Արցախ բառն ասելու համար Հայոց ցեղաuպանnւթյան թանգարան-ինստիտուտի տնօրենը հարկադրված եղավ պաշտոնից ազատվելու դիմում գրել Բացառված է համագործակցություն իշխող ուժի հետ. Գագիկ Ծառուկյան Փաստորեն, Իրանում չգտնվեց իրանական «նիկոլ»
12
Խաղաղությունը ո՞րն ա, որ Ադրբեջանը սարերի վրա զենքով, զորքով նստած է, ասում ա՝ էս, էն պիտի տա՞ք. Ծառուկյան Դատարանի որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Երևանը 2026-ին դարձել է տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը՝ աղքատ բնակիչների առկայությամբ Իրանական դասեր Հայաստանի համար Վերականգնել ԱԻՆ-ը, Էապես բարձրացնել փրկարարի կարգավիճակը. «Առաջարկ Հայաստանին» Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ իր ամենաուժեղ հարվածի մասին Բագրատաշենի անցակետի վրացական կողմում բեռնատարների երկար հերթեր են․ վարորդները օրերով սպասում են Ալիևը խաբել է Թրամփին և Նեթանյահուին․ թանկ է նստելու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ի՞նչ են ուզում մարդիկ, որ խաղաղությունը լինի ոչ թե օդում, խոսքի վրա, այլ լինի երաշխավորված Ըստ ամերիկյան The Wall Street Journal պարբերականի՝ Թրամփի շրջապատը խուճապի մեջ է և հորդորում է Թրամփին՝ դադարեցնել պատերազմը Պատերազմ Արցախում
Ավագանու անդամի մանդատը տրվել է հաջորդ թեկնածուին․ ԿԸՀ Փաշինյանի ռեպրեսիվ մարմիններն ընտրությունները չեղարկելու հիմքե՞ր են հորինում Խաղաղությունը ո՞րն ա, որ Ադրբեջանը սարերի վրա զենքով, զորքով նստած է, ասում ա՝ էս, էն պիտի տա՞ք. Ծառուկյան Դատարանի որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Իշխան Սաղաթելյանի հոր գործով կայացվեց արդարացման դատավճիռ. Փաստաբան Արցախ բառն ասելու համար Հայոց ցեղաuպանnւթյան թանգարան-ինստիտուտի տնօրենը հարկադրված եղավ պաշտոնից ազատվելու դիմում գրել Բացառված է համագործակցություն իշխող ուժի հետ. Գագիկ Ծառուկյան Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը Իրանում և Իսրայելում տուժած քաղաքացիների շրջանում հայեր չկան Հայաստանի՝ ԵՄ–ին անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքը պատմական նոր փուլ է բացում. Փաշինյանը՝ Մեցոլային Պատերազմ ու պարտության բերած Փաշինյանը Ստրասբուրգում հայ հոգևորականներին մեղադրել է... հայ լինելու մեջ Բրիտանական մամուլը զգուշացնում է․ ԱՄՆ-ի ցամաքային ներխուժումը Իրանում կարող է ավարտվել աղետով էլեկտրացանցի ղեկավարությունը անգործության է մտանված․ էլեկտրականության սյուները մնացել են գազատարի հույսին Շենգավիթում կոյուղաջրերը լցվում են նկուղ (տեսանյութ) Բացահայտվել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դեմ ադրբեջանական արշավ՝ ազգությամբ հայերի, այդ թվում ՀՀ ԱԺ պատգամավորի ներգրավմամբ Երևանը 2026-ին դարձել է տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը՝ աղքատ բնակիչների առկայությամբ Իրանական դասեր Հայաստանի համար ԱՄՆ Սենատում հայտարարել են, որ ԱՄՆ–ն գնում է Իրանի դեմ ցամաքային գործողության ուղղությամբ Հայաստանը չպետք է դառնա փորձարկումների հարթակ. «Ռոսատոմը» առաջարկում է լուծումների լայն տեսականի Վերականգնել ԱԻՆ-ը, Էապես բարձրացնել փրկարարի կարգավիճակը. «Առաջարկ Հայաստանին» Ադրբեջանն ակտիվորեն ադրբեջանgիներով բնակեցնում է առաջին հերթին նախկինում զուտ հայաբնակ բնակավայրերը, որտեղ երբևիցե ադրբեջանgի բնակչություն չի եղել Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ իր ամենաուժեղ հարվածի մասին Բագրատաշենի անցակետի վրացական կողմում բեռնատարների երկար հերթեր են․ վարորդները օրերով սպասում են Վտանգավոր իրավիճակ՝ եռակի թանկացված տրանսպորտի սպասողների համար (տեսանյութ) Փաստորեն, Իրանում չգտնվեց իրանական «նիկոլ» Թեհրանում նոր պայթյուններ են որոտացել 2 ամսում Տավուշի մարզպետարանում ավելի քան 15 միլիոն դրամ պարգեւավճար է բաժանվել «Համբերեք` վռազողը տղա չի բերում». Նիկոլի արձագանքը լուրջ մտածելու տեղի է տվել ՔՊ–ականներին Անահիտ Ավանեսյանին հրավիրել են ԱԺ՝ բժիշկների հարցը քննարկելու Կադրային ջարդ կառավարությունում

Հիբրիդային պատերազմը, 5-րդ շարասյունը և Տրոյական ձին․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Վերջին տարիներին շատ ենք լսում «Հիբրիդային պատերազմ» ձևակերպումը։ Ի՞նչ է այն․ ուղիղ բացատրությամբ, սովորական պատերազմն է, որն ուղեկցվում է կիբեռգրոհներով՝ համացանցի և տեղեկատվական միջոցների օգտագործկմամբ։ Դա սովորաբար արվում է մի պետության կողմից՝ մյուս պետության ռազմական, տեխնոլոգիական, տնտեսական, քաղաքական, տեղեկատվական անվտանգությանը, ինքնիշխանությանը վնասելու նպատակով: Այդ բառի օգտագործումը այժմ մի քիչ փոփոխության է ենթարկվել, հիբրիդային պատերազմ ասելով հասկանում են ռազմական գործողություններից ոչ պակաս վնաս հասցնող  տեղեկատվական պատերազմը։ Օրինակներով խոսենք․ Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ Ադրբեջանի և «Քաղաքացիական պայմանագրի» համատեղ հարձակումը, շատերիս մեծ համոզմամբ, հենց հիբրիդային պատերազմ է։ Եթե Մայր Աթոռի վրա, Աստված մի արասցե, ընկներ ադրբեջանական ռակետ, կլիներ մեծ ողբերգություն, կզոհվեին եպիսկոպոսներ, քահանաներ, եկեղեցին կզրկվեր հոգևոր սպասավորներից։ Հիմա էլ է եկեղեցին զրկվում հոգևոր սպասավորներից՝ 4 սրբազան կալանքի տակ է, հոգևորականներին Նիկոլ Փաշինյանի ցուցումով այցելում է ԱԱԾ-ն ու սպառնում։ Արշակ սրբազանի նկատամբ կեղտոտ տեխնոլոգիաներ բանեցրին, տեսան չեն կարողանում հնազանդեցնել, հիմար մեղադրանք ներկայացրեցին ու տարան կալանքի։ Մի երկու տարի առաջ զավեշտալի դեպք տեղի ունեցավ․ ոստիկանության գնդապետը, որը այս իշխանության խիստ քննադատներից է, նաև քննադատում էր Նիկոլի դասընկեր ոստիկանապետին, սա կարգադրում է, որ որքան հնարավոր է վարկաբեկող մեղադրանքով ձերբակալեն ու գիտե՞ք ինչ մեղադրանքով էին ձերբակալել՝ կոֆեվարկա գողանալու։ Կարևորը վարկաբեկելն էր։ Հիմա Արշակ սրբազանին կալանավորեցին թմրամիջոց ապօրինի իրացնելու մեղադրանքով, բայց մեղադրանքի էլ էությունը այլ է։ Ասում են՝ 2018 թվականին կաթողիկոսի դեմ էն խուլիգանական ակցիայի մասնակիցներից մեկի ուսապարկում պլան է գցել։ Պատկերացնու՞մ եք։ Ինքն անձամբ, ըստ մեղադրանքի։ Մի հատ ֆեյք կա, չգիտեմ ինչ վարդապետ անունով, բոլոր լրատվականներին ուղարկում է աշխարհի ամենհիմար ստերը․ ես մի քանի հատ նամակ ստանալուց հետո բլոկեցի դրան, մտածում էի, որ ՔՊ-ի կամ հենց Նիկոլի ֆեյքն է․ որովհետև էդպիսի աբսուրդ բաներ մենակ ինքն է հորինում։ Բայց դու մի ասա, որ էդ ֆեյքը ստեղծվել է որպես եկեղեցու դեմ գործիք, որ հարմար ժամանակ քննչականը գործեր հարուցի։ Այսինքն, իրավաբանությունը զրո է, հերիք է մի ֆեյք կամ ֆեյքանման մի բանսարկու մի տեղ մի բան դուրս տա, և դա հերիք է քննիչին, որ միջնորդություն ներկայացնի Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսին կալանավորելու համար։ Բարոյականը դեռ մի կողմ եմ դնում, այդ մարդիկ ամեն օր են ցույց տալիս, որ այդտեսակ հատկություններն իրենց համար արժեք չունեն, բայց մասնագիտական, փաստական հիմքերին էլ չեն նայում, դա էլ կարևոր չէ, կարևորը հրահանգին համապատասխան գործելն է, որովհետև․․․ Չգիտեմ որովհետև ինչ, ինձ անհայտ է այդ մարդկանց մոտիվացիան ինչումն է, որ պատրաստ են գնալ այդ քայլերի, այդ գնով։ Իհարկե իրենք, իրենց այնքան են վարկաբեկել, որ անհնար է որևէ մեկին կարողանան իրենք վարկաբեկել, ավելին, իրենք են վարկաբեկվում ամեն անգամ․ Արշակ սրբազանը հաստատ հիմա իր կշիռը բարձրացրեց, բոլորը հասկացան, որ այն ինչ ի սկզբանե արվում էր իր նկատմամբ, հենց կեղծիք էր, այնպես, ինչպես խուլիգանի գրպանը պլան գցելու հեքիաթը։

