Քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը. Մելիքյան Ակնկալում ենք Հայաստանի իշխանությունների կողմից միջադեպի հստակ գնահատական. ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծմшն դեպքի մասին Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ՝ քաղաքական պատվերներ կատարող արդարադատության հետ
12
Պայքարելու ենք այս հակաօրինական գործընթացի դեմ. Իվետա Տոնոյան Ոչ լեգիտիմ ընտրություններ, աննախադեպ ռեպրեսիաներ. Թևանյանի գործը' լակմուսի թուղթ 21 օր անազատության մեջ է պահվում Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը Երկրի վարչապետը հանրային օրակարգ է բերում անհասկանալի պիտակավորումներ և գնահատականներ Իտալական L'AntiDiplomatico պարբերականի կարծիքով, ԵՄ–ն փորձում է Հայաստանից նոր «Ուկրաինա» կերտել կովկասյան տարածաշրջանում Պն սպա է մահացել Ի՞նչ զիջումների շուրջ են պայմանավորվել Ալիևն ու Փաշինյանը ընտրություններից հետո ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ Անդրանիկ Թևանյանը քաղաքական պատանդ է Ինչպես են Բաքվում ընդունել Փաշինյանի «հաղթանակը». ինչու է նախկին նախարարը շնորհավորում ադրբեջանցիներին Պատերազմ Արցախում
Քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը. Մելիքյան Պայքարելու ենք այս հակաօրինական գործընթացի դեմ. Իվետա Տոնոյան Փաշինյանը կրակեց ինքն իր ոտքին․ «Կարճ ասած» ՌԴ-ն վաղվանից uահմանափակում է ՀՀ-ից ամբողջ ենթակարանտինային արտադրանքի ներկրումը և տարանցումը Կեցցե՜ն Նիկոլն ու ՔՊ-ն. կթանկանան ծխախոտը, ալկոհոլը, դիզվառելիքը, բենզինը. Կառավարությունը բարձրացնում է ակցիզային հարկի դրույքաչափը Կայծակի հարվածից կամրջի փլուզում Երևան-Սևան ավտոճանապարհին. ՓԾ Ոչ լեգիտիմ ընտրություններ, աննախադեպ ռեպրեսիաներ. Թևանյանի գործը' լակմուսի թուղթ ԱՄՆ խելագարված նախագահը պատկերացնում է, թե ռումբերը կարող են իրեն դուրս բերել ճահճից. Խամենեիի ռազմական խորհրդական Մեր ժողովրդի 51%-ը մերժել է իրենց, իսկ թե ինչպես են ձեռք բերել 49 %-ը, կպարզվի. Բագրատ սրբազան Ակնկալում ենք Հայաստանի իշխանությունների կողմից միջադեպի հստակ գնահատական. ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծմшն դեպքի մասին Վաղը դիմելու ենք ԿԸՀ, որպեսզի հանձնաժողովը չեղյալ հայտարարի ընտրությունների արդյունքները. Նարեկ Կարապետյան 21 օր անազատության մեջ է պահվում Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Ես սա համարում եմ հանցագործություն, թալան, բյուջեի հանցավոր մսխում հանուն սեփական քմահաճույքների, հանուն թուրքական ստրկության» Գյումրիում, ուժեղ կարկուտից ու անձրևից հետո, միշտ այս կամրջի տակ նման վիճակ է ստեղծվում Ու այս մասին առանց ամոթի ու պատասխանատվության ասում է մի մարդ, որը 8 տարի նստած է վարչապետի աթոռին Քվեների վերահաշվարհը դեռ չավարտված՝ Կառավարությունը որոշել է մտնել քաղաքացու գրպանը Երկրի վարչապետը հանրային օրակարգ է բերում անհասկանալի պիտակավորումներ և գնահատականներ Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ՝ քաղաքական պատվերներ կատարող արդարադատության հետ ԲՀԿ-ն անցողիկ շեմից այն կողմ. Փաշինյանը` «Կաղ բադիկ» Իտալական L'AntiDiplomatico պարբերականի կարծիքով, ԵՄ–ն փորձում է Հայաստանից նոր «Ուկրաինա» կերտել կովկասյան տարածաշրջանում Պն սպա է մահացել Փաշինյանը ժողովրդից մանդատ չի ստացել որևէ գործողություն անելու համար. Տիգրան Քոչարյան Ի՞նչ զիջումների շուրջ են պայմանավորվել Ալիևն ու Փաշինյանը ընտրություններից հետո Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ժողովուրդը «ոչ» է ասել Նիկոլի՝ Հայաստանի ադրբեջանաgման քաղաքականությանը. Շարմազանով Սա ընտրողի մեղքը չէ. ԲՀԿ-ն նոր վերապահումներ է ներկայացրել ԿԸՀ Երանելի են նրանք, ովքեր իրենց Հայրենիքը չեն վաճառել ո՛չ ոսկու, ո՛չ արծաթի, ո՛չ էլ ծնկաչոք ապրելու իրավունքի դիմաց. Աբովյան Նիկոլը ազնիվ է եղել, ասել է՝ անկլավների, զիջումների հարց լինելու է, Սահմանադրության հարց լինելու է, և հասարակությունն այս ամենը լսել է ու գնացել ձայն է տվել. Հովհաննիսյան ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան. ազգային գաղափարի նոր փուլ» գիտաժողովի մասին

Ի՞նչ է կարգալուծությունը․ բացատրում է Սամվել դպիր Գրիգորյանը

Ի՞նչ է տեղի ունենում կարգալուծության դեպքում

Եկեք պարզենք, թե ինչ է տեղի ունենում կարգալուծության դեպքում համաձայն Հայ Առաքելական Ուղղափառ Եկեղեցու դիրքորոշման: Մանավանդ դա պետք է անել այն քողի ներքո, որ որոշ կարգալույծներ պնդում են, թե կարգալուծությունից հետո իրենց քահանայական օծումը մնում է, որով իրենք իբրև թե չեն դադարում քահանա մնալուց: Այսպիսով, նրանք նաև մոլորեցնում են իրենց հետևորդներին, որոնք հավատալով իրենց շարունակում են մասնակցել իրենց չ/պատարագներին, ստանալ չ/հաղորդություն, իրենց ձեռամբ չ/մկրտվել, չ/պսակվել և այլն:

Նախ անհրաժեշտ է նայել այս հարցին «Կանոնագիրք Հայոցի» տեսանկյունից, որը ներառում է առաքելական կանոններից սկսած մինչև միջնադարյան հայ և ընդհանրական եկեղեցու Հայրերի հաստատած կանոնները:
 

Կարգալույծ անելիս տարբեր կանոններ հրամայում և հրահանգում են լուծարել եպիսկոպոսի, քահանայի, սարկավագի կարգը, այսինքն՝ օծյալ հոգևորականի քահանայությունը, ինչպես նաև օծումը:

Հստակեցնելու համար, որ լուծարումը վերաբերում է քահանայությանն ամբողջապես, տարբեր կանոններ ասում են, որ լուծարվում է քահանայությունը (1), կամ լուծարվում է քահանայությունից (2): «Կանոնագիրք Հայոցը» ցույց է տալիս, որ լուծարումը վերաբերում է ոչ միայն քահանայությանը, այլև օծմանը (3), ինչպես նաև վերաբերում է քահանայական շնորհին, ձևին և նշանին (4):

Եկեղեցական կանոնները պատվիրում են նաև լուծարումից հետո, ըստ նախատեսության, նզովել, Եկեղեցու բաժնից հեռացնել, և կամ համարել որպես ամբարիշտ (5): Հայ Առաքելական Եկեղեցում եկեղեցական կարգից հեռացվածներին նզովել են ծանրագույն հանցագործությունների դեպքում, մնացած հանգամանքներում դասել են աշխարհականների շարքը` չնայած որ կանոնը թույլ է տալիս նաև, ըստ հանգամանքի ծանրության, տվյալ անձին որպես ամբարիշտներին հավասար համարել:

Կաթոլիկ եկեղեցու դիրքորոշումը

Քահանայական ձեռնադրության անջնջելիությունը Կաթոլիկ Եկեղեցու ուսմունք է, որը հաստատվել է Տրիդենտյան ժողովում և գործադրումն է այդ ժողովի որոշումների: Սույն ժողովը Կաթոլիկ Եկեղեցու 19-րդ «տիեզերական» ժողովն է` գումարված 1545-1563 թթ.: Այսինքն` նշյալ ժողովի որոշումները տարածվում են ժողովը գումարած Կաթոլիկ Եկեղեցու և միջնադարյան այդ ժողովի որոշումներն ընդունողների վրա: Հայ Առաքելական Եկեղեցին ընդունում է միայն երեք տիեզերական ժողովներ: Կաթոլիկ Եկեղեցին իր բոլոր կարևոր ժողովները տիեզերական է հռչակել, որոնք, ըստ էության, միայն մեկ Եկեղեցու ներեկեղեցական հավաքներ են, և որոնց տիեզերական լինելը չի ընդունվում մյուս Եկեղեցիների կողմից: Այսպիսով, քահանայական ձեռնադրության անջնջելիության ուսմունքը կաթոլիկների «տիեզերական» ժողովի ուսմունքն է, ըստ որի վավերականորեն ստացված ձեռնադրությունն անվավեր չի դառնում, սակայն հոգևորականը կարող է կորցնել իր հոգևոր կարգը` զրկվելով իր բոլոր պաշտոններից և նրան լիազորված ողջ իշխանությունից:

Ստացվում է, որ կաթոլիկ քահանան կարող է բաժանվել եկեղեցական իշխանությունից, արգելված լինել, կարող է բոլորովին հեռանալ քրիստոնեությունից` պահպանելով առաքելական ձեռնադրությունը: Եվ ստացվում է, որ ձեռնադրյալն իր հերթին կլինի շնորհի ինքնուրույն կրող աղբյուր, որից կարող է օգտվել ըստ իր հայեցողության` բոլորովին հաշվի չնստելով իրեն ձեռնադրողների ո՛չ ուսմունքի, ո՛չ ցանկությունների հետ:

Սակայն հստակ է, որ կաթոլիկների կողմից քահանայության կամ մկրտության անջնջելիության ուսմունքի ստեղծման նպատակը եղել է ոչ թե քահանայության կարգից զրկվածների և կամ ուրացյալ մկրտյալների շահերը պաշտպանելը և կամ նրանց «բացառիկ անձեր» լինելը հաստատելը (կաթոլիկների մոտ էլ այդպիսինները դատապարտելի են համարվում), այլ միմիայն աստվածային շնորհի անեղծանելի բնույթի շեշտումը, անգամ եթե այն ստացած անձը պղծում է իր ընթացքը:

Ուղղափառ Եկեղեցու դիրքորոշումը

Կարգից զրկված հոգևորականի կողմից կատարված որևէ «ծես» չունի ոչ իրավական, և ոչ էլ որևէ հոգևոր նշանակություն այսպես կոչված քահանայության խորհրդի անջնջելիության բնույթի հիմնավորմամբ: Իսկ անջնջելի բնույթը, ըստ Ուղղափառ Եկեղեցու վարդապետության, նշանակում է միայն այն, որ այդ խորհուրդը չի կարող միևնույն կերպով կրկնվել միևնույն անձի վրա: Սա նշանակում է, որ կրկնամկրտություն կամ կրկնաձեռնադրություն չի կատարվում, քանզի հակառակ դեպքում աստվածաբանական ընկալումով ընդունելի կլիներ, որ անձի անարժանության, պղծության, նրան կարգից հեռացման պարագային եղծվում է նաև նրան տրված աստվածային շնորհը, և այն պետք է կրկնել` շնորհը շտկելու կամ սրբելու համար: Այդ պատճառով էլ ոչ թե քահանայության կամ մկրտության անջնջելիությունն է հաստատագրվում, այլ դրանց անդրադառնալով` շեշտվում է աստվածային շնորհի անեղծանելի բնույթը:

Հայ Առաքելական Ուղղափառ Եկեղեցու դիրքորոշումը

«Կանոնագիրք Հայոցի» կանոնները հաստատում են, որ կարգալույծ արվածը բոլորովին զրկվում է քահանայական շնորհից, ձևից և նշանից (6): Կանոնագրքում գործածված սահմանումներով` քահանայական կարգից, շնորհից, օծումից, ձևից և նշանից զրկումը կատարվում է ոչ միայն ծանր հանցագործությունների դեպքում, այլև եկեղեցական կարգավորությանն անհնազանդության, եկեղեցական պատշաճության խաթարման համար:

Իսկ ինչպես հասկանալ «շնորհի» և «օծման» լուծարումը: Երբ կանոնն ասում է, որ օծումը լուծվում է, նշանակում է, որ օծումը կամ դրա հետ կապված շնորհը դադարում է գործել՝ վերցվելով անհնազանդ հոգևորականից, քանի դեռ նա պառակտման և անհնազանդության մեջ է, քանի որ շնորհը գործելու գլխավոր պայմանը հնազանդությունն ու խոնարհությունն է: Քահանան, որը խախտել է Եկեղեցու միասնությունը, կտրվում է Խորհուրդների շնորհների աղբյուրից՝ Աստծուց, որը գործում է միայն Եկեղեցու Մարմնի միջոցով: Երբ Կանոնն ասում է, որ ձևն ու նշանն են վերցվում, դա նշանակում է, որ քահանայի արտաքին նշանները (հոգևոր զգեստը, անունը) և նրա կողմից կատարվող ծեսի ձևը (բանաձևը) չունեն բովանդակային իշխանություն։ Այս դեպքում «լուծարումը» հոմանիշ է անվավերության, քանի որ քահանայի կողմից կատարված խորհրդի միջոցով չի փոխանցվում Սուրբ Հոգու շնորհը, որովհետև կարգալույծ քահանան Եկեղեցուց դուրս է գործում և, համապատասխանաբար, Աստծո կամքից դուրս։

Այսպիսով, Հայ Առաքելական Եկեղեցու տեսանկյունից, կարգալուծության դեպքում տեղի է ունենում ավելին, քան պարզապես իրավական սահմանափակում։ Կարգալույծի կողմից ոչ մի եկեղեցական խորհուրդ չի իրագործվում:
Քահանայական դրոշմը որպես հնարավորություն տեխնիկապես մնում է, և դա է պատճառը, որ ապաշխարող քահանային կրկնաձեռնադրություն չի արվում։

Հովհաննես Արճիշեցին ընդգծում է, որ. «Քահանայական շնորհը մշտամնա է, եթե հոգեւորականն իր կարգի մեջ է: Իսկ եթե կարգի մեջ չէ, չի կարող պատարագ մատուցել, չի կարող օգտվել քահանայագործության, խորհուրդների կատարման իրավունքներից, եւ ոչ էլ շնորհաբաշխության իրավունքն ունի: Կարգից լուծարումը վերաբերում է նաեւ օծումից լուծարելուն»:

Վերջապես

«Կանոնագիրք Հայոցը» խստագույնս է անդրադառնում այն հոգևորականներին, ովքեր կարգալուծությունից հետո կհամարձակվեն մոտենալ երբեմն իրենց վստահված ծառայողական պաշտոնին: Մասնավորապես, կանոնը հրամայում է. եթե կարգալույծ արվելուց հետո քահանան համարձակվի շարունակել գործել որպես քահանա, ապա նա ամբողջվին թող արտաքսվի եկեղեցուց (7), իսկ նրանից մկրտվածներին ու պսակվածներին պարտադիր է նորից մկրտել և նորից պսակել (8): Իսկ, եթե որևէ քահանա արհամարհեց իր եպիսկոպոսի հրամանը, երբ եպիսկոպոսը նրան մերժեց և հեռացրեց եկեղեցուց, և նա առանձին հավաքվեց ու սուրբ սեղան հաստատեց, այդպիսիներին պետք է ամբողջությամբ մերժել և այլևս մխիթարության խոսք չասել, քանզի այլևս չեն կարող կրկին նույն պատիվն ընդունել։ Իսկ եթե համառեն ու խռովություններ հարուցեն, եկեղեցու վրա արտաքին իշխանությամբ կամ այլ ուժի օգնությամբ ամբոխ բերեն, այդպիսիներին իբրև խռովարարների պետք է հնազանդեցնել ու սանձերը քաշել (9):

Եզրակացություն

Կարգալույծ քահանայի պնդումը, թե իր օծումը մնում է և հիմք է հետագա քահանայագործման, կեղծ և անհիմն է: Կարգալուծությունը լուծում է քահանայական շնորհի գործունեությունը և ուժը՝ կտրելով այն Եկեղեցու կենարար միասնությունից։ Քահանայական կարգը, շնորհը, օծումը, նշանը և ձևը փոխկապակցված են: Զրկվելով կարգից, քահանան զրկվում է և դրանցից: Նրա ձեռամբ ոչ մի «խորհուրդ» վավեր չէ թե՛ իրավական, և թե՛ հոգևոր տեսանկյունից: Օծումը քահանայի սեփականությունը չէ, որ իր կամքով պահի, այլ տվողն է վերցնում և դարձյալ վերադարձնում: Այսպիսով, «լուծարում» բառը նկարագրում է շնորհի գործադրման լիակատար դադարեցում, որը ոչ միայն կանոնական պատիժ է, այլև հոգևոր հետևանք։

Կազմեց` Սամվել դպիր Գրիգորյանը

Խմբագրեց` Հայր Շնորհք Պալոյանը

Հղումներ.

