Գագիկ Ծառուկյանն այցելել է Բերդ համայնք (տեսանյութ) Քանաքեռ-Զեյթուն. hունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (ուղիղ) Չինաստան - ԱՄՆ. ինչպես է ընթանում բարձր մակարդակով երկկողմ հանդիպումը
15
Փաշինյանը պատերազմ է հրահրում Ռուսաստանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ Նոյեմբերյանում. ուղիղ Չինական infoBRICS-ը վատ մեսիջ է փոխանցում Փաշինյանին Մալաթիա–Սեբաստիայում ակտիվ շփվեցինք քաղաքացիների հետ (տեսանյութ) «Միասնական ուժերով կարող ենք փոխել այս իրավիճակը և ունենալ բարգավաճ Հայաստան»,-Գագիկ Ծառուկյան Ես էլ ասում եմ՝ ով ՔՊ-ին ընտրեց, ընտրելու է Ալիևին ու Էրդողանին. Գագիկ Ծառուկյան Մերժել Ալիևի թեկնածուին. հանդիպում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզի Աչաջուր համայնքում է (ուղիղ) Շենգավիթում մարդկանց հետ խոսեցինք մեր ծրագրերի և փոփոխությունների մասին․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Հանդիպում Անդրանիկ Թևանյանի և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամների հետ (տեսանյութ, լուսանկար) Պատերազմ Արցախում
Նուբարաշեն ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար կալանավորվածի մարմինը Գյուղերի հայաթափման ծրագիրը Հայաստանը թուրքի առաջ ծնկի է բերել մեկ մարդ, և այդ մեկ մարդը դո՛ւ ես. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Արաքս համայնք․ hունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (տեսանյութ) Սուր աղիքային վարակի դեպքեր Գյումրիում. «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան է հոսպիտալացվել Աբսուրդի ժանրից է. Բագրատ Սրբազանը՝ ՔԿ ղեկավարի հայտարարության մասին Նիկոլ Փաշինյանն անձամբ ինքն իրեն է նշանակել ու այսօր էլ այդ պաշտոններում շարունակում է աշխատել. Իվետա Տոնոյան Նիկոլ Փաշինյանն այսօր փաստացի խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները. Դավիթ Իշխանյանի որդի Արդեն Արցախը հանձնել եք, հիմա ո՞ր մասերն եք հանձնելու, որ չգնամ, այդտեղ բնակվեմ. արgախgի կինը՝ Փաշինյանին Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են արել Իջևանում, մեկին ձերբակալել են «Հրապարակ». Հավանականությունը, որ Ադրբեջանը պատերազմ կսկսի, եթե իշխանության գա ընդդիմությունը, հավասար է զրոյի. Ռուսաստանը դա թույլ չի տա Գագիկ Ծառուկյանն այցելել է Բերդ համայնք (տեսանյութ) Քանաքեռ-Զեյթուն. hունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (ուղիղ) Չինաստան - ԱՄՆ. ինչպես է ընթանում բարձր մակարդակով երկկողմ հանդիպումը Խուզարկում են Փաշինյանին դավաճան անվանած քաղաքացու տունը. փաստաբան Փաշինյանը պատերազմ է հրահրում Ռուսաստանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանի տարեց կողմնակիցը «սաղին խփելու» թույլտվություն էր ուզում իր կուռքից Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոսումներից՝ ուրացում. «Փաստ» Երևանի անգրագետ կառավարման մասին (տեսանյութ) «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ Նոյեմբերյանում. ուղիղ Անչափահաս աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած 4 անձի վերաբերյալ մեղադրական վերդիկտ է կայացվել Չինական infoBRICS-ը վատ մեսիջ է փոխանցում Փաշինյանին «Ինտերը» «ոսկե դուբլ» արեց. Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի կրկնակի չեմպիոնի կոչումը զարդարեց կրկնակի գավաթակրի տիտղոսով Մալաթիա–Սեբաստիայում ակտիվ շփվեցինք քաղաքացիների հետ (տեսանյութ) Ինչ կտա Թուրքիայի որոշումը Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ» Մեր Ղարաբաղի «Տատի-Պապին» եղանք (տեսանյութ) Նախընտրական ֆուտբոլը սկսվեեե՜ց (տեսանյութ) Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել ԵԽԽՎ-ն դաղալություն է անում...

