Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին Արմավիրի մարզում Գագիկ Ծառուկյանի հանդիպումները շարունակվում են (տեսանյութ)
27
«Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը Ո՞ր քաղաքական ուժին նախապատվություն կտա ընտրողը հունիսի 7-ին (տեսանյութ) Տնտեսության աճ, արժանապատիվ թոշակ, անվճար կրթություն, հարկային դրախտավայր, մեգանախագծեր Փաշինյանի «պահած» բանակը. արտակարգ միջադեպ Վարդենիսի զորամասում. դանակահարվածներ կան, 3 հոգի հոսպիտալացված է Գյուղացին այսօր ունի մեկ հիմնական պահանջ՝ աշխատելու և արժանապատիվ ապրելու պայմաններ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Իրանը մերժել է ԱՄՆ-ի 15 առաջարկները և ներկայացրել է սեփական 5 պայմանները պատերազմի դադարեցման համար Մենք մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից. Գագիկ Ծառուկյան Պատերազմ Արցախում
Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Նախօրեին, Նիկոլ Փաշինյանը մի հրեշավոր խոստովանություն արեց «Հրապարակ»․ Կիրանցից 2 տղամարդ հողերը հանձնելու դարդից մահացել են Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին Իրանը հարվածներ է հասցրել նաեւ Հորդանանին, Բահրեյնին եւ Սաուդյան Արաբիային Իրանում ավիահարվածների հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92,000-ի Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակիցն այդ հոդվածով արդարացվել է Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն ՀՀ-ում hnւղարկավորել են Երևանում uպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիաhերձարանnւմ էր Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվն աճում է Ի՞նչ է տեղի ունեցել Կապանում Մենք այս ի՞նչ արեցինք տղերք, մենք այս ի՞նչ արեցինք․ Աշոտ Մինասյան Կապանում անձրևաջրերը հեղեղել են փողոցը Մի խումբ անձինք օժանդակել են զորակոչիկին խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձ կատարելուն․ ՔԿ Արմավիրի մարզում Գագիկ Ծառուկյանի հանդիպումները շարունակվում են (տեսանյութ) Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը ՀԿԵ ընկերությունը ներդրումները կատարում է առաջանցիկ տեմպերով Կյանքը հունիսի 7-ից. բանականությունը վերադարձնել իշխանություն Սուտ է այն պնդումը, որ իշխանության չվերարտադրման պարագայում պատերազմ է լինելու միայն այդ փաստի ուժով․ միջազգայնագետ Ո՞ր քաղաքական ուժին նախապատվություն կտա ընտրողը հունիսի 7-ին (տեսանյութ) Վթարային ջրանջատում ՔՊ-ականները հերթական «նշաձողն» են իջեցրել Սասուն Միքայելյանի վախն են բռնում «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու» Ինչու է Արսեն Թորոսյանը մնում Փաշինյանի ամենավստահելի կադրերից Խուզարկություններ Երեւանի 20 հասցեներում․ 10 անձ ձերբակալվել է Վարդենիսում 3 պահեստազորայինի դանակահարության գործով կա ձերբակալված

Ինչե՜ր ասես, որ ՔՊ-ն չի անում ձայներ տանելու համար․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Խորհրդարանական հերթական ընտրություններին մնացել է 8 ամսից պակաս ժամանակ, բայց արդեն վաղուցվանից իշխանությունը քայլեր է անում, որոնք նախընտրական տրամաբանության մեջ են, բայց՝ խիստ բացասական տեսանկյունից։ Օրինակ՝ քրեական գործերը ընդդիմադիր հակառակորդների վրա, օրինակ՝ մի շարք որոշումներ, որոնք ավելի շատ ընտրակաշառքի տպավորություն են թողնում։

Կառավարությունը մի քանի տարի է, ինչ թոշակները չի բարձրացրել․ խոստացել է արժանապատիվ ծերություն, բայց առանց նորմալ թոշակ տալու անհնար է։ Ու հիմա՝ ընտրական տարում՝ 2026-ի հունվարից, մի կիսատ-պռատ որոշում է կայացնում՝ թոշակների հետվճարի գումարը 12 տոկոսից դարձնելով 20 տոկոս։ Ասում են` թոշկառու, նպաստառու, եթե անկանխիկ եղանակով ծախսես, մի 10 հազար դրամ կարող է հետ գալ։ Սա չի կարելի համարել թոշակի բարձրացում, կարծում եմ, որովհետև վերադարձի համակարգից օգտվում է թոշակառուների ընդամենը կեսը։ Ստացվում է՝ մյուս կեսի մոտ ոչ մի փոփոխություն չկա։ Մի շարք համայնքներում չկա անկանխիկ գնումների համակարգ, թոշակառու կան, որ չեն օգտվում այդ համակարգից, կան մարդիկ, որ պարզապես կուտակում են։ Բայց ահա նաև լուրեր են տարածվում, որ ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ կարող են մի 3 հազար դրամով բարձրացնել թոշակը։ Կրկնում եմ՝ 20 թվականին խոստացել բարեկեցիկ ծերություն, ընտրական տարում ասում է՝ դե կարող է մի 10 հազարրամ հետ գա, բայց՝ քարտով գնումների դեպքում։

