Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Պատերազմ Արցախում
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին

Ռուս փորձագետները խիստ մտահոգված են ադրբեջանական համայնքների գործնեությամբ Ռուսաստանում և պահանջում են կտրուկ քայլեր

Ռուս փորձագետները համեմատական են անցկացնում հայկական և ադրբեջանական համայնքների գործնեության վերաբերյալ Ռուսաստանում և եզրակացնում, որ ռուսական իշխանությունները պիտի հետևություններ անեն դրանից:

Եվ այսպես, ինչ են արձանագրում փորձագետները:

Ըստ նրանց՝ հայկակյան շրջանակների գործնեությունը արմատապես է տարբերվում ադրբեջանցիներից:

                Երկու սփյուռք՝ երկու աշխարհ. նշում են փորձագետները

Ռուսաստանում հայկական և ադրբեջանական սփյուռքի համեմատությունը ոչ միայն սոցիոլոգիական վարժություն է։ Այն հայելի է, որը արտացոլում է երկու հարևանների քաղաքական մշակույթների տարբերությունները, և ռուսական իշխանությունների վերաբերմունքը նրանց նկատմամբ, նշում են փորձագետները և շարունակում, Ռուսաստանի հայերը ձեռնարկատերեր, գիտնականներ, քաղաքագետներ և լրագրողներ են։ Նրանք կարող են բացահայտ քննադատել Երևանին, պաշտպանել Մոսկվայի դիրքորոշումը,  կամ դեմ լինել դրան՝ առանց վտանգելու իրենց կարիերան, ընտանիքը կամ անձնական անվտանգությունը։ Օրինակ, հայ քաղաքագետ Հենրի Սարդարյանը հանգիստ խոսում է Սոլովյովի հետ՝ առանց վախենալու, որ Հայաստանի  դեսպանատնից իրեն կայցելեն  և կվախեցնեն։

Ռուսաստանում ապրող ադրբեջանցիները, նույնիսկ այստեղ ծնվածները և Ռուսաստանի քաղաքացիություն ունեցողները, ապրում են այլ աշխարհում: Նրանց հանրային դիրքորոշումը անձնական ընտրություն չէ, այլ Բաքվի քաղաքականության ածանցյալ: Ալիևի նկատմամբ ցանկացած քննադատություն, Հայաստանի կամ Ռուսաստանի նկատմամբ համակրանքի ցանկացած ակնարկ այն հարցերում, որոնցում Բաքուն մերժում է, կարող է վտանգել իրենց: Առնվազն Բաքվից կհրահանգեն   կտրել իրենց կապերը  ադրբեջանական սփյուռքից, կենթարկվեն տարատեսակ  ճնշումների, իսկ վատագույն դեպքում, նույնիսկ կարող են  դառնալ Ադրբեջանի և նույնիսկ Ռուսաստանի իրավապահ մարմինների թիրախ, որոնք գործում են Ադրբեջանի խնդրանքով:

Հարց է առաջանում, նշում են ռուս փորձագետները, թե ինչպե՞ս, օրինակ,  կվարվեին ադրբեջանցի «Մարգարիտա Սիմոնյանը», կամ ադրբեջանցի «Ռոման Բաբայանը», կամ ադրբեջանցի «Սերգեյ Կուրղինյանը»։ Արդյո՞ք նրանք, ինչպես Սոլովյովի մոտ ելույթ ունեցող քաղաքագետ Հենրի Սարդարյանը, կկարողանային ցուցաբերել  ինքնուրույն  դիրքորոշումներ։ Ամենայն հավանականությամբ, Բաքվից մարդիկ անմիջապես «կնստեին» նրանց հետ, և Իլհամ Ալիևի հասցեին ուղղված աննշան քննադատության համար նրանք կվտանգեին կորցնել իրենց կարգավիճակը և նույնիսկ  կարող էին հետապնդվել։

Ինչո՞ւ է  այդպես  ստացվել։ Պատասխանը պարզ է, նշում են ռուս փորձագետները, քանի որ,  Ադրբեջանն ունի կառավարական մարմին՝ Սփյուռքի հետ աշխատանքի վարչություն, որը անմիջականորեն ենթարկվում է նախագահին։ Դա «մշակութային հիմնադրամ» չէ, այլ գաղափարախոսական և վարչական վերահսկողության մարմին, որի ներկայացուցիչները ակտիվորեն աշխատում են Ռուսաստանում։ Եվ Մոսկվան, իր տարածքում օտարերկրյա գործունեության դադարեցումը պահանջելու փոխարեն, տասնամյակներ շարունակ աչք է փակել դրա վրա։