Ինչո՞ւ է Էրդողանն Արևմուտքի հետ միասին փորձում կազմաքանդել նաև Վրաց եկեղեցին

Նախ, հակիրճ ներկայացնենք, թե կրոնական կառուցվածքի տեսանկյունից ինչ է իրենից ներկայացնում Վրաց եկեղեցին:

Վրացիները աշխարհի երկրոդ ժողովուրդն են, որ  ընդունել են  քրիստոնեությունը պետականորեն, իսկ Գրիգոր Լուսավորիչը եղել է վրացիների հոգևոր  առաջին քրիստոնյա  ղեկավարը

Քրիստոնեությունը Վրաստանում սկսեց տարածվել առաջին դարից:

Ինչպես նշում է գերմանացի արևելագետ Ժասմին Դում-Տրագուտը,  325 թվականի Նիկիայի ժողովի ժամանակ Իբերիայում ամենաբարձր հիերարխիկ աստիճանը Հայ եկեղեցու ղեկավար Գրիգոր Լուսավորիչն էր, որին հաջորդում էին նրա որդին՝ Արիստակեսը, և թոռը՝ Գրիգորիսը: «Քարթլիի դարձի» մեջ Մցխեթայի առաջին եպիսկոպոս Հովհաննես I-ը (335-363) հիշատակվում է Գրիգորիսի մահից անմիջապես հետո՝ 330-335 թվականների միջև: Գրիգոր Լուսավորչի որդին և հաջորդը՝ Արիստակեսը, Նիկիայի ժողով է ուղարկվել ոչ միայն որպես Հայ եկեղեցու ներկայացուցիչ, այլև որպես Իբերիայի և Ալբանիայի եպիսկոպոս: Այսպիսով, այս ժամանակահատվածում և՛ Ալբանիան, և՛ Իբերիան, Դում-Տրագուտի խոսքերով, գտնվում էին «Հայ եկեղեցու հիերարխիկ հովանու ներքո»:

324-326 թվականներին, Սուրբ Նինոյի  ջանքերի շնորհիվ, քրիստոնեությունը դարձավ Վրաստանի պետական ​​կրոնը։

609 թվականին Վրաստանի եկեղեցին ընդունեց Քաղկեդոնի ժողովի որոշումները և փաստացի տարանջատվեց հայ եկեղեցուց:

Դրանից հետո վրաց եկեղեցին, լինելով ինքնուրույն միավոր, համառորեն պայքարում էր իր ժողովուրդի շահերի համար, որ նրանք չդավանափոխվեին մահմեդական արշավներ կազմակերպող զավթիչների պարտադրանքով:

Թույլ  և պառակտված վրացի թագավորների  պարագայում Վրաց եկեղեին ահռելի մեծ դեր էր կատարում վրաց ժողովրդի կյանքում:

1801 թվականին, երբ Վրաստանը միացվեց Ռուսական կայսրությանը, Վրաց եկեղեցին ոչ միայն կորցրեց իր նախկին կարգավիճակը, այլև վերացավ, որպես ինքնուրույն կրոնական-եկեղեցական  միավոր: Վրաց  եկեղեցին ստացավ  Ռուսական եկեղեցու վրացական էկզարխության կարգավիճակ  և վերացվեց վրաց կաթողիկոսի ինստիտուտը:

1917 թվականի փետրվարյան հեղափոխության արդյունքում Վրաց եկեղեցին կրկին վերականգնեց իր նախկին կարգավիճակը՝ անջատվելով ռուս ուղղափառ եկեղեցուց:

1917 թվականի մարտի 12-ին Մցխեթայի ժողովում հռչակվեց Վրաց եկեղեցու ավտոկեֆալիան։  Սակայն այն սկզբից չճանաչվեց ռուս ուղղափառ եկեղեցու կողմից:

1917 թվականի սեպտեմբերի ժողովում ընտրված Կիրիոն II կաթողիկոսին  ուղղված  իր ուղերձում Մոսկվայի պատրիարք Տիխոնը դատապարտեց վրաց եկեղեցու ավտոկեֆալիայի չարտոնված վերականգնումը։ Մոսկվայի պատրիարքության և Վրաց եկեղեցու միջև կապը խզվեց։

Այդ հարաբերությունները վերականգնվեցին 1943 թվականին, Ստալինի ջանքերի շնորհիվ: Ընդ որում, Ռուս ուղղափառ եկեղեցին ճանաչեց Վրաց եկեղեցու ավտոկեֆալիան:

Սակայն խորհրդային  ժամանակներում Վրաց եկեղեցին չուներ հնարավորություն լուրջ զարգանալու: Նշենք, որ 1977-ի դրությամբ, Վրաստանում գործում էին ընդամենը մի քանի եկեցեղի, և կար ընդամենը 50 հոգևորական:

