Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Պատերազմ Արցախում
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին

Ո՞րն է Անդրանիկ Քոչարյանի և Ալեն Սիմոնյանի վեճի իրական պատճառը

Երեկվանից լրագրողները ականատեսը դարձան, թե ինչպես էին ՔՊ-ական Ալեն Սիմոնյանն ու մեկ այլ ՔՊ-ական՝ Անդրանիկ Քոչարյանը, իրար հետ վիճում այն խնդրի շուրջ, որ ճի՞շտ է արդյոք Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովի կողմից 44-օրյա պատերազմի արդյունքների մասին եզրակացությունը ներառել ԱԺ-ի աշխատանքների լիագումար  նիստի օրակարգ, թե՞ ոչ:

Ալեն Սիմոնյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ 44-օրյա պատերազմի հանգամանքները հետաքննող հանձնաժողովի զեկույցը լիագումար նիստում ներկայացնելու որևէ իրավական հիմք չկա:

Սիմոնյանն ընդգծեց, որ ինքը հարցրել է պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի, իրավաբանական վարչության և քարտուղարության կարծիքները, և նրանք բոլորը եկել են նույն եզրակացության. զեկույցը ներկայացնելու վերջնաժամկետը լրացել է։ «Անցել է ավելի քան երկուսուկես տարի։ Հանձնաժողովի մանդատը անորոշ ժամանակով չի տրամադրվում», - հայտարարեց Սիմոնյանը։

Ի պատասխան այն մեկնաբանությունների, որ նմանատիպ գործ քննարկվել է նախկին խոսնակ Արարատ  Միրզոյանի  օրոք լիագումար նիստում, Սիմոնյանը նշեց, որ ծանոթ չէ Միրզոյանի գործողություններին և հավելեց, որ խորհրդարանը չի գործում նախադեպերի տրամաբանությամբ:

Ավելին, Սիմոնյանը հավատացրեց, որ ինքը նույնիսկ չի էլ ստացել պաշտոնապես այդ զեկույցը Քոչարյանի կողմից:

Սիմոնյանը մերժեց  մեղադրանքները, թե իշխանությանը շահավետ չէ այդ զեկույցը հրապարակել՝ հիշեցնելով, որ իշխանությունները իրենք են նախաձեռնել հետաքննությունը և հետաքրքրված են ամբողջական ճշմարտությունը պարզելով։ «Անկախ նրանից, դա տեղի կունենա լիագումար նիստում, թե լսումների ժամանակ, էական չէ։ Արդյունքները կհրապարակվեն, թեև ոչ լիարժեք՝ գաղտնի նյութերի առկայության պատճառով»։

Իսկ թե՝ երբ և որտեղ կհրապարակվեն, նա անպատասխան թողեց:

Հիշեցնենք, որ այդ հանձնաժողովը ստեղծվել էր  2022 թվականի փետրվարին։ Դրա ժամկետը երկու անգամ երկարաձգվել էր. 2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին։ Հանձնաժողովի մանդատը լրացել էր  2023 թվականի դեկտեմբերին։ 2024 թվականի սեպտեմբերին հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ զեկույցը պատրաստ է։ Սակայն  մեկ տարի, անհայտ պատճառներով, այն ԱԺ չէր ներկայացվում: Սակայն, այս տարվա սեպտեմբերի սկզբին, ըստ Անդրանիկ Քոչարյանի, այդ զեկույցը ներկայացվեց և Ալեն Սիմոնյանը իրավունք չունի այն լիագումար նիստին չընդրգկել։ Ւսկ մեկ օր առաջ նույնիսկ լրատվամիջոցներից մեկին հարցազրույցում հայտարարեց, թե «...ժամանակավրեպ են այն մարդիկ, ովքեր այս զեկույցը համարում են ժամանակավրեպ...»:

Թեև նա այդ քննադատությունն իբր ուղղում էր ընդդիմությանը, սակայն ժամանակավրեպության մասին արտահայտվել էր հենց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Այսինքն, Քոչարյանի այս մեսիջը ավելի շատ ուղղված էր իր կուսակից՝ Ալեն Սիմոնյանին:

Ավելին, Անդրանիկ Քոչարյանը սպառնաց, որ եթե զեկույցը մոռացության մատնվի, ապա նա ավելի կոշտ դիրքերից կսկսի խոսել:

Անկներև է, որ այս երկու կարկառուն ՔՊ-ականների վեճը միայն ձևի մեջ չէ:

Այդ վեճը գաղափարական խորը հիմք ունի:

Այնպես չէ, որ Անդրանիկ Քոչարյանը որոշել է օբյեկտիվ զեկույցով հանդես գալ: Դեռ ավելին, թեև զեկույցը հրապարակված չէ, այնուամենայնիվ նրա մեկնաբանություններից պարզ երևում է, որ իր զեկույցի առանցքային գաղափարը այն է, որ Հայաստանը պատերազմին պատրաստ չէր, առավելապես կամ օբյեկտիվ պատճառներով, կամ էլ՝ նախկինների սխալների հետևանքով:

Անդրանիկ Քոչարյանի գլխավոր նպատակը եղել է Փաշինյանի պատասխանատվությունը զգալիորեն փոքրացնել և նրա տեղը մտցնել նախկիններին, Արցախի ղեկավարներին, բանակի սպաներին և այլն:

Սակայն Փաշինյանին դա էլ հերիք չէ: Նա ընդհանրապես չի ուզում, որ իր անձը որևէ ձևով ասոցացվի պատերազմի հետ:

Փաշինյանն արդեն հայտարարել է, որ այդ պատերազմը, այդ պատկերացումները եկել էին նախկին ԽՍՀՄ-ի ժամանակներից և, որ նույնիսկ  88-ի ղարաբաղյան շարժումն էր ստեղծվել օտար երկրի շահերը պաշտպանելու համար:

Այսինքն, Փաշինյանին պետք չի, որ հրապարակավ հայտարարվի, թե պատերազմի համար ինքը մեղք չունի և դրա մեղավորները նախկիններն էին, կամ արցախցիները:

Նա Էրդողանի և Ալիևի հետ այլ խոսույթի մասին է պայմանավորվել:

Ըստ դրա՝ Անդրանիկ Քոչարյանը թեև ՔՊ-ական է, սակայն նրա մտածողությունը կապված է 3-րդ հանրապետության արժեհամարկգի հետ:

Մինչդեռ Փաշինյանի համար արդիական է 4-րդ հանրապետության խոսույթը: Իսկ այստեղ, ոչ թե պետք վերլուծել, թե ինչու մենք պարտվեցինք Արցախում, այլ պիտի հարցադրում անենք, թե ինչ գործ ունեինք Արցախում, չէ՞ որ դա Ադրբեջանի տարածքն էր (ըստ Փաշինյանի մտայնության, իհարկե):

Ալեն Սիմոնյանը դա չի կարող պարզ ներկայացնել լրագրողներին և դրա պատճառով փորձում է այս զեկույցը փակի մեջ թողնել, կամ էլ դարձնել ոչ հրապարակային քննարկման առարկա, որպեսզի Անկարայում և Բաքվում չնյարդայնանան:

Սակայն Փաշինյանի կողմից այս փոփոխության մասին, հավանաբար, կա՛մ Անդրանիկ Քոչարյանը չի հասկացել, կա՛մ էլ հասկացել է, սակայն չի ուզում տեղավորվել այդ դաշտում, քանի որ դրանից հետո պիտի պատասխանի, թե ինչու է 90-ականներից  աջակցել «դրսի կենտրոնների կողմից հրահրված շարժումն՝ ընդդեմ Ադրբեջանի»:

ՔՊ-ից դեռ շատերը չեն գիտակցում,թե ինչ է իրենց սպասվելու, եթե հիփոթետիկ պատկերացնենք, որ 2026-ից հետո Փաշինյանին հաջողվի հիմնել 4-րդ հանրապետություն:

Այստեղ արդեն ՔՊ-ի և ընդդիմության վեճի մասին չպիտի խոսել, այստեղ արդեն գալու է «այլ խոսույթի» հերթը:

Անդրանիկ Քոչարյանը, ամենայն հավանականությամբ,   դեռ չգիտի դրա մասին, այդ պատճառով էլ փորձում է Փաշինյանին գովել, սակայն «հին Հայաստանի» արժեքների տիրույթով:

Ալեն Սիմոնյանն այդպիսի «մանր հարցերի»  մասին չի մտածում:

Նրա համար մեկ է, թե ինչ ռեժիմ կլինի Հայաստանում, և կլինի՞ արդյոք Հայաստան, թե՝ ոչ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>