Իսրայելի նախարարների կաբինետը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկին Արաղչի․ Հորմուզի նեղուցով նավագնացության հարցերին ցանկացած արտաքին միջամտություն միայն կհետաձգի դրա լիակատար բացումը Մեդվեդև. Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը ընդդիմության դեմ ճնշումների նոր փուլ է
29
Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները «Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը՝ մինչև մեր երկրում արդարության հաղթանակ». քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով․ փաստաբան «Երեւի լավ չեք հետևել հակակոռուպցիոնի հայտարարություններին», «Կակռազ շատ լավ հետևել եմ». լեզվակռիվ ՍԴ-ում Շարունակվում է քաղաքական ուժերի դիմումների քննարկումը ՍԴ–ում. օր 3–րդ Բոլորին լրտես ու դավաճան համարելը բնորոշ է տոտալիտար համակարգերին, Փաշինյանի իշխանությունն այդպիսին է․ Ստեփան Դանիելյան Սրբուհի Գալյանը ՍԴ-ում բացահայտ սուտ խոսեց Պատերազմ Արցախում
Ազատություն Արմեն Աշոտյանին. Օրվա լուսանկար Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Ավետիք Չալաբյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Մանրամասներ՝ Արարատի ողբերգական վթարից. հայտնաբերվել է 4-րդ կիuամnխրաgած մшրմինը «Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը՝ մինչև մեր երկրում արդարության հաղթանակ». քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից Պարտքի սպասարկման բեռն անգամներով ավելացել է Ողբերգական դեպք Արարատում. «Nissan Rogue»-ում հայտնաբերվել են 3 կիuամnխրացած մшրմիններ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Իշխանության ներկայացուցիչները չեն պատժվում անմեղության կանխավարկածը խախտելու համար ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով․ փաստաբան Իսրայելի նախարարների կաբինետը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկին Փաստաբան․ Փաշինյանի համախոհները ստիպված են նրա ագրեսիվ արտահայտությունները արդարացնել «քաղաքական հայտարարություններով» Իրանական հարձակումների հետևանքները․ Քուվեյթը որսացել է երկու բալիստիկ հրթիռ, Բահրեյնում վնասվել է բնակելի շենք ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող տասը իրանական ռազմական օբյեկտների Արաղչի․ Հորմուզի նեղուցով նավագնացության հարցերին ցանկացած արտաքին միջամտություն միայն կհետաձգի դրա լիակատար բացումը «Երեւի լավ չեք հետևել հակակոռուպցիոնի հայտարարություններին», «Կակռազ շատ լավ հետևել եմ». լեզվակռիվ ՍԴ-ում Մեդվեդև. Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը ընդդիմության դեմ ճնշումների նոր փուլ է Շարունակվում է քաղաքական ուժերի դիմումների քննարկումը ՍԴ–ում. օր 3–րդ Բոլորին լրտես ու դավաճան համարելը բնորոշ է տոտալիտար համակարգերին, Փաշինյանի իշխանությունն այդպիսին է․ Ստեփան Դանիելյան Սրբուհի Գալյանը ՍԴ-ում բացահայտ սուտ խոսեց Թևանյանի գործում պետական գաղտնիք չկա, այդ քրգործի պատճառով խաթարվել է ԲՀԿ-ի ընտրական պրոցեսը «Սուխոյ ատկազ». ԿԸՀ-ն մերժում է բոլոր 7 դիմումներն ամբողջությամբ. Վահագն Հովակիմյան Արդարադատության նախարարի համար բացարձակապես էական չէ անմեղության կանխավարկածը. Քաղաքական վերլուծաբան Պայմանագրային զինծառայող է մահացել Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» «Կեղծ ակնկալիքներ». Եվրախորհրդարանում կոչ են արել հրաժարվել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գաղափարից