1977-ին Վրաց եկեղեցու կաթողիկոս-պատրիարք ընտրվեց Իլիա Երկրորդը, ով նոր էջ բացեց եկեղեցու զարգացման հարցում:

Նրա շնորհիվ այսօր Վրաստանում գործում են ավելի քան 200 եկեղեցիներ, և իրենց ծառայությունն են իրականացնում  մոտ երեք հազար հեգևորականներ:

Այսօր Իլիա Երկրորդի վարկանիշը տատանվում է մոտ 90 տոկոսի սահմաններում: Նրա հեղինակությունը գրեթե անհերքելի է համարվում:

Սակայն այս իրավիճակը նյարդայնացնում է արևմտյան որոշ կենտրոնների և Թուրքիային:

Քանզի Իլիա 2-րդն իր հեղինակությամբ նաև ավելի շատ հարում է այսօրվա Ռուս ուղղափառ եկեղեցուն, քան Ստամբուլում գործող տիեզերական պատրիարք Բարթողոմեոս Ա-ին:

Եթե ներկայիս Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարքը, ըստ փորձագետների, գտնվում է Ռուսաստանի իշխանության ազդեցության տակ, ապա տիեզերական պատրիարք Բարթողոմեոս Ա-ն գործում է Էրդողանի ազդեցության տակ և նա նույնիսկ ունի թուրքական բանակի  սպայի կոչում:

Զարմանալի չէ, որ ծագումով  հույն այս հոգևորական առաջնորդը կապ չունի նաև Հունաստանի ուղղափառ եկեղեցու հետ:

Ֆորմալ տեսանկյունից նրա կարգավիճակը ոչնչով չի տարբերվում այլ ավտոկեֆալ եկեղեցիների առաջնորդներից, սակայն նա կարող էր, գոնե իր հեղինակությամբ, փորձեր կատարել ուղղափառ աշխարհում Հռոմի պապի դեր: Սակայն Թուրքիայի իշխանություններից նրա առանձնահատուկ կախվածության պայմաններում դա իրեն չի հաջողվում:

Ինչևիցե, Արևմուտքում փորձում են ամեն ինչ անել, որ ուղղափառ աշխարհում տիեզերական պատրիարք Բարթողոմեոս Ա-ի դերը մաքսիմալ մեծացնել՝ որպես հակակշիռ   Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու պատրիարքի:

Հենց այդ պատճառով Արևմուտքում փաստացի աջակցեցին Ուկրիանայի նախկին նախագահ  Պորոշենկոյի ջանքերը՝ անջատել Ուկրաինական ուղղափառ եկեղեցին Մոսկվայից:

Ավելին, Պորոշենկոյի իշխանությունը ոչ միայն ստացավ դրա համար լեգիտիմությունը տիեզերական պատրիարք Բարթողոմեոս Ա-ից, այլև սկսեց հալածել այն եկեղեցականներին, ովքեր հրաժարվեցին միանալ այդ արշավին:

Հետաքրքիր է, որ Պորոշենկոյի այս քայլը դատապարտեց մնացած ուղղափառ ավտոկեֆալ եկեղեցիների մեծ մասը, այդ թվում նաև Վրաց եկեղեցին:

2023 թվականի մարտին Իլյա II-ը նամակ գրեց Տիեզերական պատրիարք Բարթողոմեոս Ա-ին՝ արտահայտելով «մեծ հոգեկան ցավ» ռուս-ուկրաինական պատերազմի կապակցությամբ և մտահոգություն այն մասին, որ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին, որը ենթակա է Մոսկվայի պատրիարքարանին և չի ճանաչվում Բարթողոմեոսի կողմից, չի կարող օգտագործել Կիևի Պեչերսկի Լավրան։

Այս նամակից հետո, Արևմուտքում Իլիա Երկրորդին սկսեցին դիտարկել, որպես «ռուսամետ»  կաթողիկոս, ով փաստացի աջակցում է Մոսկվային, այլ ոչ թե՝  Արևմուտքին:

Իսկ  անցած տարվա նոյեմբերին, երբ Վրաց ուղղափառ եկեղեցին հայտարարությամբ հանդես եկավ, որը ստորագրել էր  Իլյա II-ը, որում շնորհավորում էր  իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը՝ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, դրանից հետո, Արևմուտքում որոշեցին  ավելի ուժգնացնել  մեծ արշավը  Վրաց եկեղեցու դեմ:

Ինչպես միշտ, որպես գործիք պիտի օգտագործվեր Էրդողանի ազդեցության տակ գտնվող տիեզերական պատրիարք Բարթողոմեոս Ա-ն:

