Երկու թիմ. Գագիկ Ծառուկյանի մուտքը հայկական ֆուտբոլ
Դիտել նաև
Քննարկվել են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն ու առաջիկա քայլերը (տեսանյութ)
Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև
ՌԴ սպորտի նախարարի հրավերով Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում էր
Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան
«Ունիտազամոլը»․ Գագիկ Համբարյան
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երկու ֆուտբոլային ակումբով մուտք կգործի հայկական ֆուտբոլ:
Մեր տեղեկություններով՝ թիմերից մեկը կկրի Երևանի «Լոկոմոտիվ», իսկ մյուսը՝ Աբովյանի «Կոտայք» անունը: Վերջինս հանդես կգա Աբովյանի Քաղաքային մարզադաշտում:
Մեր աղբյուրների համաձայն՝ Ծառուկյանը ծրագրել է, որ «Լոկոմոտիվը» գալիք մրցաշրջանում հանդես գա Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում, իսկ «Կոտայքը»՝ առաջին լիգայում: Մոտ ժամանակներս թիմերը կկազմավորվեն և կսկսեն մարզումները:
Հիշեցնենք, որ գալիք մրցաշրջանում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես կգա մեկ այլ գործարար՝ Սամվել Կարապետյանի «Արարատ-Մոսկվա» թիմը»:
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

