Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին Արմավիրի մարզում Գագիկ Ծառուկյանի հանդիպումները շարունակվում են (տեսանյութ)
27
«Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը Ո՞ր քաղաքական ուժին նախապատվություն կտա ընտրողը հունիսի 7-ին (տեսանյութ) Տնտեսության աճ, արժանապատիվ թոշակ, անվճար կրթություն, հարկային դրախտավայր, մեգանախագծեր Փաշինյանի «պահած» բանակը. արտակարգ միջադեպ Վարդենիսի զորամասում. դանակահարվածներ կան, 3 հոգի հոսպիտալացված է Գյուղացին այսօր ունի մեկ հիմնական պահանջ՝ աշխատելու և արժանապատիվ ապրելու պայմաններ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Իրանը մերժել է ԱՄՆ-ի 15 առաջարկները և ներկայացրել է սեփական 5 պայմանները պատերազմի դադարեցման համար Մենք մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից. Գագիկ Ծառուկյան Պատերազմ Արցախում
Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Նախօրեին, Նիկոլ Փաշինյանը մի հրեշավոր խոստովանություն արեց «Հրապարակ»․ Կիրանցից 2 տղամարդ հողերը հանձնելու դարդից մահացել են Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին Իրանը հարվածներ է հասցրել նաեւ Հորդանանին, Բահրեյնին եւ Սաուդյան Արաբիային Իրանում ավիահարվածների հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92,000-ի Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակիցն այդ հոդվածով արդարացվել է Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն ՀՀ-ում hnւղարկավորել են Երևանում uպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիաhերձարանnւմ էր Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվն աճում է Ի՞նչ է տեղի ունեցել Կապանում Մենք այս ի՞նչ արեցինք տղերք, մենք այս ի՞նչ արեցինք․ Աշոտ Մինասյան Կապանում անձրևաջրերը հեղեղել են փողոցը Մի խումբ անձինք օժանդակել են զորակոչիկին խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձ կատարելուն․ ՔԿ Արմավիրի մարզում Գագիկ Ծառուկյանի հանդիպումները շարունակվում են (տեսանյութ) Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը ՀԿԵ ընկերությունը ներդրումները կատարում է առաջանցիկ տեմպերով Կյանքը հունիսի 7-ից. բանականությունը վերադարձնել իշխանություն Սուտ է այն պնդումը, որ իշխանության չվերարտադրման պարագայում պատերազմ է լինելու միայն այդ փաստի ուժով․ միջազգայնագետ Ո՞ր քաղաքական ուժին նախապատվություն կտա ընտրողը հունիսի 7-ին (տեսանյութ) Վթարային ջրանջատում ՔՊ-ականները հերթական «նշաձողն» են իջեցրել Սասուն Միքայելյանի վախն են բռնում «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու» Ինչու է Արսեն Թորոսյանը մնում Փաշինյանի ամենավստահելի կադրերից Խուզարկություններ Երեւանի 20 հասցեներում․ 10 անձ ձերբակալվել է Վարդենիսում 3 պահեստազորայինի դանակահարության գործով կա ձերբակալված

ՔՊ-ն՝ 5-րդ շարասյուն փնտրելիս ինքն իր վրա է դուրս գալիս․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Երեկ նոյեմբերի 9-ն էր, 44-օրյա պատերազմի ավարտի 5-ամյա տարելիցը․ Բաքվում շուքով պարադ էր, Հայաստանում՝ եկեղեցու բռնազավթման հերթական փորձը։ 44-օրյա պատերազմի տարելիցը հերթական առիթն է պատերազմը, սխալները վերլուծելու, դասեր քաղելու համար, ինչը բացարձակ չեն անում այդ սխալները գործածները։ Նոյեմբերի 9-ին հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահի հարցազրույցը, որում հերթական անգամ ներկայացվում էին իշխանության՝ պատերազմի ժամանակ, դրանից առաջ ու հետո և հիմա թույլ տրվող գործողությունները՝ դիտմամբ կամ անգիտակցաբար։ Ծիծաղելի էին ՔՊ-ականների արձագանքներն ու այսպես ասած՝ հիշողությունների հրապարակումները, այդ օրերի մասին, որոնք, ավելի շուտ  վերահաստատում էին այդ սխալները, քան հերքում։ Եկեք հերթով անդրադառնանք։

