Բագրատ Սրբազանի կողմից կհնչի համարժեք պատասխան ՔԿ նախագահի հայտարարություններին. Փաստաբան
Բագրատ Սրբազանի պաշտպան Սերգեյ Հարությունյանը գրում է.
«Քիչ առաջ դուրս եկա Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկից, ուր այցելել էի Բագրատ Սրբազանին: Ինչպես միշտ մարտական էր և փառք Աստծո` առողջ: Հեռուստատեսությամբ դիտել էր այսօրվա ԱԺ հարցուպատասխանը և իր նկատմամբ կարված շինծու գործի վերաբերյալ քննչական կոմիտեի ղեկավարի մտացածին պատասխանները: Իրեն բնորոշ հումորով բնութագրեց (շամշադինյան բարբառով) այդ ամենը և հայտնեց, որ հաջորդիվ իր կողմից կհնչի համարժեք պատասխան»։

