Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան
13
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան

Արդեն հասկանալի է, թե որտեղից են կառավարվում․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «7,5 տարվա ՔՊ-ական իշխանությունից հետո արձանագրում ենք Հայաստանում բազմաթիվ ոլորտների քանդումը։ Ինչին կպել են՝ քանդել են, անգամ օդն են կեղտոտել՝ բառիս բուն իմաստով։ Բայց որևէ ոլորտի քանդումը տեղի է ունեցել այդ ոլորտի որոշ ներկայացուցիչների աջակցությամբ։ Նիկոլը այնպես չի արել, որ մենակ ինքը հավաքի քրեական հոդվածներ։ Բանակը քանդել է որոշ գեներալների, սպաների մասնակցությամբ․ միջակ սպային տվել է գեներալի կոչում, միջակ գեներալին՝ իր ուժին չհամապատասխանող գործ։ Մարդուն, որը կարող էր միայն դասախոս լինել, նշանակել է կրթության նախարար ու քանդել է, գիրք կարդացածին նշանակել է դասագիրք գրող ու քանդել է։ Նիկոլը քանդելու մեծ տաղանդ ունի։ Եկեղեցին քանդելիս խնդիրների առաջ կանգնեց ու դիմեց հոգևորականների օգնությանը, որ քանդի, ու օգնողներ կան, այն էլ՝ սրբազաններ։

Ցավն այն չէ, որ բոլոր ոլորտներում էլ կան մարդիկ, որոնք ունեն հարված ընդունելու տեղեր, թույլ տեղեր․ ցավն այն է, որ պետության ղեկավարը կարիք ունի նման մարդկանց՝ որ քանդի։ Խնդիրն իշխանության անհագուրդ ցանկցությունն է քանդել ցանկացած բան։ Նույն թույլ, կամազուրկ գեներալները բոլոր ժամանակներում էլ կային, հոգևորականին ոչ վայել պահվածքով, շքեղ կյանքով ապրող եկեղեցականներ էլ կային, բուհից հեռու դասախոսներ էլ կային․ բայց չէին քանդվում ոլորտները, որովհետև իշխանության գլուխ կանգնածի նպատակը քանդելը չէր։

Մեզ հակադարձում են, թե եկեղեցու նկատմամբ ոտնձգությունը եկեղեցու դեմ չէ, որոշ եկեղեցականների դեմ է։ Սուտ է։ Եթե եկեղեցու դեմ չէ, ինչո՞ւ մինչև հիմա չեն զբաղվել այդ հարցերով և հիմա նոր ինչ-որ բան են անում։ Կամ էն սրբազանները, որ գնացել էին Նիկոլի հետ հանդիպման, չգիտեի՞ն, որ սահմանադրությամբ եկեղեցին ու իշխանությունը տարանջատված է։ Գիտեին․ ու եթե գնացել էին Նիկոլի ձեռքը սեղմելու, նույն սրահում նույն օդը շնչել-արտաշնչելու, ապա միայն էն նպատակով դա պետք է լիներ, որ ասեին՝ մի խառնվեք եկեղեցու գործերին, մենք կաթողիկոսի հետ էլ կխոսենք, Արշակ սրբազանի հետ էլ կխոսենք և մենք եկեղեցու տարածքում կգանք որոշման։ 3 արքեպիսկոպոսի կալանքի մեջ պահողի հետ հոգևորականը ի՞նչ ունի քննարկելու, եթե ոչ՝ պահանջ, որ ազատ արձակեն իր հոգևոր եղբայրներին։

Կատարվողը, կրկնում եմ, կոնկրետ եկեղեցու դեմ է․ եթե հոգևորականներին է դեմ, ապա ո՞նց կբացատրեք, որ այս պահին հարձակման տակ են ոչ միայն հոգևորականները, կալանքի տակ են ոչ միայն հոգևորականներ, այլ՝ մարդիկ, որոնք կառուցում են եկեղեցիներ։ Եթե նրա կռիվը հոգևորականների հետ է, այդ դեպքում ինչո՞ւ է եկեղեցի՛ն անվանում չուլան։ Բնականաբար քրեական օրենսգրքում եթե լիներ, որ եկեղեցի կառուցելը հանցագործություն է, Սամվել Կարապետյանին կամ, Վարդան Ղուկասյանին կբռնեին դրա համար, բայց քանի որ դեռևս հանցագործություն չէ, դրել են տակը այլ հոդված։

Եկեղեցու վրա հարձակումների պատճառը, ըստ իս, հետևյալն է․ եկեղեցին հզոր կառույց է, համահայկական ամենամեծ կառույցն է, ամբողջ աշխարհում ամենամեծ տարածվածությունն ունի․ Սփյուռքի այն գաղթօջախներում, որտեղ չկան հայկական դպրոցներ, եկեղեցուն կից անպայման կան․ պատարագներին մարդիկ են գնում, շփվում․ ու բնականաբար՝ եկեղեցու պառակտումը չի կարող այդ եկեղեցի պատարագի գնացողներին չպառակտել։

