Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Պատերազմ Արցախում
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին

Վաղարշապատի քաղաքական խճանկարը

Նոյեմբերի 16–ին կայանալիք Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 9 ուժ՝ 1 դաշինք և 8 կուսակցություն։

9–ից 3–ը ակնհայտ հետնապահներ են և ընտրություններին մասնակցում են անհասկանալի մոտիվացիայով։

Հիմնական քաղաքական պայքարը կընթանա և քվեները կբաշխվեն 6 ուժերի միջև։

Օրվա իշխանությունը

Իշխանությունն այս ընտրություններին մասնակցում է երկու կուսակցությամբ՝ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» և իր կցորդը՝ Արամ Սարգսյանի «Հանրապետությունը»։ Սա այն տխրահռչակ զույգն է, որը կոալիցիա է կազմել Երևանի ավագանիում և խայտառակ ձևով տապալել է կառավարումը՝ զուգահեռաբար թալանի, տուգանքի մատերիալ դարձնելով մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին։

Մասնագիտությամբ Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատող Արամ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի կցորդն է ոչ միան Երևանի ավագանիում, այլ նաև թուրքամետ քաղաքականության հարցերում։ Արամ Սարգսյանը թուրքական 5–րդ շարասյան տիպիկ ներկայացուցիչ է և երբեմն Նիկոլից ավելի Նիկոլ է դառնում, երբ հարցը վերաբերում է հայ–ռուսական հարաբերություններ փչացնելուն կամ Թուրքիային քծնելուն։

«Քաղաքացիական պայմանագիր»–«Հանրապետություն» զույգին արդեն իսկ կնքել են որպես ուրացողների դաշինք։

Բանն այն է, որ Վաղարշապատ համայնքի ղեկավարի թեկնածուն Արգիշտի Մեխակյանն է՝ Արցախյան 1–ին պատերազմում զոհված ազատամարտիկ Մեխակ Մեխակյանի որդին։

Նիկոլը հիմա բացահայտորեն հայտարարում է, որ Արցախը թոկ է եղել Հայաստանի վզին ու ինքը ուրախ է, որ Արցախն այլևս չկա։ Ստացվում է, որ Հայաստանի վզին թոկ կապողերից մեկը եղել է Արգիշտիի հայրը։ Հիմա եթե Արգիշտին կիսում է Նիկոլը գաղափարները, ուրեմն հոր գործն ուրացող է՝ դավաճան։ Իսկ եթե չի կիսում, բայց դարձել է ՔՊ–ի թեկնածուն, ուրեմն ․․․

Դատելով ամենից՝ Արգիշտին հանուն աթոռի համաձայն է Նիկոլի մտքերի ու արածների հետ։ Այսինքն՝ ուրացող է։

Մյուս ուրացողը Արամն է, ով Վազգեն Սարգսյանի դիակի վրայով է մտել քաղաքականություն, հետո սեփականաշնորհել է եղբոր իմիջը ու հիմա անում է Վազգենի դավանած գաղափարների հակառակը։

Ահա այս ուրացողների դաշինքը հիմա փորձելու է վաղարշապատցիներին խաբել, աթոռը պահել ու անցնել թալանի, թանկացումների։ Երևանում մի կերպ հաջողացրեցին իշխանություն պահելու գործը։ Գյումրիում չկարողացան (Արամի «Հանրապետությունը» և թուրքական 5–րդ շարասյան մյուս ներկայացուցիչները չկարողացան հաղթահարել անցողիկ շեմը)։ Հիմա ուզում են կրկին փորձել։ Ակնհայտ է, որ Արամի կուսակցությունն անցողիկ շեմ հաղթահարելու խնդիր ունի և միայն նիկոլենց վարչական լծակների օգնությամբ կարող է 4 տոկոսը հաթահարել։

Ընդդիմությունը

Վաղարշապատի ընտրություններում ընդդիմադիր դաշտում դոմինանտային դերակատարում ունեն Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» կուսակցությունը և «Հաղթանակ» դաշինքը, որը Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի վաղարշապատյան պրոյեկցիան է («Հաղթանակ» դաշինքի մաս են կազմում Հայ Հեղափոխական Դաշնակցությունը և քոչարյանամետ «Առաջ» կուսակցությունը)։

