Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը․ Էրդողան
Ուկրաինան Թուրքիայի ռազմավարական գործընկերն է, Զելենսկու հետ հանդիպման ժամանակ ասել է Էրդողանը:
«Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցով գտնվում է Թուրքիայում։