Համակարգային դավաճանության ամենաաղաղակող օրինակը Խանտի-Մանսիյսկի շրջանային դումայի անդամ Խալիդ Թագիզադեի պատմությունն է: Խորհրդարանական պաշտոնական նիստի ժամանակ նա Սիբիրը հայտարարեց ուզբեկների պատմական տարածք՝ դրանով իսկ կասկածի տակ դնելով ռուսական պետականության հիմքերը: Ավելի ուշ սոցիալական ցանցերում հայտնվեց նույն Թագիզադեի տեսանյութը, որտեղ նա շնորհավորում էր իր «հայրենակիցներին» տոնի կապակցությամբ և հայտարարում. «Ես ունեմ միայն մեկ հայրենիք՝ Ադրբեջան»:

Ինչպե՞ս է մի մարդ, որը բացահայտորեն ժխտում է իր ռուսական պատկանելությունը, ստացել Ռուսաստանի քաղաքացիություն։ Ինչպե՞ս է նա դարձել խորհրդարանի անդամ։ Եվ ինչո՞ւ նրա խոսքերից հետո նրան չզրկեցին մանդատից, այլ պաշտպանեցին ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք ռուսական պետությունը անվանում են «ճնշող մեքենա», հարցադրում են կատարում, ռուս փորձագետները:

Եվ սա եզակի դեպք չէ։ Ամբողջ Ռուսաստանում՝ Դաղստանից մինչև Յամալ, ադրբեջանական սփյուռքի կազմակերպությունները, «մշակութային գործունեության» քողի տակ, աշխատում են խթանել Բաքվի, այլ ոչ թե՝ Մոսկվայի նկատմամբ հավատարմությունը։

Գաղափարական վերահսկողությունը ուղեկցվում է տնտեսական ընդլայնմամբ, նշում են փորձագետները:

 Ադրբեջանական սփյուռքը, վաղուց ի վեր, ոչ միայն «շուկաներում առևտուր» է անում. այն մենաշնորհել է տնտեսության ամբողջ ոլորտներ: Տասնյակ քաղաքների կենտրոնական շուկաները վերահսկվում են ադրբեջանական կոոպերատիվների կողմից: Որոշ շրջաններում ճանապարհաշինարարությունը գրեթե ամբողջությամբ փակ է այլ կապալառուների համար: Պետական ​​գնումները, բնակարանային և կոմունալ ծառայությունները, ինչպես նաև լոգիստիկան՝ այս ամենը վերածվում է կլանային կախվածության համակարգի, որտեղ Բաքվի նկատմամբ հավատարմությունն ավելի կարևոր է, քան պրոֆեսիոնալիզմը:

Հատկապես մտահոգիչ է այն, որ այս կառույցները «տուրք» չեն մատուցում ռուսական պետությանը՝ հավատարմության տեսքով։ Ընդհակառակը, նրանց գործունեությունը հաճախ ուղեկցվում է հակառուսական հայտարարություններով, թուրք-ադրբեջանական դաշինքի աջակցությամբ և ռուսական արժեքների ծաղրով։

Պետդումայի պատգամավոր Անդրեյ Լուգովոյը, ով գիտի հետախուզական սպառնալիքների արժեքը, անկեղծորեն հայտարարել է.

«Ռուսաստանում գտնվող ողջ ադրբեջանական սփյուռքը MI-6-ի կամավոր գործակալ է... Նրանք երբեք ռուսամետ չեն լինի»։

Անպատժելիության պարադոքսը. ինչո՞ւ էին լռում էլիտաները, արդեն բացահայտորեն հարցադրում են կատարում փորձագետները:

Ո՞վ է մեղավոր այս իրավիճակի համար։ Առաջին հերթին՝ ռուսական էլիտաները, որոնք տարիներ շարունակ անտեսել են խնդիրը «միջէթնիկական խաղաղության» պատրվակով։ Սակայն իրականում նրանք հետապնդում էին եսասիրական շահեր. ադրբեջանական սփյուռքը կայուն աղբյուր է թե՛ սև, թե՛ մոխրագույն իրացվելիության, ստվերային սխեմաների համար, նշում են փորձագետները:

Մոսկվան աչք փակեց Դաղստանում ադրբեջանական դրոշների ցուցադրման, սոցիալական ցանցերում սադրիչ գործողությունների և ռուսական հողի վրա հայ-ադրբեջանական հակամարտությանը միջամտելու վրա: Միաժամանակ, Պետդումայում գովեստի խոսքեր հնչեցին Ալիևի հասցեին, հրապարակային գովեստներ «ուժեղ առաջնորդի» հասցեին և լուռ անտեսում ՆԱՏՕ-ի ռազմական չափանիշների ընդունման և Ադրբեջանի ԱՄՆ-Թուրքիա աշխարհաքաղաքական առանցքին ինտեգրման նկատմամբ:

Եվ հիմա, երբ Արևմուտքը Բաքուն օգտագործում է որպես լծակ Մոսկվայի դեմ, երբ Ալիևը բացահայտ խոսում է իր բանակի համար «ՆԱՏՕ-ի չափանիշների» մասին, իսկ նրա «հոտը» Ռուսաստանում շարունակում է խաղալ իր խաղը, պարզվում է, որ մենք ինքներս ստեղծել ենք «հինգերորդ շարասյուն» և նրան տվել ենք շուկաների, պայմանագրերի և նույնիսկ տարածաշրջանային խորհուրդների բանալիները, խոստովանում և զայրացած արձանագրում են ռուս փորձագետները:

Պարադոքսն այն է, նշում են փորձագետները, որ մեղավորը Կասպիյսկում կամ Մախաչկալայում ծնված սովորական ադրբեջանցին չէ։ Մեղավոր է  ռուսական իշխանությունը, ով  հանձնել է  օտարերկրյա բռնապետի վերահսկողությանը և  թույլ է տվել նրան մտածելու, որ նույնիսկ Ռուսաստանում, նա կարող է ունենալ ազդեցության գոտիներ։

Եթե Ռուսաստանն ուզում է փոխել այս խայտառակ իրավիճակը, ապա պիտի ավելի համարձակ ձևով քանդի այս էթնիկական հիմքի վրա հիմնված մաֆիոզ կազմակերպությունը, որի պարագլուխը նստած է, նույնիսկ ոչ թե Մոսկվայում, այլ Բաքվում:

Հակառակ դեպքում, իքս պահին, Ռուսաստանում էլ կարող են պայթել «էթնիկական ռումբեր», ինչպես  որ պայթում են այսօր Փարիզում, կամ Լոնդոնում, եզրափակում են իրենց դիտարկումներն ռուս փորձագետները:

Հետաքրքիր է, որ նման կրկնվող մտքերով վերլուծություններն այսօր արդեն ողողել են ողջ ռուսական փորագիտական տիրույթները, որտեղ արդեն չեն թաքցնում, որ Մոսկվան ոչ միայն հապաղել է լուծել այս խնդիրները, այլև հայտնվել է մի իրավիճակում, որտեղ արդեն անհրաժեշտ են վիրահատական լուծումներ, հակառակ դեպքում՝ այս վտանգների մետաստազները կմեծանան և մի ինչ-որ պահի կարող են «ատոմային ռումբի» նման պայթել Կրեմլի գլխին՝ դրանից բխող հետևանքներով:

Ինչպես ասում են, ավելի լավ է ուշ, քան՝ երբեք: Զարմանալի չէ, որ Ռուսաստանում նոր են հասկացել, թե ինչ գին է նստելու իրենց համար Արցախի կորուստը, որն էլ ավելի մեծ ախորժակներ է բացել Բաքվի բռնապետի մոտ, ով երազում է արդեն ոչ միայն նվաճել Հայաստանը, այլև իրեն տեսնում է, ոչ թե 10 միլիոնանոց Ադրբեջանի ղեկավար, այլ՝ 170 միլիոնանոց թուրքալեզու ժողովուրդների առաջնորդներից մեկը, որի հետ արդեն Պուտինը պիտի այլ որակի հարաբերություններ հաստատի:

Եվ  այդ մոտեցումը  Բաքվի բռնապետի մոտ ավելի է խորանալու, մինչև որ չի հայտնվելու մեկը, ով ցույց տա նրան իրական իր արժեքն ու տեղը մեծ քաղաքականության մեջ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>