1. «Կանոնագիրք Հայոց». … քահանայութիւնն լուծցի կամ յերիցութենէն լուծցի (Սահմանք եւ կանոնք կարգի Աստուծոյ սրբոյ եկեղեցւոյ, զոր եդին վարդապետք Հայոց ի լրութիւն Առաքելական եւ Նիկիական կանոնաց հաստատութիւն, կանոններ ՇՀԶ (ՇՀԲ) Բ, ՇՂԳ (ՇՁԹ) ԺԹ, ՇՁԳ (ՇՀԹ) Թ):

2. «Կանոնագիրք Հայոց». … լուծեալ ի քահանայութենէ (Կանոնք երկրորդ առաքելականք, կանոն ԽԵ (ԽԴ) ԺԱ):

3. «Կանոնագիրք Հայոց». … լուծցի յօծմանէն եւ եղիցի նզովեալ (Բասղի գիր կանոնական, կանոն ՌՀԱ (ՌԿԳ) ՃԼԸ):

4. «Կանոնագիրք Հայոց». … այնպիսին ամենեւին բարձցի ի քահանայական շնորհէն, եւ ձեւն եւ նշանն (Սահմանք կանոնաց Սուրբ Առաքելոյն Թադէոսի, կանոն ՉԽ (ՉԼԴ) ԺԱ):

5. «Կանոնագիրք Հայոց». … համարեալ եղիցի, որպէս զամպարիշտն (Սահմանք եւ կանոնք կարգի Աստուծոյ սրբոյ եկեղեցւոյ, զոր եդին վարդապետք Հայոց ի լրութիւն Առաքելական եւ Նիկիական կանոնաց հաստատութիւն, կանոն ՇՁԸ (ՇՁԴ) ԺԴ):

6. «Կանոնագիրք Հայոց». … այնպիսին ամենեւին բարձցի ի քահանայական շնորհէն, եւ ձեւն եւ նշանն (Սահմանք կանոնաց սուրբ առաքելոյն Թադէոսի, կանոն ՉԽ (ՉԼԴ) ԺԱ):

7. «Կանոնագիրք Հայոց». … եւ համարձակեսցի մերձենալ յաւանդեալսն երբեմն նմա պաշտաւն, սա ամենեւին ի բաց հատեալ անկցի յեկեղեցւոյ (Կանոնք Առաքելական ի ձեռն Կղեմայ – գլուխք ՁԵ, կանոն ԻԶ):

8. «Կանոնագիրք Հայոց». Քահանայ որ լուծեալ է ի կարգէն վասն չար գործոց՝ զմկրտեալն եւ զպսակեալն ի նմանէ պարտ է այլ նորոգել (Կանոնք Բասղի պէսպէս ախտից – գլուխք ՄՀԲ, կանոն ԻԸ):

9. «Կանոնագիրք Հայոց». … զայնպիսիսն բնաւին մերժել արժան է եւ ոչ եւս մխիթարութեան ինչ հասուցանել իբրեւ ոչ եւս կարող են զնոյն պատիւ ընդունել ամենեւին։ Ապա եթէ յամեսցեն եւս ի նմին իրս խռովութիւնս առնել եւ ամբոխս յարուցանել յեկեղեցւոյ վերայ յարտաքին իշխանութենէ եւ ի զաւրութենէ ուստեք, զայնպիսիսն իբրեւ զխռովարարս դարձուցանել եւ սանձաբեկ առնել արժան է (Կանոնք Անտիոքայ – ԱՆՏ, կանոն Ե):

Օգտագործված գրականություն.

1. Կարգալուծության կանոնների մասին. Տ. Ադամ քահանա Մակարյան:
2. «Կանոնագիրք Հայոց». 1, 2 հատորներ:
3. «Համաբարբառ Կանոնագիրք Հայոց»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>