Արմավիրի մարզում Գագիկ Ծառուկյանի հանդիպումները շարունակվում են (տեսանյութ) Կյանքը հունիսի 7-ից. բանականությունը վերադարձնել իշխանություն Վարդենիսում 3 պահեստազորայինի դանակահարության գործով կա ձերբակալված
27
Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը Ո՞ր քաղաքական ուժին նախապատվություն կտա ընտրողը հունիսի 7-ին (տեսանյութ) Տնտեսության աճ, արժանապատիվ թոշակ, անվճար կրթություն, հարկային դրախտավայր, մեգանախագծեր Փաշինյանի «պահած» բանակը. արտակարգ միջադեպ Վարդենիսի զորամասում. դանակահարվածներ կան, 3 հոգի հոսպիտալացված է Գյուղացին այսօր ունի մեկ հիմնական պահանջ՝ աշխատելու և արժանապատիվ ապրելու պայմաններ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Իրանը մերժել է ԱՄՆ-ի 15 առաջարկները և ներկայացրել է սեփական 5 պայմանները պատերազմի դադարեցման համար Մենք մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից. Գագիկ Ծառուկյան Իրանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել հարևան երկրներին, այդ թվում՝ Հայաստանին «Մայր Հայաստանը» չեղարկելու է ավտոկայանատեղիների թանկացման որոշումը և կրճատելու է գույքահարկի չափը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՀՀ-ում hnւղարկավորել են Երևանում uպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիաhերձարանnւմ էր Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվն աճում է Ի՞նչ է տեղի ունեցել Կապանում Մենք այս ի՞նչ արեցինք տղերք, մենք այս ի՞նչ արեցինք․ Աշոտ Մինասյան Կապանում անձրևաջրերը հեղեղել են փողոցը Մի խումբ անձինք օժանդակել են զորակոչիկին խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձ կատարելուն․ ՔԿ Արմավիրի մարզում Գագիկ Ծառուկյանի հանդիպումները շարունակվում են (տեսանյութ) Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը ՀԿԵ ընկերությունը ներդրումները կատարում է առաջանցիկ տեմպերով Կյանքը հունիսի 7-ից. բանականությունը վերադարձնել իշխանություն Սուտ է այն պնդումը, որ իշխանության չվերարտադրման պարագայում պատերազմ է լինելու միայն այդ փաստի ուժով․ միջազգայնագետ Ո՞ր քաղաքական ուժին նախապատվություն կտա ընտրողը հունիսի 7-ին (տեսանյութ) Վթարային ջրանջատում ՔՊ-ականները հերթական «նշաձողն» են իջեցրել Սասուն Միքայելյանի վախն են բռնում «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու» Ինչու է Արսեն Թորոսյանը մնում Փաշինյանի ամենավստահելի կադրերից Խուզարկություններ Երեւանի 20 հասցեներում․ 10 անձ ձերբակալվել է Վարդենիսում 3 պահեստազորայինի դանակահարության գործով կա ձերբակալված Բայց Փաշինյանը ի՞նչ է հասկանում զենքից, որ իմանա` կրակե՞լ են, թե՞ ոչ. Մովսես Հակոբյան Պահեստազորայինների վնասվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վարժական հավաքով զորակոչված անձը ձերբակալվել է․ ՔԿ Բա էսքանից հետո՝ խի՞ պիտի քֆուր չտար բողոքող քաղաքացուն ու հետո էլ բռնել չտար․ Մելիքյանը՝ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ դեպքի մասին Իմ անվերապահ աջակցությունն եմ հայտնում Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրին Տնտեսության աճ, արժանապատիվ թոշակ, անվճար կրթություն, հարկային դրախտավայր, մեգանախագծեր Մինչև հունիսի 7-ը Ալենը դեռ էլի հայհոյելու, թքելու լիցենզիա ունի՝ Փաշինյան Նիկոլի կողմից տրված Փաշինյանի «պահած» բանակը. արտակարգ միջադեպ Վարդենիսի զորամասում. դանակահարվածներ կան, 3 հոգի հոսպիտալացված է Ապրիլին Փաշինյանի վարկանիշն ավելի կիջնի․ «Հրապարակ» Չենք թողի, որ իշխանությունը հանգիստ ապրի, հայրենիքը սակարկման և վաճառքի ենթակա չէ. ՀՅԴ ՀԵՄ-ի ակցիան Երկու բերման ենթարկված՝ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպից հետո