Վերջին 5 տարում հանրության մոտ հիմնական հարցադրումներից մեկը հետևյալն է՝ լավ, այս ամենը մեր գլխին Նիկոլ Փաշինյանը բերեց դիտմա՞մբ, թե՞ անգրագիտության արդյունքում, թելադրվա՞ծ էր, թե չգիտեին ինչպես կառավարել։ Ռոբերտ Քոչարյանը, օրինակ, փաստեր է հիշեցնում, որոնք նորություն չեն, բայց պրագմատիկ վերլուծությամբ օգնում են այս հարցերի պատասխանը գտնել։ Սկսում է նախապատերազմական շրջանից։ Օրինակ՝ ինչո՞ւ է Փաշինյանը հրաժարվել բանակցել 2019 թվականին ներկայացված բանակցային առաջարկների շուրջ։ Չէ՞ որ բանակցություններից հրաժարումը հենց, այլ ելք չի թողնում թշնամուն, քան պատերազմ սկսելն է։ Դիտմա՞մբ է արել, խե՞լքը չէր հերիքում, հանձնարարակա՞ն կար, հարց է առաջանում։

Էլի հարց․ ինչո՞ւ և ինչպե՞ս տեղի ունեցան 2020 թվականի հուլիսյան դեպքերը Տավուշում, երբ մեկ-երկու դիրք առաջ տվեցին ու դա հրապարակայնորեն համարվեցին Հայաստանի պատմության ամենահերոսական էջը, մեդալներ բաժանեցին աջ ու ձախ, բորբոքեցին Ադրբեջանին այն աստիճանի, որ անգամ բղոքի քաղաքացիական բախումներ տեղի ունեցան Բաքվում, թե էս հայերը էլի մեզ պարտության են մատնո՞ւմ։ Նախորդ 20-30 տարիներին տասնյակ, գուցե հարյուրավոր են եղել նման դեպքեր, բայց հանրությունը բավական ուշ է իմացել դրանց մասին, իշխանությունն էլ չի ֆետիշացրել, աչոկ չի հավաքել՝ հասկանալով, որ չունենք կարիք գոռալու որ մենք հաղթողն ենք․ մենք իրապես այդպիսին էինք ու Ադրբեջանից այլ բան չէինք ուզում, քան ճանաչել մերը՝ որպես մերը։ Հակառակ պարագայում դու գլուխ ես գովում ամեն անգամ, իսկ նրանք զինվում ու պատրաստվում էին՝ առիթը բաց չթողնելու համար։ Պետք է, չէ՞, հասկանալ՝ ինչի համար սա արվեց, դիտմա՞մբ, չէ՞ որ բոլորը այդ ամենը շատ լավ հասկանում էին։ Էն որ ասում են, էդ ու՞մ էրեխու կյանքի հաշվին եք գլուխ գովում։

Կամ «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտության իմաստը ո՞րն էր, բացի գլուխգովան պարծենկոտի հերթական գոռոցը։ Էլի հարցնեմ՝ ու՞մ երեխու կյանքի հաշվին էիր դա գոռում համայն աշխարհի ականջների համար։ Եթե մոռացել եք, բացատրեմ․ երբ դու հրաժարվում ես բանակցելուց, ասում ես զրոյացնում ես բանակցային գործընթացը, այսինքն հրաժարվում ես բանակցելուց, հետո մի հատ էլ կանգնում ես ասում ես՝ «Արցախը Հայաստան է և վերջ», էս սաղ աշխարհն էլ և առաջին հերթին Ադրբեջանը, ասում են՝ բա դե էլ ի՞նչ ենք բանակցում տարիներով, ուրեմն միակ տարբերակը դարձյալ պատերազմն է ու սկսում է ակտիվ պատրաստվել պատերազմով հարցը լուծելուն։ Այդ բանակցությունները մեզ էին պետք, Ադրբեջանին պետք չէին, նրան ստիպել են, որ նստի բանակցությունների սեղանին, որ պատերազմ չլինի։ Իսկ մեզ պետք էր բանակցել, անգամ անվերջանալի, որովհետև մենք մեր հարցը արդեն լուծել էինք 90-ին, վերադարձրել էինք ու զարգանում էինք երկրորդ հայկական պետությունը։ Հետևաբար, կրկնվեմ՝ մեզ էր պետք, որ բանակցեինք, իրենց էն գլխից էլ պետք չի եղել։

