Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Պատերազմ Արցախում
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին

Չի կարելի թույլ տալ, որ սուրբ Էջմիածինը հայտնվի թրքամետ ուժերի ձեռքում. Սարդարապատում 1918-ին մերժեցինք, կմերժե՛նք նաև այսօր

Ինչպես հայտնի է, այս տարվա հունիսին, Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ՔՊ խմբակցության ավագանու 15 անդամները 2 անգամ չէին ներկայացել նիստին, ինչի հետևանքով քվորում չէր ապահովվել, և որի պատճառով  Վաղարշապատ համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեցին։

Դրանից հետո, հուլիսի 3-ին ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանը ընդունեց  օրենսդրական փաթեթ Վաղարշապատ և Խոյ համայնքների միավորվելու վերաբերյալ:

Բոլորի համար պարզ էր, որ իշխանություններն,  ավագանու լիազորությունները դադարեցնելու որոշումից անմիջապես հետո, պիտի որոշում կայացնեին՝  միացնել Խոյ համանքը Վաղարշապատին, որպեսզի գալիք արտահեթ ընտրությունները անցնեին մեկ միասնական համայնքում, ենթադրելով, որ նրանց դիրքերը Վաղարշապատում թույլ էին, իսկ Խոյում՝ուժեղ:

Ավելին, այս միավորումից հետո, իշխանությունները նաև  մի նոր մանիպուլյացիոն թիվ հրապարակեցին, որն, ամենայն հավանակությամբ, պետք է լինի իրենց ապագա կեղծարարության հիմքերից մեկը:

Բանն այն է, որ Վաղարշապատ համայնքում ընտրական իրավունք ունեցողների ընդհանուր թիվըկազմում էր  43 267  քաղաքաացի։

Սա պաշտոնական տվյալ է: Վաղարշապատ համայնքը ընդգրկում էր  2 բնակավայր՝

Էջմիածին քաղաքը և  Ոսկեհատ գյուղը։ Խոյ համայնքը ընդգրկում է 17 բնակավայր (կենտրոնը՝ Գեղակերտ գյուղ), բաղկացած է հետյալ գյուղերից. Աղավնատուն, Այգեշատ, Արագած, Արշալույս, Գեղակերտ, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Ծաղկալանջ, Ծաղկունք,  Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մոնթեավան,Մրգաստան, Շահումյան։

Խոյ համայնքումընտրական իրավունք ունեցողների ընդհանուր թիվը՝ 21 585-ն է։

Այսինքն, նշանակում է, որ այս երկու համայնքների միացումից հետո ընտրողների թիվը պիտի գումարվեր և պիտի լիներ. 43 267+ 21 585 = 65152 քաղաքացի:

Սակայն իշխանությունները հրապարակել են իրենց ցանկացավ թիվը, որը կազմում է 70 342:

Այսինքն, պարզվում է, չգիտես որտեղից, այս երկու համայնքների միավորումից քվեարկողների թիվը ավելացել է 5190 հոգով:

Դժվար չէ կռահել, թե այս 5190-ը, ամենայն հավանականությամբ, այն  «մեռած հոգիներն են», որոնք անհրաժեշտ են լինելու ընտրություններում իշխանության համար:

Իսկ որպեսզի հասկանանք, թե այս թիվը ինչպես կարող է ազդել, նշենք որ անցած 2021 թվականի ընտրություններում իշխանությունները Վաղարաշապատում ստացել էին,- 5776 ձայն, իսկ  Խոյում՝ 4436 ձայն:

Այսինքն, միասին վերցրած, իշխանությունները անցած 2021 թվականի ընտրություններում ստացել էին. 5776+4436, այսինքն՝ 10212 ձայն:

Իսկ հիմա համեմատենք այս թիվը վերը նշված ենթադրյալ «մեռած հոգիների»՝  5190 թվի հետ, և կստացվի, որ Վաղարշապատի գալիք  ընտրություններում իշխանությունները մասնակցում են՝ իրենց գրպանում ունենալով արդեն 5190 ձայն, այսինքն՝ իրենց ստացածի մոտ 50 %-ը:

Հասկանալի է, որ նման թվաբանությամբ անչափ դժվար է լինելու ընդդիմությանը՝ հասնել հաղթանակի, եթե իշխանությունն արդեն ունի 50 %-ոց  բոնուս:

Սակայն ընդդիմությունը պարտավոր է նույնիսկ այս պայմաններում, հասնել հաջողության:

Իշխանությունը վախեցած է և հայտարարում է, որ Վաղարշապատում թույլ չեն տալու, որ կրկնվի Գյումրի-2-ը:

Այդ իսկ պատճառով՝ ամեն ինչ անելու են, որ հասնեն իրենց ուզածին:

Այստեղ կա մի քանի կարևոր գործոն ևս:

Նախ, այս ընտրությունները վերջինն են լինելու՝ գալիք համապետակյան ընտրություններից առաջ: Իսկ դա նշանակում է, որ Վաղարշապատում իշխանությունն իր հնարավոր «հաղթանակը»  փորձելու է քարոզի առարկա դարձնել թե՛ ներսի, և թե՛ դրսի լսարանի համար:

Իսկ մինչ այդ, իշխանությունները փաստացի Հայաստանի  բոլոր հանգուցային կենտրոններում պարտվել են: Երևանում նրանք մազից էին կախված և հայտնի մանիպուլյացիայի պատճառով կարողացան վերարտադրվել: Վանաձորում, պարտվելուց հետո,  դիմեցին բիրտ ուժի, իսկ Գյումրիում և Փարաքարում պարտվեցին և չկարողացան ոչինչ անել: Սակայն Փարաքարի ընտրված ղեկավարը սպանվեց, իսկ Գյումրիի քաղաքապետի դեմ կեղտոտ արշավ է սկսվել:

Հասկանալի է, որ այս պայմաններում Փաշինյանի համար Վաղարշապատում հաղթանակի բացակայությունը կարող է վերջնականապես փլել իր իշխանական բուրգը՝  համապետական ընտրություններից առաջ:

Բացի այդ, այս համայնքում է գտնվում Սուրբ Էջմիածինը, որի դեմ Փաշինյանը հայտնի դրսի կենտրոնների պահանջով սկսել է մեծ արշավ:

Նիկոլ Փաշինյանն այս յոթ տարիների ընթացքում բերել է մեր ժողովուրդի գլխին սարսափելի ողբերգություններ, որոնք համեմատելի են 1915-ի հետ, եթե հաշվի առնենք Արցախի կորուստն ու հազարավոր մեր զավակների զոհվելը:

Իսկ այսօր, այս իշխանությունը վախենալով սեփական ժողովրդից, փորձում է Հայաստանը  տեղավորել Էրդողանի գրպանում, որպեսզի Փաշինյանի շրջապատը կարողանա փրկվել ժողովրդի զայրույթից:

Ո՞վ, եթե ոչ Էրդողանը կարող է միայն փրկել Փաշինյանին և նրա խմբակին:

Հենց դրա պատճառով էլ Փաշինյանն ու նրա գրպանի մեջ հայտնված Արամ Զավենի Սարգսյանը, վախից ելնելով, փորձում են այս քարոզարշավում  «հակառուսական» թեզերով հանդես գալ:

Թե ինչու է Արամ Զավենիչը վախեցած և  փորձում է  վերջնականապես կործանել սեփական եղբոր հիշատակը, հասկանալի է:

Եթե Վազգեն Սարգսյանն այսօր ողջ լիներ, ապա Արամ Զավենիչը կհայտնվեր համապատասխան վայրում:

Այս աստիճան անբարոյական կերպար, ինչպեսին  որ Արամ Զավենիչն է, միայն հեքիաթներում է լինում:

Մարդը հանդես գա սեփական եղբոր անունից, շահարկի նրա հիշատակը և դրանից հետո սկսի ծառայել... նրա եղբոր թշնամիների շահերին. աշխարհում, քանի՞ նման օրինակ կարելի է գտնել: Երևի մատների վրա կարելի է հաշվել այդ օրինակները:

Նման անբարոյականություն դժվար էր պատկերացնել:

Այստեղ արժե հիշել  Գարեգին Նժդեհի խոսքերը հայ տականքի առանձնահատուկ լինելու մասին:

Իսկ թե ինչու Արամ Զավենիչը բռնեց սեփական եղբոր հիշատակի դավաճանության ուղին, հանրությունը կիմանա իշխանափոխությունից հետո և շոկ կապրի:

Սակայն, դա արդեն այլ խոսակցության թեմա է:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>