Այն, ինչ անում է իշխանությունը, հենց Հիբրիդային պատերազմն է, և օրերս էլ ԵՄ-ն հայտարարեց 12 մլն դոլար տրամադրելու մասին՝ հիբրիդային պատերազմի դեմ պայքարելու, երևի նկատի են ունեցել հենց հիբրիդային պատերազմ մղելու համար։

Շատ ենք լսում նաև «5-րդ շարասյուն» արտահայտությունը։ Ո՞րն է դա․ դարձյալ պատերազմական տերմին է․ երբ ֆաշիստական ուժերը չորս շարասյունով հարձակվում են Մադրիդի վրա, հինգերորդ շարասյունը, որը արդեն քաղաքի մեջ էր, վճռական պահին պետք Է հարվածեր թիկունքից՝ տարածելով շփոթություն, զբաղվելով դիվերսիայով, լրտեսությամբ։ «5-րդ շարասյուն» տերմինն այսօր ակտիվորեն գործում է քաղաքականության մեջ։ Ով դուրները չի գալիս, ՔՊ-ն ասում է՝ 5-րդ շարասյուն է։ Բայց իրականում 5-րդ շարասյանը բնորոշ են հենց ՔՊ-ի գործողությունները․ պետության մեջ թշնամու շահերից գործող ուժ։ Ինչպես որ պատերազմի ժամանակ էր տարածում ստեր, այնպես էլ դրանից հետո և հենց հիմա՝ լրտեսություն, գաղտնալսումներ, գլխին սարքոցիներ ու այդ ամենը ազգային արժեքների, կերպարների և ինստիտուտների նկատմամբ։ Մի քանի օր առաջ բացահայտված բանակցային 2019 թվականի փաթեթը, որից հրաժարվել է Նիկոլ Փաշինյանը, ոնց նայում ես՝ 5-րդ շարասյան մասին է․ միայն այդ, այսպես կոչված՝ շարասյունը կարող էր Արցախը պահելու բանակցային փաթեթ ստանալ, միտումնավոր տապալել, հրաժարվել անգամ բանակցությունը շարունակելուց՝ լավ իմանալով ռազմական բալանսի խախտվածության մասին, թշնամու շահեկան դիրքի մասին․ ու այդ ամենը իմանալով՝ գնար պատերազմով, փաստացի հանձնելու ճանապարհով։ Հիշու՞մ եք, առաջին իսկ օրը պատերազմի սկսվելու, գնաց ԱԺ ամբիոնին ի՞նչ ասաց համայն հայությանը, հիշեցի՞ք։ Ասում էր, ինչ էլ լինի մենք մեզ պարտված չենք համարելու։ Ասե՛ք, որ տարիներ անց ամեն բան ընկնում է իր տեղը, այն ժամանակ էինք վրդովել, թե էս ինչ ես ասում, առաջին օրով, հեսա ելնում ենք մռութներին տանք։ Այսինքն ի՞նչ՝ մեր պետության մեջ աշխատել է մեր պետության դե՞մ։

