Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Պատերազմ Արցախում
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին

Ո՞րն էր «սև ուրբաթ»-ի պատճառը կրիպտո-շուկայում

Ուրբաթ, հոկտեմբերի 10-ին, տեղի ունեցավ կրիպտոարժույթի շուկայի ամենամեծ փլուզումը, որը կմտնի նրա պատմության մեջ։

Նման բան երբեք տեղի չէր  ունեցել կրիպտո-արդյունաբերության ամբողջ պատմության ընթացքում։

Ընդամենը մի քանի ժամվա ընթացքում կրիպտո-շուկայի ամբողջ կապիտալիզացիան նվազեց 20.8%-ով ( մոտ  850 միլիարդ դոլարով): Նման անկումը իր  մասշտաբով համեմատելի է  ամերիկյան   S&P 500 ինդեքսի ամենամեծ անկումների հետ:

Օրինակ, համեմատության համար, նշենք, որ 1987 թվականի «Սև երկուշաբթի» օրը ԱՄՆ շուկան կորցրեց մոտ 500 միլիարդ դոլար, իսկ 2020 թվականի մարտի 16-ին՝ COVID-ի համավարակի ժամանակ, S&P 500 ինդեքսը, որը կապիտալիզացիայով 8 անգամ ավելի մեծ է, քան ամբողջ կրիպտո-շուկան, կորցրեց մոտ 2.4 տրիլիոն դոլար։

Այսինքն,  եթե 2.4 տրիլիոնը բաժանենք  ութի, ապա կստացվի, որ համեմատաբար կրիպտոարժույթի անկումը, երկու-երեք ժամվա ընթացքում S&P 500 ինդեքսից երկուսուկես անգամ ավելի շատ անկման մեջ հայտնվեց, ինչը կարելի է գնահատել, որպես վերջին տարիների ամենամեծ ֆինանսական երկրաշարժերից մեկը Աշխարում:

Հիշեցնենք, որ այդ օրը, Բիթքոյնի (BTC) գինը նվազեց  ավելի քան 16%-ով՝ 122,000-ից հասնելով 102,000 դոլարի: Էթերիումը (ETH) կորցրեց  ավելի քան 21%՝ իջնելով 4400-ից մինչև 3,435 դոլար:

Փոքր մետաղադրամների դեպքում վաճառքները նույնիսկ ավելի լուրջ էին. ալտքոինների շուկայական կապիտալիզացիան (TOTAL3), բացառությամբ ETH-ի, մի քանի ժամվա ընթացքում նվազեց 32%-ով: Որոշ փոքր մետաղադրամներ կորցրեցին իրենց արժեքի մինչև 99%-ը՝ գործնականում հասնելով զրոյի:

Շուկայի կտրուկ անկման հիմնական պատճառը համարվում է Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրային պատերազմի նոր փուլը։

Ինչո՞ւհենց կրիպտոարժույթը այս չափ անկում ապրեց, նույնպես հասկանալիէ, քանի որ ուրբաթ օրը բոլոր հիմնական արժեքների բորսաները դադարեցնում են իրենց աշխատանքները մինչերկուշաբթի, բացի կրիտպոարժույթի բորսաներից, որոնք գործում են 24/7 ռեժիմով:

Binance-ը,՝ ամենամեծ օֆշորային կրիպտո-բորսան, որտեղ տեղի է ունենում կրիպտոակտիվների մեծ մասի գների ձևավորումը, թույլ տվեց օգտագործել USDe-ն, wBETH-ը և BNSOL-ը որպես մարժինային առևտրի գրավ։

Բացի այդ, գաղտնիք չէ, որ այս բորսաներում  ամենաշատն է  տարածված այսպես «ֆինանսական ուսով» աշխատելու պրակտիկան, ինչը լայն դաշտ է ստեղծում բոլոր արկածախնդիրների և մանիպուլյացիայի վարպետների համար:

Այս բոլոր գործընթացների միաժամանակյա համաընկնումը բերեց կրիպտոարժույթների անկմանը:

Օրինակ, USDeEthena-ի կողմից թողարկված կայուն արժույթ է, որը շաղկապված է ԱՄՆ դոլարի հետ։

Եվ ահա,Չինաստանի նկատմամբ Թրամփի կողմից 100% մաքսատուրքերի սահմանման մասին հայտարարությունից կարճ ժամանակ առաջ,  շուկայի որոշ մասնակիցներ օգտվեցին բորսայի խոցելիությունից և սպոտ շուկայում վաճառեցին 60-ից 90 միլիոն ԱՄՆ դոլարի արժույթ։ Արդյունքում, բորսայում որպես գրավ ակտիվորեն օգտագործվող թոքենի գինը 1 դոլարից նվազեց մինչև 0.65 դոլար։

Binance-ը ընդունեց USDe տոկենների ապակապման խնդիրը և 283 միլիոն դոլար փոխհատուցեց տուժած օգտատերերին, չնայած նշեց, որ USDe-ի ապակապումը տեղի է ունեցել շուկայի փլուզումից հետո, այլ ոչ թե դարձել էր  դրա պատճառը։

Սակայն, փորձագետների կարծիքով, թեև  Bitcoin-ը վերջին շաբաթվա ընթացքում անկում է ապրեց, ընդհանուր թրենդը կրիպտոարժույթների   աճի կողմն է, քանի որ դոլարի անկումն շարունակվելու է, գլոբալիզացիայով պայմանավորված, այսպես կոչված բանկային գաղտնիքների վերացումն  ու պետությունների կողմից վարչարարական սահմանափակումների պահպանումը, գոնե մոտ ժամանակներում, չի փոխվելու:

Սակայն, եթե այս խնդրին ավելի լուրջ մոտենանք, ապա ճգնաժամերից խուսափելու ամենահավատարիմ և վստահելի միջոցը ներդրումը ոսկու մեջ կատարելն է, որի ռիսկերը, ի տարբերություն կրիպտոարժույթների,մինիմալ են, քանի որ այստեղ չի գործում, այսպես կոչված «ֆինանսական ուսեր»  օգտագործելու պրակտիկան: Իսկ դա նշանակում է, որ այս ոլորտում արկածախնդիրների դերակատարումը մինիմալի է հասցված: Չհաշված այն, որ ոսկու մեջ են ներդնում այսօրվա երկրների ԿԲ -երի մեծ մասը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>