«Տիգրան Ավինյանն ի՞նչ պետք է սովորեր Նիկոլ Փաշինյանից` կամ խաբել, կամ ստել»․ Արմենակ Դանիելյան
Դիտել նաև
Հովնան Սրբազանը լքեց Փաշինյանի տասնյակը
Հունանյանի նկատմամբ «ահեղ դատաստանն» ահուսարսափի մեջ է գցել ՔՊ-ականներին․ ով է հաջորդը «փուռը գնալու»
ՔՊ-ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու իր բաժակն է տարել
Փաշինյանը, փոխվարչապետերը և վարչապետի աշխատակազմի ղեկավարը ամեն ամիս են պարգևավճար ստանում
եպիսկոպոսներն առաջարկում են չեղարկել Ավստրիայի ժողովը
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառումով. «Ժողովրդական ասույթն ասում է` «Շունը շան մոտ կապես՝ կամ հաչելը կսովորի, կամ էլ՝ խածելը (կծելը)»:
Տիգրան Ավինյանը ի՞նչ պետք է սովորեր Նիկոլ Փաշինյանից` կամ խաբել, կամ ստել, կամ խոստանալ ու չանել, կամ խուսափել պատասխանատվությունից, մեղադրել բոլորին և հանգամանքներին, բայց ոչ իրեն։ Բա քաղաքապետարանը ինչի՞ և ո՞ւմ համար է պատասխանատու` գինու փառատոնների՞։
Հիշեցնեմ, որ Վարդաշենի հանրակացարանները Արցախում չեն գտնվում, որ հրաժարվեք պատասխանատվությունից, որ խուսափեք Ալիևի բարկությունից։ Ասեմ նաև, որ Վարդաշենի հանրակացարանների հարցը լուծելու դեպքում Բաքուն չի հարձակվի Երևանի վրա»։

