Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Պատերազմ Արցախում
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին

Ոսկու գնի սրընթաց թանկացումը՝ որպես համաշխարհային պատերազմի սկզբի նախերգա՞նք

Երեկ ոսկու մեկ ունցիայի գինն արդեն գերազանցեց 3800 դոլարի սահմանագիծը:

Ասել, որ սա սենսացիա է, նշանակում է՝ ոչինչ չասել:

Հիշեցնենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ, արձանագրվեց ոսկու գնի սենսացիոն աճ. մեկ ունցիայի գինը գերազանցեց 3500 դոլարի սահմանագիծը:

Մենք այն ժամանակ կանխատեսում էինք, որ երկրորդ նման աճը կարող էր արձանագրվել սեպտեմբերի 20-ից հետո, երբ ամերիկյան Դաշնային Պահուստային Համակարգը (ԴՊՀ)-ը պիտի հայտարարեր իր տոկոսադրույքի իջեցման մասին:

Հենց այդպես էլ եղավ, սեպտեմբերի 21-ին, ոսկու մեկ ունցիայի արժեքը գերազանցեց արդեն 3700 դոլարի սահմանը:

Գրեթե բոլոր փորձագետները կանխատեսում էին, որ ոսկու գնի հաջորդ աճը, ամենայն հավանականությամբ, կարձանագրվի հոկտեմբերին, երբ ամերիկյան Դաշնային Պահուստային Համակարգը (ԴՊՀ)-ը կրկին իջեցնի իր տոկոսադրույքը:

Սակայն, դեռ հոկտեմբերին չհասած, ոսկու գինը նորից կտրուկ աճ արձանագրեց. երեկ այն գերազանցեց արդեն 3800 դոլարի սահմանագիծը:

Այս առիթով արդեն փորձագետները սկսեցին խոսել այն մասին, որ այս աճի պատճառն արդեն աշխարաքաղաքական բնույթ ունի;

Գերմանական Die Zeit-ի ֆինանսական վերլուծաբան Մարկ Շիրիցը այն կարծիքին է, որ ոսկու գնի այս անգամվա թանկացումն ավելի շատ կապված է նոր մեծ  պատերազմի հավանականության հետ:

Ըստ նրա՝ իրականում ոսկին, հանդարտ պայմաններում,  հետաքրքիր ներդրում չէ։

Վերլուծաբանի կարծիքով,   կարելի է  վարձակալել տուն, շահաբաժիններ ստանալ բաժնետոմսերից և տոկոսներ ստանալ պարտատոմսերից: Նրանք, ովքեր գնում են անշարժ գույք կամ ներդրումներ են կատարում ֆոնդային շուկայում, օգտվում են տնտեսական աճից, աճող բարգավաճումից, աշխատավարձերի բարձրացումից և շահույթից: Մի խոսքով՝ քաղաքակրթության առաջընթացից: Բայց ոսկու ձուլակտորը պարզապես ոսկու ձուլակտոր է, անկախ նրանից, թե ինչ է պատահում: Այն եկամուտ չի ստեղծում:

Վերլուծաբանը, իր միտքը հիմնավորել է փաստերով: Օրինակ, Նյու Յորքի համալսարանը պահպանում է տվյալների բազա, որը հետևում է հիմնական ֆինանսական ակտիվների գների տատանումներին՝ 1928 թվականից ի վեր։ Այն ժամանակ ոսկու մեջ 100 դոլար ներդրում կատարելը այսօր  կբերեր 12,649 դոլարի համարժեք եկամուտ՝ անտեսելով գնաճի պատճառով գնողունակության կորուստը (դոլարը կապված էր ոսկու գնի հետ 1945-ից 1971 թվականներին)։ Մեկը, ով ներդրում է կատարել  խոշոր ամերիկյան ընկերությունների բաժնետոմսերում, այսօր կստանար 982.817 դոլար՝ ներառյալ դիվիդենտները։

Մի քանի տարի առաջ տնտեսագետների մի խումբ՝ Մորից Շուլարիկի գլխավորությամբ, ով այժմ Կիլի համաշխարհային տնտեսության ինստիտուտի տնօրենն է, հրապարակեց «Ամեն ինչի եկամտաբերության մակարդակը» վերնագրով ուսումնասիրություն։ Այնտեղ նրանք վերլուծել են ֆինանսական ակտիվների դինամիկան խոշոր արևմտյան տնտեսություններում՝ 1870-ից 2015 թվականներին։

Արդյունքը՝ երկարաժամկետ հեռանկարում տարեկան ամենաբարձր եկամտաբերությունը, կրկին՝ առանց գնաճի ճշգրտման, կարելի է ստանալ անշարժ գույքից (11.6%), որին հաջորդում են բաժնետոմսերը (10.75%) և պարտատոմսերը (6.1%): Ոսկին այս ցանկում նույնիսկ չի հայտնվում:

Փորձագետը դրա արդյունքում հետևյալ եզրակացությունն է հայտնում. քաղաքակիրթ աշխարհում ոսկին տեղ չունի ներդրողի պորտֆելում։ Ճիշտ այնպես, ինչպես Bitcoin-ը, արծաթը կամ այլ այսպես կոչված ճգնաժամային արժույթները, որոնք ներքին եկամտաբերություն չունեն։

Իսկ դա նշանակում է, եզրակացնում է վերլուծաբանը, որ այսօր մարդկությունը իր զարգացման այս փուլում գտնվում է ոչ քաղաքակիրթ որոշումների կայացման շեմին:

Հենց դրա պատճառով էլ ոսկու գինը թռնում է վերև երկրաչափական պրոգրեսիայով:

Այդ տեսանկյունից, նշում է փորձագետնը, կամ աշխարհը կանգնած է նոր մեծ պատերազմի շեմին, կամ ԵՄ-ն պիտի կազմաքանդվի, կամ էլ՝ ԱՄՆ-ի հետ պիտի կատարվի մի ինչ-որ վատ բան:

Իսկ թե որ վտանգի առջև է կանգնած  մարդկությունը, վերլուծաբանը առաջարկում է սպասել, և մոտ ժամանակներս այս նոր ճգնաժամը արդեն տեսանելի կդառնա բոլորի համար:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>