Եկեղեցին ՀՀ-ում միակ կառույցն է, որին Նիկոլը չի կարողացել հաղթել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Քաղաքական Աստվածաբանության վերաիմաստավորումը (տեսանյութ) Էջմիածինը ձյան տեղումներից հետո անտերության է մատնվել (տեսանյութ)
25
Քաղաքացին թալանվում է, ՔՊ-ն՝ պարգևավճարվում, խնդիրը չի լուծվում (տեսանյութ) Շիրակի մարզն աղետալի վիճակում է․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են․ որոշումը կկայացվի ընտրություններում Աչքով տված ինքնիշխանություն (տեսանյութ) 3 քայլ դեպի իշխանափոխություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Bloomberg. Goldman Sachs-ը բարձրացրել է տարեվերջի ոսկու գնի կանխատեսումը մինչև 5400 դոլար՝ մեկ ունցիայի համար Bloomberg. Պուտինը պատրաստ է Թրամփին զիջումների գնալ ուկրաինական հարցում, սակայն ո՛չ տարածքների մասով ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում. «Ժողովուրդ» Ինչո՞ւ Թրամփը Կովկասն անվանեց Պուտինի տարածք. Երվանդ Բոզոյան Ցնծացե՛ք, ընտրողներ. Փաշինյանը ձեր թոռների վզին ևս 150 մլն դոլար պարտք ավելացրեց Պատերազմ Արցախում
Եղանակի պատճառով մոտ 40 դիմորդ չի կարողացել հասնել Գորիսի քննական կենտրոն Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ» Պարո՛ն Ավինյան, ԵԱՍՄ հիմնարկում ցախավելներն են կախարդակա՞ն, կամ ունիվերսա՞լ, թե՞ հիմնարկը ձյուն մաքրող բահեր չունի. ավագանի ՔՊ-ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել․ «Հրապարակ» Հովնան Սրբազանը լքեց Փաշինյանի տասնյակը Գլխավոր դատախազը հովանավորում է Ալեն Սիմոնյանին. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը. «Փաստ» Քաղաքացին թալանվում է, ՔՊ-ն՝ պարգևավճարվում, խնդիրը չի լուծվում (տեսանյութ) Շիրակի մարզն աղետալի վիճակում է․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Եկեղեցին ՀՀ-ում միակ կառույցն է, որին Նիկոլը չի կարողացել հաղթել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Տղաներ ու աղջիկներ, կպեք գործի, Ավինյան Տիգրանին ձյուն մաքրելու դասեր տվեք Քաղաքական Աստվածաբանության վերաիմաստավորումը (տեսանյութ) Հունանյանի նկատմամբ «ահեղ դատաստանն» ահուսարսափի մեջ է գցել ՔՊ-ականներին․ ով է հաջորդը «փուռը գնալու» ՔՊ-ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու իր բաժակն է տարել Ամբողջ Ավան վարչական շրջանը պատված է մերկասառույցով (տեսանյութ) Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են․ որոշումը կկայացվի ընտրություններում Երևանում բախվել են 456 երթուղին սպասարկող ավտոբուսը և շտապօգնության ավտոմեքենան․ կան վիրավորներ Որքան է հետ բերած թալանն ու դրա քանի տոկոսն են կազմում պարգևավճարները. Սո՞ւտ, մանիպուլյացիա՞, թե՞ մաթեմատիկայի չիմացություն Հանդիպման ընթացքում Հայր Ռուբենը ներկայացրեց վերջին 15 օրերին Մասյացոտնի թեմում տեղի ունեցած մտահոգիչ զարգացումները. Թեմ Հոսպիտալացումից անմիջապես հետո սկսել է Նարեկի հետհացադուլային թերապիան. Ռուբեն Մելիքյան Խաղաղությունը կավարտվի հենց զիջումները վերջանան․ «Կարճ ասած» Անվճար մանկապարտեզներ՝ Վաղարշապատում․ «Մայր Հայաստան»-ի առաջարկը (տեսանյութ) Քանի՞ քաղաքացի կոտրվածքներ կստանա իշխանության անբավարար աշխատանքի արդյունքում (տեսանյութ) Քաղաքապետարանն արևի փոխարեն պարգևավճար կստանա՞ (տեսանյութ) Աչքով տված ինքնիշխանություն (տեսանյութ) Էջմիածինը ձյան տեղումներից հետո անտերության է մատնվել (տեսանյութ) Նոր խաբեություն «TikTok» սոցիալական հարթակում. ՆԳՆ-ի զգուշացումը Ղարաբաղը Ադրբեջան չէ, իսկ Արցախից հեռացողը ոչ թե տեղափոխվող է, այլ բռնի կերպով հայրենազրկված անձ. Ռոման Երիցյանը՝ Թորոսյանին Քաղաքում գրեթե ամեն հատվածում 10 բալանոց խցանում է. «Վարորդի ընկեր» ՀԿ Մայրաքաղաքում ապաստարանները խայտառակ ամոթալի վիճակում են (տեսանյութ)

Ավելին, քան պարզապես «երկակի ստանդարտները». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվրամիությունը շտապեց արձագանքել վերջին օրերին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում իր կողմնակիցների հրահրած անկարգություններին, հրկիզումներին ու բռնարարքներին: Բայց ինչպե՞ս արձագանքեց:

Օրինակ՝ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը մի այլ կարգի «քլնգել» է Վրաստանի գործող իշխանություններին, մեղադրել «այլախոհության դեմ լայնածավալ բռնաճնշումների... անկախ մամուլի դեմ ամիսներ տևած գործողությունների, քաղաքացիական հասարակության դեմ ուղղված օրենսդրական նախաձեռնությունների, ընդդիմադիրների և ակտիվիստների ազատազրկման, ի նպաստ իշխող կուսակցության՝ ընտրական օրենսգրքի փոփոխությունների» և այլ մեծուփոքր մեղքերի մեջ: Բնականաբար, ԵՄ ներկայացուցիչը բացարձակապես ոչինչ չի ասել «եվրոպամետ» ցուցարարների կողմից պետական հաստատությունները բռնի ուժով գրոհելու (նախագահական նստավայրը, օրինակ), անհատների սեփականությունը վնասելու, օրինակ՝ սրճարաններ հրկիզելու, ոստիկանների վրա հարձակվելու, կանխամտածված կերպով անկարգություններ հրահրելու և բռնություններ գործադրելու մասին:

Ի՞նչ է կատարվել հարևան Վրաստանում: Անցած շաբաթ օրը Վրաստանում նշանակված էին ՏԻՄ ընտրություններ: Ավելի վաղ խորհրդարանական ընտրություններում տապալվել էին Վրաստանում յուրօրինակ «հեղաշրջում» իրականացնելու Արևմուտքի փորձերը: Ավելի ճիշտ՝ Վրաստանի ընտրողների մեծամասնությունը նախապատվությունը նորից տվել էր Իվանիշվիլու գլխավորած «Վրացական երազանքին»: Բայց հարցն այստեղ ինչ-որ կուսակցությանը կամ որևէ գործչին նախապատվություն տալը չէ: Բանն այն է, որ «Վրացական երազանքի» առանցքային մոտեցումը նպատակաուղղված է երկրի ինքնիշխանությունը պահպանելուն, այն Եվրոպայի կամ Արևմուտքի կեղտոտ խաղերի մանրադրամ չդարձնելուն և արկածախնդրություններից, ցնցումներից Վրաստանը հնարավորինս զերծ պահելուն: Իսկ Արևմուտքը ցանկանում է, որ Վրաստանը «ժողովրդավարանա», օրինակ՝ ճակատ ճակատի դուրս գա Ռուսաստանի դեմ, հրաժարվի ազգային ու ավանդական արժեքներից, մի խոսքով՝ վերածվի Բրյուսելի սպասավորի: Այդ դավադիր «ստրատեգիան» տապալվեց Վրաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ անգամ ծայր առած՝ ակնհայտորեն դրսից հրահրվող հետընտրական անկարգությունների պայմաններում:

Եվ ահա, օրերս տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում, որոնք վրացական «արևմտամետների» կողմից հռչակվել էին որպես «հեղափոխության օր», վերստին վստահ հաղթանակ տարավ Վրաստանի գործող իշխանությունը ներկայացնող «Վրացական երազանքը»: Կարելի է հստակ ասել, որ Վրաստանի ժողովուրդն ու իշխանությունները իրենց երկիրն Արևմուտքի զոհ դարձնելու ճանապարհով չգնացին: Վրաց ժողովուրդն ու իր իշխանությունները այդ կերպ ևս մեկ անգամ ու պարզորոշ հասկացրին բոլորին, որ իրենց երկրի շահերը ամեն ինչից վեր են, ու թույլ չեն տա իրենց այլոց արյունոտ խաղերի մանրադրամ դարձնել: Ու Վրաստանի դեպքում դա առավել ևս հասկանալի է, քանի որ մեր հարևանները «արևմտամետ» արկածախնդրության հետևանքներն իրենց մաշկի վրա են զգացել ու... ոչ այնքան վաղուց: Պարզից էլ պարզ է, որ Եվրամիությունը, Արևմուտքը չէր կարող դա ներել, և Թբիլիսիի կենտրոնը ևս մեկ անգամ փորձեցին համատարած խարույկի վերածել:

Հատկանշական է և այն, որ Վրաստանի վրա Արևմուտքի հերթական հարձակումը համակողմանի էր ծրագրված: Ոչ մի դեպքում չի կարելի պատահական համարել այն, որ Վրաստանում ՏԻՄ ընտրությունների նախաշեմին ԵԽԽՎ-ում քննարկման դրվեց «Ժողովրդավարության և օրենքի գերակայության պաշտպանություն Վրաստանում» վերնագրված զեկույցը, որը, դատելով լրահոսից, ընդամենը պատրվակ դարձավ հարևան երկրի իշխանությունների վրա քաղաքական ու հոգեբանական լրացուցիչ ճնշումներ գործադրելու համար:

Մյուս կողմից՝ կարելի է ասել, որ դա հստակ ազդանշան էր Վրաստանի ագրեսիվ «արևմտամետներին», որ վերջիններս կարող են ցանկացած իրավախախտման դիմել և դրա համար վայելում են Ստրասբուրգի ու նաև Բրյուսելի լիակատար աջակցությունը:

Բայց ահա թե ի՛նչն է հետաքրքիր այս ամենի համատեքստում: Բառացիորեն օրերս Մոլդովայում ևս տեղի ունեցան ընտրություններ: Խորհրդարանական: Դատելով բազմաթիվ վկայություններից ու էլ ավելի բազմաթիվ փաստարկված հրապարակումներից, այդ ընտրություններն անցան խայտառակագույն խախտումներով, այլախոհների, ընդդիմադիրների, լրատվամիջոցների դեմ տոտալ բռնատիրական հարձակումներով ու ճնշումներով, ձերբակալություններով, ընտրողների համար անհավասար պայմաններով և այլևայլ այլանդակություններով: Բայց, քանի որ այդ ամենը Բրյուսելին հաճո Սանդուի իշխանության օգտին էր, Եվրամիությունն ու Արևմուտքն ասացին՝ ամեն ինչ հրաշալի է, աշխարհը ավելի դեմոկրատական ընտրություններ մինչ այդ չէր էլ տեսել, ամեն ինչ արդար է, ազնիվ, օրինական, ոչ մի ճնշում-մնշում, ոչ մի բռնություն-մռնություն չի եղել:

Դե, ով՝ ով, բայց մենք չէ, որ պիտի Եվրամիության ու Արևմուտքի այդ երկերեսանիությունից զարմանանք: Մի՞թե այդ նույն Եվրամիությունն ու Արևմուտքը կրծքով չպաշտպանեցին, չոգևորեցին ու չարդարացրին փաշինյանական իշխանության կողմից խաղաղ ցուցարարների վրա ոստիկանական հարձակումներն ու բեկորային նռնակներով շուրջ հարյուր հոգու կանխամտածված վիրավորելը: Այդ նույն «քաղաքակիրթ» Եվրոպան ու Արևմուտքը մի՞թե որևէ ծպտուն են հանել Հայաստանում ծայր առած բռնատիրական, ռեպրեսիվ դրսևորումների, Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների, ընդդիմադիրների, պարզապես ակտիվիստների տասնյակներով կամայականորեն ու մտացածին մեղադրանքներով կալանավորելու, խոշոր գործարար ու բարերար Սամվել Կարապետյանին բացարձակ անհիմն բանտարկելու, ՀԷՑ-ը խլելու և օրնիբուն տեղի ունեցող այլևայլ հոռի դրսևորումների հետ կապված: Ոչ: Նրանք միայն ողջունում են փաշինյանական իշխանության հակաժողովրդական, հակաժողովրդավարական գործելակերպը:

Այսինքն, Եվրամիության, Արևմուտքի համար կան «լավ» և «վատ» ցուցարարներ, կան «լավ» և «վատ» իշխանություններ: Ներողություն, պարզապես կան «յուրային» և «օտար» ցուցարարներ ու իշխանություններ: Իշխանությունները, որոնք պատրաստ են սպասարկել Արևմուտքի շահերը, բնականաբար, «յուրային» են, ուստի նրանց թույլատրված է ցանկացած ապօրինություն և այլանդակություն: Իսկ այ, եթե մեկնումեկը փորձում է իր երկրի ու ժողովրդի շահերը պաշտպանել, ինչպես դա անում են Վրաստանում, Արևմուտքի համար անմիջապես վերածվում են «օտարների», դառնում հարձակումների, պիտակավորման ու մեղադրանքների թիրախ:

Սա, գիտեք, ավելին է, քան պարզապես «երկակի ստանդարտների» կիրառումը, սա ավելին է, քան երկերեսանիությունն ու փարիսեցիությունը: Բայց նույնիսկ դա չէ հարցը, այլ այն, որ այդ կերպ Եվրոպան ու Արևմուտքը հիմքից կտրում են, կործանում են այն արժեքները, որոնց հետ կապված անընդհատ թմբկահարել են՝ ժողովրդավարություն, խոսքի, մտքի ազատություն, բազմակարծություն:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan