Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Պատերազմ Արցախում
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին

Ինչո՞ւ են վերջին օրերին սրվել վրաց-ադրբեջանական հարաբերությունները, և ի՞նչ կապ ունի այստեղ Զանգեզուրը

Վերջին շաբաթներին Վրաստանի միջով անցնող Ադրբեջանի և նրա քաղաքացիների համար տարանցիկ ճանապարհը  սկսել է լուրջ խափանումներ ապրել, նշում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ըստ ադրբեջանական Minval Politik-ի՝ ադրբեջանցի վարորդները սեպտեմբերից խնդիրներ ունեն Վրաստանի սահմանին։ Իսկ Վրաստանի մաքսային կետերում բեռնատարներ կան, որոնք սեպտեմբերից սպասում են սահմանը հատելուն։

Վրաստանի մաքսային ծառայողներն ու ճանապարհային ոստիկանությունը հատկապես պահանջկոտ են ադրբեջանական բեռնատարների հարցում. այլ երկրներից եկած բեռնատարների վարորդների նկատմամբ, նման վերաբերմունք չկա, նշում է պարբերականը:

Ավելին, շատ ադրբեջանցի վարորդներ տեղափոխում են փչացող ապրանքներ՝ օրինակ՝ Թուրքիայից ցիտրուսային մրգեր, որոնք այնուհետև տարանցիկ կերպով անցնում են Ադրբեջանի տարածքով դեպի Ղազախստան: Եվ վրաց մաքսային ծառայության և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ադրբեջանցի վարորդներին ուղղված ծաղրական դիտողությունները, անշուշտ, պահանջում են բացատրություն՝ սկսած «Սպասեք եղանակին, նրանք կասեն ձեզ» -ից մինչև «Զանգեզուրի ճանապարհը» օգտագործելու խորհուրդներ:

Ադրբեջանական պարբերականի կարծիքով, վրացիների նման պահվածքը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ Իվանիշվիլու համակարգում, իբր,  ուժեղացել են  հայկական լոբբիստական շրջանակները:

Պարբերականը, որպես հիմնավորում, բերում է Զուրաբ Ժվանիայի օրինակը, ով դարձել էր այդ երկրի վարչապետը, ում մայրը հայ էր:

Սակայն այլ ադրբեջանցի վերլուծաբանների կարծիքով, Իվանիշվիլու իշխանության ոչ բարյացկամ վերաբերմունքը պայմանավորված է... Մոսկվայի ազդեցությամբ:

Նրանք հղում են անում Սաակաշվիլու այն գնահատականին, ով հայտարարել էր, թե իբր, Ադրբեջանի հետ հարաբերությունները վաթարացնելու  խնդիրը դրվել է Մոսկվայի կողմից:

«Ադրբեջանական   քաղաքական և հանրային շրջանակները  ճիշտ են տեսնում Ռուսաստանի ազդեցությունը սրանում, - ընդգծել էր  Սաակաշվիլին՝ նշելով,- պաշտոնական Բաքվի  զայրույթը  արդարացված է»։

Պաշտոնական մակարդակով Բաքվից բողոքի քայլեր դեռ չկան, սակայն գրեթե բոլոր ադրբեջանական լրատվամիջոցները հիստերիա են բացել Վրաստանի հանդեպ:

Նույնիսկ ոմանք սկսել են սպառնալ Թբիլիսիին, նշելով, թե իբր վրացիները իրենց տեղը պիտի ճիշտ գնահատեն տարածաշրջանում:

Այսօր Ադրբեջանը Հարավային Կովկասի անվիճելի առաջատարն է՝ բոլոր ոլորտներում՝ տնտեսությունում, քաղաքականությունում և ռազմական ոլորտում, նշում է մեկ ադրբեջանական պարբերական Caliber-ը և սպառնում վրացիներին, թե Ադրբեջանի համար իր քաղաքացիների և հայրենակիցների օրինական շահերն ու իրավունքները բացարձակ առաջնահերթություն են։ Միայն վերջին տարիներին հետխորհրդային տարածքի լսարանը տեսել է դա՝ արտացոլված ռուսական ՀՕՊ-ի կողմից սխալմամբ խոցված AZAL ինքնաթիռի վթարում, ինչպես նաև Ռուսաստանում ադրբեջանցիների նկատմամբ էթնիկական դրդապատճառներով բռնաճնշումների դեպքում։

Մենք կարող ենք ձեզ վստահեցնել. սա վերաբերում է նաև Վրաստանում գտնվող մեր հայրենակիցներին և վրացական մաքսային կետերում գտնվող ադրբեջանցի վարորդներին։ Գնդակն այժմ Վրաստանի դաշտում է, բառացի սպառնում է ադրբեջանական այս պարբերականը պաշտոնական Թբիլիսիին։

Երկու օր առաջ, Վրաստանի  վարչապետ Իրակլի Կոբախիձեն  հերքեց  ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդագրություններն այն մասին, որ Վրաստանում ադրբեջանցի բեռնատարների վարորդների հետ կապված խնդիրներ կան։

Ըստ նրա՝ նմանատիպ խնդիրներ պարբերաբար առաջանում են նաև Թուրքիայի և Հայաստանի բեռնատարների վարորդների հետ:

Կոբախիձեն նշում է, որ Վրաստանը դարձել է իրական տնտեսական  խաչմերուկ, որտեղ առևտրի ծավալները անգամներով են մեծանում, իսկ Վրաստանի իշխանությունները տեխնիկապես չեն հասցնում սպասարկել՝ բավարարելու համար  աճող առևտրի այս ծավալները:

Սակայն Կոբախիձեն հավաստիացրեց, որ լրացուցիչ տեխնիկական միջոցներ ձեռնակելուց հետո, այդ խնդիրները կլուծվեն:

Անկախ փորձագետները նույնպես չեն տեսնում այստեղ քաղաքական ճնշման գործոն և նույնպես համարում են, որ խնդիրը բացառապես տեխնիկական բնույթի է:

Այլ հարց է, որ այս պայմաններում, հասկանալի պատճառներով, երբ առաջանում են նմանատիպ ճգնաժամեր, առավելություն են ստանում վրացական բեռնատարների  վարորդները և այն երկրի վարորդները, ովքեր «լավ հարաբերություններ են»  կարողանում հաստատել Վրաստանի սահմանային ծառայության ներկայացուցիչների հետ:

Սակայն դրանք համարել հատուկ միտում պետական մակարդակով,  չի կարելի, նշում են փորձագետները:

Այլ հարց է, որ Ադրբեջանը, որ վերջին տարիներին լուրջ դիվանագիտական հաջողություններ է արձանագրում տարածաշրջանում, ի շնորհիվ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության, չի ուզում հայտնվել մի իրավիճակում, ում  վարորդները պիտի հավասար պայմաններ ունենան թուրք, կամ հայ վարորդների հետ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>