Վճարովի շտապօգնություն (տեսանյութ) Ստրատեգիական խնդիրների լուծումը և պոպուլիզմը ՔՊ-ի վերարտադրման միակ հնարավորությունն ընտրություններին քիչ մասնակցությունն է
20
Նիկո՛լ, դե տես՝ թոշակառուներն ինչ են անելու․ Երվանդ Բոզոյան Ձյունը չեն մաքրում, բայց նախատեսում են նոր ֆինանսական հատկացումներ (տեսանյութ) Դե, վայելե՛ք Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանությունը. Ավանեսյանի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. «Ժողովուրդ» Երևանը՝ սառցե հրապարակ․ բա սրա համար ո՞ւմ տուգանեն (տեսանյութ) Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայում՝ փետրվարի 16-19-ը Ժողովրդին շարունակում են թալանել․ Թուրքիայի սահմանի գյուղերը, կարծես, ուզում են դատարկել (տեսանյութ) Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի Հայաստանից դուրս Շա՞հ, թե՞ Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (ամփոփում) Նիկոլական վախերի մասին (տեսանյութ) Ի՞նչ կապ կա Թրամփի քայլերի, Գրենդլանդիայի, Վենեսուելայի, Իրանի դեպքերի և ոսկու գնի սրընթաց աճի մեջ Պատերազմ Արցախում
Հայաստանում քաղաքական հայացքների արտահայտման համար մարդկանց ձերբակալելը լուրջ տարակուսանք և մտահոգություն է առաջացնում. Լավրով Մասյացոտն թեմի քահանաներին սպառնալիքի և ճնշման միջոցով փորձում են ենթարկեցնել թեմի հեռացված առաջնորդին. ահազանգ Պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Լևոն Քոչարյանը և Պետրոս Մեղրյանը տեսակցել են քրեակատարողական հիմնարկում գտնվող Աշոտ Մինասյանին Ադրբեջանը շարունակում է ՀՀ-ի դեմ տարածքային հավակնությունների հարցը պահել օրակարգում. Աբրահամյան Նիկո՛լ, դե տես՝ թոշակառուներն ինչ են անելու․ Երվանդ Բոզոյան Ձյունը չեն մաքրում, բայց նախատեսում են նոր ֆինանսական հատկացումներ (տեսանյութ) Վճարովի շտապօգնություն (տեսանյութ) Հ1-ի «մասսովկան» տարիներով չի վճարվում Դե, վայելե՛ք Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանությունը. Ավանեսյանի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. «Ժողովուրդ» ՔՊ-ում թեժ օրեր են սպասվում Դավիթ Տոնոյանի և ՊՆ նախկին պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործը ավարտվում է «Թրամփի» միջանցքը Հայաստանում պաշարների նոր «զարդատուփ» է ԱՄՆ-ի համար Իշխանություններն ամեն կերպ խոչընդոտել են «Մենք կանք» միջոցառման անցկացմանը. «Փաստ» Երևանը՝ սառցե հրապարակ․ բա սրա համար ո՞ւմ տուգանեն (տեսանյութ) Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայում՝ փետրվարի 16-19-ը Ստրատեգիական խնդիրների լուծումը և պոպուլիզմը ՔՊ-ի վերարտադրման միակ հնարավորությունն ընտրություններին քիչ մասնակցությունն է «Տեսա Աննա Հակոբյանի մի գրառում, «կափարիչս» թռավ, պատասխանեցի։ Էդ գիշեր եկան հեռախոսս առգրավելու»,- Արմեն Աշոտյան Փաշինյանը «խաղաղություն» է հաստատել մի պետության հետ, որը չի ճանաչում որևէ միջազգային իրավունք. Վարդան Պողոսյան Փաշինյանն ու Ալիևը այնքան հարազատ են, որ եղբայրության, ասել է, թե՝ «ախպերության» մրցանակ են ստանում Ժողովրդին շարունակում են թալանել․ Թուրքիայի սահմանի գյուղերը, կարծես, ուզում են դատարկել (տեսանյութ) Ո՞ւր է կորել Շիրակի մարզպետը Քաղաքացին փորձել է մուտք գործել շենք, բայց մերկասառույցի պատճառով գրեթե հայտնվելու էր հրդեհի մեջ (տեսանյութ) Փարաքարի սպանություններից հետո պաշտոնանկ եղած Բդոյանը կրկին բարձր պաշտոն է ստացել Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի Հայաստանից դուրս Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված կալանքը փոփոխվեց Հասկանալի է` ժամանակ չունեն մաքրելու, պարգևավճարներն են ծախսում «...Որոշեցինք այցելել մեր ապուպապի կառուցած եկեղեցի ու մասնակցել սուրբ և անմահ պատարագին» Իմ գործընկեր Լևոն Քոչարյանի հետ Արմավիր քրեակատարողական հիմնարկում տեսակցեցինք քաղբանտարկյալներին. Գառնիկ Դանիելան Շա՞հ, թե՞ Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (ամփոփում)

