Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում քննարկվում են նաև Տեր Տարոնի և Տեր Թադեի կարգապահական հարցերը
Դիտել նաև
Էլ ո՞վ կամ ո՞ր կառույցը պիտի առավել քան մտահոգվեր ու արձագանքեր, եթե ոչ հենց եկեղեցին
Ռուսաստանաբնակ տավուշցիները սատարում են ՀՀ ԶՈւ Գերագույն Շտաբին
Oրակարգում գլխավոր դատախազին նոր լիազորություններով օժտելու հարցն է
Գերագույն դատարան ստեղծելու որոշումը բացառապես քաղաքական նպատակներ ու շահեր է հետապնդում, նպատակը ՍԴ ինստիտուտը վերացնելն է. Երվանդ Վարոսյան
Հովհաննես Մանուկյանը՝ վաղեմի երազանքն իրականացնելու ճանապարհին
Հովհանավանքի կարգալույծ հռչակված քահանա Ստեփան Ասատրյանին (նախկինում Տեր Արամ) աջակցություն հայտնած քահանաներ Տեր Տարոնի և Տեր Թադեի կարգապահական հարցերը քննարկվում են Գերագույն հոգևեր խորհրդի ժողովում, որը մեկնարկել է երեկ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։
«Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովն է, մի քանի օր է տևելու, սովորաբար՝ կախված օրակարգից, 4-5 օր է տևում։ Քննարկվում են նաև Տեր Տարոնի և Տեր Թադեի կարգապահական հարցերը։ Թե ինչ կորոշի կարգապահական հանձնախումբը, չեմ կարող ասել։ Նրանց կարգապահական հարցերը օրակարգում են»,- նշել է Տեր Եսային։