Եվ ահա, այս տարվա հոկտեմբերին փողոցային բողոքի  շարժման ժամանակ արդեն խաղի մեջ էին մտցրել երեք  վարդապետների՝ Դորոֆեյին (Կուրաշվիլի), Շիոյին (Կվարացխելիա) և Իլյային (Տոլորայա):

Սրանք արդեն սկսել են հայտարարել, թե իբր Վրաց եկեղեցին ամբողջովին կախված է Մոսկվայից և այդ պատճառով է աջակցում Իվանիշվիլու իշխանությանը:

Նրանց իրական նպատակն է ամեն կերպ վարկաբեկել եկեցեղին վրաց հանրության մոտ, քանի որ այդ կառույցն ունի ժողովուրդի մեջ մեծ հեղինակություն:

Իսկ այն, որ այսօրվա վրաց եկեղեցին փորձում է կապ պահել Ռուս ուղղափառ եկեղեցու հետ, բացատրվում է շատ պարզ ձևով:

Ըստ վրաց  հոգևորականների՝ Վրաստանն այսօր ունի զարգացման երեք ուղղություն. դեպի մահմեդական Թուրքիա, դեպի ուղղափառ Ռուսաստան, կամ էլ՝  դեպի անհավատ Եվրոպա:

Թուրքիան, ըստ նրանց, բացառվում է և՛ կրոնական, և՛ մշակույթային, և՛ անվտանգային պատճառով:

Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացան Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրների պատճառով: Իսկ Եվրոպան Վրաստանին առաջարկում է սեքսուալ փոքրամասնության ներկայացուցիչների շահերի ակտիվ պաշտպանություն և նրանց մեծ տեղ տալը՝ հանրային կյանքում:

Մինչդեռ, 2013 թվականին Իլյա II-ը համասեռամոլությունը անվանեց «հիվանդություն» և համեմատեց այն թմրամոլության հետ։ Որից հետո կոչ արեց թույլ չտալ, որ համառեռամոլները իրավունք ստանան հանրային վայրերում հանրահավաքներ կազմակերպել:

Իլիայի այս կոչը խիստ դատապարտեցին եվրոպական կառույցները: Մինչդեռ նույնիսկ այսօրվա Վրաստանի ընդդիմության շրջանակները ռիսկ չեն անում հրապարակավ աջակցել համասեռամոլների շահերը:

Այս տեսանկյունից, Վրաստանի ուղղափառ եկեղեցին, աջակցելով ավանդական արժեքները, ավելի հարում է Մոսկվային, քան՝ Արևմուտքին: Եվ հենց այդ հանգամանքն էլ նյարդայնացնում է, թե՛ Արևմուտքին, և թե՛ այսօրվա Վրաստանի ընդդիմադիր շրջանակներին:

Հասկանալի պատճառով, վրացի ընդդիմադիրները դեռ բաց պատերազմ չեն հայտարարում, ինչպես որ դա անում է Նիկոլ Փաշինյանը՝ Ամենայն Հայոց  կաթողիկոսի դեմ:

Պատճառը պարզ է. Իլիա Երկրորդն ունի մեծ հեղինակություն: Սակայն նա  92 տարեկան է, և բոլոր կողմերը պատրաստվում են այն ժամին, երբ նա կմահանա:

Այսօր, նրա փաստացի Պատրիարքական տեղապահն է դարձել  Մետրոպոլիտ Շիոն:

Վերջինիս դեմ արդեն սկսվել է մեծ արշավ, որին համարում են նույնիսկ «Մոսկվայի դրածո»:

Այս արշավի գլխավոր նպատակն է՝ օգտագործելով  վրացիների շրջանում տարածված հակառուսական տրամադրությունները, վարկաբեկել Վրաց եկեղեցին:

Իսկ Իլիա Երկրորդի մահից հետո այն տրոհել, և եկեղեցու մեծ մասը մտցնել տիեզերական պատրիարք Բարթողոմեոս Ա-ի ազդեցության տակ:

Այսինքն, Վրաստանի հոգևոր կյանքը մտցնել մի մարդու ազդեցության տակ, ով իր կարգավիճակով ունի Թուրքիայի զինված ուժերի սպայի կոչում:

Եթե այս ամենը զուգորդենք Նիկոլ Փաշինյանի արշավի հետ, որը նույնպես ուղղված է Հայ Առաքելական եկեղեցու պառակտմանը, և նույնպես այս ամենի պատվիրատուն նույն թուրքական իշխանություններն են, ամեն ինչ իր տեղն է ընկնում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>