Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Պատերազմ Արցախում
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին

Ալիևը պատրաստվում է գրավել Հայաստանը ոչ թե տանկերի, այլ Փաշինյանի միջոցով. Չկա Սևանա լիճ, այլ կա Գյոյչա, հայտարարել է նա

Ելույթ ունենալով Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառմանը՝ Իլհամ Ալիևը բառացի հայտարարել է հետևյալը.

«...Ադրբեջանցիները պետք է իմանան իրենց հարուստ պատմությունը և իրենց հին պետական ​​ավանդույթները։ Մեր ժողովուրդը միշտ ապրել է լայն տարածքներում, և ադրբեջանցիները շարունակում են ապրել մեր ներկայիս սահմանների երկու կողմերում...Ադրբեջանցիների վերադարձը իրենց պատմական հողեր՝ այսօրվա Հայաստան, չպետք է վախեցնի հայ ժողովրդին։ Ես արդեն ասել եմ. մենք պետք է այնտեղ վերադառնանք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Պետական ​​​​մարմինները, հասարակական կազմակերպությունները և, իհարկե, գիտնականները պետք է աշխատեն այս ուղղությամբ...20-րդ դարի սկզբի հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանունները ադրբեջանական ծագում ունեն. Սևանա լիճ չկա, միայն Գյոյչա լիճ։ Այս քարտեզները մենք չենք նկարել, դրանք կազմել է ցարական Ռուսաստանը, որը հայերին Իրանից և Արևելյան Անատոլիայից վերաբնակեցրել էր Ղարաբաղ՝ էթնիկ կազմը փոխելու համար։ Այս քարտեզները արտացոլում են պատմական ճշմարտությունը...»,- հայտարարել է Ալիևը:

Պետք է նշել, որ Ալիևի այս հայտարարությունները, զուգորդվում են Փաշինյանի թիմակից՝ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե՝  «խաղաղության պայմանագրի»  կնքումից անմիջապես հետո, ադրբեջանցիները կարող են վերադառնալ իրենց պատմական տարածքներ՝ Հայաստանում:

Արևմտյան և ռուսական փորձագետները համոզված են, որ Ալիևի և Փաշինյանի և նրա թիմակցի այս հայտարարությունները փոխհամաձայնեցված են իրար հետ, և նրանց քայլերը ուղղորդվում են մեկ կենտրոնից՝ Անկարայից:

Հայերի ապագա տեղահանումը Հայաստանից և տեղը ադրբեջանցիներով լցնելը, մեկ միասնական ծրագիր է, որն արդեն գործի մեջ է դրված:

Առաջին փուլում պիտի տեղահանվեին արցախցիները, երկրորդ փուլում՝ սյունեցիները և երրորդ փուլում՝ արդեն պիտի տեղահանվի փուլային մակարդակով Հայաստանի մնացած բնակչությունը:

Փաշինյանի կողմից առաջ բերված, այսպես կոչված «Չորրորդ Հանրապետությունը», դա ապագա, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի»  համար ժամանակավոր պետական միավոր պիտի լինի, որը պիտի հեշտացնի՝ Էրդողանի և Ալիևի ծրագրերի իրականացումը:

Զանգեզուրի միջանցքի միջազգայնացումը դա առաջին փուլը պիտի լինի՝ այն Հայաստանից օտարելու համար: Երկրորդ փուլում այնտեղ պիտի կառուցվեն ենթակառույցներ, որոնք պիտի սպասարկեն ադրբեջանցիները: Այդ ենթակառույցների շուրջ պիտի վերադառնա նաև ադրբեջանական բնակչությունը:

Թե ով է Նիկոլ Փաշինյանը այս ծրագրերում, արդեն պարզ է բոլորի համար: Հայաստանից դուրս գրեթե բոլորը հասկացել են այս անձնավորության իրական դերակատարումը:

Իսկ ինչ վերաբերվում է եկեղեցու դեմ Փաշինյանի արշավին, ապա դրա նպատակը, միայն կաթողիկոսի փոփոխությունը չէ:

Փաշինյանի վրա դրված է  առաքելություն՝ փոխել նաև Հայ Առաքելական եկեղեցու կառուցվածքն այնպես, որ այն չունենա առանձին թեմեր՝ Հայաստանից դուրս:

Այդ պահանջը Փաշինյանի առջև դրել է Էրդողանը, հիմնավորելով, որ միայն այդ դեպքում կաթողիկոսը կընտրվի բացառապես հայաստանյան թեմերից և կախված չի լինի Սփյուռքի ազդեցությունից:

Իսկ վերջինս, ըստ  Էրդողանի, պատմականորեն հակաթուրքական  դիրքորոշում ունի, ինչը խանգարում է, որ հայ եկեղեցին ազատվի հակաթուրքական պահվածքից:

Էրդողանի պահանջը Փաշինյանի առաջ հստակ է, և դրա համար էլ վերջինս կաշվից դուրս է գալիս, որ լուծի այս հարցը:

Իսկ ինչ վերբերվում է Արամ Ա-ի  դերին այս ծրագրերում, դա առանձին քննարկման  հարց է, որի մասին կխոսենք հետագա մեր վերլուծություններում:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>