«Մայր Հայաստանը» խառնել է նիկոլենց խաղաքարտերը Խոյ համայնքում։ Օրվա իշխանությունը արհեստականորեն միացրեց այդ համայնքը Էջմիածնին ու Ոսկեհատ գյուղին, որպեսզի այդ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի ենթադրալ քվեներով կարողանա կոմպենսացնել Էջմիածնում Նիկոլենց ցածր վարկանիշը։ Իրենք կարծում էին, որ Խոյում մրցակից չեն ունենալու, բայց «Մայր Հայաստանը» հենց Խոյ համայնքից է ավագանու առաջատար թեկնածուներ ներկայացրել և զրկել ՔՊ–ին մենաշնորհից։

«Մայր Հայաստանի» ավագանու ցուցակը գլխավորում է Գրիշա Հարությունյանը, ով Դողս համայնքի ղեկավարն է եղել։ Ավագանու նախընտրական ցուցակի 2–րդ հորիզոնականում Դավիթ Կարապետյանն է, ով երկար տարիներ ղեկավարել է Ծաղկունք համայնքը։ ՄաՀաԿ–ի ցուցակում էլի կան համայնքի ղեկավար աշխատած մարդիկ։ Բոլորն էլ Խոյից են։ Իսկ դա նշանակում է, որ ՔՊ–ն իր պատկերացրած կոմֆորտ զոնայում չի կարողանալու մնալ։ Դա է պատճառը, որ հիմա տարատեսակ ստուգող, քննող մարմինները փորփրում են «Մայր Հայաստանի» ավագանու ցուցակը գլխավորող անդամների ղեկավարած համայնքապետարանները՝ փորձելով «կեղտ» բռնել, բայց իզուր են չարչարվում։ Կեղտը ՔՊ–ում ու նրան կցված կառուցում պետք է փնտրել։

«Մայր Հայաստանի» ցուցակում ընդգրկվել են թեկնածուներ Էջմիածնից և Խոյ համայնքի գրեթե բոլոր գյուղերից։ Ցուցակը՝ փորձի ու երիտասարդության համադրություն է։

Ընտրությունների մասնակցության հայտ են ներկայացրել նաև Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը և «Ժառանգությունը»։ Վերջինիս մասնակցությունը ձևական է, քանզի իրականում «Ժառանգության» միջոցով ընտրություններին մասնակցում է գեներալ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, ում աղջիկն ընդգրկված է այդ կուսակցության ավագանու ցուցակում։ Լավ աշխատանքի դեպքում «Ժառանգությունը» կհայտնվի ապագա ավագանու կազմում, ինչով օգուտ կտա ընդդիմադիր դաշտին։

Ինչ վերաբերում է «Հայրենիքին», ապա այդ ուժի ավագանու ցուցակը գլխավորում է 44–օրյա պատերազմում զոհված Վաչագան Մանուկյանի հայրը՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը։ Մանուկյանը հարգված մտավորական է Էջմիածնում, և ընդհանրապես՝ ամբողջ Հայաստանում։ Մանուկյանի գործոնը կօգնի «Հայրենիք» կուսակցությանն Էջմիածնի ընտրություններում։

Եթե այս ուժերից որևէ մեկին չհաջողվի միանձնյա իշխանություն ձևավորել, ապա ակնհայտ է, որ պետք է միասնաբար զրկել ՔՊ–ին իշխանությունից։

Ամփոփում

Եթե խոսենք սպորտային լեզվով, ապա Վաղարշապատի ընտրությունները կարելի է դիտարկել որպես խորհրդարանական ընտրություններին նախորդող կիսաեզրափակիչ։ Հստակ կերևա, թե ով ով է և ով ինչի է ունակ։ Բոլորի կողմից էլ փորձարկվելու են քաղաքական ու տեղեկատվական տեխնոլոգիաներ։

Բոլոր ուժերի համար էլ սա կլինի մկանների ցուցադրություն։

Գործնականում ընտրապայքարի մեջ են մտնում Թևանյանի, Քոչարյանի, Վանեցյանի, Փաշինյանի, Սարգսյանի  (Արամ Սարգսյանի-խմբ.)կուսակցությունները։ Շատ կարևոր է, որ ընդդիմադիր դաշտում միմյանց դեմ չգործեն և թիրախավորեն բացառապես ՔՊ–ին ու նրա կցորդ 5–րդ շարասյանը։

Կան շատ լավ շանսեր՝ ՔՊ–ին հերթական համայնքում պարտության տանելու համար։ Մնացածն ընթացքը ցույց կտա։

Կորյուն Մանուկյան
7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>