Կոռուպցիոն եղբայրություն․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Երեկ և այսօր մի քանի բան կատարվեցին, որոնք կարևոր համարելով՝ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել։ Մեկը Նիկոլի այցն է Գերմանիա։ Այնտեղ ինչ-որ բան է ստորագրել․ չէ, ասում են՝ մի անհանգստացեք, այս անգամ բան չի հանձնել, Ալիևի հետ չէր հանդիպում․ ստորագրել է ինչ-որ հռչակագիր, անունը դրել են ռազմավարական օրակարգ․ բայց ուշագրավը հետևյալն է․ գրում են դիվանագիտական, տնտեսական, առևտրային համագործակցության մասին, ներդրումային հնարավորությունների խթանում, շրջակա միջավայրի պաշտպանություն, ֆլան-ֆստան ու հետո հատուկ ընդգծում՝ սա ընդամենը հռչակագիր է, միջազգային պայմանագիր չէ և իրավունքներ և պարտավորություններ չի սահմանում։ Այսինքն, անօգուտ բան են ստորագրել։

Նաև ելույթ ունեցավ այն մասին, թե՝ այդ խաղաղության պայմանագիրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և իր թիմի ձեռքբերումն է, ասում է՝ դժոխքի միջով անցել են ու հասել դրան։ Լավ կլիներ՝ իրենք իրենց հարց տային՝ իսկ ո՞վ է անցել դժոխքի միջով։ Եթե իր ու ՔՊ-ի մասին է խոսքը, սխալ ձևակերպում է, որովհետև մինչ ուրիշներն անցնում էին դժոխքի միջով, իրենք անցնում էին բունկերների միջով, այդ ընթացքում տներ ու դղյակներ էին կառուցում, փող էին աշխատում, հարցեր էին լուծում իրենց ԽԾԲ համակարգի համար։ Դժոխքի միջով անցնել է և անցնում է ժողովուրդը․ էն ժողովուրդն է անցնում, որ իր 5 հազար զավակին տվեց ձեզ, կոչ արեցիք, քաջալերեցիք, տարաք ու հետ բերեցիք սև մեշոկների մեջ, Սպայկայի բեռնատարներով։ Դժոխքի միջով անցնում է, չի անցել, մինչև հիմա անցնում է էն տատիկը, որի որդուն տարաք-զոհեցիք, թոռանը դարձրիք անհետ կորած, մյուս որդուն էլ պահում եք տնային կալանքի տակ։ Դժոխքի միջով է անցնում էն Արցախցին, որի տունը հանձնել եք ու հիմա իր ավտոմեքենայի մեջ է քնում։ Էն արցախցի տատիկն է դժոխքի միջով անցնում, որի տունը նվիրել եք, ու հիմա հարցնում է՝ քա՞նի հարյուր տարի հավաքարար աշխատեմ, որ էլի տուն առնեմ։ Նրանք, այո, դժոխքի միջով են անցնում։ Էն մարդիկ են անցնում դժոխքի միջով, որոնք հասկանում են էս ձեր կործանարար քաղաքականությունը ի սկզբանե ու հա փորձում են դեմն առնել՝ էդ ընթացքում անցնելով բանտերով։ Դժողքի միջով են անցում այն հայերը ու իրենց հարազատները, որոնք Նիկոլի ու նույն քո ՔՊ- քաղաքականության արդյունքում հայտնվել են Բաքվի բանտում ու հասկանում են, որ Հայաստանի իշխանությունը մատը մատին չի տալիս իրենց ազատության համար։ ՔՊ-ն՝ այո, հայհոյանքների միջով անցնում է, անեծքների միջով անցնում է, նվաստացումների միջով անցնում է, բայց դա՞ էլ չլիներ, բա ի՞նչ էիք ուզում։ Դու պատերազմից մի երկու ամիս անց արդեն Ալիևի հետ հաց էիր կիսում, բաժակ էիր բարձրացնում։ Պատերազմից մի կարճ ժամանակ անց դուք արդեն թիմով քեֆ էիք անում, հարսանիքներ էիր կազմակերպում-մասնակցում։ Չէ, դուք չեք անցել դժոխքի միջով։ Քպ-ական պատգամավորները, որ թուրքերից ավելի թրքասեր են, որ մեր խորհրդարանում բոյկոտում էին Արցախի վերաբերյալ բանաձևերը, հիմա տներ ու դղյակներ են առնում, պատերազմում պարտությունից հետո ձերոնք կտրուկ հարստացում արձանագրեցին, հաշիվներին միլիոններ են հիմա։

