Արմավիրի մարզում Գագիկ Ծառուկյանի հանդիպումները շարունակվում են (տեսանյութ) Կյանքը հունիսի 7-ից. բանականությունը վերադարձնել իշխանություն Վարդենիսում 3 պահեստազորայինի դանակահարության գործով կա ձերբակալված
27
Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը Ո՞ր քաղաքական ուժին նախապատվություն կտա ընտրողը հունիսի 7-ին (տեսանյութ) Տնտեսության աճ, արժանապատիվ թոշակ, անվճար կրթություն, հարկային դրախտավայր, մեգանախագծեր Փաշինյանի «պահած» բանակը. արտակարգ միջադեպ Վարդենիսի զորամասում. դանակահարվածներ կան, 3 հոգի հոսպիտալացված է Գյուղացին այսօր ունի մեկ հիմնական պահանջ՝ աշխատելու և արժանապատիվ ապրելու պայմաններ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Իրանը մերժել է ԱՄՆ-ի 15 առաջարկները և ներկայացրել է սեփական 5 պայմանները պատերազմի դադարեցման համար Մենք մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից. Գագիկ Ծառուկյան Իրանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել հարևան երկրներին, այդ թվում՝ Հայաստանին «Մայր Հայաստանը» չեղարկելու է ավտոկայանատեղիների թանկացման որոշումը և կրճատելու է գույքահարկի չափը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՀՀ-ում hnւղարկավորել են Երևանում uպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիաhերձարանnւմ էր Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվն աճում է Ի՞նչ է տեղի ունեցել Կապանում Մենք այս ի՞նչ արեցինք տղերք, մենք այս ի՞նչ արեցինք․ Աշոտ Մինասյան Կապանում անձրևաջրերը հեղեղել են փողոցը Մի խումբ անձինք օժանդակել են զորակոչիկին խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձ կատարելուն․ ՔԿ Արմավիրի մարզում Գագիկ Ծառուկյանի հանդիպումները շարունակվում են (տեսանյութ) Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը ՀԿԵ ընկերությունը ներդրումները կատարում է առաջանցիկ տեմպերով Կյանքը հունիսի 7-ից. բանականությունը վերադարձնել իշխանություն Սուտ է այն պնդումը, որ իշխանության չվերարտադրման պարագայում պատերազմ է լինելու միայն այդ փաստի ուժով․ միջազգայնագետ Ո՞ր քաղաքական ուժին նախապատվություն կտա ընտրողը հունիսի 7-ին (տեսանյութ) Վթարային ջրանջատում ՔՊ-ականները հերթական «նշաձողն» են իջեցրել Սասուն Միքայելյանի վախն են բռնում «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու» Ինչու է Արսեն Թորոսյանը մնում Փաշինյանի ամենավստահելի կադրերից Խուզարկություններ Երեւանի 20 հասցեներում․ 10 անձ ձերբակալվել է Վարդենիսում 3 պահեստազորայինի դանակահարության գործով կա ձերբակալված Բայց Փաշինյանը ի՞նչ է հասկանում զենքից, որ իմանա` կրակե՞լ են, թե՞ ոչ. Մովսես Հակոբյան Պահեստազորայինների վնասվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վարժական հավաքով զորակոչված անձը ձերբակալվել է․ ՔԿ Բա էսքանից հետո՝ խի՞ պիտի քֆուր չտար բողոքող քաղաքացուն ու հետո էլ բռնել չտար․ Մելիքյանը՝ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ դեպքի մասին Իմ անվերապահ աջակցությունն եմ հայտնում Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրին Տնտեսության աճ, արժանապատիվ թոշակ, անվճար կրթություն, հարկային դրախտավայր, մեգանախագծեր Մինչև հունիսի 7-ը Ալենը դեռ էլի հայհոյելու, թքելու լիցենզիա ունի՝ Փաշինյան Նիկոլի կողմից տրված Փաշինյանի «պահած» բանակը. արտակարգ միջադեպ Վարդենիսի զորամասում. դանակահարվածներ կան, 3 հոգի հոսպիտալացված է Ապրիլին Փաշինյանի վարկանիշն ավելի կիջնի․ «Հրապարակ» Չենք թողի, որ իշխանությունը հանգիստ ապրի, հայրենիքը սակարկման և վաճառքի ենթակա չէ. ՀՅԴ ՀԵՄ-ի ակցիան Երկու բերման ենթարկված՝ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպից հետո

Քոչարյանին կպնելով ձայն հավաքելու լիմիտն արդեն սպառվել․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Վերջին տարիներին, նկատի ունեմ հատկապես 2020 թվականի պատերազմից հետո, բազմաթիվ շարժումներ են ի հայտ եկել, միավորումներ, նոր կուսակցություններ, նոր ուժեր․ ընդունել ենք ի գիտություն, ու լուսաբանել ենք նրանց մուտքը, նրանց գործունեությունը, ակցիաները, եթե արել են, փորձել ենք հասկանալ՝ ինչ են դառնում ու նաև լուսաբանմամբ նպաստել ենք կայացմանը։ Բայց դրանց կեսը առնվազն պարզվել է կայանալու հիմնական ճանապարհ տեսնում են ընդդիմադիր մեծ ուժերի քննադատությամբ։ Վերջերս քաղաքական հայտ ներկայացրած նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը, որը նոր ուժ է ձևավորել ու մասնակցելու է ընտրություններին, ասուլիս էր տալիս և ինձ մոտ տպավորություն ձևավորվեց, որ Թաթոյանի ասուլիսը ավելի շատ ոչ թե Փաշինյանի դեմ էր, այլ Քոչարյանի։ Ընթացքը, իհարկե, ցույց կտա, թե իր բռնած գործն ու շարժումն ինչ է դառնալու, բայց այդ տպավորությունը ստացա ու երևի այդ տրամաբանությամբ էլ շարունակելու է։ Ասում էր՝ Փաշինյանին ձեռնտու է, որ նախկին նախագահները մասնակցեն ընտրության, թող նախկին նախագահները չմասնակցեն ընտրապայքարին և կտեսնեք Նիկոլին ինչպես կհեռացնենք: ՔՊ թեզն է, մեկ էլ Ալենն է օր ու մեջ ասում։ Թաթոյանի չառաջադրվելու կոչը, կարծում եմ, ավելի շուտ ոչ թե նախկին բոլոր նախագահներին էր ուղղված, այլ երկրորդ նախագահին, քանի որ ո՛չ առաջին, ո՛չ եկրորդ նախագահը չեն էլ հայտարարել մասնակցության մասին։

Նորություն չէ, Թաթոյանը առաջինը չէ, վերջինն էլ չի լինելու, որ փորձում է քաղաքական դաշտում տեղ զբաղեցնել նման խոսույթով։ Ինչ-որ քոչարյանացավով տառապում են քաղաքական դաշտում որոշները։ Նիկոլի ընտանեկան-անձնական լրատվամիջոցների կայքերում երևի ամեն երրորդ նյութի մեջ Քոչարյան ազգանունը կա, Նիկոլի խմբակը չկա ելույթ, որ մի քանի անգամ անունը չտան։ Իրենք գիտեն, իրենց գործն է։ Ես ուզում եմ խոսել որպես սովորական ընտրող, որը մի քանի ամսից գնալու է ընտրության։

Երկրորդ նախագահը վերջին տարիներին բավականաչափ հնարավորություն է տվել ընդդիմադիր տարատեսակ ուժերի, գործիչների դրսևորվելու, դաշտում տեղ զբաղեցնելու համար։ Չի խոսել երկար ժամանակ, բայց այդ ընթացքում եղել են առիթներ փողոց դուրս գալու, ընտրությունների մասնակցելու։ Բայց քանի դեռ երկրորդ նախագահը հրապարակային ակտիվություն չուներ, լռել էին նաև նրանք, որոշներն ամիսը մեկ մի նկար են դրել ու հայտարարություն տարածել ֆեյսբուքում։ Ռոբերտ Քոչարյանը վերջին շրջանում հարցազրույցներ է տալիս, ասուլիսներ, հավաք-հանդիպումներ ունենում, զարթնել են մյուսները, թե բա՝ այ եթե դուրս գաք քաղաքականությունից, ժողովուրդը մեզ կընտի։ Լուրջ չէ, ժողովուրդ։

Ուզո՞ւմ եք տեղ ունենալ, լավ եք անում, դե գործ արեք։ Ասում է՝ ժողովրդի 70 տոկոսը չի մասնակցում ընտրության։ Ճիշտ է ասում․ ո՞վ է խանգարում, որ գնաք էդ 70 տոկոսի ձայները տանեք։ Էն 30 տոկոսը որ գնում է, իր թեկնածուն ունի, ձեր ընտրողը չէ։ Ընտրությունններ եղան Գյումրիում, Փարաքարում, Վաղարշապատում, ձևավորեիք ուժ, մասնակցեիք, փորձեիք ուժերը ու ինձ՝ որպես սովորական ընտրողի, որն ուզում է Նիկոլին հեռացնել, ցույց տայիք ձեր արդյունքը, վստահություն ներշնչեիք, ինձ համար կողմնորոշիչ լիներ։ Բայց տեսնում եմ, որ ձեզ ոչ մի կերպ չեք դրսևորել, եկել եք, թե՝ այ եթե հեռանան քաղաքական դաշտից, էս կանենք, էն կանենք։ Վերջին ՏԻՄ ընտրություններին բոլոր ուժերը ասում էին 50+ ձեն ենք տանելու, այդ թվում ՔՊ-ն․ ոչ մեկ չտարավ։ Ձայն հավաքեց ՔՊ-ն, երկրորդ ուժն էլ էն ուժն էր, որն ասոցացվում էր երկրորդ նախագահի հետ։ Գյումրիում էլ էր այդպես․ Թաթոյանի հետ չէր ասոցացվում։ Չեմ հանդիպել մեկին, որ ասեր՝ Թաթոյանի նման գործիչ եմ ուզում ընտրել կամ՝ որ նա չկա, չեմ մասնակցում ընտրության։ Եթե լիներ նման հանրային պահանջ, կարծում եմ, որ երկրորդ նախագահը կզիջեր։ Բայց էդ իրավիճակը չի չէ՞, էլ ինչո՞ւ իշխանական նարատիվներ տարածել։

Հավակնում է ստանալ էն մարդկանց քվեն, որվքեր ընտրում են Ռոբերտ Քոչարյանին, հավատում են, վստահում են, որ նա կարող է Նիկոլին հեռացնել և երկրորդ անգամ վերակառուցել քանդված երկիրը․ ու ես խիստ կասկածում եմ, որ եթե Ռոբերտ Քոչարյանը վաղը հրաժարվի ընտրապայքարից, իր ռեսուրսը ընտրելու է Թաթոյան Արմանին։ Շատ մեծ կասկած ունեմ․ լավագույն դեպքում, էդ մարդիկ ոչ մի ընտրության չեն գնալու, ու էդ անտարբերների 70 տոկոսին գումարվելու է էլի մի լուրջ տոկոս։ Փոխարենը որ դուք աշխատեք էդ ընտրության չմնացող տոկոսի վրա, իրենց ինչ-որ բան առաջարկեք, ասում եք՝ այն էն մարդը, որ ունի ռեալ տոկոս, թող դուրս գան։ Լուրջ չէ։

Ինչ ցույց տվեցին Գյումրու և Էջմիածնի ընտրությունները․ ցույց տվեցին, որ երկու-երեք ընդդիմադիր մեծ ուժերի միավորմամբ հնարավոր է տապալել այս ռեժիմին։ Ու էդ ընտրությունները ցույց տվեցին, որ երկրորդ տեղը բավականին խոշոր ձայներով զբաղեցնում է  էն թեկնածուն և էն ուժը, որը այս կամ այն կերպ կապվում է երկրորդ նախագահի անվան հետ։ Դա փաստ է։ Էջմիածնում այդ երկրորդ մեծ ընդդիմությունը չկար, հաղթեց ՔՊ-ն։ Թող գնայիք դառնայիք էդ ընդդիմադիր ուժը։ Չէ, ոչինչ չանելով՝ եկել հավակնում եք էն ընտրազանգվածին, որը անվերապահորեն, ունենալով սկզբունքներ, համակրումներ, որոշել է իր ձայնը տալ Նիկոլի հետ չպայմանավորվող, նրա հետ չաշխատած, նրա դեմ դեմ էս 7-8 տարի պայքար տված անձին։ Դուք Նիկոլի օրոք պաշտոնի էիք, Քոչարյանը բանտում էր, հետը ոչ մի բանով չէր պայմանավորվում, ասում-զգուշացնում էր, թե ինչ է լիելու, եթե էսպես շարունակվի։ 7-8 տարի բացի գրառում անելը, ուրիշ բան չեք անում, ու մեկ էլ մի քոչարյանացավ եք կպնում։