Ցանկացած բան, որ անում է կառավարությունը, պետք է հասկանալ՝ ում է դա ձեռնտու։ Մեր երկրում էս ահռելի գնաճը ո՞ւմ է ձեռնտու, ժողովրդի՞ն, իշխանությա՞նը, թե՞ մեր թշնամիներին․ թոշակ չբարձրացնելը ո՞ւմ է  ձեռնտում, ժողովրդի՞ն, իշխանությա՞նը, թե՞ մեր թշնամի երկրներին։ Բանակի էս քարուքանդ վիճակը ո՞ւմ է ձեռմնտու՝ մե՞զ, Նիկոլի՞ն, թե՞ Ադրբեջանին։ Էս ատելության մթնոլորտը ո՞ւմ է ձեռնտու, հանցագործությունների շատացումը ո՞ւմ է ձեռնտու։ Եթե իշխանությունն անում է բաներ, որ պետությանը ձեռնտու չէ, ժողովրդին ձեռնտու չէ, շատ դեպքերում հենց այդ իշխանությանը ձեռնտու չէ, ուրեմն պետք է փորձել հասկանալ՝ լավ, իսկ ո՞րտեղից է թելադրվում։ Եկեք միասին դա վերլուծենք։

Համեմատությունը էլի եմ բերել, էլի եմ բերելու․ որովհետև ակնհայտ բաներ կան։ Մի պահ պատկերացրեք՝ Հայաստանի ղեկավարը ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, այլ, ասենք Իլհամ Ալիևը, Ռեջեփ Էրդողանը, Սելջուկ Բայրաքթարը, ի՞նչ կանեին․ առաջին բանը՝ կբռնեին էն մարդկանց, ովքեր 90-ականների պատերազմում իրենց մռութը ջարդել են, բանակը կքանդեին, 5 հազար մեր տղերքի կբերեին Եռաբլուր, Արցախը կհանձնեին, եկեղեցու վրա կգնային և այլն։ Այդպես չէ՞։

Մի պահ պատկերացրեք, ՀՀ պաշտպանության նախարարը ոչ թե Սուրեն Պապիկյանն է, այլ Զաքիր Հասանովը, հայ զինվորը չէ՞ր ապրի ու վառվի խրճիթում՝ չունենալով նորմալ զորանոց։

Մի պահ պատկերացրեք՝ ՀՀ կրթության և գիտության նախարարը Ժաննա Անդրեասյանի փոխարեն ադրբեջանի կրթության նախարար Էմին Ամրուլաևն է։ Չէ՞ր վերացնի եկեղեցու պատմություն առարկան դպրոցներից, կհաներ, չէ՞․ փոխարենը ադրբեջաներենի ուսուցում կմտցներ, չէ՞։ Չէ՞ր սահմանափակի բուհերում Հայոց պատմության ու հայոց լեզու առարկաները․ կաներ, չէ՞։ Կառավարության ամեն նիստում չէ՞ր փակի դպրոց․ կփակեր, չէ՞։ Հիմա էլ են անում։ Կարող ա մի բան պակաս աներ, ասենք՝ Մեսրոպ Մաշտոցի նկարը չհաներ դասագրքից։

Հլը պատկերացրեք ՀՀ ներքին գործերի նախարարը ոչ թե Արփինե Սարգսյանն է, այլ Վիլայաթ Էյվազովը, որը հիմա Ադրբեջանի ՆԳ նախարարն է, հանցագործությունները 8 հազարից չէի՞ն հասնի 40 հազարի, ակցիաների ժամանակ քաղաքացիներին արյունլվիկ չէի՞ն անի ոստիկանները, չէի՞ն քաշքշի Ադրբեջանի դեմ պատերազմում անմահացած զինվորների ծնողներին։

Մեր երկրում բնապահպանական աղետ է արդեն որերորդ անգամ․ եթե Համբարձումի փոխարեն Մուխտառ Բաբաևը լիներ բնապահպանության նախարարը, էս մեր էկոլոգիական աղետը նույն աստիճանի վրա չէ՞ր լինելու․ հիմա այդ մինիստրությունը կա՛մ անգործությամբ է զբաղված, որը պետական միջոցների վատնում է, կամ էնպես են անում, որ էս աղետը տեղի ունենա։ Երկու դեպքում էլ հանցավոր է։ Սա անդառնալի վտանգ է, հնարավոր է՝ մահացու վտանգ է մարդկանց համար։

Հլը մի պահ պատկերացրեք՝ ՀՀ քաղվիացիայի պետը ոչ թե Տաթևիկ Ռևազյանն էր, այլ Արիֆ Մամեդովը, հայկական ընկերությունները չէի՞ն հայտնվի Եվրոպայի սև ցուցակում։ կարծում եմ՝ կհայտնվեին։ Եթե Հայաստանի Ֆինանսների նախարարը լիներ ոչ թե Վահե Հովհաննիսյանը, այլ Սահիլ Բաբաևը, էնպես չէ՞ր անի, որ երկրիրը ճկռի պետական պարտքի տակ, կառավարության ամեն նիստում չէ՞ր վերցնի մի քանի տասնյակ ու հարյուր միլիոն եվրոյի վարկ։ Եթե Հայաստանի սոցապնախարարը լիներ ոչ թե Արսեն Թորոսյանը, այլ ադրբեջանցի նախարար Անար Ալիևը, թոշակառուն ավելի լա՞վ կապրեր, աղքատությունը կնվազե՞ր։ Եթե Երևանի քաղաքապետը լիներ ոչ թե Տիգրան Ավինյանը, այլ Բաքվի էսօրվա քաղաքապետ Էլդար Ազիզովը, Սովետաշենի զիբիլանոցը օր ու մեջ պաժառ չէ՞ր ընկնի ու թունավորեր մայրաքաղաքի օդը, Երևանում անձրևը ջրհեղեղ չէ՞ր դառնա, տրանսպորտը չէ՞ր թանկանա, գույքահարկ չէ՞ր թանկանա 6 անգամ, աղբի վճարը՝ 10 անգամ։ Ժողովուրդ ջան, հերթով անցեք բոլոր ոլորտների վրայով․ եթե համակարգեր ադրբեջանցի, քաղբանտարկյալների թիվը ավելի շա՞տ կլիներ։ Եթե Հայաստայնի ԱԺ նախագահը լիներ Սահիբա Գաֆարովան, ոչ թե Ալեն Սիմոնյանը, ու ՔՊ-ի փոխարեն լիներ «Ենի Ազերբայջան» խմբակցությունը, Ցեղասպանության ժխտումը քրեականացնելը նույն կերպ չէի՞ն մերժի, Շուշիի հակահայ հռչակագրի դատապարտումը չէի՞ն մերժի, հայ գերիների մասին բանաձևը չէի՞ն մերժի։

Վերցրեք հերթով բոլոր պաշտոնները ու մի կարճ վերլուծեք, եթե դրանցում աշխատեին ադրբեջանցիներ, ավելի վատ կլիներ, քան այսօր է՞․ մտածեք ու երևի ինձ պես գաք եզղրակացության, որ կանեին նույն կերպ, ինչպես հիմա․ էլի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրգործ կբացվեր հակասահմանադրական, էլի Սամվել Կարապետյանն ապօրինի կկալանավորվեր, էլի աղքատությունը 25 տոկոս կլիներ կամ մի քիչ պակաս, էլի Ղարաբաղը կհանձներ, էլի եկեղեցու վրա կհարձակվեին, էլի Սփյուռքի վրա կհարձակվեին, էլի ընդդիմադիր քաղաքապետերին կկալանավորեին, էլի սրբազանների կկալանավորեին, էլի կթալանեին ու կհարստանային։ Այս ամենը մեր շահերից չի բխում, բխում է մեր թշնամիների շահերից, ու այդ շահերը սպասարկվում են։ Պաշտոնյաների ազգանուններին մի հետևեք, քայլերին հեռտևեք՝ ինչ են անում ու ում է ձեռնտու և ուրեմն իմացեք, թե որտեղից է կառավարվում Հայաստանի կառավարությունը։

Կարճ ասած՝ Փաշինյանի հետ հանդիպած հոգևորականները պետք է լավ իմանան, որ Փաշինյանը նախաձեռնել է եկեղեցու քանդում, ինչպես որ ժամանակին Արցախի քանդումն էր անում։ Ինչի էն ժամանակ խոստովանո՞ւմ էին, որ Արցախը հանձնում են, ասում էին՝ էդ դուք եք Արցախը հանձնում, մենք պահում ենք, մենք ինքնորոշման ճանաչման ենք բերելու․ բայց հանձնեցին։ Բա հո չե՞ն ասելու մենք եկեղեցին քանդում ենք, կասեն՝ հավատն ենք ամրապնդում, ուզում ենք ինքնամաքրվի ու քանդելու են։ Բանակն էլ էին «ինքնամաքրում»։

Անմեղսունակություն եմ համարում քննարկման մեջ մտնելը, թե՝ միգուցե իրոք կան հոգևորանակներ, որոնք․․․։ Չէ, ժողովուրդ ջան, սրանք պայքար են տանում մեր արժեքների, մեր ինքնության, մեր հայկականության դեմ։ Ինչպես որ կանխատեսում էինք 2018-ին ու իրականացավ, այնպես էլ հիմա է։  

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>