«Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան
14
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին

Վախեցե՞լ է Ալիևին հարց տալ․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Փաշինյանն ու Ալիևը դարձյալ հանդիպել են, այս անգամ՝ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում։ Այդ մասին կառավարությունը տարածել է հաղորդագրություն, բայց հանդիպման մասին ոչ մի նորմալ ինֆորմացիա չկա, նախորդ հանդիպումների նման անբովանդակ հաղորդագրութուն՝ կողմերն ընդգծել են պայմանավորվածությունների նշանակալիությունը, կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը, կողմերը կարևորել են, կողմերը քննարկել են, կողմերը մտքեր են փոխանակել, կողմերը ողջունել են և այլն․ այ էս կարգի է ամբողջ հաղորդագրությունը։ Նախորդ հանդիպումների ժամանակ էլ այ էսպիսի անդեմ հաղորդագրություններ էին տարածվում՝ ողջունում ենք, կարևորում ենք, ընդգծում ենք, վերահաստատում ենք և այլն, վերջում նախաստորագրեցին Ադրբեջանի պարտադրած թուղթը։ Ադրբեջանն ասաց՝ մենք ուղարկել ենք կետերը, Հայաստանը խմբագրել է, նորից նույնը ուղարկել ենք, էլի է խմբագրել, բայց, ի վերջո, ընդունել է։

Ասում է՝ «Կողմերը կարևորել են վստահություն ձևավորող միջոցառումների հետագա իրականացման անհրաժեշտությունը»․ դա ի՞նչ է, պարզաբանող կլինի՞։ Վստահություն ձևավորող միջոցառումները կոնկրետ ի՞նչ են։ Մեր ընկալումն այնպիսին է, որ վստահություն ձևավորելու համար Ադրբեջանը պահանջում է, որ սահմանադրություն փոխես, պահանջում է, որ բանակի թիվը կրճատես, պահանջում է, որ զենք այլևս ձեռք չբերես։ Պահանջում է, որ Փաշինյանը բոլոր ամբիոններից հայտարարի, որ Արցախցիներին Արցախ վերադարձնել չեն պատրաստվում։ Դու դրանք համաձայնում ես, որպեսզի իր մոտ վստահություն առաջանա, որ այո, դու իսկապես հանձնված ես։ Իսկ ինչ է անում նա՞ վստահության մթնոլորտի համար։ Ինչպես որ մինչ այս ամեն ինչը տեղի է ունեցել միակողմանի, նույնը և հիմա է։ Ադրբեջանը որ ակտիվորեն զինվում է ու առանց թաքնվելու, բա վստահության մթնոլորտը ո՞ւր մնաց։

Այդ դեպքում այս հանդիպանը ի՞նչ են քննարկել վստահության մթնոլորտի համար, թե դարձյալ ինչ զիջի Հայաստա՞նը։ Վստահության մթնոլորտի համար արդյո՞ք կարևոր պայման չէր գերիների հարցը․ այդ հայտարարության մեջ չտեսանք կետ, որ Փաշինյանն ու Ալիևը քննարկել են գերիների հարցը։ Գերի բառը նրա մտքում չկա․ ՄԱԿ-ի ու ԵԽԽՎ ամբիոններում նույն տեքստն էր քոփի փեստ արել՝ «կարևոր է նաև անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը և երկարատև կոնֆլիկտի հետևանքով անազատության մեջ հայտնված անձանց խնդիրների հասցեագրումը»։ Գերի բառը չկա․ խնդիրների հասցեագրումը ո՞րն է, կասե՞ք։ Խնդրի հասցեն Բաքուն է, հանդիպել էիք էսօր, հասցեագրել ե՞ք։ Այն, որ չկա խաղաղություն, փաստում է Բաքվում հայ գերիների առկայությունը։  

Հաղորդագրության մեջ չկա «Զանգեզուրի միջանցք» տերմինի վերաբերյալ քննարկում ունենալու մասին ու սա տարօրինակ է։ Ինչո՞ւ է տարօրինակ։ Մի քանի օր առաջ՝ սեպտեմբերի 27-ին, ՄԱԿ ամբիոնից Նիկոլն ասում է՝ թող Ալիևը պարզաբանի, թե ինչու է օգտագործում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, ինչ նկատի ունի, որովհետև դա ընկալում ենք որպես տարածքային պահանջ։ Սեպտեմբերի 30-ին Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ-ում, ասում է՝ հայկական տարածքների վրա «Զանգեզուրի միջանցք» անուն դնելը անընդունելի է և այլն։ Այսօր հանդիպում է Ալիևին ու չենք տեսնում իրենց հաղորդագրությունից, որ ասած լինի՝ այ Ալիև, էն որ ՄԱԿ-ում պահանջում էի պարզաբանես, մեր ԱԺ-ում պահանջում էի պարզաբանես, դե պարզաբանի։ Ո՞րն է պատճառը, որ ՄԱԿ-ում Ալիևին դիմում էր խրոխտ տոնով, բայց դեմը նստել է ու ձայն չի հանում։ Կարող ե՞մ ցավով, ափսոսանքով արձանագրել, որ Հայաստանի ղեկավարը, առաջին ղեկավարը Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության մեջ, վախենում է Ադրբեջանի ղեկավարից։ Եթե վախը չէ պատճառը, բա ի՞նչն է, որ էստեղ ու ուղիղ եթերներով շրջապատված այլ վայրում հոխորտում է, իսկ երբ դեմ-դիմաց են, վախենում ձայն հանել։ Էստեղ սուրն աջ ու ձախ կտրում է, թիկնապահներով ու ոստիկաններով շրջապատված՝ խրոխտ ելույթներ է ունենում․ դե հաջորդ անգամ թող Ալիևի հետ հանդիպմանն էլ գնա մի քանի տասնյակ թիկնապահներով, էնտեղ էլ նման քաջարի ելույթ ունենա։

Եթե դուք խոսում եք, պայմանավորվում եք վստահության ձեռքբերման մասին, մի հատ նայեք դուք ինչ զոհողություններ եք անում, Ադրբեջանն ինչ է անում․ ինչ կետ գրում եք խաղաղության պայմանագրի մեջ, ջնջում են, դու սահմանադրությունը փոխում ես, ինքը չի փոխում, դու հրաժարվում ես միջազգային հետախուզումներից, ինքը չի հրաժարվում, դու իր դատապարտված մարդասպաններին, դիվերչանտներին հետ ես ուղարկում, ինքը դատում է գերիներին, դու հրաժարվում ես զինվել, ինքը չի հրաժարվում, դու Արցախից հրաժարվում ես, ինքը Հայաստանից չի հրաժարվում, «Արևմտյան Ադրբեջան» թեզն է անընդհատ օգտագործում, դու իրեն մեր տարածքներից հողեր, գյուղեր ես հանձնում, ինքը իր օկուպացրած տարածքներից դուրս չի գալիս, իր ոչխարները սահմանն անցնում են, դուք անմիջապես վերադարձնում եք, ինչպես այսօր եղավ, բայց երբ հայկական կողմից են անցնում, նրանք չեն վերադարձնում ու էլի լիքը բաներ, բա էլ ի՞նչ վստահության մթնոլորտ։ Դու էստեղ խոսում ես, որ ինչ-որ ադրբեջանցիներ պետք է գան վերաբնակեցվեն, բայց հազարամյա իրենց տներում ապրող արցախցիների մասին չես խոսում․ էն պարագայում, երբ իրենց տները հենց հիմա քանդում է Ալիևը, էն տները, որ դեռ տաք են, պատերը չեն հասցրել սառչել․ քանդում են, դրա մասին չես խոսում, խոսում ես, որ Սովետի ժամանակ գյուղերում ադրբեջանցիներ են ապրել ու ինչ-որ իրավունքներ ունեն։

Հայաստանի իշխանությունը շարունակում է շատ վտանգավոր գործելաոճը, այն է՝ երբ չի կարողանում պրոբլեմը լուծել, չտեսնելու տալ․ ոնց որ չտեսնելու են տալիս թշնամու՝ մեր երկրի ներսում գտնվելը, ոնց որ չտեսնելու են տալիս, որ Ադրբեջանը չի թողնում սահմանամերձ գյուղերում հող մշակենք։ Հիմա էլ քանի որ չի կարողանում Ալիևին պահանջել, պարտադրել, համոզել, որ չասի «Զանգեզուրի» միջանցք, ասում է՝ դե լավ, թող ասի, մենք կմտածենք, որ խոսքը մեր երկրի տարածքի մասին չէ։ Վաղը կասի՝ ջհանդամ թե չի ասում «արևմտյան Ադրբեջան», եկեք մտածենք, որ դա Ադրբեջանի արևմտյան մասը նկատի ունի։ Սենց ջայլամավարի ձեզ թվում է լուծելու ե՞ք անվտանգային հարցերը։ Ոչ, երեկ էլ ասացի․ եթե դուք չեք կարողանում մեկ բան պայմանավորվել՝ որ չասի «Զանգեզուրի միջանցք», ո՞նց եք մյուս հարցերը կարգավորելու, ո՞նց եք կարգավորելու, ասենք, էդ միջանցքում երթևեկությունը․ անունը ամենապարզ հարցն է, բայց անո՜ւնը չեք կարողանում պայմանավորվել։ Հիմա դո՛ւ տես, սիրելի ժողովուրդ, քո երկրի իշխանությունը, որ չի կարողանում մի հասարակ հարցի՝ անվան, վերնագրի շուրջ համաձայնության գալ, վաղը ո՞նց է պաշտպանելու քեզ, եթե, օրինակ, անցես էդ միջանցքով ու ունենաս պրոբլեմ։

Կարճ ասած՝ այն, որ ադրբեջանցիների ու հայերի միջև վստահություն չկա ու չի էլ լինելու երբևիցե, ինձ համար միանշանակ է։ Բայց ինձ համար միանշանակ է, որ վստահություն չկա նաև Նիկոլի միջև։ Հայաստանը ներկայացնողը պարզապես ստիպված է համակերպվել, լռել ու ենթարկվել․ գուցե նրա համար, որ այլ ելք չունի, թույլ է, գուցե նրա համար, որ համամիտ է նրանց հետ, գուցե նրա համար, որ պայմանավորվածություններ ունի, գուցե նրա համար, որ կոմպրոմատներ կան, գուցե նրա համար, որ ընտրություններում խոստացել են աջակցել կամ այլ պատճառներ ևս կան։ Բայց տեսնում ենք, որ Ալիևը՝ հակառակը, հայ ժողովրդի նկատմամբ չունենալով վստահություն, Նիկոլի նկատմամբ ունի ու համոզված է, որ քանի Նիկոլն է Հայաստանում վարչապետ, կխոսի ինչ ուզում է, կպահանջի ինչ ուզում է, ու կստանա ինչ ուզում է»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>