«Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան
14
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին

Փաշինյանը՝ ԱՊՀ սեղանի վրա․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Ծանոթ է բոլորիս, երբ խմբով հավաքվում են ինչ-որ արարողության, մինչև մեկնարկը ժամանակ կա, ու էդ հավաքավծներից մեկի վրա, ում լավ են ճանաչում, սկսում են ժամանակ մեռցնել, նրա վրա հումոր անել, թեթև ծաղրել, մինչև միջոցառումը սկսի։ ԱՊՀ, ԵԱՏՄ նիստերում անդամ երկրների ղեկավարները սովորաբար այդպես ժամանակ են անցկացնում Նիկոլ Փաշինյանի հետ։ Ցավ եմ ապրում, որ Հայաստանը ներկայացնողի հետ այդպես են վարվում, բայց նկատելի է քմծիծաղը, Լուկաշենկոյի հաճախ անհամ հումորները, սրամտությունը։ Այսօր արձանագրվեց Տաջիկստանում՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ։ Իսկ նիստի ժամանակ նկատելի էին քմծիծաղող դեմքեր Նիկոլի՝ ռուսերեն տեքստ կարդալու ժամանակ։

Սա ձևական կողմն էր, իսկ բովանդակային մասով նվաստացում է, երբ Ադրբեջանի նախագահը, Փաշինյանի ներկայությամբ, ԱՊՀ երկրների ղեկավարների ներկայությամբ խոսում է այսպես կոչված օլոկուպացիայից Բերձորը ազատագրելու մասին և ԱՊՀ պետությունների ղեկավարներին խնդրում աջակցել Լաչինը 2025-ին ԱՊՀ մշակութային քաղաք հռչակելուն։ Այդ պետությունների ղեկավարների մոտ կրկին ասում է, որ քեզ հաղթել է ու ասում է, որ քեզնից խլած քաղաքը մշակութային քաղաք կհռչակի։ Մեռնելիք է։ Նիկոլը Շուշին դժբախտ ու դժգույն էիր համարում, իսկ Ալիևի համար Լաչինը մշակութային քաղաք է։ Լաչինի ամեն մետրում հայկական հուշարձան կա, բոլորը ոչնչացրել է ու հիմա ասում է՝ ադրբեջանական հնագույն հող է։

ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին Նիկոլի ելույթը վաշինգտոնյան պայմանավորվածության մասին էր, վերընթերցեց նախաստորագրված այսպես կոչված՝ «խաղաղության պայմանագրի» ու ստորագրված՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» դրույթները, խոսեց Նախիջևանից Ադրբեջան անխոչընդոտ անցնելու մասին։

Մոտ 10 անգամ ելույթում հիշատակեց Ալմա Աթայի հռչակագիրը։ Հատկապես այս մասը իրոք ծիծաղելի էր։ ԱՊՀ անդամ երկրների մի մասն իրար հետ ունեն սահմանային, տարածքային  վեճեր, բայց ոչ մեկը այդ վեճերը լուծելու համար հղում չի անում այդ հռչակագրին։ Բոլորն են հասկանում, որ դա այսօր որևէ նշանակություն չունեցող թուղթ է։ Տաջիկստանն ու Ղրղզստանը երբեք չեն խոսել այդ փաստաթղթի մասին՝ սահմանային վեճերը լուծելու համար, Ռուսաստանն ու ԱՊՀ նախկին անդամ Վրաստանը, երբեք չեն հղում արել այդ Ալմա-Աթայի հռչակագրին, ոչ էլ Ռուսաստանն ու Ուկրաինան։ Եվ հիմա երբ սա ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ներկայությամբ խոսում է մի փաստաթղթի կարևորությունից, որը մյուսների համար զրոյական նշանակություն ունի, ծիծաղի առարկա է դառնում, ինքը իրեն ներկայացնում է հարիֆ։ Նիկոլ Փաշինյանը իր պարտությունը հիմնավորելու համար ինչի ասես հղում կանի՝ առանց վախենալու ծաղրվելուց։

Օրինակ՝ ինչո՞ւ էր կարդում, հատվածաբար ներկայացնում վաշինգտոնյան փաստաթղթի տեքստը, դա հրապարակված է, բոլորը ծանոթացել են, վերընթերցելու իմաստը ո՞րն էր։ Տպավորություն էր, որ խաղաղություն, տարածքային ամբողջականություն բառերն անընդհատ կրկնելով իրեն հույս էր տալիս, հերթական անգամ կամ Ալիևին լսեցնում էր, թե՝ չես հարձակվելու, չէ՞, ստորագրել ենք։ Ալիևը ելույթում էդ փաստաթղթերից չխոսեց, իր համար էլ, ուրեմն, նշանակություն չունեն։ Եթե արդեն խաղաղություն են հաստատել, ինչո՞ւ է Փաշինյանն անընդհատ շեշտում, թե խաղաղություն է․ ուրեմն կասկածում է, չէ՞։ Եվ ճիշտ է անում, որ կասկածում է, որովհետև խաղաղության հոտը ոչ մի տեղից չի գալիս։ Չենք հավատում, ու երկու օր առաջ էլ կատարվեցին բաներ, որոնք դարձյալ ստիպում են չհավատալ։

Նիկոլի խոսնակն ասում է՝ նիկոլն ու Ալիևը Կոպենհագենում հոկտեմբերի 2-ին քննարկել են «Զանգեզուրի միջանցք» արտահայտության կիրառման խնդիրը: Դրանից 4 օր հետո հետո, Թյուրքական պետությունների կազմակերպության հանդիպմանը Ալիևը հայտարարում է  «Զանգեզուրի միջանցքի» կարևորության մասին։ Մի քանի օր առաջ ասում է` էլ մի ասա միջանցք, նա էլի ասում է։ Ու սրանք իրենց հույս են տալիս, թե՝ դե ուրեմն մենք կմտածենք, որ մեզ չի վերաբերում։ Մտածելով չէ, դա նշանակում է, որ լեզու չեն գտնում իրար հետ, ու Փաշինյանը զիջում է։ Ձեզ հա համոզեք, թե «Զանգեզուրի միջանցք» չէ․ բա ի՞նչ է իրականում։

Ասում են՝ Փաշինյանն ու Ալիևը Դուշանբեում ջերմ զրուցել են, քննարկել են, թե ինչպես առաջ շարժվել խաղաղության և անվտանգության ճանապարհով․ այսինքն ո՞ր ճանապարհով, «Զանգեզուրի միջանցքո՞վ»։ Փաշինյանի՝ Ալիևի հետ առաջին հանդիպումն էլ էր, ի դեպ, նույն Դուշանբեում, հայտնի վերելակում, որից հետո սկսեցին բոլոր աղետները։ Հիշում եք, Ալիևը պատերազմից ընդամենը մի քանի օր առաջ բացահայտում արեց, որ Նիկոլը Դուշանբեում խնդրել է սահմանից չկրակել, մինչև ինքը ներսում իր դիրքերն ամրացնի, հետո Արցախի հարցում մի բան կանեն։ Հիմա՞ ինչ են պայմանավորվել այսօրվա էդ ջերմ զրույցի ընթացքում։ Ալիև-Նիկոլ հանդիպումները, իմ տրամաբանությամբ, էն մակարդակում են, որ առանց բան տալու տեղի չեն ունենում, իր ժամանակը իզուր չի վատնում Ալիևը․ մի բան կտաս՝ կհանդիպեմ։ Կա չէ՞, նման բան, որ այսինչի հետ ընթրիքն արժե այսքան գումար։ Իսկ քա՞նի քառակուսի կիլոմետր արժե Ալիևի հետ ընթրիքը։

Ադրբեջանի նախագահը օրերս դարձյալ ասում էր՝ իրենք չեն մոռանա նախկին 30 տարին, չեն մոռանա իրենց վրեժը։ Վրեժով խաղաղությունը ո՞րն է։

Վերջին օրերին բազմիցս էր խոսվում ԱՄՆ նախագահի՝ Նոբելյան մրցանակ ստանալու հավանականության մասին։ Հիշում եք՝ Վաշինգտոնից հետո Ալիևն ու Նիկոլը դիմեցին, որ Թրամփին տրվի այդ մրցանակը․ Թրամփին առաջադրելու առաջարկ արեցին նաև Իսրայելը, Պակիստանը, Կամբոջան, Գաբոնը, Ռուանդան։ Այսօր Օսլոյում հայտարարվեց 2025 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկրի անունը։ Ու դա Թրամփը չէր։ Թրամփը նեղվել է, թե բա՝ 7 պատերազմ եմ դադարեցրել,  ինչո՞ւ ինձ խաղաղության մրցանակը չտվեցիք։ Իսկ ո՞ր պատերազմն է իրոք լիարժեք դադարեցրել, ո՞րտեղ է խաղաղություն, Ռուսաստանի և Ուկրաինայի մի՞ջև, Իրանի ու Իսրայելի մի՞ջև, Իսրայելի ու Պաղեստինի մի՞ջև, թե՞ Հայաստանի ու Ադրբեջանի։ Թրամն ընդամենը ձգձգել է, հետաձգել է, այո, դադարեցրել է, բայց չի ավարտել, չի լուծել։

Կարճ ասած՝ Ռոբերտ Քոչարյանն օրերս ասուլիսում գնահատական տվեց, որ դա խաղաղություն չէ, զինադադար է․ այդ զինադադարը կախված է մեկ մարդու՝ Աիևի ցանկությունից, տրամադրությունից։ Չի կարող ամեն ժամ զինվող Ադրբեջանի ու չզինվող Հայաստանի միջև լինել խաղաղություն, մանավանդ եթե չկա գերտերություն, որը կերաշխավորի այդ խաղաղությունը։ Այսօր երաշխավոր չկա, Ադրբեջանը անընդհատ զինվում է և սպառնալով՝ նախապայմաններ, պահանջներ դնում ու ստանում։

Այսօր բողոքի ակցիա էր Երևանում՝ Գլխավոր դատախազության դիմաց։ Տիկին Մարիամը, ում  որդին զոհվել է պատերազմում, թոռը՝ անհետ կորել, մյուս որդուն կալանավորել են իշխանությունից պատասխան պահանջելու համար, ասում է՝ ընկել եմ Թումանյանի կկվի օրը, ձագերիս հա տանում են։ Նիկոլի խաղաղությունը այդ ծեր կնոջ երեք ձագերի է տարել, մեկին Եռաբլուր, մյուսին՝ անհայտ, երրորդին՝ բանտ։ Է՛ս ա ձեր խաղաղությունը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>