Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Պատերազմ Արցախում
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին

Թրամփը «փչացնում է» Զելենսկուն,որպեսզի կարողանա նրան ստիպել կնքել խաղաղ պայմանագիր Մոսկվայի հետ

Արևմտյան գրեթե բոլոր փորձագետների կարծիքով՝Զելենսկուվրա կոռուպցիոն կոմպրոմատների փաթեթի հրապարակումը մեկ պատճառ ուներ.ստիպել նրան, որպեսզի նա համաձայնվի կնքել խաղաղ պայմանագիր՝Մոսկվայի պայմանների հիման վրա:

Մոսկվայում արդեն հաստատել են, որ մինչուկրաինական կոռուպցիոն սկանդալի հրապարակումը, Թրամփի և Պուտինի վարչակազմերի միջև ընթանում էին գաղտնի բանակցություններ՝պատերազմի դաթարեցման վերաբերյալ:

Հենց այդ պատճառով էր նաև,որ Պուտինի հատուկ հարցերով բանագնաց՝Կիրիլ Դմիտրիևը այցելել էր Վաշինգտոն:

Բացի այդ, օրերս հայտնի դարձավ, որ ռուս-ուկրաինական հարցերով Թրամփի երկու խորհրդականներից Ուիթկոֆից և Կիթ Կելլոքից վերջինս լքել է իր պաշտոնը:

Բանն այն է, որ Ուիթկոֆը պայմանական «աշխատում էր»  Մոսկվայի հետ, իսկ Կելլմքը՝Կիևի: Եվ այնպես էր ստացվել, որ Ուիթկոֆը ավելի շատ հակված էր ռուսների առաջարկներին, իսկ Կելլոքը՝ուկրաինացիների:

Սակայն պատերազմական ճակատում ռուսների վերջին հաջողությունները կանխորոշեցին, թե Վաշինգտոնը որ կողմի շահերն է ավելի շատ հաշվի առնելու:

Ռուսների կողմից Կուպյանսկի գրավումը կանխորոշեց այս հարցը,և Թրամփի «խորհրդով»  Կելլոքը հրաժարական տվեց իր պաշտոնից,և Ուիթկոֆը դարձավ ռուս-ուկրաինական հարցում միակ ամերիկյան բանագնացը: Իսկ դա նշանակում է, որ Թրամփնավելի շատ պիտի հաշվի առներ ռուսների, այլ ոչ թե ուկրաինացիների շահերը:

Հենց այդ պատճառով էլ բռնկվեց Ուկրաինայում այս կոռուպցիոն սկանդալը, որպեսզի Զելենսկին դառնա «կաղ բադ»  և ստիպված լինի բավարարել Թրամփի պահանջները:

Զելենսկին այս ամենը ճիշտ գնահատեց և որոշեց օգնություն խնդրել Թուրքիայի նախագահ Էրդողանից:

Ինչո՞ւԷրդողանից, քանի որ Մակրոնը, Մերցը և Ստարմերը դարձել են փաստացի քաղաքական դիակներ, որոնց չի հարգում Թրամփը, իսկ Պուտինը նրանց գնահատում է պարտված գործիչներ:

Չինաստանը խաղում է Ռուսաստանի օգտին,և միակ գործիչն, ով դեռ հարգանք ունի Պուտինի և Թրամփի մոտ մնացել է Էրդողանը:

Հենց այս պատճառով է, որ կոռուպցիոն սկանդալից անմիջապես հետո Զելենսկին մեկնեց Թուրքիա, որպեսզի օգնություն խնդրի Էրդողանից:

Ինչով կարող է օգնել Զելենսկուն Էրդողանը, դժվար է ասել:

Թրամփը իմպերատիվ պահանջում է Զելենսկուց համաձայնվել ռուսական կապիտուլյացիոն առաջարկի հետ, որի համար Թուրքիա է ուղարկում իր բանագնաց Ուիթկոֆին: Սակայն Զելենսկին վերջինիս հետ չի հանդիպում և լղոզված պատասխան է տալիս, թե ինչ է մտածում Թրամփի առաջարկի մասին:

Ի պատասխան դրա, Թրամփը իր վերջին քայլն է անում, Կիև է ուղարկում Պենտագոնի պատվիրակությունը՝Զելենսկուն վերջնագիր ներկայացնելու համար:

ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլը, ինչպես նաև ԱՄՆ բանակի երկու չորսաստղանի գեներալներ, պիտի փորձեն համոզել   Զելենսկուն՝համաձայնվել Թրամփի առաջարկների հետ:

Սակայն հետաքրքիր է, որ այս ֆոնին, ռուսական շրջանակները զգուշացնում են ամերիկացիներին, որ Զելենսկուն համոզելը անիմաստ գործ է, քանզի նա իվիճակի չէ որևէ փաստաթուղթ կնքել Մոսկվայի հետ: Ի պատասխան դրա, երեկ ռուսական լրատվամիջոցները մի տեսանյութ  տարածեցին, թե ինչպես է Պուտինը զինվորական զգեստով այցելում բանակի գլխավոր շտաբի պետ Գերասիմովի հետ զինվորական վերնախավին և հաշվետվություն ստանում ռազմաճակատի իրավիճակից:

Այս հարթակում, Պուտինըհայտարարում է, որ Զելենսկին հանցագործ է:  «Սա հանցավոր խումբ է, որը իշխանությունը պահում է անձնական հարստացման համար։ Բոլորի համար պարզ է, որ այս մարդիկ, ոսկե կճուճների վրա նստած, հազիվ թե մտածում են Ուկրաինայում հասարակ մարդկանց կամ հասարակ զինվորների ճակատագրի մասին», - ընդգծում է Ռուսաստանի  նախագահը։

Պուտինը հղում է անում ուկրաինական կոռուպցիոն սկանդալին և փաստացի մեսիջ է ուղարկում Թրամփին, որ Զելենսկուհետ բանակցելը անիմաստ է,և պետք է շտապ փոխել իրեն մեկ այլ անձով, ով պատրաստ կլինի համաձայնվել ռուս-ամերիկյան առաջարկին:

Թրամփի և Պուտինի այս գաղտնի քայլերիցխիստ մտահոգված ենոչ միայն Զելենսկին և իր թիմը, այլև ներկայիս եվրոպական երկրների ղեկավարների մեծ մասը: Քանի որ Զելենսկուհեռանալը կարող է անորոշության մեջ գցելողջ Եվրոպային, որն այս երեք տարվա ընթացքում Ուկրաինայի վրա ծախսել է ավելի քան 200 մլրդ եվրո:

Բացի այդ, եթե պարզվի, որ Զելենսկին հանցագործ է, ապա Եվրոպայի ժողովուրդները իրենց վերնախավերից հաշվետվություն են պահանջելու, թե ուր է գնացել իրենց օգնությունը,և ով պիտի պատասխանատվության ենթարկվի:

Չի բացառվում, Զելենսկուշուրջ կոռուպցիոն սկանդալը հասնի նաև Բայդենին, Մակրոնին և մյուս եվրոպական լիդերներին:

Ի վերջո,բոլորի առջև Ֆրանսիայի նախկին նախագահՍարկոզիիմեղադրականն է, որտեղ  նա մեծ գումարներ էր ստացել Լիբիայի նախկին բռնապետ Քադդաֆիի կողմից:

Չկա ոչ մի երաշխիք, որ, օրինակ,  մի գեղեցիկ օր, ուկրիանական հակակոռուպցիոն բյուրոն չհրապարակի մի ձայնագրություն, որտեղ լսվեն նաև Բայդենի որդու, Մակրոնի անունները:

Կարող է և նման ձայնագրություններ չհրապարակվեն, սակայն սույն փաստը, որ Զելենսկուն որոշել են խաղից դուրս թողնել, չի կարող չմտահոգել ներկայիս արևմտյան լիդերներին:

Պարզ է մեկ բան.որ ինչպես Զելենսկու«Ալի Բաբան և հանցագործները»  նախագծի ավարտն է մոտենում, այնպես էլ՝քաղաքական իրենց մահկանացուն են կնքելու նաև Հայաստանի, Մոլդովայի և այլ երկրների «Ալի Բաբաներն ու իրենց հանցագործները»:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան  
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>