Հայկ Բաբայանն ազատվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից
Դիտել նաև
Վարդենիսում 2 պայմանագրային զինծառայող է պայթել ականի վրա
Հավանություն տրվեց զինծառայության ժամկետը 6 ամսով կրճատելու նախագծին
Զինծառայությունը կդառնա 1.5 տարի. նախընտրական խոստո՞ւմ, թե՞ ապագա 2.5 տարվա բանակ
ՊՆ-ն մանրամասներ է ներկայացրել վիրավորում ստացած զինծառայողի վիճակից
Անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը կլինի շարունակական
ՀՀ նախագահի հրամանագրով գեներալ-մայոր Հայկ Բաբայանն ազատվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Հայկ ԲԱԲԱՅԱՆԻՆ 2025 թվականի հոկտեմբերի 31-ից ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից»:

