Գագիկ Ծառուկյանն այցելել է Բերդ համայնք (տեսանյութ) Քանաքեռ-Զեյթուն. hունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (ուղիղ) Չինաստան - ԱՄՆ. ինչպես է ընթանում բարձր մակարդակով երկկողմ հանդիպումը
15
Փաշինյանը պատերազմ է հրահրում Ռուսաստանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ Նոյեմբերյանում. ուղիղ Չինական infoBRICS-ը վատ մեսիջ է փոխանցում Փաշինյանին Մալաթիա–Սեբաստիայում ակտիվ շփվեցինք քաղաքացիների հետ (տեսանյութ) «Միասնական ուժերով կարող ենք փոխել այս իրավիճակը և ունենալ բարգավաճ Հայաստան»,-Գագիկ Ծառուկյան Ես էլ ասում եմ՝ ով ՔՊ-ին ընտրեց, ընտրելու է Ալիևին ու Էրդողանին. Գագիկ Ծառուկյան Մերժել Ալիևի թեկնածուին. հանդիպում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզի Աչաջուր համայնքում է (ուղիղ) Շենգավիթում մարդկանց հետ խոսեցինք մեր ծրագրերի և փոփոխությունների մասին․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Հանդիպում Անդրանիկ Թևանյանի և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամների հետ (տեսանյութ, լուսանկար) Պատերազմ Արցախում
Նուբարաշեն ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար կալանավորվածի մարմինը Գյուղերի հայաթափման ծրագիրը Հայաստանը թուրքի առաջ ծնկի է բերել մեկ մարդ, և այդ մեկ մարդը դո՛ւ ես. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Արաքս համայնք․ hունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (տեսանյութ) Սուր աղիքային վարակի դեպքեր Գյումրիում. «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան է հոսպիտալացվել Աբսուրդի ժանրից է. Բագրատ Սրբազանը՝ ՔԿ ղեկավարի հայտարարության մասին Նիկոլ Փաշինյանն անձամբ ինքն իրեն է նշանակել ու այսօր էլ այդ պաշտոններում շարունակում է աշխատել. Իվետա Տոնոյան Նիկոլ Փաշինյանն այսօր փաստացի խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները. Դավիթ Իշխանյանի որդի Արդեն Արցախը հանձնել եք, հիմա ո՞ր մասերն եք հանձնելու, որ չգնամ, այդտեղ բնակվեմ. արgախgի կինը՝ Փաշինյանին Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են արել Իջևանում, մեկին ձերբակալել են «Հրապարակ». Հավանականությունը, որ Ադրբեջանը պատերազմ կսկսի, եթե իշխանության գա ընդդիմությունը, հավասար է զրոյի. Ռուսաստանը դա թույլ չի տա Գագիկ Ծառուկյանն այցելել է Բերդ համայնք (տեսանյութ) Քանաքեռ-Զեյթուն. hունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (ուղիղ) Չինաստան - ԱՄՆ. ինչպես է ընթանում բարձր մակարդակով երկկողմ հանդիպումը Խուզարկում են Փաշինյանին դավաճան անվանած քաղաքացու տունը. փաստաբան Փաշինյանը պատերազմ է հրահրում Ռուսաստանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանի տարեց կողմնակիցը «սաղին խփելու» թույլտվություն էր ուզում իր կուռքից Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոսումներից՝ ուրացում. «Փաստ» Երևանի անգրագետ կառավարման մասին (տեսանյութ) «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ Նոյեմբերյանում. ուղիղ Անչափահաս աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած 4 անձի վերաբերյալ մեղադրական վերդիկտ է կայացվել Չինական infoBRICS-ը վատ մեսիջ է փոխանցում Փաշինյանին «Ինտերը» «ոսկե դուբլ» արեց. Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի կրկնակի չեմպիոնի կոչումը զարդարեց կրկնակի գավաթակրի տիտղոսով Մալաթիա–Սեբաստիայում ակտիվ շփվեցինք քաղաքացիների հետ (տեսանյութ) Ինչ կտա Թուրքիայի որոշումը Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ» Մեր Ղարաբաղի «Տատի-Պապին» եղանք (տեսանյութ) Նախընտրական ֆուտբոլը սկսվեեե՜ց (տեսանյութ) Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել ԵԽԽՎ-ն դաղալություն է անում...

Ծայրահեղ կարևոր ընտրություն է սպասվում․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Ամբողջ ՔՊ-ն երեկ հրճվանքի մեջ էր, այսօր էլ հրճվանքի մեջ կլինի․ պատճառն այն է, որ թեև Ալիևը Սևանն անվանել է Գյոյչա, Երևանը՝ Իրավան, Հայաստանը՝ Արևմտյան Ադրբեջան, բայց թույլ է տվել Ղազախստանից ցորեն տեղափոխել Հայաստան Ադրբեջանի տարածքով․ ուղիղ ասած՝ հանձնում են երկիրը, ստանում են կեր։ Եքա երկիր, որն արտադրում ու մատակարարում էր մեզ ցորեն, հանձնել են թշնամուն, գլուխ են գովում, թե բա՝ Ադրբեջանով ցորեն ա գալիս, ղազախական։ Մենակ էդ լուրի համար, թե ցորեն եք բերում, ինչե՞ր եք հանձնել, ինչքա՞ն եք զիջել։ Հողը հանձնել են, զիջել են ու ասում են՝ ադրբեջանով ուտելիք կգա։ Արցախից որ գալիս էր՝ վատ էր, դա նախկիններն էին բերում։ Նիկոլն էլ պատերազմը բերեց տններս մտցրեց, էդքան զոհ տվեց, վերջում էլ թե՝ պարտվել ենք, բայց հպարտ ենք, որ անկախ ենք, 1,5 տարի ա՝ էլ զոհ չունենք, այլևս խաղաղություն ա։ Էդ խաղաղությունը ձեզնից առաջ էր, անկախությունը ձեզնից առաջ էր։ Ասում է՝ խաղաղությունը մեզ համար անծանոթ երևույթ է․ դա ձեզ համար էն անծանոթ երևույթ, անկախությունից հետո ոչ մի փուլում խաղաղությանը չեք մասնակցել։ Մինչ ուրիշները իրական, արժանապատիվ խաղաղություն էին ապահովում, Փաշինյանն իրեն չխնայելով ստեր էր տարածում ու քլնգում էր։ Մենք ապրել եք էդ խաղաղությունը, մինչև ձեր իշխանության գալը․ եկաք, պատերազմ բերիք, հանձնեցիք, կզեցիք, նվաստացաք, ինչ դեմ տվեցին ստորագրեցիք ու ասում եք՝ խաղաղություն է։ Նախկինում ո՞ր մեկս էինք մտածում՝ մեր ցորենը որտեղից ագալիս, ինչքան ա գալիս կամ որտեղով, կառավարությունը պատասխանատու էր ու բերում էր։ Մի վագոն ցորենը սարքել եք հայոց հարց։ Այս մարդկանց մոտ տպավորություն է, թե ժողովուրդը ընտրություն է կատարելու իրենց նման՝ փորով, կերով․ սրանք փորձում են ընտրական կապիտալ սարքել Ադրբեջանի տարածքով ցորեն բերելը։ Ինչ է ասում Նիկոլ Փաշինյանն ամեն առիթով․ արդեն առաջադրվել է որպես թեկնածու ու հայտարարում է՝ այս ընտրություններով ժողովուրդը որոշելու է՝ լինելու է խաղաղութւոն, թե պատերազմ, խաղաղության օգտին է քվեարկելու, թե ոչ խաղաղության։ Այո, ճիշտ է ասում, իսկ ո՞վ է այդ խաղաղութունը բերելու, ի՞նքը։ Եկող ընտրություններով ժողովուրդը որոշելու է՝ արժանապատիվ խաղաղություն, թե զինադադարի խախտում, որովհետև Ալիևը ընդամենը զինադադար է հայտարարել և սպասում է ընտրություններին, որպեսզի հանկարծ Նիկոլի վերընտրվելու դեպքում իր հարցերը լուծի։

Այս ընտրություններով է որշվելու՝ Սևանա լիճ է մնալու, թե անվանափոխվելու է Գյոյչա։ Այս ընտրություններով է որոշվելու՝ Երևան է մնալու, թե դառնալու է Իրեվան։ Այս ընտրություններով է երևալու՝ մնալու է Հայաստանի Հանրապետություն, թե դառնալու է Արևմտյան Ադրբեջան։ ՔՊ-ն ուրախացել է, թե՝ կարևորը պատերազմ չի լինի, Ալիևը տանկերով չի գալու, մեքենաներով է գալու։ Ներխուժումը ներխուժում է, Սևր լիճ էլ տանկերով չեն մտել, բայց օկուպացրել են։ Բոլոր այն բնակավայրերը, րոնցում նախկինում ապրել են ադրբեջանցիները, ընտրություն կատարելիս որոշելու են՝ իրենց տներում, իրենց հարևանների տներում հայեր են ապրելու, թե ադրբեջանցիներ, ու դա որոշելու են քվեաթերթիկով։ Գեղարքունիքի մարզի բնակիչները, միայն վարդենիսի շրջանում՝ շուրջ 30 գյուղ, Արարատի մարզի բնակիչները, Լոռունը, Սյունիքինը, Վայոց ձորինը, Երևանինը քվեարկելիս թող սա լավ իմանան։ Ադրբեջանի ԳՇ քարտեզներում, քարոզչական պաստառներում, ՀՀ-ն ներկայացված է առանց Սյունիքի ու Վայոց ձորի, Գեղարքունիքը, Տավուշը, Արարատը՝ կիսատ։ Այս ընտրություններն են որոշելու Հայաստանի ապագա քարտեզը՝ լինելու է մեր քարտեզը, թե Ադրբեջանի ԳՇ քարտեզը։ 2018 թվականի հեղափոխություն կոչվածի ժամանակ քարտեզում Արցախը միացած էր Հայաստանին, 2021 թվականին գնացին ընտրության, երբ Արցախի կեսն այդ քարտեզում չկար, 2026-ի ընտրություններում Արցախն էլ ընդհանրապես չկա, Սյունիքից, Վայոց ձորից, Գեղարքունիքից, Տավուշից կիսած քարտեզով է։ Այս ընտրությունը նրա մասին է, որ եթե Նիկոլը ընտրվի, մյուս ընտրության ժամանակ՝ 2031 թվականին, մեր մարզերը այդ քարտեզներում չեն լինի։

Սրանք ընտրություն են, որտեղ ժողովուրդը որոշելու է՝ ուղղի՞ մեջքը, թե գլուխը կախ ման գա աշխարհի ցանկացած երկրում՝ ծանր պարտության ամոթն ուսերին։ Այս ընտրություններով քաղաքացին որոշելու է ամենափոքր հարցից մինչև ամենամեծ, ամենածանր հարցը, որոշելու է օր-օրի թանկացող ձեթի գինը, կարագի գինը, կաթնամթերքը՝ էլի՞ թանկանա, թե՞ լինի գնային կայունություն։ Այս ընտրությունը որոշելու է՝ հարկերը ամեն օր շատանա՞ն, թե օր-օրի թանկացող հարկերը էժանանան․ այս ընտրություններն են որոշելու՝ քաղաքացին շարունակումէ  մնալ տուգանքի մատերիալ, թե ոչ։ Այս ընտրություններն են որոշելու՝ ժողովուրդը շարունակելու է մնալ ղումարբա՞զ, պետական բյուջեից եռակի շատ խաղադրույքներ են արվելու, թե ոչ։ Ասյ ընտրություններով է որոշվելու՝ պետական պարտքը հասնելու է 25 մլրդ դոլարի, թե նվազելու է։ Այս ընտրություններով է որոշվելու՝ ամեն ասած բառի համար մարդիկ լցվելու են բանտե՞րը, թե՞ դրան վերջ է տրվելու։ Այս ընտրություններով է որոշվելու՝ բիզնեսները ռեկե՞տ են արվելու, բաժնետոմսերը խլվելու են ու տան ՔՊ-ական կառավարությանը, թե բիզնեսն ազատվելու է, գործարարներին տուգանելու են ու կալանավորե՞ն, թե՞ թողնելու են աշխատեն, տնտեսություն զարգացնեն։

Այս ընտրություններով որոշելու եք՝ մեր եկեղեցիներում պատարագ են մատուցելու հոգևոր սպասավորնե՞րը, թե կարգալույծ ու կեղծ տերտերները։ Համաշխարհային մակարդակով ամոթ է քրիստոնյաների մոտ, երբ ատամնատեխնիկին, կոմիկ դերասանին, ՔՊ երիտասարդ կառույցի աշխատողին, սոցցանցերում կանանց տկլոր նկարներ դնողներին Նիկոլը հագցնում է եկեղեցական զգեստ, գնում չոքում է դեմները ու աղոթք անում։ Այս ընտրությունները որոշելու են՝ եկեղեցին սուրբ օջախ է, թե ՔՊ-ականների համար աշխատատեղ։ Ու ընդհանրապես, եկեղեցիների կողքը հայտնվելո՞ւ են մզկիթներ՝ եկեղեցիներից ավելի բարձր, թե չէ։ Սրանց ամեն ինչն է կեղծ ու ամեն ինչի կեղծ լինելը սկսում է 2018 թվականից, երբ Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկ բեմադրեցին հրապարակում։ Դուք պետք է որոշեք՝ էդ կեղծիքները մնալո՞ւ են, բազմանա՞ն, թե վերջ են տրվելու։

Սպասվող խորհրդարանական ընտրություններով դուք որոշելու եք, ժողովուրդ ջան, հայոց պատմություն անցն ել դպրոցներում, բուհերում, թե Արևմտյան Ադրբեջանի պատմություն։ Այս ընտրությունները նրա մասին են՝ Արցախցիները վերադառնալու են Արցախ, թե Հայաստանից են գաղթելու, ու մեր մարզերից են մարդիկ բռնագաղթելու։ Այս ընտրություններն են որոշելու՝ Վարդենիսը մնալու է Վարդենիս, թե Բասարգեչար է դառնալու։ Այս ընտրություններով է որոշվելու՝ մենք շարունակելու ենք ունենալ ուղիղ կապ Վրաստանի, Իրանի հետ, թե մայրուղիները հանձնվելու են Ադրբեջանին՝ անկլավների անվան տակ։ Այս ընտրություններն են որոշելու՝ Էրդֆողանը գալու է Հայաստան որպես հարևան պետության ղեկավա՞ր, թե Հայաստանի տեր։

Դուք այս ընտրություններով, ժողովուրդ ջան, որոշելու եք՝ մեր երկիրը շարունակում է մնալ ֆեյքապետություն, թե ազատվելու ենք ֆեյքերի, գաղտնալսումների, ձայնագրությունների կեղտոտ շղթայից։ Այս ընտրությունները որոշելու համար են՝ մեր երկրում մնալու են ամերիկյան, սորոսական, ադրբեջանական, թուրքական և այլ երկրների գործակալների ցանցերը, թե այդ ամենից վերջնականապես մաքրվելու ենք։ Այս ընտրություններով որոշվելու են՝ մեր երկրում հանցագործությունները նվազելո՞ են տարեկան մինչև 7-8 հազարի, ինչպես նախկինում էր, թե՞ այժմ 40 հազարը դառնալու է 80 հազար։ Անգամ ամենահասարակ բան թվացող Նուբարաշենի աղբավայրի՝ տարվա կեսին վառվվելը, թունավոր օդ տարածելը այս ընտրություններով է երևալու՝ շարունակվելու է, թե ոչ։ Դուք պետք է վերջնականապես որոշեք, ժողովուրդ ջան, թո՞ւյլ եք տալու, որ մնա կառավարություն, որը 500 խոստումից մեկնէ  կատարչում, այն էլ կիսատ-պռատ, թե՞ ստախոսները տեղ չունեն կառավարման համակարգում։ դուք պետք է որոշեք՝ կառավարման համակարգը լցվի փնթի, անգրագետ, անուսում կադրերո՞վ, ՔՊ-ականների ազգուտակո՞վ, թալանչիներո՞վ, 7 տարում պետբյուջեի հաշվին 8 հատ տուն առնողներո՞վ, թե՞ իրենց գործի գիտակ, թալանը մերժող մարդկանցով։ Դուք որոշելու եք՝ դատավորը որոշումը իկայացնի խղճի մտոք և համաձայն ՀՀ օրենքների՞, թե՞ Նիկոլի զանգով։

Վերջապես՝ այս ընտրչություններն են որոշելու՝ էս թունավոր միջավայրը, իրար նկատմամբ ատելությունը, շարունակվելու է, թե չէ․ շնչում ենք թունավոր օդ, ուտում ենք թունավոր սնունդ, ապրում ենք թունավոր միջավայրում․ սա ՔՊ-ի պարգևած իրականություն է, ու դու պետք է որոշես՝ ապրել Նիկոլի Հայաստանում, թե Հայաստանի Հանրապետության քաղաքական, հասարակական կյանքից վտարել նրան՝ իր քանդիչ բրիգադով։

Կարճ ասած՝ այս ընտրությունները ճակատագրական են ու վստահ եմ՝գիտակցում եք, որ ասածներս ուղղակի ձևակերպումներ չեն, որովհետև այս ամեն բացասականը, որ թվարկեցի, մեծ մասն արդեն կօա, մյուս մասը լինելու է, սրանց մնալու դեպքում։ Հայրենասիրական ձևակերպումներով, ժողովրդավարական լոզունգներով քանդելու են, ինչպես որ քանդել են։ Կխոսեն ժողովրդավարությունից ու մարդկանց կլցնեն բանտերը․ ինչպես հիմա․ կխոսեն ժողովրդավարությունից ու բոլրիդ կգաղտնալսեն, լցնեն բանտերը, կխոսեն սոցիալական արդարությունւից ու հարկերը, տուրքերը կշատացնեն, ինչպես հիմա, կխոսեն թալանից, բայց բյուջեն կմնսխեն, թոշակ չեն բարձրացնի, աշխատավարձ չեն բարձրացնի, ինչպես հիմա։

Ես ուզում եմ մերժել այս Հայաստանը և վերադարձ էն Հայաստան, որը թեև ուներ խնդիրներ, բայց ուժեղ էր, զարգանում էր, միասնական էր, մենք էլ էսքան գլուխներս կախած ու թալանված չէինք։ Լրջանալ է պետք, այս ընտրությունները պեք է լինեն շատ լուրջ․ ինչքան մատերի արանքով նայեցինք երկրի ապագային՝ հերիք է, ժողովուրդ ջան»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>