Մյուս բնորոշումը տրոյական ձին է։ Ըստ հին հունական առասպելաբանության՝ տեսնելով, որ 10 տարի չեն կարողանում հաղթել պատերազմում, Տրոյան պաշարած հույները փայտե հսկա ձի են պատրաստում, նրա մեջ թաքցնում են ռազմաջոկատներ, այն թողնում են քաղաքի պարիսպների մոտ, տրոյացիները տանում են քաղաք՝ հավատալով, որ այն երկնային պարգև է․ գիշերը դուրս են գալիս ջոկատները և կործանում են Տրոյան ներսից: Հայաստանում այդ հարցը շատ են տալիս՝ մեր այսօրվա իշխանությունները գործակալ են, թե չէ․ տպավորությունն այնպիսին է, որ երկիրը ներսից կառավարում է թշնամին, թշնամին իր ներկայացուցիչներն է դրել, ազդել է Հայաստանի իշխանության վրա, որովհետև սրանք ինչ որ անում են, ձեռնտու է միայն մեր թշնամիներին։ Արցախն այդ տրոյական ձին է տարել է կործանման ու հասել է Հայաստանին՝ մեր հավատին, մեր եկեղեցուն, մեր միասնությանը, մեր Սփյուռքին։

Այսպես ձևակերպեմ, Նիկոլն ու ՔՊ-ն կարծես Տրոյական ձին են, իսկ ամեն ոլորտ ունի իր տրոյական ձիու քուռակները։ Եկեղեցու մեջ այն եպիսկոպոսներն են, որոնք չնայելով վարչապետի գրոհներին, գնում են նրա հետ գործարքի, դատական համակարգում մասիսմելքոնյանանմաններն են, քննչականում սրբազաններին անհեթեթ մեղադրանքներ գրողներն են, բանակում՝ սպայի պատիվը հողին հավասարեցրածները։ Եթե քննչական համակարգում չլինեին տրոյական ձիեր, ապա երեկ քրեական գործեր կհարուցվեին թե՛ էն մարդկանց դեմ՝ կլինի գյումրու տնտեսագիտական համալսարանի ղեկավար կամ ԱԱԾ աշխատող, որոնք այցելում են հոգևորականին ու պահանջում պատարագի ժամանակ կաթողիկոսի անունը չտալ, թե՛ Նիկոլ Փաշինյանի դեմ, որ հրամայում է այդ ամենը անել․ այդ ամենը իրավական գնահատականի հստակ բնորոշում ունի։ Պետության մի ճյուղի ղեկավարը, խառնվում է և ցուցումներ է տալիս պետությունից անջատ Առաքելական եկեղեցու ծառայողին, մի բան էլ ստիպում է իր ենթակայության տակ գտնվող ուժայինին ի կատար ածել իր ցանկությունը, ամեն գնով։ Դա ի՞նչ է, թող Աննա Վարդապետյանը բացատրի, վստահ եմ՝ գիշերն էլ քնից հանենք, անգիր կասի թե՛ հոդվածները, թե՛ պատժաչափերը, համաշխարհային փորձից էլ օրինակներ կբերի։

Վախտին մի դատախազ ունեինք, որ էսօր ուզում է ընդդիմադիր աշխատել, Նիկոլի սաղ հրահանգները կատարում էր, անձամբ գնում էր դատարան՝ դոշերով պաշտպանելու հակասահմանադրական քրգործը, հիմա ասում է՝ թող ԱԱԾ-ն հիմքեր տար՝ կալանավորեի Նիկոլին։ Վաղը Աննա Վարդապետյանն էլ է նույնն ասելու, պաշտոնից հեռանալուց հետո։ Նիկոլը շաբաթը 7 օր իրեն կալանավորելու հիմքեր է տալիս, չհաշված՝ երեկվանը։ Խոստովանում է, որ ԱԱԾ-ն ուղարկում է հոգևորականների հետևից։ Էն 10  եպիսկոպոսները, որ եկեղեցին քանդողների կողքն են անցել, նրանց մինչ այդ քա՞նի անգամ է այցելել ԱԱԾ-ն, մի օր պատմելու են, չէ՞։

Երբ արդարադատության նախարարն ասում է՝ մեր երկրում քաղբանտարկյալներ չկան, դրանով հիմք է տալիս ասելու, որ մեր երկրում չկա արդարադատության նախարար։ Եթե դու, լինելով այդ համակարգի քաղաքականություն մշակող կազմակերպիչը, հերքում ես անհերքելին, դու ավելի շուտ այդ համակարգը քանդող ես։ Ոչ միայն քաղբանտարկյալներ կան, այլ այնքան շատ են ու շատանում են, որ վախենամ վաղը իրական հանցագործներին, մարդասպաններին ազատ արձակեք, համաներեք, որ քաղբանտարկյալներին տեղ ազատվի։

Ինչո՞ւ են քանդում եկեղեցին․ ունեմ պարզ բացատրություն․ պետականության բացակայության պայմաններում պետության ֆունկցիան է կատարել եկեղեցին, լրացրել է այդ տեղը իրենով, մինչև նոր պետականություն է ստեղծվել։ Դրա համար սրանք, որ մեր հստակ կարծիքով, գնում են պետականության վերացման, երևի թե փորձում են կազմաքանդել եկեղեցին, որպեսզի պետականության հետագա վերականգման շանս չլինի, կոտրում են, վերացնում են իմունային համակարգը։ Եթե չկա պետականություն, բայց կա եկեղեցի, պետականությունը կարող է վերականգնվել։ Բայց եթե վերացնում ես եկեղեցին, հետո կարող է և պետականությունը չվերականգնվել այլևս, ու այդպես լուծում ես հայկական հարցը ընդմիշտ։

Կարճ ասած՝ երևի թե ճիշտ են ասում, գործ ունենք մեր երկրում հիբրիդային պատերազմի հետ, որը մղում է մեր երկրում թշնամու տրոյական ձիու մեջ թաքնված 5-րդ շարասյունը։ Մեր երկիրը ներսից է գրավված։ Էդ խաղաղության պայմանագիր-բան, այդ ամենը զրո է, ժողովուրդ ջան, կտեր են միամիտների համար, փափուկ բարձ, որ չդիմադրենք, չըմբոստանանք, իբր ինչ արվում է՝ մեզ համար է արվում։

Նիկոլ Փաշինյանը վախերի մեջ է, դա ասում եմ մեծ համոզվածությամբ, նա գիտի, որ այս գործընթացը շուտով անկառավարելի է դառնալու։ Էն, որ իր իշխանության դեմ բողոքի ակցիա չի լինում, նա հասկանում է, որ դա ոչինչ չի նշանակում․ ուղղակի ակցիաներն ու հանրահավաքները բան չեն փոխում, մանավանդ հիմա, երբ մարդիկ գիտեն՝ ընտրություններին մնացել է 6 ամիս. կդիմանան։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>