Այո, Նիկոլը զարմանալու տեղ ունի, էս դժոխքի մեջ ժողովրդին գցելուց հետո դեռ պաշտոնի է։ Ես էլ եմ զարմանում։ Ու հիմա ասում է՝ երկրի համար պատմական հնարավորություն են 2026թ․ ընտրությունները։ Այդտեղ էլ է սխալ ասում՝ երկրի համար չեն հնարավորություն․ պատմական հնարավորություն կարող են լինել իր համար, եթե ընտրվի, կշարունակեն անխնա թալանը, կշարունակեն կոռուպցիան, բեսպրեդելը, անպատիժ մնալը։ Իրենց ընտրվելը պատմական հնարավորություն կլինի Ալիևի համար՝ ստանալու էն, ինչ չի հասցրել ստանալ Նիկոլի կառավարման երկու ժամկետներում:

Գերմանիայում մասնակցում է քննարկման, որին մասնակցում են տարբեր երկրների ներկայացուցիչներ ու խոսում է էն մասին, թե հայերի արժեհամակարգի էպիկենտրոնն ախտահարված է, եկեղեղցին թափանցիկ չէ։ Դա ասում է Հայաստանը ղեկավարողը, մի լսարանի առաջ, որոնք օտարերկրացիներ են, այդ թվում՝ ադրբեջանցի, ասում է՝ մեր եկեղեցին թափանցիկ չէ, նրա բարեվարքությունը․․․ Դե հիմա ինձ համոզեք, թե նա հայ ժողովրդի շահերից է բողոքվում օտարերկրացիների մոտ մեր եկեղեցուց։ Եվրամիության անդամ երկրում հերթական անգամ նրա ասելիքի իմաստը, ըստ իս, այն էր, թե՝ եթե ուզում եք մնամ և շարունակեմ կատարել բոլորի պահանջները՝ թե՛ թուրքերի, թե՛ ադրբեջանցիների, թե՛ Արևմուտքի, ուրեմն օգնեք ընտրվեմ, որովհետև ձեր էդ բոլորի պահանջների կատարման համար պատմական պահ է։

Գերմանիայում խոսում էր Ալմաթիի հռչակագրից, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից ու դա՝ Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեի օրը։ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախի ժողովուրդը 99,8 տոկոսով կողմ է քվեարկել Արցախի անկախության հռչակմանը։ Այս օրով Նիկոլը Եվրոպայում չգիտես ինչի կարևորում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, գերիները՝ չէ, մեր խախտած տարածքը՝ չէ, Ադրբեջանի ռազմական բյուջեի ավելացումնել՝ չէ, իսկի իր տարածքային անբողջականությունը։

Այսօր ոչ միայն Արցախի անկախության օրն է, նաև Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է։ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մասին խոսելն արդեն ծիծաղ է հարուցում, մեզ մոտ ամեն օր փաստվում է, որ աշխարհի համեմատ ամենակատարյալ ձևով պաշտպանված է մեկ հոգի և նրանից մի քիչ թեթև՝ մեկ խմբակ։ Մարդու իրավուքների պաշտպան ունենք, որը ամբողջությամբ իշխանական իրավունքների փայլուն  սպասարկուն է։ Մարդու իրավունքների պաշտպանության օրը նշող երկրում մարդուն կալանավորում են իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնելու համար, իսկ քաղաքացուն վրարերթ անող-սպանողները ազատության մեջ են։ Այսօր փաստաբանը քաղաքական գործերով կալանքների նիստերին ոչ թե պաշտպանելու համար է գնում, այլ՝ որ իր պաշտպանյալը մենակ չլինի, որովհետև մեկ է՝ կալանավորելու են։

Այսօր նաև մեր երկրում միջոցառումներ էին կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով, որը նշվում է դեկտեմբերի 9-ին։ Մեր երկրի իշխանությունը քանի անգամ հայտարարել է, թե Հայաստանում կոռուպցիան իսպառ վերացել․ բայց բնականաբար՝ սուտ է, որովհետև ամեն օր տեսնում ես արագ հարստացող պաշտոնյաների, պատգամավորի կամ նախարարի աշխատավարձով դղյակ առնող ՔՊ-ականի, հրաշքով հաջողակ բիզնեսմեն դարձած ՔՊ-ական պաշտոնյաների հարզատների, պետական հիմնարկներ, որոնցում ՔՊ-ականները լցվել են գերդաստաններով։ Դանդաղ հարստացողներին փոխարինել են արագ հարստացողները։ Քաղաքացու ընկալումներում, մեր երկրում կոռուպցիան 2018-ին մի քիչ նահանջելուց հետո լայն թափ է ստացել։ Քաղաքացին վստահություն չունի պետական որևէ ինստիտուտի նկատմամբ։

Քաղաքական բռնաճնշումները, երկակի ստանդարտները, բիզնեի ու քաղաքականության սերտաճումը, գաղտնալսումները, մոնտաժած վիդեոներով քրգործերը, կառավարության ոչ թափանցիկ որոշումները, էդ բոլորը կոռուպցիա են։ Այն, որ ընդդիմադիրն ընտրվում է համայնքապետ, իշխանությունը ձեռքից խլում է պաշտոնը, դա էլ է կոռուպցիա։ Սաղ օրը ասում են՝ կոմպրոմիս չի լինելու կոռուպցիայի հետ, բայց լավ էլ ախպերություն են անում իրա հետ ՔՊ-ն ու կոռուպցիան։

