Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Պատերազմ Արցախում
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին

Ինչո՞ւ է Փաշինյանը փչացնում Հայաստանի հարաբերությունները Վրաստանի հետ, և ինչպե՞ս կպատասխանի Թբիլիսին

Ինչպես հայտնի է, օրեր առաջ, հոկտեմբերի 28-ից մինչև 31-ը Երևանում  անցկացվեց Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Euronest) 12-րդ լիագումար նիստը:

Այդ նիստին հրաժարվեցին մասնակցել Վրաստանի և Ադրբեջանի պաշտոնական պատվիրակությունները: Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը ձեռնպահ էր  մնացել մասնակցելու Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին մասնակցելուց՝ վեհաժողովի վերջին գործողությունների պատճառով, ինչ մասին նշել էր  Վրաստանի խորհրդարանի եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին՝ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովին ուղղված նամակում։

Նրա խոսքով՝ վրացական կողմը մտահոգված էր  Եվրախորհրդարանի պատգամավորների կողմից Վրաստանից անհատներին «քաղաքացիական հասարակության» անվան տակ լիագումար նիստին հրավիրելու որոշմամբ, չնայած այն հանգամանքին, որ նրանք մասնակցել կամ աջակցել են ընտրությունների արդյունքների չեղարկմանը, օրինական ժողովրդավարական ինստիտուտների խաթարմանը և Վրաստանում կառավարությունը տապալելու վերջին փորձին:

Որպես Վրաստանի հետ համերաշխություն՝ երևանյան այս միջոցառմանը չմասնակցեց նաև Ադրբեջանի պատվիրակությունը: Թեև չմասնակցելու իրենց հիմնավորումները  այլ էին:

Ինչպես և սպասվում էր, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովը բանաձև ընդունեց, որտեղ նշված էին հետևյալ դրույթները,-

Առաջին

2024-ին անցկացված Վրաստանի խորհրդարանական ընտրությունները կեղծված էին

Երկրորդ

Ներկայիս Վրաստանի իշխանությունները լեգիտիմ չեն և ինքնակոչ են

Երրորդ

Խորհրդարանական վեհաժողովը դատապարտում է «Վրացական երազանքի» ռեժիմի «համակարգային հարձակումը» Վրաստանի ժողովրդավարական ինստիտուտների, քաղաքական ընդդիմության, անկախ լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության, ակադեմիական աշխարհի և դատական ​​համակարգի անկախության վրա։

Չորրորդ

Վեհաժողովը խստորեն դատապարտում է խաղաղ ցուցարարների դաժան ճնշումները, քաղաքացիների, լրագրողների, ակտիվիստների և քաղաքական առաջնորդների կամայական ձերբակալությունները, ինչպես նաև հիմնարար ազատությունների համակարգված խախտումները։

Հինգերորդ

Վեհաժողովը  կոչ է անում «Վրացական երազանքի» կառավարությանը անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և անօրինական կերպով կալանավորված անձանց, այդ թվում՝ Սախարովի մրցանակի դափնեկիր և լրագրող Մզիա Ամագլոբելիին։

Վեցերորդ

Վեհաժողովը խորը ափսոսանք է հայտնում, որ «Վրացական երազանքը» հրաժարվել է եվրաինտեգրման և ՆԱՏՕ-ին անդամակցության իր ճանապարհից։ Ավելին, բանաձևում նշվում է, որ հակաժողովրդավարական օրենքների ընդունումը փաստացի կասեցրել է Վրաստանի ԵՄ ինտեգրման գործընթացը։

Յոթերորդ

Եվրանեսթը կոչ է անում Եվրոպական հանձնաժողովին և Խորհրդին վերանայել Վրաստանի հետ վիզային ռեժիմը, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն Վրաստանում ավտորիտար ռեժիմի հաստատման համար պատասխանատուները։ Բանաձևը վիզային ռեժիմի ազատականացման ցանկացած հնարավոր փոփոխության համար լիակատար պատասխանատվությունը դնում է «Վրացական երազանք» կուսակցության վրա։

Վրաստանի իշխանությունների արձագանքը չուշացավ:

Վրաստանի իշխանությունները որոշել են այլևս չմասնակցել Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նիստերին՝ հանրապետության նկատմամբ անարդար վերաբերմունքի պատճառով, ինչի մասին հայտարարեց այդ երկրի ԱԺ նախագահ Պապուաշվիլին:

«Արդեն իսկ պարզ է, որ Եվրախորհրդարանը Եվրանեսթի հարթակը վերածել է հարևան երկրներին շանտաժի ենթարկելու և իր նեղ քաղաքական օրակարգը բռնի կերպով պարտադրելու զենքի»,- նշեց նա:

Սակայն Վրաստանի իշխանություններին վրդովեցրել էր նաև Հայաստանի պատվիրակության որոշ ՔՊ-ական անդամների պահվածքը, որոնք աջակցեցին այս որոշումներին:

Վրաստանի իշխանության մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ Նիկոլ Փաշինյանը կեղծավոր քաղաքականություն է վարում Վրաստանի նկատմամբ: Նա մի կողմից հայտարարում է, որ հարգում է Վրաստանի ներկայիս իշխանություններին, պարբերաբար հանդիպում է Կոբախիձեի հետ և, միաժամանակ, իր հարաբերությունները արևմտյան կառույցների հետ չփչացնելու համար, հրահանգում է իր պատվիրակներից մի քանիսին՝ աջակցել հակավրացական այս որոշումներին:

Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս ներկայիս Հայաստանի իշխանությունների երկերեսանի և կեղծավոր պահվածքը: Ի տարբերություն, Ադրբեջանի, ով ի համերաշխություն Վրաստանի, հրաժարվեց մասնակցել երևանյան այս հակավրացական միջոցառմանը:

 

             Ինչո՞ւ Փաշինյանն որոշեց գոտկատեղից ներքև հարվածել Վրաստանին

Նախ սկսենք նրանից, որ Նիկոլ Փաշինյանի և ներկայիս Վրաստանի իշխանությունների միջև կա դասակարգային տարբերություն: Փաշինյանը համարվում է Արևմուտքի դրածոն, իսկ Վրաստանի ներկայիս իշխանությունը մերժում է այդ անպատվաբեր դերը:

Փաշինյանը մի կողմից չի կարող հարաբերություններ չունենալ  Վրաստանի հետ, քանի որ Հայաստանի առևտրաշրջանառության 70 տոկոսը անցնում է այդ երկրով, և այդ երկրի իշխանության ցանկացած որոշումը միանգամից կազդի Հայաստանի ներքին կյանքի վրա, և Փաշինյանը խցանի պես դուրս կթռչի իշխանությունից:

Մյուս կողմից, Փաշինյանը կախված է արևմտյան կենտրոններից, որոնք պիտի փորձեն ապահովել իր վերընտրությունը 2026-ին:

Հենց այս պատճառով էլ Փաշինյանը փորձեց «սողոմոնյան որոշում» կայացնել:

Իր պատվիրակների մի մասը չաջակց  այդ հակավրացական որոշումները, իսկ մյուս մասը՝ աջակցեց:

Այդ իր քայլով Փաշինյանը հավանաբար փորձեց խաղալ երկու լարի վրա:

Սակայն Վրաստանի իշխանությունը  պատրաստվում է պատասխան քայլին, որի մասին հայ հանրությանը հայտնի կդառնա մոտ ժամանակներս:

Սա է իրականությունը:

Ինչ վերաբերվում է հայ հանրության արձագանքին, ապա այս գործընթացները նույնիսկ չնկատվեցին հանրության ակտիվ շերտի կողմից:

Գեղցիական արժեքներով լի հանրությունը հիմնականում նատուրալիստական տեսարանների է միայն արձագանքում:

Օրինակ, երբ Թբիլիսիի կենտրոնական շենքերից մեկում ադրբեջանցիները ճոխ ձևով տոնեն նաեմբերի 9-ի իրենց հաղթանականը, ապա հայ հանրության մեծ մասը միանգամից կնկատի դա և խիստ կարձագանքի:

Քանզի գեղցին մնում է գեղցի, և պատկերավոր ասած՝ ինչքան էլ նրանց «եփեն», միևնույն է, իրենց ականջները «հում են մնում»:

Սրա մասին, թերևս լավագույնը ժամանակին արտահայտվել էր Առաջին հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին:

Ցավոք, անցած 100 տարվանից հետո մեզ մոտ քիչ բան է փոխվել: Իսկ վերջին 30 տարիները մենք փաստացի մսխեցինք, մինչդեռ կարող էինք վերջապես ժամանակակից ազգ դառնալ:

Սակայն ամեն ինչ դեռ կորած չէ:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>