Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Պատերազմ Արցախում
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին

Ինը պատճառ, թե ինչու չի կարելի քվեարկել ՔՊ-ի օգտին, և իր այլնտրանքը կարող է լինել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչը

Առաջին պատճառ

Մենք միշտ հայտարարում ենք, որ առանց բարոյականության տարրական նորմերի վերականգման, երկրում հնարավոր չի լինի կատարել նաև այլ  դրական փոփոխություններ:

Արգիշտի Մեխակյանը, ով համաձայնվել է դառնալ ՔՊ անդամ, ուրացել է սեփական հոր՝ Մեխակ Մեխակյանի պաշտպանած բոլոր արժեքները: Քանզի հենց ՔՊ-ն է հանձնել Արցախը և, նույնիսկ Փաշինյանի շուրթերով դա արդարացվում էր, թե դրանով Հայաստանը ձեռք է բերել  «իրական անկախություն»:

Մեխակ Մեխակյանը հաստատ դրա համար չէր պայքարում, և զոհվել է ՔՊ-ի և Փաշինյանի ունեցածին հակառակ պատկերացումների համար:

Արգիշտի Մեխակյանի այսօրվա պահվածքը ուրացումն է իր հոր երազանքների:

Իսկ հոր վաստակն ուրացողը, կուրանա նաև իր համերկրացիների շահերը:

Ի տարբերություն իրեն, «Մայր Հայաստանի»   ներկայացուցիչ Գրիշա Հարությունյանը չի ուրացել ոչ մեկին և ճիշտ հակառակը, լավ վերաբերմունք է ձևավորել իր համերկրացիների մոտ, թե՛ որպես մարդ, թե՛ որպես համայնքի կառավարիչ:

Երկրորդ պատճառ

Արգիշտի Մեխակյանը, որպես մարդ և հանրային գործիչ, կայացել է իր հոր հեղինակության շնորհիվ: Մինչդեռ Գրիշա Հարությունյանն իր հեղինակությունը վաստակել է բացառապես իր անձնական հատկությունների շնորհիվ:

Եվ այս տեսանկյունից Գրիշա Հարությունյանը ինքնաբավ գործիչ կարող է լինել, Արգիշտի Մեխակյանը՝ ոչ:

Երրորդ պատճառ

Այս ընտրությունները, տեղայինից բացի, նաև քաղաքական նշանակություն ունեն: Այս համայնքում են գտնվում մեր Սուրբ Էջմիածինը, Մայր Տաճարը, Ամենայն Հայոց կաթողիկոսի  նստավայրը՝ Վեհարանը:

ՔՊ-ական թեկնածուի հաջողության դեպքում, կարող է հնարավոր լինել նաև Փաշինյանի թիմի կողմից Էջմիածնի, Վեհարանի վրա գրոհը, ինչը մեծ խայտառակություն կլինի ողջ հայության համար: Առաջինը քրիստոնեությունը պետականորեն ընդունած ժողովուրդը վերջնականապես կխայտառակվի ողջ աշխարհի առջև:

Մինչդեռ Գրիշա Հարությունյանի, համայնքի  ղեկավար ընտրվելու պարագայում, ՔՊ-ն  նույնիսկ թույլատվություն չի ստանա՝ «հանրահավաք»  կազմակերպել Վեհարանի մոտակայքում, էլ ուր մնաց՝ գնա գրոհի:

Չորրորդ պատճառ

Արգիշտի Մեխակյանի հաղթանակը կարող է լրացուցիչ ոգևորություն առաջացնել Փաշինյանի թիմի մոտ՝ համապետական ընտրություններից առաջ, մինչդեռ ընդդիմության և, մասնավորապես, Գրիշա Հարությունյանի հաղթանակի դեպքում, Փաշինյանի հանդեպ հավատը նույնիսկ իր քպ-ական թիմակիցների մոտ կվերանա:

Հինգերորդ պատճառ

Արգիշտի Մեխակյանի ընտրվելու դեպքում համայնքում կշարունակվեն կադրային ջարդերը և բոլոր որակյալ կադրերը, որոնք այդքան էլ լոյալ չեն Փաշինյանի իշխանությանը, արդեն հեռացվել են, կամ կշարունակեն հեռացվել:

Գրիշա Հարությունյանի հաղթանակի պարագայում, ճիշտ հակառակ պատկերը կլինի: Ավելին, դրա մասին նա արդեհ հայտարարել է, որ կադրային ջարդ չի լինի:

Այսպիսով, ՔՊ-ի Արգիշտիի դեպքում համայնքը կշարունակի պառակտվել, իսկ Գրիշա Հարությունյանի դեպքում, ճիշտ հակառակը՝ մեծ համախմբման գործընթաց կսկսվի:

Վեցերորդ պատճառ

Արգիշտի Մեխակյանը բյուջեի համալրումը տեսնում է հիմնականում  գյուղացիներից մեծ հարկեր հավաքելու հաշվին, իսկ Գրիշա Հարությունյանը, ճիշտ հակառակը՝ համարում է, որ գյուղացուն պիտի հանգիստ թողնել և բյուջեն հիմնականում համալրել  դրսից ներդրումներ բերելու, քաղաքի տուրիստական գրավչությունը որակապես բարձրացնելու հաշվին:

Յոթերորդ պատճառ

ՔՊ-ական Մեխակյանը ուզում է գյուղացիների հարկերի հաշվին նոր վճարովի մանկապարտեզներ կառուցել և դա ներկայացնել նույն գյուղացիներին, որպես իր կողմից լավություն:

Մինչդեռ  «Մայր Հայաստանի»   ներկայացուցիչ  Գրիշա Հարությունյանը խոստանում է նույն մանկապարտեզների կառուցման գումարները հայթայթել դրսի ներդրումներից ստացած եկամունտներից: Իսկ մանկապարտեզները դարձնել անվճար, առավել ևս, որ ճիշտ կառավարման դեպքում՝ դրա համար մեծ ծախսեր չեն պահանջվում:

Ութերորդ պատճառ

ՔՊ-ական Մեխակյանը կառավարության սուբվենցիոն ծրագրերով աշխատանքները  (ոռոգման ջրի խնդիրներ, փողոցների լուսավորության և այլն) իրեն է վերագրում, մինչդեռ  «Մայր Հայաստանի»  ներկայացուցիչը նման էժանագին  ինքնագովազդով չի զբաղվում, քանի որ մարդիկ գիտեն, որ եթե համայնքի ղեկավար ընտրվեր, ասենք որևէ կուսակցության չպատկանող Կիրակոս Կիրակոսյանը, միևնույն է, այդ սուբվենցիոն ծրագրերով աշխատանքները կլինեին, քանի որ դրանք օրենքով են ամրագրված և կախված չեն անձերից:

Իներորդ պատճառ

 Գրիշա Հարությունյանը  և «Մայր Հայաստանը» պարտավորվում են  Վաղարշապատում իշխանությունը ստանձնելու դեպքում վերականգնել Զվարթնոց թաղամասի «Սատանի անիվ» կոչվող կարուսելն ու անճանաչելիորեն բարեկարգել կարուսելի հարակից հատվածը, ժամանցի ընտանեկան գոտի ստեղծել, երեխաների սիրելի վայրը դարձնել և ֆոտբոլի դաշտ կառուցել: Սա այն աստիճանի հեշտ լուծելի հարց է, որ նույնիսկ դրսի ներդրողներն են զարմացած, թե ինչու մինչ այսօր այդ խնդիրը չէր լուծվել:

Ի՞նչն էր խանգարում Արգիշտի Մեխակյանին, որ  այս հարցը լուծեր:

ՔՊ-ի յոթ տարվա կառավարության ընթացքում, այս հարցը տեղից այդպես էլ չշարժվեց, ինչը հուշում է, որ այս իշխանությունը նույնիսկ մարդկանց հուզող և մակերեսի վրա գտնվող խնդիրները չի լուծում:

Այս շարքը կարելի է շարունակել, սակայն միայն այս ինը պատճառները բավարար են, որ քաղաքացին ճիշտ որոշում կայացնի նոյեմբերի  16-ին:

Եվ վերջում. «Մայր Հայաստանն»   առանց ամաչելու հանդես է գալիս ընտրարշավում իր ողջ կազմով, ինչը նշանակում է, որ իր թեկնածուի համար ամբողջական պատասխանատվություն է կրելու:

Մինչդեռ Արգիշտի Մեխակյանը ոչ միայն «համեստ է»  փորձում ներկայանալ՝ որպես ՔՊ-ի թեկնածու, այլև իր թիմի գլխամասային կազմից գրեթե ոչ ոք այս ընտրարշավում չի երևում: Շատերը համոզված են, որ դա արվում է Արգիշտիի խնդրանքով, որպեսզի Գյումրու պատմությունը չկրկնվի, ինչը շատ բանի մասին է խոսում:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>