Եկեղեցում ձախողվելուց հետո Նիկոլը բարձրացավ ավտոբուս՝ աջակից մուրալու․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Կիրակի օրը դարձյալ ՔՊ-ականների հավաք տեղի ունեցավ Հովհաննավանքում, որի անունը դրել էին անմահ պատարագ։ Չէ, հանաք չեմ անում, Փաշինյանը ինքն է այդպես կոչել․ բա՛։ Մեծ ջանքեր էին գործադրել, որ Հովհաննավանքի այդ արշավը ստանա ժողովրդական ինչ-որ տեսք, բայց, բնականաբար, ձախողվեց։ Եթե նախորդ անգամ վարչական ռեսուրսի կիրառամբ, բերել էին մի 600 հոգու, այս անգամ՝ գրեթե դրա կեսի կեսը։ Հավաքել էին իրենց նախարար-դեպուտատների, ոստիկանների, ամենաթունդ նիկոլականների։ Կեղծ քահանա էին բերել, կասկածելի սարկավագ, դպիր ու չոքել։ Այդ քպական ժողովի մասնակիցները կասկածում եմ, թե երբևէ պատարագի գնում են, անգիր գիտեն աղոթքներ․ նրանք պատրաստ են խաղալ այն դերը, որը Նիկոլը կհանձնարարի, ինչ տեքստ ու ձևակերպում կասի՝ դեմքերի լրջությամբ կարտաբերեն։ Պետք եղավ՝ ինչ-որ մեկին սպորտային ակումբից կհանի կտանի կստիպի սարկավագ աշխատել, պետք լինի՝ սարկավագ կաշխատի մանր առևտրականը, ինչպես որ անում է պատգամավոր ու մինիստ կամ հեծանվային սպորտի սիրահար կարգելուց։ Փաստ է, հիմա, արդեն, Նիկոլը միայն իր թիմակից պաշտոնյաների ու էդ մասսայի վրա է կարողանում աշխատել։ Ժողովրդի արհամարհանքը վկայում է, որ Նիկոլը մենակ է մնացել իր խմբակի հետ։ Նիկոլ Փաշինյանը մինչև վերջ մաշեցրել է իր ռեյտինգը, հիմա նա արդեն մաշեցնում է այն քվեները, որ պետք է գային վարչական ռեսուրսով։ Որովհետև էդ վարչական ռեսուրսը մտածում էր, թե մենակ ընտրությունից ընտրություն քվեարկելու համար է, այնինչ պարզվեց՝ հա՛մ էլ միտինգների մասնակցելու համար է, հա՛մ էլ աղանդավորական ժողովների մասնակցելու համար է․ նրանք հիասթափված են։

Տեսնելով, որ աջակից չունի եկեղեցու դեմ արշավանքում, գնաց-բարձրացավ ավտոբուս՝ այնտեղ աջակից մուրալու։ Էնտեղ էլ չկա, պարզվեց․ կարծում եմ՝ չի էլ լինելու։ Հազար անգամ էլ կասեմ՝ չկա աշխարհում էնպիսի բան, որը Նիկոլի նկատմամբ կարող է վերականգնել ժողովրդի վստահությունը։ Բայց ցավն այն է, որ չունենալով աջակից, չունենալով լեգիտիմություն, նա պահում է իշխանությունը՝ ուժային համակարգով ու ամեն մեթոդի գնում է, նկատի ունեմ՝ կեղտոտ մեթոդի, պահելու համար ձեռքն ընկած իշխանությունը։ Աշխարհի բոլոր երկրներից ու բոլոր իշխանություններից ՔՊ-ն տարբերվում է ժողովրդի դեմ պայքարի ստոր մեթոդներով։ Այդ մեթոդներն են՝ ֆեյքեր, գործակալներ, գաղտնալսումներ, գաղտնի տեսանկարահանումներ, շանտաժներ, մոնտաժած, կցած-կցմցած ձայնագրություններ, արհեստական բանականությամբ պատրաստած կեղծ նյութեր, կալանավորումներ, բռնաճմնշումներ և այլն։ Կրկնում եմ՝ որևէ այլ երկրում իշխանությւոնը ժողովրդի դեմ պայքարում այս բոլոր գործիքները միասին լայնորեն չի կիրառում։ Հիմա կասեն՝ ժողովրդի դեմ չէ, ընդդիմախոսների դեմ․ կասենք՝ ոչ, ժողովրդի․ նրա հիմնական ընդդիմախոսներն ունեն ավելի մեծ աջակիցների բանակ, քան ինքն է, դրա համար էլ Նիկոլը նաև այդ ժողովրդի դեմ է պայքարում։

Նա ընկել է կաթողիկոսի հետևից ու ինչպես հաճախ է անում, մտնում է նաև ընտանիք՝ կաթողիկոսի դեմ պայքարելու համար։ Ձերբակալել են և անմիջզպես կալանքի են տարել կաթողիկոսի 70 տարեկան եղբորը և նրա որդուն։ Ասում են, իբր նրանք խոչընդոտել են նախընտրական քարոզչությանը: Ինչ է տեղի ունեցել․ իրենց տան դիմաց կանգնած են եղել, մեկը եկել հրավիրել է իր հանրահավաքին, կանգնել խոսել են, չեն համաձայնվել, թողել գնացել են, և այդ մարդը իսկույն գնացել է ոստիկանություն, էն սովետական հայտնի ոճով դանոս գրել, իբր բողոքել է, թե խոչընդոտում են քարոզարշավին։ Գիտե՞ք այս դեպքի մասին, երեկ է եղել հենց։ Խոսքը Նիկոլ Փաշինյանի կոալիցիոն գործընկեր Արամ Սարգսյանի թեկնածուի մասին է։ Նույն ժամանակ Հովհաննավանքում ՔՊ-ականները խոչընդոտում են լրագրողների աշխատանքը, ինչը քրեական հանցագործություն է, բայց գործ չի հարուցվում, անգամ տարածքից չեն հեռացնում, այդ ամենը տեղի է ունենում այդ նույն ոստիկանների աչքի առաջ։ Իսկ մյուս տեսանյութում, որ երևում է, որ պարզապես զրուցում են, անմիջապես տանում են կալանքի։ Եթե սրանք ուզում են ինչ-որ մեկին բռնել, դա կանեն, պետք եղավ՝ գրպանը պլան կգցեն, պետք եղավ՝ տեսանյութ կձայնագրեն, պետք եղավ՝ կգաղտնալսեն, իրենց ուզածով կմեկնաբանեն, պետք եղավ՝ կսադրեն․ սադրիչների պակաս չկա ՔՊ-ում․ հենց պակաս ունենան, պարտքով կխնդրեն քույր կուսակցությունից՝ «Հանրապետություն»-ից, իսկ նրանք պատրաստ նստած են, ինչ պետք ա անելու համար։

Նաթան սրբազանի վերաբերյալ գաղտնալսման բովանդակության մեջ չկար որևէ դատապարտելի բան, բայց գաղտնալսում են և փորձում խեղճացնել քրգործով։ Հետո բացահայտվում է, որ ՔՊ-ում ամբողջությամբ նստած են նրա վրա, ինչում իրենք մեղադրել են հոգևորականներին՝ հանրահավաքին մարդ բերելու։ Կամ հրապարակում են թաքնված կամերաներով տեսանյութեր ու վարկաբեկում։ Դրանք, ամենայն հավանականությամբ, արել են հենց օպերատիվ մարմինները, հրապարակում են իշխանական, Փաշինյանի ընտանեկան, կուսակցական մամուլը, իրենց ֆեյքերը։ Սա խիստ վտանգավոր է, ոչ մեկ Նիկոլի օրոք չունի անձնական կյանքի գաղտնիություն, դրանցից բացի եթե բան էլ չեն գտնում, իրար կարում ու իրենց ուզածը ստանում, կամ, մի խոսքով, ինչ ուզում՝ անում են։ Մնում է այդ ամենին հավատացող լինի, այ դա արդեն բարդ է, շատ են խաբել, բոլորին անուն են դրել, բացի իրենցից։

Իշխանական լրատվամիջոցներով իրենք տարածում են, իրենք վարկաբեկում են, դատախազությունը գործ է հարուցում, հանցագործներին չեն բռնում, դե որովհետև իրենք էլ այդ ամենն անում են․ թե ինչու են ձևեր թափում, դա էլ հարց է։ Մարդու անձնական կյանքը դարձրել են բուլվար, մտնում զբոսնում են։ Իրենք հրապարակում են ֆեյք լուրեր, հետո ԱԺ ամբիոնից կարդում են էդ ֆեյքերը, որպես մամուլի ինֆորմացիա։ Էս ա իրենց պայքարի մեթոդը։ Պայքար ժողովրդի դեմ։