Այ այդպիսի բաներ էր հիշեցնում Քոչարյանը, որոնք իրար միացան և պատերազմի բերեցին։ Դրանցից է նաև ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների հատուկ փչացնելը․ դիտմա՞մբ էին անում, որ պատերազմի ժամանակ մենակ մնանք, խելքներին չէ՞ր հասնում, թե՞ կառավարման պուլտն էր ուրիշ տեղ, ինչպես ասում է նախկին նախագահը։ Դրան գումարած էլ, երկիրը ներսից պառակտելը, սև ու սպիտակի բաժանելը արվում էր, որ ի՞նչ լինենք՝ ուժեղանա՞նք․ թուլացնելու համար էր արվում, չէ՞։ Բանակի քանդումը՝ հրամանատարներին վարկաբեկելու, մարտական կադրերը փոխելու միջոցով։ Երկրորդ նախագահն այս ամենը թվարկում է, ու թվում է, որ այսքան սխալները մի քիչ դժվար է տգիտությանը, վատ կառավարմանը վերագրել։ Ու հլը սրանք հրապարակային բաներն են, իսկ կուլիսներո՞ւմ ինչ եր են եղել, ինչ որոշումներ, ում ի՞նչ տեղեկություն են տվել, ու՞մ որ հանձնարարությունն են կատարել, որ բերել են այդ վիճակին։ Ու էս վիճակով մենք մտել ենք պատերազմի մեջ։

Իսկ պատերազմի ժամանակ ճի՞շտ է կառավարվել։ Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ պատերազմի երկրորդ օրը գնացել է Արցախ, տեսել է ինչ է կատարվում ու արդեն երրորդ օրը համոզված էր, որ այդ պատերազմը պարտության են տանում և իսկույն առաջարկել է գտնել հնարավորություն պատերազմը դադարեցնելու համար, որովհետև քայլեր էին անում, որոնք տանում էին էլ ավելի լուրջ պարտության, ինչին էլ որ հասցրեցին։ Իսկ ի՞նչ քայլեր էին դրանք, որոնք բերեցին այս աղետին։

Մեկը բանակի կառավարումն էր։ Նախագահ Քոչարյանը նշում է, որ 2018-ից բանակի առանցքային պաշտոններում նշանակվել էին պատերազմի հետ կապ չունեցող մարդիկ, գլխավոր պայմանը եղել է իրեն հավատարմությունը։ Գիտե՞ք, երբ Նիկոլի կադրայիմն քաղաքականությունը նայում ենք, ամեն տեղ է այդպես ու այդպես է նաև մինչ հիմա։ Եթե սրանց նպատակը արհեստավարժ կառավարություն ունենալը լիներ, Սուրեն Պապիկյանը կլինե՞ր պաշտպանության նախարար կամ նրանից առաջ՝ Արշակն ու Վաղարշակը։ Բոլոր մյուս ոլորտները նայեք՝ էկոնոմիկայից մինչև առողջապահություն, դուք այդ մարդկանց ի՞նչ կվստահեիք․ սրանք պետություն են վստահել։ Այն, ինչ կատարվում է հիմա եկեղեցու հետ, նույն տրամաբանության մեջ չէ՞։ Ինձ հավատարիմ ես, անգամ կարգալույծ՝ կլինես իմ հովանավորյալը, ինձ դեմ ես, անգամ կաթողիկոս՝ կլինես իմ կողմից կմերժվես և ամբողջ պետության համակարգերը գրոհով կգան վրադ։ Ինձ լոյալ ես, կլինես իմ սեղանի գործարարը, ինձ դեմ ես, կլինես բանտում։ 

Եվ ուրեմն, կադրային քաղաքականությունը պատերազմի ձախողման պատճառներից մեկն էր։ Մյուս պատճառը մոբիլիզացիան էր, որը նախագահ Քոչարյանը համարում է խայտառակ, ասում է՝ ավելի լավ է՝ չանեին։ Մարդկանց հավաքում էին ու անմիջապես ուղարկում առաջին գիծ՝ առանց փորձելու, սովորեցնելու, ներդաշնակեցնելու միմիանց։ Կանոնավոր բանակին փոխարինել էին 21 դարի ինքնակոչ ֆիդայինները։ ԱԺ ՔՊ-ական փոխխոսնակն այսօր մի հատ գրառում է  անում ու հաստատում է այդ սխալ կառավարումը․ ասում է՝ պատերազմի ժամանակ մտա կառավարության շենք, ՊՊԾ աշխատողներ չկային, ախռանա չկար, երկու հոգի էին, հարցրեցի՝ պարոն վարչապետ ուր են, ասաց՝ ՊՊԾ-ի մեծ մասին ուղարկել է Սյունիք: Իբր տեսեք ինչ վիճակ էր, վարչապետն էլ իր ախրաննիկներին է ուղարկել ռազմաճակատ։ Ու սրանք գլուխ են գովում, դա համարում ճիշտ, կամ հերոսական քա՞յլ։ Կանոնավոր բանակ ունենալու պարագայում ՊՊԾ ծառայողն ի՞նչ գործ ուներ Սյունիքում։ Իսկ անգամ բանակում չծառայած Նիկոլը ո՞վ էր, որ պետք է որոշեր ով որտեղ գնա կռվի։ Ուզում են ցույց տալ, թե իբր իրենց անվտանգության մասին չէին մտածում, ախռանային ուղարկում էին պատերազմ։ Լո՞ւրջ, բա որ անվտանգության մասին չէիք մտածում ձեր, բա էդ ո՞վ բունկերից դուրս չէր գալիս։ Կամ էդ որ Ալենը, Արարատ Միրզոյանը, Ավինյանը կամ մյուսներդ գնացել էիք հրամանատարական շտաբ, էդ ո՞ր մեկդ էր պատերազմից բան հասկանում։ Այդ պատմությունը արդեն իսկ ցույց է տալիս ձեր ոչկոմպետենտությունը, ես կասեի՝ հանցավոր տգիտությունը, որը հերոսության դրսևորում եք ներկայացնում։

Պարտության մյուս գործոններից մեկը սուտն էր։ Մեր դեպքում պատերազմի վատ հետևանքների, շոկի պատչճառն էլ էր սուտը։ Երկրորդ նախագահն ասում է՝ ամեն օր նահանջել է բանակը, բայց նիկոլ-արծրունները այստեղ տպավորություն էին ստեղծում, թե Գետաշենը հետ ենք բերում։ Ստել են սրանք 44 օր շարունակ։ Ու մարդիկանց բթացնելու համար հորինել էին «հաղթելու ենք» կարգախոսը։ Այսօր փորձում են փախչել այդ կարգախոսից, Ալեն Սիմոնյանն ասում է՝ Նիկոլը զանգեց ասաց ո՞վ է դրել շրջանառության մեջ «հաղթելու ենք»-ը, դա վատն է, պարտվողական է։ Ես չգիտեմ ով է դրել, բայց ով էր կոչ անում, գիտենք բոլորս։ Ձեր սոցցանցերի պրոֆիլները դրանով են, ստերի չեմպիոն Արծրունը ինչու էր րոպեն մեկ դրանով գրառում անում։ Նիկոլ Փաշինյանը ամեն օր ուղերձ էր տարածում և ասում՝ «մենք անպայման կհաղթենք»։ Դուք չէի՞ք նահանջի ֆոնին գրում՝ հեսա լավ լուրեր կլսենք, չեմ ասում, որ անակնկալ լինի։ Նիկոլը չէ՞ր ասում հենց հիմա դրվում է մեր բանակի հաղթանակի հիմքը ու հերթական կամավորականների շարասյունները ուղարկում մսաղաց։

Դուք տեղեկատվության տարածման վրա սահմանափակում էիք դրել, մեզ լռեցնում ու խաբում էիք պետության մակարդակով։ Մենք մի հատ հրապարակում արեցինք Արցախում ինչ է կատարվում, 10 հատ քրեական գործ սարքեցիք, սահմանափակել էիք ու խաբում էիք։ Նախագահ Քոչարյանը նշում է, ու ոչ մեկիս էլ գաղտնիք չէր, որ «Սպայկա»-ի ֆուռերի մեջ էին հավաքում դիակները ու չէին բերում, որ սուտը չբացահայտվի։ Ադրբեջանը հոկտեմբերի 18-ին գրել էր՝ առաջարկել ենք զոհերի դիերը հանձնել Տավուշի հետ սահմանին, հրաժարվել է հայկական կողմը։ Հիմա էդ մեծ սուտը թելադրվա՞ծ էիք անում, թե՞ չհասկանալով։

Պարտության մյուս ամենակարևոր պատճառներից մեկը, որի մասին խոսում է երկրորդ նախագահը, վերաբերում է պատերազմը դադարեցնելու առաջարկի մերժմանը։ Հոկտեմբերի 18-19-ին ՌԴ նախագահն համոզում է դադարեցնել, Ալիևը համաձայնում է, Փաշինյանը՝ ոչ։ Երկրորդ նախագահն ասում է՝ ինձ համար ամենաանհասկանալին սա է։ Ո՞նց կարող ես մերժել պատերազմը դադարեցնելու առաջարկը, եթե ամեն օր նահանջում ես, գլխավոր շտաբը զեկուցում է, որ ռեսուրս չունես, զոհեր ես տալիս։ Ռոբերտ Քոչարյանը նշում է, որ պատերազմը չդադարեցնելը արժեցել է ավելի քան 2,5 հազար զոհ, 5-6 հազար վիրավոր։ Էդ ու՞մ էրեխու կյանքի հաշվին էիք, այդ որոշումն ընդունում։

Բոլոր այն ծնողները, եղբայրները, քույրերը, ում հարազատը զոհվել է հոկտեմբերի 18-ից հետո, պետք է իմանան, որ ամբողջությամբ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, որը կարող էր, բայց հրաժարվել է դադարեցնել պատերազմը։ Երևի մտածել է՝ թող զոհվեն, որ իրեն չասեն դավաճան։ Եթե չէինք հաղթում, ո՞ւմ երեխայի կյանքի հաշվին էիր շարունակում պատերազմը, ցանկացած քպականի պետք է ամեն օր հարց տրվի։ Առավել ևս՝ այն պահին, երբ ՔՊ-ն ասում է՝ ո՞ւմ երեխայի կյանքի հաշվին եք ուզում Արցախը պահել։ Հիմա հարցնում եմ՝ ո՞ւմ երեխայի կյանքի հաշվին չեք դադարեցրել պատերազմը։ Իսկ պատերազմը չկանգնեցնելը կառավարման անգրագիտությա՞ն արդյունք է, թե՞ հրահանգված էր։ Սա պետք է հասկանալ ու նաև պետք է հասկանալ, թե այդ դեպքում ինչու որոշեց կանգնեցնել նոյեմբերի 9-ին։ Ինչու էր նրան պետք, որ պատերազմը կանգնեցնի Շուշին հանձնելուց հետո միայն։ Իսկ գուցե հենց Շուշին հանձնե՞լ էր պետք, կապ չունի՝ ում երեխայի հաշվին։

Երկրորդ նախագահը, որը չուներ իշխանություն, չգիտեր ներսում ինչ է կատարվում, տեսնելով ու վերլուծելով պատերազմի վարման ձեր ձևը, երրորդ օրն արդեն հասկացել է, որ պարտվում ենք․ որովհետև ամեն ինչն եք արել սխալ, ու սխալը շարունակել եք նաև պատերազմից հետո։

Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված թուղթը և նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը՝ ճանապարհի մասին, նույն բանն է։ Նիկոլ Փաշինյանը ստորագրելով 2020թ․ նոյեմբերի 9-ին, այն չկատարեց, ինչը հանգեցրեց Լաչինի միջանցքի փակմանն ու Արցախի կորստին, որից հետո նոր գնաց Վաշինգտոն ու նույն բանը ստորագրեց։ Ինչո՞ւ այդ դեպքում նույն ճանապարհը չէր համաձայնում տալ այն ժամանակ, նպատակը Արցախը լրիվ կորցնե՞լն էր։

Իսկ ո՞րն է նպատակը, որ այսօր այսպես ասած՝ նախաստորագրել են պայմանագիր, որը չունի երաշխավոր։ Դա է՞լ է կառավարման տգիտության արդյունք, թե՞ թելադրված է, որ հանկարծ որևէ մեկը չլինի պատասխանատու, երաշխավոր։

Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ ամենակարևոր հարցերից է բանակը մարտունակ դարձնելը, ու դա հենց նրա համար է, որ պատերազմ չլինի։ Իր օրոք այդպես էր՝ բանակը զինվում էր, մարտունակ էր ու եղել են ամենախաղաղ 10 տարիները։

Կարճ ասած՝ երկրորդ նախագահը նշում է, որ եթե այս բոլոր սխալները չլինեին՝ 2018-ից ի վեր, ապա կշարունակվեր բանակցային գործընթացը և կընդունվեր «Մադրիդյան սկզբունքների» մոդիֆիկացված տարեբարկ։ Սրանք գնացին ամեն ինչ տալու, հանձնելու, ջախջախելու ճանապարհով։

Իսկ ինչու այդպես չարվեց․ մեզ համար ծայրահեղ կարևոր է իշխանափոխությունը, որ հասկանանք՝ ինչի համար են բոլոր քայլերն արվել սխալ՝ տգիտությա՞ն արդյունքում, պատվերի՞, հանձնարարությա՞ն, գործակալ լինելո՞ւ, թե՞ այլ պատճառներով։ Այս իշխանությունը շատ է խոսում 5-րդ շարասյան մասին, բայց այս ամենը վերլուծելուց հետո պատկերացում է ձևավորվում, որ հենց նրանք գործել են մեր պետության որպես 5-ևրդ շարասյուն, որպես «տրոյական ձի»։

Այդ ամենը պարզելու համար պետք է իշխանափոխություն։ Ինչքան շուտ դա տեղի ունենա, այնքան շուտ մենք դուրս կգանք նոյեմբերի 9-ի մղձավանջից ու կկանխենք նոր սեպտեմբերի 27-ը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>