ներսի փոքրությունից։

Հռոմի ուշ կայսրությունում ամեն ինչ սկսվեց փոքր մարդկանց մեծ իշխանության առջև կանգնելու պահից։ Կայսրության ներսում իշխանությունը բաժանվեց այնպիսի մարդկանց միջև, ովքեր ունեին ավելի մեծ հավակնություններ, քան կարողություն։ Փոքր հրամանատարները ստացան մեծ լծակներ, և հենց այդ անհամաչափությունն էր, որ քայքայեց կայսրության ողնաշարը։ Ֆրանսիական հեղափոխությունից հետո ստեղծվեց նույնօրինակ իրավիճակ. ինքնահռչակ «մեծ նպատակները» թղթի վրա գեղեցիկ էին, բայց դրանք իրականություն դարձնելու լծակները ընկնում էին անհանդուրժող, վախերով առաջնորդվող մարդկանց ձեռքը։ Արդյունքում ստեղծվեց սարսափի մի ամբողջ մեքենա, և պատմությունը կրկին արձանագրեց՝ չափից մեծ իշխանությամբ չափից փոքր մարդիկ միշտ ստեղծում են չափից մեծ վնաս։ Վերջին Ցին դինաստիայի օրինակը ևս նման դաս է տալիս. պետությունը, չթուլանալով միայն արտաքին ճնշումների պատճառով, ներսից վերածվեց փափուկ, անկառավարելի մարմնի, երբ իրական ղեկավարը ստվերային խմբերն էին՝ անձնական շահերով և ոչ պետական մտածողությամբ։

Խորհրդային Միության փլուզման պատճառներից մեկը ոչ միայն արտաքին ճնշումներն էին կամ տնտեսական դժվարությունները, այլև ներքին կառավարման լրջագույն հիվանդությունն էր՝ այն հանգամանքը, որ փոքր մարդիկ հայտնվեցին կենտրոնական կառավարման համակարգում։ Այս փոքր մարդիկ, որոնց հոգևոր, մտավոր և էթիկական չափերը և կարողությունները շատ հաճախ չհամապատասխանեցին ստանձնած լիազորություններին, սկսեցին ղեկավարել ոչ թե պետական, այլ անձնական նեղ շահերով՝ վերածելով պետության ինստիտուցիոնալ մեքենան իրենց սեփական փոքր աշխարհիկ շահերի արտացոլման ինստիտուցիոնալ կառույցի։ Երբ նման մարդիկ հայտնվում են համակարգի վրա ազդեցիկ դիրքերում, ձևավորվում է էութաբանական ճգնաժամ. համակարգը կորցնում է ներքին կարգը, պատասխանատվությունը դառնում է պատահականության առարկա, իսկ պետական ինստիտուտների գործողությունը ենթարկվում է մեկուսի կամ անձնական շահերին։ Արդյունքում պետությունը դառնում է խոցելի՝ ոչ թե արտաքին վտանգների, այլ ներքին համակարգային կոռուպցիայի և ինստիտուցիոնալ քայքայման միջոցով։

Այս ներքին անկայունության հետևանքով իշխանությունը վերևից դառնում է անզոր. կենտրոնական օղակների ղեկավարների և ստորին օղակների «փոքր առաջնորդների» անպատասխանատվությունը վերածվում է ամբողջ կառավարման հիերարխիայի ճեղքի, և հենց այդ ճեղքն է սկսում խեղաթյուրել պետականության ողնաշարը։ Արդյունքում ձևավորվում է մի իրավիճակ, երբ պետությունը ոչ թե պարզապես վատ է կառավարվում, այլ էութաբանական մակարդակով կորցնում է իրեն՝ ներքին անորոշությամբ:

Երբ փոքր մարդն ընտրվում է երկրի առաջնորդ, հաճախ պետության ինստիտուցիոնալ կառույցները պատկերացնում է որպպես իր անձնական սեփականությունը։ Նա սկսում է վերաբերվել իշխանությանը ոչ թե հանրային ծառայության, այլ անձնական վերահսկողության տեսանկյունից: Նույնը հաճախ վերաբերում է նաև մյուս պետական ինստիտուցիոնալ կառույցների ղեկավարներին. երբ նրանք նշանակվում են ղեկավար պաշտոններում, նրանց տեսլականում ինստիտուցիոնալ կառույցը կարծես դառնում է սեփականություն, աշխատակիցները՝ գործիք, և ցանկացած վարչարարական կամ կադրային որոշում փոխարինվում է սեփական շահերով կամ անձնական հայեցակարգով։ Սա մեր ինստիտուցիոնալ կառավարման հիմնական հիվանդություններից է, և այն շարունակում է ներսից թուլացնել պետության ողջ համակարգը։

Փոքրությունը, երբ զուգորդվում է իշխանության հետ, անխուսափելիորեն ծնում է ճնշում, անհիմն որոշումներ, ինստիտուցիոնալ թուլացում և, վերջիվերջո, պետականության կորուստ։ Փոքր մարդը չի գործում որպես հասարակության առաջնորդ ղեկավար. նա դառնում է համակարգային բռնության կենտրոն՝ սպառնալով պետության ողջ ողնաշարին։ Երբ պատասխանատու պաշտոնը վստահվում է ոչ թե չափ ունեցող մարդկանց, այլ պատահական, չկայացած անհատների, պետությունը սկսում է տուժել նույն ախտից. երբ պաշտոնը մեծ է, իսկ մարդը՝ փոքր, պետությունն է փոքրանում, երբ պաշտոնը պահանջում է չափ, իսկ մարդը չունի չափ, համակարգը դառնում է վտանգավոր։

Պետության կայացման ապացույցն այն է, որ իրական իշխանությունը, ըստ էության, կարող է պաշտպանել հանրային շահը, երբ այն գտնվում է չափ ունեցող մարդկանց ձեռքում. նրանք տեսնում են երկարաժամկետ նպատակները՝ հաշվի առնելով հասարակության շահերը, պահպանում են ինստիտուցիոնալ կանոնները և ապահովում կառավարման շարունակականություն: Փոքր առաջնորդը՝ անկախ պաշտոնից, միշտ վտանգ է ներկայացնում, քանի որ նա աշխատում է անձնական շահերից կամ վախից ուղղորդվող տրամաբանությամբ, ոչ թե պետության պահանջներից:

Հայ ժողովրդի պատմական հիշողությունն ընդգծում է, որ ներքին քաղաքական և հոգևոր երկփեղկվածությունը կարող է սրել պետության քայքայման ռիսկերը, եթե իշխանության գլխին հայտնվում են փոքր մարդիկ՝ մեծ լիազորություններով։ Հակառակը, հաշվետվողի, կանոններին հավատարիմ, կամային փորձություն անցած և կայացած անձինք կարող են ապահովել պետության ուժը և կայունությունը։ Պետությունը, ինչպես ցանկացած համակարգ, զգայուն է մարդկանց ներքին չափերին: Մեծ պաշտոնները պահանջում են մեծ հոգևոր արժեքներ ունեցող մարդիկ։

Այս էութաբանական փորձառությունը, որը պատմությունը մեզ ցույց է տալիս, որ իշխանությունը երբեք չի կարող պարզապես լրացնել դատարկությունը, և փոքր մարդը մեծ պաշտոնում ներկայացնում է իրական սպառնալիք ամբողջ պետության համար։ Պետությունը երբեք չի վտանգվում մեծ մարդկանցից. իրական սպառնալիքը միշտ գալիս է փոքր մարդկանցից, երբ նրանցից յուրաքանչյուրը դառնում է համակարգային ճեղք, և հենց այդ ճեղքն է ներթափանցում պետության ամենախորքային օղակները: Եթե ցանկանում ենք իրական կայունություն, քաղաքական և պետական համակարգերը պետք է կառուցվեն մեծ մարդկանց ձեռքով. այլընտրանքը, և դա պատմությունը բազմիցս ցույց է տվել, միշտ աղետ է։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan