Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Պատերազմ Արցախում
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին

Ալիևի խնդրանքով Պուտինը հանդիպեց նրա հետ. ի՞նչ է սպասվում ռուս-ադրբեջանական հարաբերություններին

Ադրբեջանական ԶԼՄ-ները հրճվանքով ներկայացնում են, թե իբր Ալիևին հաջողվեց Պուտինին ստիպել գնալ զիջման՝ կործանված ինքնաթիռի հարցում և նշում, որ իբր, Ադրբեջանը այս փուլում, կարողացել է հավասարը հավասարի պես նոր հարաբերությունների հիմք դնել Մոսկվայի հետ:

Ինչքանով են  այս գնահատականները օբյեկտիվ, փորձենք վերլուծել այն փաստերով:

Սկսենք նրանից, որ այս հանդիպման համար խնդրանքով դիմել էր ադրբեջանական կողմը, որը նույնիսկ չթաքցրեց անձամբ ինքը՝ Ալիևը:

Ներկայացնենք նրանց հանդիպման սղագրության մի մասը, որից ամեն ինչ պարզ կդառնա:

Հանդիպման հենց սկզբից խոսք վերցրեց Պուտինը և հայտարարեց հետևյալը.

 «Հարգելի՛ Իլհամ Հեյդարովիչ։

...Մենք վերջերս հանդիպեցինք Պեկինում՝ կարճ, իհարկե, բայց միևնույն է։ Մինչ այդ մենք մի քանի անգամ հեռախոսով խոսել ենք։ Ես կցանկանայի սկսել մեր հանդիպումը ամենազգայուն թեմայով՝ մեր երկնքում տեղի ունեցած ավիացիոն ողբերգությամբ։ Դեռ այն ժամանակ, մեր առաջին հեռախոսազրույցի ժամանակ, ես ոչ միայն ներողություն խնդրեցի այն փաստի համար, որ ողբերգությունը տեղի է ունեցել Ռուսաստանի երկնքում, այլև անկեղծ ցավակցություն հայտնեցի զոհերի ընտանիքներին։ Ես կցանկանայի կրկնել այս ամենը, վերահաստատել և ասել, որ, ինչպես մենք պայմանավորվել էինք, մենք, իհարկե, ամեն հնարավոր օգնություն ենք ցուցաբերում քննությանը...»։

Որից հետո Պուտինը մանրամասն ներկայացրեց իր պատկերացումները, թե ինչպես եղավ այդ ողբերգությունը, որը չէր տարբերվում իր առաջին հեռախոսազրույցից՝ անմիջապես այդ ողբերգությունից հետո անցած տարվա դեկտեմբերին:

Հետո Պուտինն անցավ երկկողմանի հարաբերություններին, նշելով, որ հույս ունի, որ դրանք կշարունակվեն:

Ինչպես կարելի էր եզրակացնել, իր նախկին տեսակետից Պուտինը ոչինչ չէր փոխել: Հիշեցնենք, որ Ալիևը Պուտինի նախկին տեսակետի հետ համաձայն չէր և ցույց էր տալիս, որ Մոսկվան պիտի այս հարցում զիջման գնա:

Հետո կատարվեցին հայտնի իրադարձությունները:

Ալիևը  չմեկնեց մայիսի 9-ին Մոսկվա, փոխարենը, մայիսի վերջին Բաքուն հյուրընկալեց Ուկրաինայի արտգործնախարարին, ում հետ ընդունվեց համատեղ հայտարարություն, որը խիստ վրդովեցրեց Կրեմլին:

Իսկ մեկ ամիս անց, հունիսի 27-ին, Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ուժայինները  հատուկ  գործողություն  իրականացրին, որի  ընթացքում  ձերբակալեցին  ավելիքան 50 մարդու, որոնք  հիմնականում  Ադրբեջանիցէին: Այդ գործողության արդյունքում մի քանի ադրբեջանցի, անհայտ պատճառներով, մահացան, որի համար Ադրբեջանը մեղադրեց ռուսական կողմին:

Ի պատասխան դրա, հունիսի 30-ին Ադրբեջանի  ՆԳՆ-ն գործողություն է իրականացնում  «Sputnik Ադրբեջան» պարբերականի  գրասենյակում: Արդյունքում, ձերբակալվում են  պարբերականի  երկու   լրագրողներ՝ Sputnik-ի խմբագրության  ղեկավար՝ Իգոր Կարտավիխը  և  գլխավոր  խմբագիր  Եվգենի Բելոուսովը:

Որից հետո երկկողմանի գործողությունները նոր թափ ստացան: Ադրբեջանցիները Բաքվում ձերբակալեցին այ-թի ոլորտի մեկ տասնյակից ավել ռուսների, իսկ Ռուսաստանում սկսվեց ադրբեջանական համայնքի ղեկավարների որս:

Փորձագետները կանխատեսում էին, որ այս հակամարտության մեջ Բաքուն գրեթե շանս չուներ հաղթանակ տանելու, քանզի Ռուսաստանում կար մեծ ադրբեջանական ազդեցիկ համայնք, մինչդեռ Ադրբեջանում այդպիսի ռուսական գործոն չկար, որ Բաքուն կարողանար ազդել:

Այս գործընթացը հրապարակային դաշտից տեղափոխվեց ընդհատակ, որտեղ երևում էր, թե ինչ կորուստներ կարող է ունենալ Ադրբեջանը: Այդ երկրի գյուղմթերքների արտահանումը Ռուսաստան մի պահ նույնիսկ կանգ առավ:

Որից հետո Բաքվում սկսեցին խոսել, որ պատրաստ են կարգավորել հարաբերությունները: Մի պահ թվում էր, թե Պեկինում Ալիևին կհաջողվի զրուցել Պուտինի հետ, սակայն վերջինս արհամարհեց և բացի «բարևից» այլ քայլի չդիմեց:

Եվ ահա, Դուշանբեում, Ալիևին վերջապես հաջողվեց, ոչ միայն «բարևել», այլև ընդունելություն ստանալ Պուտինից՝ հանդիպման համար:

Որպես փաստ, բերենք ընդամենը Ալիևի  խոսքերըայդ հանդիպման ժամանակ,որը ցույց է տալիս, թե ով էր խնդրանքով դիմել հանդիպման համար:

 «…Շատ շնորհակալ եմ, Վլադիմիր Վլադիմիրովիչ:  Նախևառաջ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հանդիպման համար։ Ինչպես նշեցիք, մենք կարճ զրույց ունեցանք Պեկինում, և ընդամենը երկու օր առաջ ես զանգահարեցի ձեզ ձեր ծննդյան օրը։ Օգտվելով առիթից՝ կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում եմ ձեզ, ձեր ընտանիքին և Ռուսաստանի բարեկամ ժողովրդին ամենայն բարիք և   իհարկե, հատուկ շնորհակալություն այս մանրամասն տեղեկատվության համար՝ կապված անցյալ տարվա դեկտեմբերյան ողբերգության հետ, երբ վթարի ենթարկվեց «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռը։…  Ես նաև կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ այս իրավիճակը անձամբ վերահսկելու համար: Ինչպես մենք բազմիցս քննարկել ենք, և քանի որ մեր թիմերի անդամները մշտական ​​կապի մեջ են, դուք անձամբ վերահսկում եք հետաքննությունը, և մենք կասկած չունեինք, որ այն ամեն ինչ օբյեկտիվորեն կլուծի: Հետևաբար, ես կրկին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս հարցը մեր հանդիպման ժամանակ քննարկելու ձեր մտադրության համար…»:

Ալիևի այս քծնանքի ոճը մի պահ հիշեցրեց իր հորը՝Հեյդար Ալիևին, թե ինչպես էր նա քծնում այն ժամանակվա ԽՍՀՄ-ի փաստացի ղեկավար Լեոնիդ Բրեժնևին: Միաժամանակ, իր խոսքից պարզ երևում է, որ ինքն էր խնդրել այս հանդիպման համար և շնորհակալություն էր հայտնում, որ Պուտինը համաձայնվել է իր հետ հանդիպել: Ինչը ցույց է տալիս, որ այս կոնֆլիկտում, տուժող կողմը Ադրբեջանն էր, ով փորձեց ատամ ցույց տալ, սակայն այն ջարդվեց, երբ պարզ դարձավ, որ այն ավելի շատ ոչ թե ատամ էր, այլ  կաթնատամ:

Սակայն ասել, որ այս հանդիպումից անմիջապես հետո երկու երկների հարաբերությունները կլավանան, չի կարելի:

Իհարկե առաջին քայլերը, այս հանդիպման հետ զուգահեռ կատարվեցին. Բաքվում ձերբակալված ռուսական «Սպուտնիկ Ադրբեջան» լրատվական գործակալության գործադիր տնօրեն Իգոր Կարտավիխի  կալանքը փոխարինվեց տնային կալանքով։

Դրա դիմաց ռուսական կողմը ազատ  արձակեց   Սատիրայի թատրոնի նախկին տնօրեն Մամեդալի Աղաևին։

Սակայն դրանք ընդամենը փոքր քայլեր են, որից հետո կան դեռ շատ անորոշություններ:

Ռուսաստանում ադրբեջանցի հայտնի և խոշոր օլիգարխները դեռ կալանքի տակ են, իսկ Բաքվում դեռ կալանավորված են ռուս երիտասարդները:

Սակայն նույնիսկ դա չէ կարևորը:

Ադրբեջանը փորձում է դառնալ տարածաշրջանի գլխավոր խաղացողը, և նրան այդ հարցում ոգևորել է Նիկոլ Փաշինյանը:

Սակայն Մոսկվայի համար դա ընդունելի չէ, մանավանդ, որ Ալիևը իրեն դիտարկում է, ոչ միայն որպես Ադրբեջանի ղեկավար, այլև «թուրքական աշխարհի առանցքային գործիչ», որն ուզում է , որ իրեն վերաբերվեն հենց այդ կարգավիճակով:

Սակայն դրանք դեռ նրա երազանքներն են, որոնք հիմնավորվել են Փաշինյանի գործոնով և Թրափմի կողմից իր ուսերին թփթփացնելով:

Ժամանակին, Էլչիբեյն էլ  նման երազանքներ ուներ, սակայն կարճ ժամանակահատվածում կործանվեց, քանի որ այն ժամանակ, ոչ Փաշինյան կար, ոչ էլ իր ուսերին թփթփացնող գերտերության ղեկավար:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>