Ու զավեշտ է, երբ մարդկանց անմեղության կանխավարկածը խախտելուց, գաղտնալսումներ, ձայնագրություններ հրապարակելուց հետո Նիկոլը հրավիրում է խորհրդակցության՝ ուշադրություն՝ անձնական տվյալների պաշտպանության համակարգի բարեփոխումների մասին։ Ու մասնակցում են էն մարդիկ, որոնք իրենց մեծ քթերը խոթել են մարդկանց անձնական տարածք։ Զավեշտալի է, որ մարդկանց մասին, քաղաքական հակառակորդների մասին ֆեյքերով, իրենց մամուլի միջոցներով ստեր տարածելուց հետո Նիկոլը գնում է Ֆրանսիա՝ ինչ-որ ֆորումի ու ասում՝ «Արհեստական ​​​​բանականությունը զարգանում է, բովանդակության մանիպուլյացիան դառնում է ավելի ու ավելի խճճված, պետք է պաշտպանել ճշմարտությունը, տեղեկատվական մանիպուլյացիայի նկատմամբ դիմադրողականության խթանումը պետք է սկսվի կրթությունից»․․․ բլա-բլա-բլա։ Սա Նիկոլն է ասում, մարդ որը էլ երևի ընդդիմադիր չի մնացել, ում անմեղության կանխավարկածը չխախտի, անձամբ։

Էս բոլորը կեղտոտ մեթոդները ուղեկցվում են քրեական հետապնդումներով, հալածանքներով։ Կա՞ մարդ, որը մտածում է, թե Բագրատ սրբազանն ու թիմը ահաբեկիչներ են։ Կասկածում եմ, թե ՔՊ-ականներն անգամ այդպես են մտածում։ Մարդկանց տարել-լցրել են բանտերը, իբր թե ահաբեկչություն էին ուզեցել անել 1 տարի առաջ, իրենք էլ կանխել են ու անհասկանալի է, թե ինչպես են այսօր կանխել մեկ տարի առաջվա ահաբեկչությունը։ Բոլորն ասում են՝ հիմար գործ է․ սրանք մի 15 հոգու կալանավորում են, սրբազանի են կալանավորում, պատգամավորի են անձեռնմխելիությունից զրկում, ներկայացնում են իբր դարի հանցագործություն են բացահայտել, մեկ էլ գործը մտնում է դատարան ու հերթով ազատվում են բանտային կալանքներից, որովհետև չնայած ահաբեկիչ են ներկայացնում, բայց անգամ կալանքի տակ պահելու նվազագույն հիմնավորումը չկա։ Պատգամավոր Արթուր Սարգսյանը, Միքայել սրբազանը, Բագրատ սրբազանը եթե ինչոր բան են խոսել, դա հանցանք չէ, իսկ որ դուք այսօր աչքներիս առաջ եք անում, տեսախցիկների առաջ, այն ինչ խոսում եք, պառակտում եք ու հրահրում է՛լ թշնամանք, էլ ատելություն․ այ հենց այդ ամենը հանցագործություն է։ 80 տարեկան մարդուն նստացնում են կալանքի տակ, իբր ՔՊ-ականների նկատմամբ ահաբեկչության փորձի համար, մեկ էլ ազատում են կալանքից, որովհետև մեղադրանքը ցնդաբանություն է։ Մարդկանց են բռնում, իբր ՌԴ-ում պատրաստվել են, որ գան Հայաստան ահաբեկչություն անեն, մեկ էլ ամիսներ անց բաց են թողնում, որովհետև տակը բան չկար, բացի իրենց հայտարարածից։

Ընդամենը նրա համար, որ գյումրեցիները ակցիա էին անում ի պաշտպանություն իրենց ընտրած Վարդան Ղուկասյանի, 43 հոգու նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Մարդիկ են բանտում նստած ուղղակի գրառումների համար։ Դասախոսների են ազատում աշխատանքից բառեր օգտագործելու համար։

Կարճ ասած՝ ՔՊ-ական իշխանությունը ամենազազրելի քայլերին է գնում՝ աթոռը վերջին ճիգով փրկելու համար։ Ամենայն հավանականությամբ, հասկացել են, որ վերջնական պարտության եզրին են, ու հիմա մտքներով ինչ անցնում է՝ փորձում են, տեսնելու, թե որ մեթոդը կկաշխատի մարդկանց վախեցնելոեւ, զադնի դնելու, մի քիչ էլ իշխանությունը երկարացնելու, վերընտրվելու համար։ Փաշինյանը զգում է իր պարտության հոտը և ելքը չիմացող մարդու պես կախվել է փրփուրներից»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>