Մյուս որոշումը բանակի կրճատումն է կես տարով։ 2 տարին դարձնում մեկուկես տարի։ Փաշինյանն ասում է՝ որոշել էինք 2026թ․ հուլիսից, բայց քննարկումների արդյունքում որոշեցինք բերել հունվարի 1։ Ինչո՞ւ այդպես որոշեցին․ գուցե նրա համար, որ հուլիսի 1-ը ընտրություննց հետո է։ Չեմ տեսել որևէ պաշտոնական վերլուծություն, գենշտաբի կարծիք, գեներալների կարծիք, հիմնավորում, միայն պատմության դասատու Սուրեն Պապիկյանն է մի երկու բան ասել՝ զուտ ինֆորմացիա, որ այդպիսի բան են անում, առանց հիմնավորման։ Կա՞ վերլուծություն, թե աշխարհում վերջին տարիներին ինչ տենդենցներ են, որ երկրներն են զինծառայության ժամկետը կրճատել․ կա՞ վերլուծություն, թե օգուտը որն է։ Հաշվի առե՞լ են մարտական հերթապահության կանգնողների ծանրաբեռնվածությունը։ Եթե այդ ամենը չի արվել, ուրեմն շատ հնարավոր է, որնտրություններից հետո ասեն՝ դե ամեն դեպքում պարզվեց, որ ճիշը 2 տարին է կամ 2,5 տարին։ Բայց քանի որ չի ներկայացվել վերլուծություն, ուրեմն ինչո՞ւ չի կարելի բանակը սարքել 1 տարով։ Ինչո՞ւ կարելի է սարքել 1,5 տարի, բայց ոչ՝ մեկ տարի։

Իսկ ինչո՞ւ դա անում 2026 թվականի հունվարից, արդյո՞ք դա արդար է հենց այս պահին ծառայողների նկատմամբ։ Իսկ արդա՞ր է նախորդ տարի, 2023-ին, 2022-ին, 2021-ին բանում ծառայածների նկատմամբ, ինչո՞ւ էդ ժամանակ չեք արել։ Պապիկյանն ասում է՝ այս խոստումը տվել ենք 2021-ին․ բա ինչո՞ւ հենց 2021-ին չարեցիք։ Պահել են նախընտրակա՞ն։ Բանակի քանդումը սկսել են 2018 թվականից, 2020-ին պարտության են տարել, 2021-ին Արցախից հանել են զորքը․ իսկ ինչո՞ւ զինծառայության ժամկետը չեն կրճատել։ Որովհետև մտածել նախընտրական տրամաբանության մեջ, չէ՞։

Իսկ նույն տրամաբանության մեջ չէ՞ մեկ այլ՝ բանակից փողով ազատվելու օրինագիծը։

Այս տարի անհուսալի վարկ ունեցողներին արտոնություն տալու օրենք մտավ ուժի մեջ։ Անհուսալի վարկ ունեցող շուրջ 220 հազար ֆիզիկական անձի հնարավորություն է տրվում մարել վարկը՝ աշխատավարձից գոյացող եկամտահարկի վերադարձմամբ։ Ինչո՞ւ է դա անում հիմա, ինչու է դա անում պետական բյուջեի միջոցներով։ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին խոստացել է տույժ տուգանքների չեղարկում, ո՞ւր անհետացավ այդ խոստումը։ Այդ մարդը 2018 թվականից մինչև էսօր բազմաթիվ հնարավորություններ է ունեցել չեղարկելու, բայց բերել ու դա անում է ընտրությունների նախաշեմին ու ոչ թե չեղարկում, այլ՝ պետբյուջեով լավություն է անում։

Փաշինյանը հազարավոր խոստումներ է տվել, բարեկեցիկ կյանք խոստացել, հավատացել են, վարկեր են վերցրել, չեն փակել կամ չեն կարողացել փակել․ ո՞վ է մեղավորը, որ ՀՀ ամեն 9-10 քաղաքացուց մեկն ունի անհուսալի վարկ։

Փաշինյանը որոշել է ներել տաքսիստների 1 մլրդ 342,2 մլն դրամի պարտքը։ Պարքը ե՞րբ է կուտակվել․ 2015-2019 թվականներին, տուրքերի և դրանց վրա գումարված տուգանքների տեսքով։ 2019 թվականից անցել է 6 տարի, ինչո՞ւ որոշեց հիմա չեղարկոլ։ Կարող  չէ՞, դա անել 2020-ին, ոչ էլ էդքան տույժ ու տուգանք կուտակված կլիներ։ Նանտրական փուլ է, դրա համար, չէ՞։ Նույն տաքսիստներին Նիկոլը, շատ խոստումներ էր տվել, բայց ոչ միայն չկատարեց, այլև մտցրեց այլ տուրքեր, իսկ հիմա՝ ամեն ուղևորից գանձվող հարկ։

Բազմաթիվ քաղաքացիներ կան, որ զեղծարարության զոհ են դարձել․ անձնական տվյալները պաշտպանված չեն եղել, նրանց անունով վարկեր են ձևակերպվել։ Բազմաթիվ բողոքի ակցիաներից հետո ԿԲ-ն հայտարար որ սառեցվում են վճարները։ Հանցագործներին չեն բացահայտել, չեն պատժել, ու հիմա չեն ասում կզրոյացնենք, ասում են՝ կսառեցնենք, մի երկու տարով։ Այսինքն՝ ընտրություններից հետո կտանեն կմուծեն։ Սա, կարծում եմ, խիստ անազնիվ է քաղաքացու նկատմամբ, բայց սիրաշահում է ընտրությունների նախաշեմին։

Տեղեկություններ են շրջանառվում, որ տարբեր համայնքներում հանդիպումների են հրավիրում տեղահանված արցախցիներին և ծանոթանում խնդիրների մասին՝ ՔՊ-ական համայնքապետերը։ Իհարկե՝ ես ուրախ կլինեմ, որ Արցախցիներին, թեկուզ որպես նախընտրական քարոզարշավ, ՔՊ-ն ապահովի բնակարաններով, աշխատանքով, հայրենազրկման թոշակ անգամ վճարի։ Բայց անազնիվ է չէ՞, իրենց արածը․ ՔՊ-ական իշխանության մեծ ջանքերի շնորհիվ են այդ մարդիկ զրկվել հողից, հայրենիքից, տնից, ապրուստից, բերել եք, մատնել անտերության ու ընտրությունների նախաշեմին մտքներովդ անցել ե՞ն։

Մի խնդալու լուր էլ կարդացի․ ՔՊ-ում ստծել են աշխատանքային խմբեր՝ կազմված օրենսդիր, գործադիր մարմինների ՔՊ-ական ներկայացուիչներից և իբր գույքագմ են քաղաքացիների խնդիրները: Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին տարածքային կառավարման նախարարությանը կից էին ստեղծել էր խումբ, որը պետք է բոլոսր խնդիրները գույքագրեր ու լուծեր։ Նիկոլխոստանում էր լուծել բոլոր հարցերը։ Նիկոլ Փաշինյանն էս ընթացքում այցելել է լիքը մարզեր ու ասել՝ մենք չենք կարող բոլոր խնդիրները լուծել։ Ու հիմա՝ ընտրությունների նախաշեմին, ասում են՝ կգույքագրենք։

Կարճ ասած՝ որքան ընտրությունները մոտենան, հլը էնքա՜ն խոստումներ ու որոշումներ կտեսնենք, ինչ ասես հնարավոր է անել քվեի համար։ Բայց այստեղ կարևոր է հիշել՝ ովքեր են խոստում տվողները։ Հազարավոր խոստումներ են տվել 2018-ից ի վեր։ Եթե սրանց խոստումները կատարվեին, Արցախը կլիներ արդեն անկախ, միջազգայնորեն ճանաչված պետություն, Հայաստան կգային մի 100 մլրդ դոլարի ներդրումներ, բոլոր գյուղական տները կվերածվեին պալատների, ամեն փողոցի վերջում մի գոծրարան կլիներ։ Երևի հասկացել են, որ իրենց հավատացող էլ չկա, և որշել են այլ բան անել՝ ոչ թե խոստանան կատարել ընտրություններից հետո, այլ ինչ-որ բան կատարեն, որ ընտրվեն։

Իսկ ո՞վ է խելքը հացի երել, որ սրանց հավատա»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>