«Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան
13
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին

Էջմիածնի վրա մեծ պատասխանատվություն է․ քվեարկելու են 3 մլնի փոխարեն․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Այսօր Վաղարշապատ խոշորացված համայնքում նախընտրական քարոզարշավի վերջին օրն է, վաղը լռության օր է, իսկ կիրակի՝ նոյեմբերի 16-ին, տեղի են ունենալու Վաղարշապատի համայնքապետի ընտրություններ։ Սիրելի ժողովուրդ, մենք 2021 թվականից հետո ընտրություններ ենք ունեցել 50-ից ավելի քաղաքներում, հարյուրավոր համայնքներում․ ամեն  ընտրութունն ինքնին սպասելիք է։ Բայց կիրակի օրվա ընտրությունները բացառիկ են, այդ բոլորից տարբերվում են։

Ինչո՞վ են կարևոր։ Այո, բազմաթիվ խոստումներ են ձեզ տրվել այս ընթացքում։ Ընտրություններին մասնակցող ուժերից մի քանիսն այցելել են տարբեր թաղամասեր, գյուղեր ու լուսանկարներով, ժողովրդի հետ շփումների տեսայութերով տեսել ենք, թե ինչ ծանր խնդիրների մեջ են։ Դպրոցի խնդիր կա, մանկապարտեզի խնդիր կա, ամենուր աշխատատեղերի պակաս է, ոռոգման ջրի խնդիր է, տրանսպորտի բացակայություն է, անգամ կոյուղու բացակայություն է։ Ինչ խնդիր ասես որ ունեն, ինչպես Հանրապետության մյուս բոլոր քաղաքներն ու գյուղերը։

Քաղաքական 8 ուժ մասնակցում է ընտրություններին, ու Էջմիածնի ու հարակից գյուղերի բնակիչը, որը խնդիրների տակ կռացել է, մտածում է՝ լավ ո՞ւմ ընտրեմ, տարիներ շարունակ էս խնդիրների մեջ եմ, իշխանութունը փոխվեց, խնդիրը չի լուծվում։ Ամենավատը, միանշանակ, այն կլինի, որ որոշի ընտրության չգնալ։

Ժողովուրդ ջան, պետք է ոչ մի ձայն չտալ նրանց, ովքեր այդ խնդիրների մեջ են ձեզ գցել ու խորացրել։ Այս իշխանությունը Վաղարշապատը ղեկավարում է արդեն 7,5 տարի, ո՞ր պրոբլեմներն է լուծել։ ՔՊ-ական քաղաքապետեր են 7,5 տարի։ Խոստանում էին Մանվելենց հեռացնել ու լուծել․ հեռացրեցին, անգամ սպանեցին, այլ բառ չեմ գտնում, ինչ է․ նույնի մեջ չէ՞ք մնացել։ Այդ խնդիրների պատճառով դուք 2018-ին իշխանություն եք փոխել, և ուրեմն դրանից 8 տարի հետո նույն խնդիրների մեջ եք․ պահեք, որ հիմա՞ ինչ անեն։ Իմ կարծիքով, խնդիրը հետևյալն է՝ եթե իշխանությունը գալիս է և այն, ինչ խոսք է տվել, չի՞անում, պետք է գնա, ոչ թե մեկին-մյուսով փոխի։ Է հո կրկին փորձիր լոտո չէ՞։

Ես վաղարշապատցի չեմ, բայց հետևելով, լուսաբանելով, ծանոթ եմ թեկնածուի, որին կվստահեի, կհավատայի, որովհետև համարում եմ՝ առնվազն անկեղծ է։ Տեսել եմ, որ ձեզ հետ շփումներում էլ է անկեղծ։ Ես իր անունը չեմ տալիս։ Ինձ համար ցանկալի է ու կարևոր, որ հենց ինքը անցնի։ Ինձ համար նաև չափազանց կարևոր է, որ որևէ պարագայում չընտրվի ՔՊ թեկնածուն և ինձ համար կարևոր է, որ որևէ կերպ ավագանի չմտնեն ՔՊ քույր կուսակցությունները և կեղծ ընդդիմադիրները։

Ինչո՞ւ են էջմիածնի ընտրությունները խորհրդանշական և անչափ կարևոր։ Ժողովուրդ ջան, սա փորձություն է՝ համապետական ընտրություններից առաջ, սրանից հետո էլ չկա ընտրություն, հաջորդը ԱԺ ընտրություններն են, ու այս ընտրություններից է երևալու մեր երկիրը ինչ ընթացքի մեջ է մտնելու, ինչ տրամադրությամբ ենք պատրաստվելու խորհրդարանական ընտրություններին։

Նիկոլ Փաշինյանը պարտվել է Ապարանում, պարտվել է Գորիսում, պարտվել է Կապանում, պարտվել է Քաջարանում, պարտվել է Բերդում, պարտվել է Վարդենիսում, պարտվել է Ալավերդիում, պարտվել է Վանաձորում, Գյումրիում և այլ լիքը քաղաքներում․ բայց Էջմիածինը հերթականը չէ, այլ՝ բացառիկ, պատմական ընտրություն է։

Նիկոլենք էլ են այս ընտրություններին վերաբերում որպես բացառիկ։ Ասում են՝ որ այս ընտրություններով դուք որոշելու եք՝ կո՞ղմ եք իրենց քաղաքական գծին, թե ոչ, համաձա՞յն եք իրենց արածներին ու անելիքներին, թե՞ ոչ։ Ասում էր՝ 2021 թվականին ինձ ընտրելով՝ ժողովուրդը համաձանություն է կայացրել, որ ես անեմ ինչ ուզում եմ, Ղարաբաղը հանձնեմ, մեր երկրից հողեր տամ, պետական բյուջեն տնօրինեմ ոնց ուզում եմ, թոշակ չբարձրացնեմ, բայց բարձրացնեմ իմ քպականների եկամուտները անգամներով։ Եթե մեր գլխին աղետներ են եկել, ՔՊ-ի կառավարման ժամանակ, դա ժողովուրդն է որոշել, ասում է Նիկոլը։ Հիմա դու՝ Էջմիածնի և խոշորացված համայնքի մեջ մտնող գյուղերի ընտրող ջան, ինձ ասա, դու էլ էս համաձայն նրա հետ ինչ անում է Նիկոլը, ստորագրում ե՞ս տակը, կիրակի էլ պետք է որոշես՝ համաձա՞յն ես ՔՊ-ի այս ադրբեջանաթուրքականացման շարունակմանը, համաձա՞յն ես, որ էլի աղետներ բերի։ Ում հետ խոսում ես, ասում է, որ եկեղեցու վրա հարձակումը թուրքի պատվեր է։ Հիմա դու պետք է ամսի 16-ին որոշես՝ համաձա՞յն ես, որ մեր երկրի կառավարությունը թուրքի պատվեր կատարի։ Ի միջի այլոց, եթե համաձայն չես, բայց չես գնում ընտրության, ինքնիրան ես դառնում այդ ամենի հետ հաշտ ու համերաշխ։ Դու քո ընտրությամբ պետք է ցույց տաս, որ Մայր Աթոռի վրա գրոհին դեմ ես, սրբազանների կալանքին ու ծիծաղելի դատավարություններին դեմ ես, էսքան քաղբանտարկյալներով բերդերը լցնելուն դեմ ես, ադրբեջանցիների՝ Հայաստանում վերաբնակեցնելուն դեմ ես, անգամ իր հոր վաստակը մոռացած թեկնածուին դեմ ես, Հայաստանը կտոր-կտոր հանձնելուն դեմ ես։ Երկու տարի առաջ Արցախից բռնագաղթեցին մեր քույր ու եղբայրները․ նրանց մի մեծ մաս ապաստան գտավ հենց Էջմիածնում․ դուք այս կիրակի պետք է գնաք քվեարկության՝ ասելու, որ դեմ եք, որ վաղը մարդիկ բռնագաղթեն Սյունիքց, Գեղարքունիքից, որովհետև սրանց քաղաքականությունը դրա մասին է, էդ ասֆալտ-բան, աչքներիդ թոզ փչել է, թող փչեն, դուք ձերը արեք։

Նոյեմբերի 16-ին տեղի ունենալիք ընտրություններին մասնակցելու իրավունք ունի մոտ 70 հազար մարդ։ Դիմում եմ այդ 70 հազարին և կոչ եմ անում՝ նրանք, ովքեր երկրից  չեն բացակայում և հարգելի պատճառ չունեն ընտրությանը չմասնակցելու, անպայման գնացեք։ Ձեզանից ամեն մեկից կախված է շատ մեծ բան․ պարզապես մասնակցեք ընտրությանը և հենց ձեր մասնակցությամբ դուք հնարավորություն չեք թողնի այս թշնամական գրոհներին։

Պարզ է, որ սաղ ճնշումները բանեցնում են, ընդդիմադիրների բարեկամներին են ազատում աշխատանքից․ մի վհատվեք, վստահ եմ՝ շուտով վերականգնվելու եք ձեր աշխատանքում։ Մի վախեցեք սպառնալիքներից։ Այո, գիտեմ, որ ցուցակներ են կազմում պոտենցյալ ընտրողների։ Գիտեմ, որ ստիպում են գնալ ու քվեարկել ՔՊ թեկնածուին կամ համոզում են լավագույն դեպքում։ Ընտրատեղամասում կարող է տեսնեք վստահված անձի, հանձնաժողովի անդամի, որը նստած թղթի վրա պլյուս-մինուս է անում, թե ով եկավ ընտրության, ով չեկավ։ Ժողովուրդ ջան, չկաշկանդվեք։ Կասեն ընտրեք ՔՊ-ին, Մեխակյանին, ասեք այո, բայց քվեարկեք ում ուզում եք։ Նրանք հլը չեն կարողացել անցնել այնպիսի տեխնոլոգիայի, որ պարզեն՝ դուք ում եք ընտրել։ Իրենք էլ գիտեն, որ լուրջ է իրենց վիճակը ու կախվում են փրփուրներից։ Կարևորը որ քվեարկեք ձեր կամքով, ձեր խղճով․ ու չեմ պատկերացնում, թե որևէ մեկդ ձեր խղճով գնաք ու քվեարկեք ՔՊ-ին, չեմ պատկերացնում, թասիբով ժողովուրդ եք։

Կարճ ասած՝ հազարից մեկ է լինում, որ երկրի մի փոքր հատվածից կախված է լինում այդքան մեծ բան։ Ժողովուրդ ջան, ամսի 16-ին ձեր ձայնից կախված է շատ մեծ բան, բա՛ն ունեք ապացուցելու։ Մենք հո գիտենք ՔՊ-ի նկատմամբ ամբողջ Հանրապետության ժողովրդի ու երկրից դուրս գտնվող հայ ժողովրդի, ՀՀ քաղաքացիների դիրքորոշումը․ բայց ստացվել է այնպես, որ այդ դիրքորոշումը բոլորի փոխարեն պետք է երկու օրից հայտնեն վաղարշապատցիները, 70 հազար մարդ։ Այսօր ՔՊ-ի քարոզարշավին Հայաստանի տարբեր ծայրերից մարդիկ են բերվել, որ մեծ հանրահավաք ցույց տան․ բայց այդ տարբեր ծայրերից եկածները որոշում չեն կայացնելու․ որոշումը կայացնելու եք դուք, հարգելի էջմիածնեցիներ։ Ու սա երևի ձեր համայնքի ամենակարևոր ընտրությունն է։

Այս իշխանությանը պետք է ուղարկել որտեղից եկել են ու էդ ժամանակ էլ կիմանաք, թե որտեղից էին եկել իրականում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>