Փաշինյանը «գիտակցաբար չի արձագանքում» Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված քայլերին «Թրամփի ուղին» դժվար թե Իրանի հիացմունքն առաջացնի, այն չի բավարարում նաև Չինաստանին․ Գալուզին Հայ ընտրողը կարող է ակնկալել, որ ՍԴ-ն ապահովելու է, որ իր կամքի վրա ոչ մեկ ոտքերը չսրբի, ինչպես արվում է այսօր․ Խուդոյան
29
Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները «Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը՝ մինչև մեր երկրում արդարության հաղթանակ». քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով․ փաստաբան «Երեւի լավ չեք հետևել հակակոռուպցիոնի հայտարարություններին», «Կակռազ շատ լավ հետևել եմ». լեզվակռիվ ՍԴ-ում Շարունակվում է քաղաքական ուժերի դիմումների քննարկումը ՍԴ–ում. օր 3–րդ Պատերազմ Արցախում
Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանը «գիտակցաբար չի արձագանքում» Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված քայլերին ՌԴ-ն Գյումրիի ռազմաբազայի հարցով ազդանշաններ չի ստացել. Գալուզին «Թրամփի ուղին» դժվար թե Իրանի հիացմունքն առաջացնի, այն չի բավարարում նաև Չինաստանին․ Գալուզին Հայ ընտրողը կարող է ակնկալել, որ ՍԴ-ն ապահովելու է, որ իր կամքի վրա ոչ մեկ ոտքերը չսրբի, ինչպես արվում է այսօր․ Խուդոյան Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչումը Իսրայելին չի ազատում Արցախում հայության դեմ հանցագործություններին մեղսակցությունից Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, բայց նաև պատմական նշանակություն. Ռուբեն Մելքոնյան Ոչ լեգիտիմ խորհրդարանը ընտրելու է ոչ լեգիտիմ վարչապետ Մինչ Սահմանադրական դատարանը քննում է ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումները, ՔՊ-ում պաշտոնակռիվ է Զրպարտության գործով դատարանը Ստեփան Ասատրյանի վրա է դրել ապացուցման բեռը Ազատություն Արմեն Աշոտյանին. Օրվա լուսանկար Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Ավետիք Չալաբյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Մանրամասներ՝ Արարատի ողբերգական վթարից. հայտնաբերվել է 4-րդ կիuամnխրաgած մшրմինը «Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը՝ մինչև մեր երկրում արդարության հաղթանակ». քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից Պարտքի սպասարկման բեռն անգամներով ավելացել է Ողբերգական դեպք Արարատում. «Nissan Rogue»-ում հայտնաբերվել են 3 կիuամnխրացած մшրմիններ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Իշխանության ներկայացուցիչները չեն պատժվում անմեղության կանխավարկածը խախտելու համար ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով․ փաստաբան Իսրայելի նախարարների կաբինետը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկին Փաստաբան․ Փաշինյանի համախոհները ստիպված են նրա ագրեսիվ արտահայտությունները արդարացնել «քաղաքական հայտարարություններով» Իրանական հարձակումների հետևանքները․ Քուվեյթը որսացել է երկու բալիստիկ հրթիռ, Բահրեյնում վնասվել է բնակելի շենք ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող տասը իրանական ռազմական օբյեկտների Արաղչի․ Հորմուզի նեղուցով նավագնացության հարցերին ցանկացած արտաքին միջամտություն միայն կհետաձգի դրա լիակատար բացումը

Ի՞նչ է առաջարկում Քոչարյանը․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Նախորդ մամուլի ասուլիսից 7 ամիս անց, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր՝ հոկտեմբերի 7-ին, դարձյալ հանդես եկավ մամուլի ասուլիսով։ Շուրջ 3 ժամ տևած ասուլիսում գլխավոր թեմաները այսպես կոչված Զանգեզուրի միջանցքն էր, խաղաղության պայմանագիր կոչվածը և ներքաղաքական իրավիճակը՝ հետագա զարգացումների, առաջիկա ընտրությունների, վերադասավորումների մասով։

Այս իշխանությունը օրը մի քանի անգամ նշում է, թե նոր էջ է բացվել Վաշինգտոնյան պայմանավորվածությամբ, խաղաղության դարաշրջան է, տնտեսական հեղափոխություն կլինի և այլն։ Իրականում երբ փորձում ենք հասկանալ, թե ինչ է Հայաստանը շահել այդ հայտարարությունից, փնտրում ենք-փնտրում ու չկա։ Հայաստանից Փաշինյանը հանձնել է միջանցք։ Երկրորդ նախագահը թվարկում է որ կողմը ինչ է ստացել․ ԱՄՆ-ն ստացել է միջանցքի վերահսկողություն և հայ-իրանական սահմանի վերահսկողություն, ինչը մեզ համար խնդիրներ կստեղծի Իրանի ուղղությամբ։ Ադրբեջանը շատ ավելին է ստացել՝ միջանցք, Մինսկի խմբի լուծարում, ինչը որ ուզում էր վաղուց, և չեղարկվել է այն բանաձևը, որը Ադրբեջանին զենքի մատակարարման սահմանափակում էր դնում։ Հայաստանը մեր երկրի տարածքից տվել է միջանցք և այդ միջանցքի վերահսկողությունը հանձնել է ուրիշներին, Իրանի հետ մեր հարաբերությունները վտանգի տակ է մտցրել։ Ու դրա փոխարեն Փաշինյանը ստացել է մի հատ թղթի կտոր, որը որևէ ուժ չունի, բայց․․․ Դարձյալ հնարավորություն է ստացել, կարող է էլի մարդկանց խաբել, թե բա սա՝ հենց խաղաղություն է։

Այդ խաղաղությունը, իրականում, ըստ նախագահ Քոչարյանի, կախված է միայն մեկ բանից՝ Ալիևի բարի կամքից ու տրամադրությունից։ Փաշինյանը երկիրը հանձնել է բախտի քմահաճույքին, որովհետև ո՛չ զինվում է, ո՛չ սահմանային անվտանգություն կա, ո՛չ էլ վաշինգտոնյան պայմանագրով երաշխավոր կա․ եթե Ալիևը խախտի բոլոր պայմանավորվածությունները ու հարձակվի, երաշխավոր չկա՝ զրո։ Թրամփը ընդամենը վկա է և կասի՝ հիասթափված եմ խորը։

Ինչ վերաբերում է տնտեսական իբր հիմնավորումներին, թե ինչքան մեծ օգուտ կտա Հայաստանին այդ միջանցքը, նախագահ Քոչարյանը քարտեզի վրա ցույց է տալիս, որ տարածաշրջանում չկա երկիր, որն այդ միջանցքի հույսին է տնտեսական կապերի տեսակյունից, ո՛չ Թուրքիան ու Վրաստանը, Թուրքիան ու Ռուսաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, Իրանը և Ադրբեջանը։ Սա ընդամենը օգուտ է Թուրքիային ու Ադրբեջանի ցամաքային կապի համար։ Այստեղից էլ հարցի պատասխանը, թե ում օգտին է այդ միջանցքը։ 

Ընդ որում, Ռոբերտ Քոչարյանը խոսում է նաև մեկ այլ սուտ թեզի մասին, թե միջանցքի կառուցումը կարժենա մեկ մլրդ դոլար, դրա համար էլ պատվիրակելու են ԱՄՆ-ին։ Երկրորդ նախագահը նշում է, որ Վարդենիս-Մարտակերտ բարդ ճանապարհը՝ 114 կիլոմետր, արժեցել է ընդամենը 40 մլն դոլար։ Այդ 43 կիլոմետրանոց ճանապարհը, սղաճով, փողի արժեզրկմամբ, ՔՊ-ի կոռուպցիայով ու ատկատներով հանդերձ, կարելի է կառուցել առավելագույնը 43 մլն դոլարով, ի՞նչ մեկ միլիարդ։ Ասում են 1 մլրդ դոլար, որ հիմնավորեն ԱՄՆ-ին հանձնումը։

