«Աղանդավորի մազը ծռվի, Եվրոպան կալեկոծվի, բայց լռում է, երբ Նիկոլը բանտերը լցրել է հոգևորականներով»․ Դերենիկ Մալխասյան
Դիտել նաև
«Քաղաքական ուժերը պետք է հստակ քաղաքական գնահատական տան»․ Դերենիկ Մալխասյան
«Պետական դավաճան փնտրելու մեջ կարևոր է սեփական հետքի վրա դուրս չգալը»․ Դերենիկ Մալխասյան
«Նիկոլական աղանդի եպիսկոպոսաց դասն ստորացված է զգում Գյումրի այցելությունից հետո. ցանկանում են վրեժ լուծել». Դերենիկ Մալխասյան
«Թրամփն «էն տղուն» տեղը չի բերում». Դերենիկ Մալխասյան
Գեստապոն մարդկանց դատապարտում է քաղաքական հայացքների համար․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)
«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հաստատ համոզված եմ, որ եթե Հայաստանում մի աղանդավորական շարժման անդամի մազը ծռվի, ոստիկանը թարս նայի, վրաները բարձր գոռա՝ ամբողջ Եվրոպան կալեկոծվի։ 69 հատ բանաձև կընդունեն, դեսպանները իրար հերթ չտալով՝ կդատապարտեն, փողոց կփակեն, տարատեսակ կառույցներն ու հանձնաժողովները վայնասուն կդնեն, ֆիրմա ԶԼՄ-ները 666 հատ դատապարտող հուզաճմլիկ ռեպորտաժ կպատրաստեն։ Բայց Նիկոլը դրած ավերում է մի ամբողջ եկեղեցի, բանտերը լցրել է հոգևորականներով, արդեն հասնում է Կաթողիկոսի կալանավորմանը, սրանք լուռ են, մի ծպտուն չեն հանում։ Բացառված չէ, որ անգամ զանգում են Նիկոլին ու ողջունում են Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ կազմակերպած արշավն ու խորհուրդներ տալիս»։