Վերջերս ասել եմ, կրկնում եմ՝ իշխանություն, ընդդիմություն, ընդդիմություն խաղացողներ․ ռեալ գնահատեք ձեր շանսերը, իզուր մի վատնեք ձեր չեղած ռեսուրսը անիմաստ բաների վրա․ Ռոբերտ Քոչարյանին կպնելով աչոկ հավաքել չեք կարող․ 2018-ին կարող էիք, 2021-ին կարող էիք․ բայց հիմա չեք կարող, հիմա իր հետ կապված սաղ միֆերը փլվել են, էն մեծ անտիռեյտինգն այլևս չկա։

Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին Հայաստանը թե՛ անվտանգային, թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական, թե՛ ժողովրդագրության, թե՛ Արցախի հարցում, թե՛ միջազգային հարաբերությունների հարցերում ու բազմաթիվ ուղղություններով գրանցել է ՀՀ պատմության ամենալավ ցուցանիշները, ու ես, որ սովորական, շարքային ընտրող եմ, վաղը ընտրություն եմ կատարելու՝ ընտրել այս ցուցանիշները իր կառավարման ժամանակ արձանագրածի՞ն, թե՞ մարդկանց, որոնք ոչինչ չանելով, ընդամենը խոսելով, գրառումներ անելով, հիմա փրկելու հայտ են ներկայացնում։ Ինձ պետք է համոզեք ձեր առավելությունները, քննադատելը առավելություն չէ, իշխանությանը բոլորն են քննադատում, ոչ էլ ընդդիմությանը քննադատելն է առավելություն, պետք է ասես, թե դու ինչ ես առաջարկում։ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժը թե՛ խորհրդարանական ընտրուրթյուններում ամենամեծ ընդդիմությունն է, թե այն համայնքներում, որտեղ չի ընտրվել, ամենամեծ ընդդիմադիր ավագանին է ու ոչ մի անգամ քվե չի տարել ընդդիմությանը կպնելով։

Սխալ տեղից եք ձեր պայքարը տանում, վատ տեղից եք սկսել։ Բոլոր տներում, ուր կան փոքր երեխաներ, շտեպցելները սկոչով կամ այլ բանով փակում են, որ երեխաները ձեռք չտան, տոկի չընկնեն։ Հիմա նոր ծնված քաղաքական ուժերին ու գործիչներին պետք է խնդրել, խորհուրդ տալ լեզվով չխաղալ շտեպցելի հետ։ Սա բարեկամական խորհուրդ է, որը կարող եք իհարկե և չընդունել, ինձ համար ոչ լավ է, ոչ վատ, ձեզ համար եմ ասում։

Կարճ ասած՝ այս պահին, արդեն, կա երկու խոշոր ընդդիմադիր ուժ, որ հնարավորություն ունի միասնաբար հաղթել Հայաստանը բռնազավթած իշխանությանը։ Հարգելի ընդդիմադիրներ, կարողանո՞ւմ եք, դարձեք երրորդը, դարձեք առաջինը, որ մեկն ուզում եք՝ դարձեք, միանձնյա հաղթեք․ բայց համարում եմ, որ նրանք, ովքեր կպնում են այն ընդդիմադիր մեծ ուժերին, որոնք ունեն Նիկոլին հաղթելու հնարավորություն, լատենտ նիկոլական են։ Ինչպես որ իշխանության սխալներն են մաշել իր ռեյտինգը, այնպես էլ ձեր սխալները մաշելու են ձեր քվեները, բայց ոչ նրանց, ում կպնում եք»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>