Եվ ուրեմն, Նիկոլ Փաշինյանը իրականում հակահայ համաձայնությունը հիմնավորում է նրանով, թե խաղաղություն եմ բերել։ Երկրորդ նախագահի համար զարմանալի է, որ այս թեզը կարող է աշխատել Նիկոլ Փաշինյանի պարագայում․ չէ՞ որ փաստացի 2018-ին խաղաղ երկրում գալով վարչապետ, երեք պատերազմ է բերել, հանձնել է ինչ որ կարող էր ու ինչ որ անհնար էր հանձնել, ու հիմա չգիտես ոնց, ինչ երեսով, կարելի է ասել, ինքը հենց իրեն տեղավորել է խաղաղություն բերողի դերում, մյուսներին, չգիտես ինչու՝ պատերազմի։  Փաշինյանը 2021 թվականին Սյունիքից ու Գեղարքունիքից ավելի քան 40 քառակուսի կիլոմետր հանձնելով՝ ընտրությունների նախաշեմին, միևնույն է, տեղավորվեց խաղաղություն բերողի դիմակի տակ, երևի նրա համար, որ առանց կրակոցի, խաղաղ ճանապարհով էր հանձնել, բայց մարդկանց վախեցնում էին, թե Քոչարյանը գա՝ հետ կբերի Արցախը պատերազմով։ Պատերազմում նոր-նոր զինադադարի հասած ժողովրդի համար վախենալու էր կրկին պատերազմ թեզը, բայց որ վերլուծում էիր, անհասկանալի էր, թե ոնց, էլի, Քոչարյանի կառավարման 10 տարիները եղել են ամենախաղաղ տարիները Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության, Նիկոլի կառավարման 7 տարիներից 3-ը եղել են պատերազմի տարիներ, բայց ինքը տեղավորվել է խաղաղության թեզի մեջ։ Աբսուրդ է։

Ասուլիսում ամենակարևոր թեզերից էր առաջիկա ընտրական գործընթացներում դիրքավորումը։ Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը հետևյալն է՝ այսօրվա սդոցիոլոգիական հարցումների համաձայն, Նիկոլ Փաշինյանը վերընտրվելու հնարավորություն պարզապես չունի։ Այս պահին կա երկու ուժ՝ իր գլխավորած «Հայաստան» դաշինքը և Սամվել Կարապետյանի գլխավորած «Մեր ձևով» շարժումը, որոնք, համաձայն հարցումների, միասին ունեն ավելի շատ ձայն, քան Փաշինյանի քվեն է։ Երկրորդ նախագահի գնահատամբ, միանգամայն հնարավոր է երեք ուժի միավորումով հաղթանակը։ Հավանական չի համարում ընտրությունների մասնակցումը մեկ միասնական ցուցակով, բայց Նիկոլի պարտությունը հավանական է համարում հետընտրական միավորմամբ։ Առաջիկայում հանդես կգան ընդդիմադիր միավորումներ, պարզապես կարևոր է, որ սխալներ չանեն, չփոշիացնեն ձայները, ճիշտ գնահատեն իրենց ռեսուրսն ու թիրախները։

Իսկ ինչու է Ռոբերտ Քոչարյանը միանգամայն հնարավոր համարում Փաշինյանի տապալումը։ Երկրորդ նախագահը հիշեցնում է, որ Փաշինյանը իշխանության եկավ ժողովրդավարության,  կոռուպցիայի դեմ պայքարի, սոցիալական արդարության, Արցախի ինքնորոշման ճանաչման, Շուշի ու Հադրութ հետ բերելու կարգախոսներով, բայց տապալեց բոլորը։ Երկու անգամ արդեն ժողովուրդը նրան տվել է վստահության քվե, բայց չի կատարել որևէ խոստում։ Նախագահ Քոչարյանը Փաշինյանին համարում է ստախոսության բիոսարք։ Հիմա՞ ինչից պետք է խոսի, կոռուպցիայի դեմ պայքարի՞ց, ամենամեծ կոռուպցիան այսօր է, ԱՆԻՖ-ը՝ փայլուն օրինակ։ Ժողովրդավարությունի՞ց․ Միքայել սրբազանին երեկ դատապարտեցին երկու տարվա ազատազրկման։ Հանցավորության քչացումի՞ց․ ընդդիմադիր համայնքապետը երեկ սպանվեց։ Սոցիալական արդարությունի՞ց, ՔՊ-ն հարստանում է, իսկ աղքատությունը մնացել է նույն մակարդակում, ինչ 2018-ին էր։ Միայն պետք է դատարկ թուղթ ծածանելով խաղաղությունից խոսի, որը չնայած շատ գրավիչ է, բայց խաղաղություն բերող չէ։

Իմ հարցը նախագահ Քոչարյանին վերաբերում էր մեր ազգային արժեքների նսեմացմանը, սրբազանների կալանքին, Սամվել Կարապետյանի կալանքին, Արարատի դեմ պայքարին, և անարժեք, աննպատակ, անհեռանկար այսպես կոչված չորրորդ Հանրապետության գաղափարին։ Խնդրեցի նախագահ Քոչարյանի գնահատականը։ Նախագահ Քոչարյանի ձևակերպումը հետևյալն էր․ Փաշինյանը Երրորդ հանրապետությունը թաթախել է արյան մեջ և հիմա իրեն թվում է, որ եթե անունը փոխի, ստեղծի չորրորդ հանրապետութուն, մաքրվում է այդ ամենից։ Արարատի վրա հարձակումները, եկեղեցու վրա հարձակումները բոլորովին Փաշինյանի օգտին չեն, բայց նա անում է այդ ամենը, որովհետև այս տարիներին մի շարք ղալաթներ է գործել, որոնց բացատրությունը չունի ու ելթեր է փնտրում․ մեկը մարտի 1-ն էր, որտեղ տարավ բախման ու զոհերի, մեկը պատերազմն է, որը հրահրեց ու բերեց զոհեր և այլն։ Ըստ երկրորդ նախագահի, Փաշինյանն այսօր էլ պայքարում է հայկականության դեմ։ Եվ կրկնում է իր նախորդ ասուլիսներից մեկում հնչեցրած միտքը՝ չգիտեմ Նիկոլ Փաշինյանը թուրքական գործակալ է, թե չէ, բայց եթե լիներ թուրքական գործակալ, կաներ նույն բաները, ինչ անում է։

Ըստ նախագահ Քոչարյանի, եթե ժողովուրդը ընդունի հանկարծ Փաշինյանի թեզերը, ուրեմն դատապարտված է, չի մնալու մեր երկրում, լքելու է։ Ինքս արձանագրում եմ, որ Փաշինյանի թեզերը չեն ընդունվում ու հենց ինքն էլ դա արձանագրում է, այդքան պայքարում է Արարատի դեմ, բայց այսօր երեխաները ամենաշատը մեր սիմվոլներից հենց Արարատն են նկարում։

Կարճ ասած՝ ամենահետաքրքրող հարցերից էր նաև այն, թե իսկ ի՞նչ է առաջարկելու ընտրողին Ռոբերտ Քոչարյանն ինքը։ Պատասխանում է՝ վերցրեք ու համեմատեք իմ տված խոստումները, իմ ժամանակ կառավարության ծրագրում խոստումներն ու դրանց կատարումը։ Նշում է, որ իր կառավարման ժամանակ կենսաթոշակներն աճել են 6 անգամ, միջին աշխատավարձը՝ ևս 6 անգամ. բյուջեն աճել է 8 անգամ։ Բյուջեի աճին զուգահեռ, աճել են թոշակն ու աշխատավարձը, աղքատությունը նվազել է։ Իսկ Փաշինյանի օրոք բյուջեն աճում է, աղքատությունը մնում է նույնը, թոշակները չեն բարձրանում։ Ուրեմն՝ լավ էլ լափում են։ Իսկ ամենագլխավորը, իհարկե, խաղաղությունն է, որը լիարժեք տեսել է հայ ժողովուրդը երկրորդ նախագահի կառավարման շրջանում։

Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ գալու է այդ օրակարգով, ինչը մեկ անգամ արել է, կանի նաև երկրորդ անգամ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>