ՔՊ-ականների կոռուցպաիյին շատ եմ անդրադարձել, առաջիկայում նոր փաստեր կներկայացնեմ, բայց մի ուշագրավ ելույթ աչքովս ընկավ, որին կցանկանամ անդրադառնալ․ գխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանդիպել ուսանողներին ու ասել՝ «Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ հետադարձ պայքարում են մեր դեմ ու պայքարում են շատ հաճախ առանց որևէ կանոնների»։ Աննա Վարդապետյանը չի ասում թե ում է ուղղված իր քաղաքական ճառը, չի հստակեցնում, թե այդ «մեր դեմ» ասելով, ու՞մ նկատի ունի՝ ՔՊ-ին՞։  Փորձենք գուշակել։ Ժողովուրդ ջան, ձեզանից քանի՞սն են 17 տարեկանում աշխատել որպես պաշտոնյա, ասենք՝ եղել թաղապետի օգնական։ Էդ տարիքում երիտասարդները սովորաբար աշխատում են մատուցող, առաքիչ, բանվոր, որ ձեռքի ծախս ունենան։ Մեր Աննան 17 տարեկանում աշխատել է ՀՀԿ-ական թաղապետի օգնական, համաձայն բազմաթիվ հրապարակումների ու էն ժամանակ, երբ իր հայրը նույն թաղապետարանում բաժնի պետ էր։ Հոր դեմ հետո քրգործ է հարուցվում ու երբ Աննա Վարդապետյանը Նիկոլ վարչապետի օգնականն էր՝ կարճվում է։ Սրանց պարզաբանումը, այնպես որ՝ մի թեթև գոնե համոզիչ լինի, ես չեմ հիշում։

Ուրիշ բան հարցնեմ՝ դատախազի աշխատանքներում կոռուպցիա կա՞, թե չկա։ դատախազությունը պարբերաբար հայտարարություն է տարածում, թե կես հեկտար, մի հեկտար հող են հետ բերել ու հանձնել պետությանը, սրա ու նրա նկատմամբ քրգործ են հարուցել, հողը այսպես ասած՝ վերադարձրել պետությանը։ Բա կես հեկտար տարածք վաճառելու համար քրգործ ա հարուցված, 12 հազար քառակուսի կիլոմետր հանձնելու քրգործը ո՞ւր է։ Կոռուպցիա չկա՞ այստեղ։ Բա գնացել, Պրահայում նստել, փակ սենյակում խոսել են, վերջում ընդունել ու համաձայնվել է, որ հայկական Արցախը, որը, ի միջի այլոց, Հայաստանի պաշտպանության երաշխիքի տակ էր ու որի ներկայացուցիչը մինչ օրս Նիկոլն է, գնացել-նստել, միանձնյա համաձայնել է, որ այն այլևս ադրբեջանական է․․․ Բա մի հատ էդ չե՞ք ուզում պարզեք, էդ ո՞նց էղավ՝ հազարամյակով հայկական է եղել, մեկն էկավ, գնաց Ալիևին համաձայնեց, որ նրանն է․ բա մի հատ չիմանա՞նք էդ ի՞նչ գործարք էր, դեմն ինչ էր ստանում և այլ։

Կարճ ասած՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի օրն էլ, մարդու իրավունքների օրն էլ ձևական նշում են, ունենում ելույթներ ու անցնում առաջ։ Բայց համոզված եմ, որ այս իշխանության հեռացումից ընդամենը կարճ ժամանակ անց կոռուպցիայի այնպիսի բացահայտումների ենք ականատես լինելու, որ ժողովուրդը պարզապես շոկի ենթարկվի, թե իր պատկերացրած ոտքերն ամպոտ մարդիկ իրականում ինչերի մեջ են։ Ու այդ ժամանակ թե՛ իրական կոռուպցիոներները, թե՛ մարդու իրավունքների դեմ հանցագործություն կատարածները, վստահ եմ, կանգնելու են արդար դատաստանի առաջ։

Կան, չէ՞, դեպքեր, որ լսում ես՝ այսինչին դատել են, բռնել են, ասում ես՝ ամեն դեպքում մեղկ էր։ Սրանց պարագայում օրենքը որքան էլ խիստ գտնվի, նույնիսկ եթե չափից դուրս խիստ գտնվի, վստահ եմ, բոլորն ասելու են՝ արժանի էր»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>