Ո՞րն է Կամբոջա-Թաիլանդ վեճի պատճառը, և կտուժի՞ արդյոք Թրամփի վարկանիշը

Կամբոջայի և Թաիլանդի  տարածքային վեճը սահմանային բնույթի է՝ ընդհանուր սահմանի որոշակի հատվածների շուրջ։ Այն սկսվել է 1950-ական թվականներին, Կամբոջայի Ֆրանսիայից անկախացումից կարճ ժամանակ անց, և սկզբում կենտրոնացած էր  եղել Պրեահ Վիհեար տաճարի սեփականության վրա։ Այն ժամանակ, գործը ներկայացվեց  Արդարադատության միջազգային դատարան (ICJ), որը 1962 թվականին որոշում էր  կայացրել Կամբոջայի օգտին։ Սակայն, հաջորդ տասնամյակների ընթացքում այս հարցը մոռացության է մատնվել, քանի որ Կամբոջան հայտնվել էր  քաղաքացիական պատերազմի մեջ։

Հետո Կամբոջան հայտնվեց Խորհրդային  Միության և Չինաստանի կողմնակիցների ճամբարում, իսկ Թաիլանդը՝ ԱՄՆ-ի:

Սակայն անցած դարի 70-ական թվականներին, երբ ԽՍՀՄ-ի և Չիանաստանի միջև հարաբերությունները վատթարացան, Կամբոջան անցավ Չինաստանի կողմը:

Այդ երկրում հաստատվել էր դաժան ռեժիմ՝ Պոլ Պոտի գլխավորությամբ: Այդ ռեժիմի գոյության ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների՝ սպանվել էին 1,5-2 մլն մարդ: Դա իսկական ցեղասպանություն էր սեփական ժողովուրդի հանդեպ, այդ ռեժիմի կողմից:

Հետո բռնկվեց պատերազմ Վիետնամի և Կամբոջայի միջև, որի արդյունքում Կամբոջան պարտվեց, իսկ Պոլ Պոտի ռեժիմը տապալվեց:

Դրանից հետո Կամբոջան հայտնվեց Վիետնամի ազդեցության տակ, ինքնուրույն չէր կարող ձևավորել սեփական արտաքին քաղաքականությունը:

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ամբողջովին փոխվեց աշխարհաքաղաքական իրադրությունը նաև այս տարածաշրջանում:

Վիետնամի և ԱՄՆ-ի հարաբերությունները խիստ բարելավեցին, որպես բալանսավորում Չինաստանին, որի արդյունքում Կամբոջան նույնպես հայտնվեց ԱՄՆ-ի ազդեցության տակ:

Դրանից հետո Թաիլանդի և Կամբոջայի հարաբերությունները այլևս չէին ընկալվում աշխարհաքաղաքական դիտանկյունից:

Արդյունքում, երկու երկրների հին վեճը կրկին վերակենդանացավ:

Վեճը վերածվեց բաց հակամարտության 2008 թվականին, այն բանից հետո, երբ Կամբոջան վերը նշված տաճարը առաջադրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:  Միջազգային դատարանը ուժի մեջ թողեց  1962 թվականի որոշումը, ինչը լուրջ դվգոհություններ առաջացրեց, արդեն Թաիլանդում:  Այս հակամարտության ընթացքում անհամաձայնություններ առաջացան նաև սահմանամերձ այլ տարածքների, այդ թվում՝ Պրասատ Տա Մուեն Թոմի և Պրասատ Տա Կրաբեյի հին քմերական տաճարների շուրջ:

