Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Պատերազմ Արցախում
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին

Արգիշտի Մեխակյանը փորձում է միաժամանակ և՛ կույս մնալ, և՛ հաճույք ստանալ. սակայն երկու աթոռին նստողը, սովորաբար, նրանց արանքում է հայտնվում

Վաղարշապատում ընտրություններին մասնակցող ՔՊ-ական թեկնածու Արգիշտի Մեխակյանը փորձում է հանդես գալ ոչ այնքան որպես ՔՊ-ի թեկնածու, որքան՝ որպես «անձ, որին աջակցում է նաև ՔՊ-ն»:

Հասկանալի է նրա այս մոտեցումը, քանի որ ՔՊ-ի վարկանիշը Վաղարշապատում և հարակից գյուղերում անչափ ցածր է, և Մեխակյանը փորձում է, լինելով ՔՊ-ական, «անջատ ըլլալ ՔՊ-ից», ինչպես կասեին մեր սփյուռքահայ եղբայրները:

Սակայն նրա այս մոտեցումը ծիծաղելի է նույնիսկ յուրայինների համար:

Օրինակ, «Մեխակյանից ավելի նիկոլական»  «Հանրապետության»  կուսակցության թեկնածուն, ամենուրեք քննադատում է Մեխակյանի «անողնաշար»  պահվածքը և նշում, որ նա նույնիսկ Վաղարշապետի նախորդ քաղաքապետի քաղաքական գնահատականը չի կարող տալ, նույնիսկ Կաթողիկոսի  հարցում չի կարողանում հստակ դիրքորոշում ցույց տալ:

Մեխակյանը, իր գորշությամբ և անդեմությամբ, փորձում է ներկայանալ լղոզված ձևով, որպեսզի կարողանա փախցնել «խամ ձայներ», քանզի հասկանում է, որ համայնքի բնակիչների մեծ մասը մերժում է ՔՊ-ին:

Սակայն նույնիսկ հավատարիմ ՔՊ-ական զանգվածի մոտ ունի «անողնաշարի» համբավ:

Սովորաբար, նրա տիպի մարդկանց մասին ասում են՝ «անդեմ, կամ տարբեր դիմակներ ունեցող»: Մանավանդ, որ հոր հիշատակն ու գաղափարները ուրացող մարդը, այլևս չի կարող ունենալ հստակ դիմագիծ:

Նրա հույսը մնացել է բացառապես Նիկոլ Փաշինյանի վարչական մեքենայի ռեսուրսը:

Սակայն նույնիսկ այստեղ է նա կաղում, քանի որ վարչական ռեսուրսն  աշխատեցնողը պիտի ունենա գործնական հմտություններ:

Նա դա էլ չունի և, եթե նրա տեղը լիներ, ասենք վերացական  Կիրակոս Կիրակոսյանը, ապա նա ոչնչով չէր տարբերվի Մեխակյանից:

Քաղաքում չկա մեկը, անհատ քաղաքացի, գործարար, կամ մշակութային գործիչ, ով հայտարարի, որ Մեխակյանի շնորհիվ է կարողացել լուծել այս կամ այն խնդիրը:

Մեխակյանը և՛ կա, և՛ չկա քաղաքի, համայնքի համար:

Նա չի կարող կողմնորոշվել Կաթողիկոսի հարցում, ոչ թե այն բանի պատճառով, որ մերժում է Փաշինյանի մոտեցումը, պարզապես հրապարակավ ռիսկ չի անում դա ցույց տալ: Այլ այն պատճառով, որ նման մոտեցման արդյունքում նա կարող է կորցնել ընտրական ձայներ:

Նրան ո՛չ եկեղեցին է հետաքրքիր, ո՛չ Կաթողիկոսը, և ո՛չ էլ նույնիսկ Նիկոլ Փաշինյանը, և առավել ևս՝ իր հարազատ քաղաքի ու հարակից գյուղեևրի ճակատագիրը:

Արգիշտի Մեխակյանը ապրում և գործում է՝ չիմանալով, թե ինչու:

Նա  ապրում  է 20-րդ դարի սկզբի հայտնի հեղափոխական Բերնշտեյնի սկզբունքով. «շարժումն ամեն ինչ է, նպատակը ոչինչ»:

Սակայն, եթե Բերնշտեյնի այս մոտեցումը վերաբերվում էր հեղափոխական շարժմանը տվյալ ժամանակահատվածում, ապա Մեխակյանի համար, դա իր կյանքի գլխավոր կրեդոն է:

Նա ապրում է՝ չգիտի, թե ինչի համար, նա այս կամ այն քայլը կատարում է օրվա տրամաբանությամբ՝ չիմանալով, թե վաղը ինչ պիտի անի:

Նա իրականում, ոչինչ է, և ոչինչի համար պատասխանատու չի լինելու, լինի դա քաղաքապետի, համայնքապետի պաշտոններում:

Նրա նմանների  մասին սովորաբար պատմությունը լռում է:

Իսկ ընտրություններում նման մարդիկ հաստատ իրենց համայնքի բնակիչներին ոչ մի օգուտ չեն կարող տալ, քանզի ոչինչը ոչ մի էական խնդիր չի կարողանա և չի ուզենա լուծել:

Սրանք կյանքում, առհասարակ, ուզում են և՛ կույս մնալ, և՛ հաճույք ստանալ, բայց հրապարակային կյանքում, դա սովորաբար չի հաջողվում:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>