Վեճը հիմնականում բխում էր  1904 և 1907 թվականների ֆրանկո-սիամական պայմանագրերից, որոնք սահմանել են Սիամի (այդ ժամանակ Թաիլանդը հայտնի էր այդ անունով) և ֆրանսիական Հնդկաչինի միջև վերջնական սահմանը, որի սահմանները ժառանգել է Կամբոջան։ Չնայած պայմանագիրը նշում էր սահմանի համապատասխան հատվածը Դանգրեկ լեռների ջրբաժանի երկայնքով, ֆրանսիացի գեոդեզիստների կողմից սահմանի սահմանազատման արդյունքում քարտեզներ են ստեղծվել, որոնք շեղվել են գծից ներկայումս վիճարկվող տարածքներում, այդ թվում՝ Պրեահ Վիհեար տաճարի շրջակայքում։ Մինչդեռ Թաիլանդը Միջազգային դատարանում պնդում էր, որ երբեք չի հաստատել այդ քարտեզները և տաճարի գտնվելու վայրը ժայռի վրա:

Իսկ Միջազգային դատարանը որոշում կայացրեց Կամբոջայի օգտին՝ հիմնականում հիմնվելով այն փաստի վրա, որ Սիամը երբեք պաշտոնապես չի բողոքարկել քարտեզը կամ չի պահանջել տաճարը, երբ այն գտնվում էր Ֆրանսիայի վերահսկողության տակ: Կամբոջան նաև կարծում է, որ ունի օրինական իրավունքներ տաճարների նկատմամբ՝ որպես Քմերական կայսրության իրավահաջորդ՝ ավելի սերտ մշակութային կապերի շնորհիվ:

Առաջին լուրջ հակամարտութունն բռնկվեց 2008 թվականին:

Այն ժամանակ, Թաիլանդը համաձայնվել էր Կամբոջայի առաջարկի հետ, առաջադրել Պրեահ Վիհեր տաճարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու համար։

Սակայն, արդյունքում Թաիլանդում բռնկվեցին բողոքի ցույցեր, որի արդյունքում այդ երկրում փոխվեց իշխանությունը և նոր իշխանությունները հրաժարվեցին ճանաչել տաճարը, որպես քմերական:

Սակայն այն ժամանակ, այն հաջողվեց մարել:

Նոր հակամարտությունը բռնկվեց այս տարվա մայիսին, երբ սկսվեցին ռազմական գործողություններ երկու երկրների միջև:

Այն հաջողվեց մարել այս տարվա հուլիսի վերջին, հիմնականում Մալազիայի ջանքերի շնորհիվ:

Կոնֆլիկտի մարման գործին ակտիվ միացավ նաև ԱՄՆ-ի նախագահ Թրամփը, փորձելով առաջ ընկնել Չինասատանի քայլերից, ով նույնպես ուզում էր միջնորդի դեր կատարել:

Օգոստոսի 7-ին երկու երկրների  ներկայացուցիչները հանդիպեցին Կուալա Լումպուրում, որի արդյունքում համաձայնագիր կնքվեց հրադադարի ռեժիմի պահպահման մասին:

Թրամփը նշելով, որ 8 կոնֆլիկտ է կարգավորել, նկատի ունի նաև այս կոնֆլիկտը:

Եվ ահա, երեկ, դեկտեմբերի 8-ին կոնֆլիկտը կրկին ի հայտ եկավ:

Կամբոջայի և Թաիլանդի միջև վիճելի սահմանի երկայնքով նոր բախումներ են բռնկվել։ Երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմը խախտելու և կրակ բացելու մեջ։ Հաղորդվում է, որ մեկ թաիլանդցի զինվոր է զոհվել, իսկ նրա ութ զինակիցները վիրավորվել են։ Կամբոջայի կողմից վիրավորվել է երեք քաղաքացիական անձ։ Սահմանամերձ շրջաններում բնակվող քաղաքացիական անձինք զանգվածաբար տարհանվում են։

Եթե այս կոնֆլիկտը շարունակվի, ապա դա մեծ հարված կլինի Թրամփի վարկանիշի համար, ով անընդհատ հիշեցնում է, որ 8 կոնֆլիկտ է կարգավորել:

Ստացվում է այնպես, որ գլոբալիստների և Թրամփի կոնֆլիկտի վրա ազդեցություն կարող է ունենալ նաև ԱՄՆ-ից և Եվրոպայից հեռու այս տարածաշրջանի կոնֆլիկտը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan