«Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան
14
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին

Անիմաստ ելույթ՝ դատարկ լսարանի առաջ․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «5 տարի առաջ այս օրը պատերազմ էր. այդ ողբերգական օրերը մեր մտքից դուրս չեն գալիս և ոչ մի օր․ այդ կորուստները ավելի սուր են արտահայտվում, երբ հիշում ենք, որ 44 օր շարունակ մարդկանց ուղեղները պարզապես լվացել են խաբելով, «հաղթում ենք» արծրունական սուտ քարոզչությամբ։ Կորուստներն առավել խորն են ազդում մեզ վրա, երբ հիշում ենք, որ մի քանի անգամ հրաժարվել է Նիկոլը դադարեցնել պատերազմը։ Հավատում էին մարդիկ արծրունական փչոցիներին Նիկոլը կոչով մարդկանց ոչ թե պատերազմի էր տայնում, այլ ասում էր գնացեք հաղթանակի տոնախմբության գնում էին ու զոհվում դեռ պատերազմի դաշտ չմտած։ Հիշում եմ, որ արցախից եկողները տխուր բաներ էին պատմում, հասկանում էիր, որ այդ ոգևորությունը, որ այստեղ իշխանությունն ու կեղծ արոզիչները փչում են, այնտեղ չկա, այնտեղ իրականության գիտակցում է․ իսկ հավատացողն ո՞վ էր։ Լրատվամիջոցներս հենց իրական մտահոգություններ էինք հրապարակում, թիրախավորվում էինք՝ հասարակությունից մինչև իրավապագ համակարգ։ Որ 44-օրյայի տարելիցին իշխանությունը չէր այցելելու Եռաբլուր, հասկանալի է և գովելի, նրանց այցը իրենց զոհերի շիրիմներին զայրացնում է։ Որ մինչ օրս պատասխանատվություն չեն կրել հրահրելու, պատերազմ բերելու, ամեն օր խաբելու ու պարտվելու համար, դա էլ է, կարծում եմ, ժողովրդի համար հասկանալի․ սպասում են մինչև իշխնափոխություն։ Հասկանալի է մարդկանց համար ևս մեկ բան՝ հերոսների անունը թաքցնելը։

Քա՞նի զոհ են Հայաստանն ու Արցախը տվել պատերազմում և ովքե՞ր են նրանք։ Նիկոլը բողոքում է, թե՝ պատերազմի զոհերի ուռճացված թիվ է հրապարակվում։ Մեկ տարբերակ կա այդ խոսակցությունները դադարեցնելու զոհերի անունների հրապարակումը։ 5 տարի է՝ դա ենք պահանջում։ Ասում են՝ մտեք 1000+ հիմնադրամի կայքը, էնտեղ փոխհատուցում ստացածների մեջ փնտրեք։ Նախ էնտեղ խառն են տարբեր ժամանակներում զոհվածների, վիրավորների տվյալները։ Բացի այդ՝ ոչ բոլորն են փոխհատուցում ստացել։ Մեզ մի՛ ուղղորդեք ինչ-որ կայքերում քրքրելու։ Դուք մարդկանց անուն-ազգանունով վայենկոմատներից տարել եք, զոհ եք տվել, ուրեմն անուններով էլ ասեք ում եք զոհել, որ ձեզ չասեն դավաճան։ Եթե չեն հրապարակում, ուրեմն մտածում ենք, որ թաքցնելու բան ունեն։ ՊՆ կայքն ես մտնում, Պապիկյանի անկապ գործունեության լուսաբանումն է․ կայքում պարտավոր եք բաժին բացել  44-օրյա պատերազմի զոհերի մասին ու անվանական բոլորինը հրապարակեք, կենսագրությամբ, զոհվելու վայրով ու հանգամանքներով։ Ժողովուրդը և զոհերի հարազատներն ասում են՝ չենք ասում պարգևավճարից ու պադավատից, ախռանայից հրաժարվեք, որ ասում եք ոչ, ասում են հրապարակեք մեր հերոսների անունները։ Հայաստանի հաջորդ վարչապետի առաջին քայլերից մեկը պետք է լինի հենց դա՝ հրապարակել զոհերի ամբողջական ցանկը։

Պատերազմի տարելիցին Նիկոլը հասել էր ՄԱԿ-ի ամբիոն ու կիսադատարկ դահլիճում ելույթ ունեցավ։ Դրանից մեկ օր առաջ ելույթ էր ունեցել Ադրբեջանի նախագահը ու Հայաստանի հասցեին վատ, վիրավորական խոսքեր ասել․ ասել էր, որ Հայաստանին հաղթել է և՛ պատերազմում, և խաղաղության բանակցություններում․ այսինքն՝ հա՛մ գրավել է, «խաղաղության պայմանագիր» կոչվածն էլ իր պաանջներն են․ խոսել էր Զանգեզուրի միջանցք եզրույթով, խոսել էր Հայաստանը կապիտոիւլացնելու մասին։ Մեկ օր անց ելույթ է ունենում Նիկոլը՝ լավ հնարավորություն ունենալով պատասխանել Ադրբեջանի նախագահին։ Ոչ մի պատասխան, ընդամենը հռետորական հարցեր, թե՝ ի՞նչ նկատի ունես Զանգեզուրի միջանցք ասելով։ Հակասական խոսքեր, ասում է՝ խաղաղություն է հաստատված, հետո ասում է, որ Ալիևի բառապաշարը ագրեսիվ է, նեգատիվ է և այլն․ բա էլ ի՞նչ խաղաղություն է հաստատվել։

Ալիևն ասում է նույն ամբիոնից՝ Զանգեզուրի միջանցք են բացել, ադրբեջանի բեռներն անարգել կանցնեն, Նիկոլը ասում ՝ խաղաղություն է հաստատված, Ալիևի բառապաշարը գրգռում է, նեգատիվ է։ Ալիևն ասում է՝ Հայաստանը կապիտուլացվել է, Նիկոլն աում է՝ ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականութունը․ իրար ընդհանրապես չբռնող ելույթներ։

Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ ամբիոնից ելույթ է ունենում արդեն 8 անգամ։ Մենք սովոր ենք, որ 8 անգամ չէ՝ 18 անգամ սուտ լսենք նրանից։ Հիմա պատկերացրեք՝ էդ դահլիճում նստածները նրան լսում են բոլոր անգամները։ Լսում են նրան, որ 2020 թվականի պատերազմից ուղիղ երկու օր առաջ՝ սեպտեմբերի 25-ին, ասում էր՝ հուլիսյան մարտերը ցույց տվեցին, որ Ադրբեջանի ռազմական գերազանցությունը առասպել է, ղարաբաղյան հակամարտությունն էլ ռազմական լուծում չունի: Երկու օր հետո սկսում է պատերազմ։ Իհարկե՝ չեն կարող համոզել, թե չգիտեին, որ պատերազմ կսկի երկու օրից․ նորմալ հետախուզությունը վայրկյանների ճշգրտությամբ է հայտնում։ Նիկոլը մի քանի անգամ ֆռացրել է՝ օրը գիտեի, ժամը չգիտեի, կամ՝ գօտեի, որ պատերազմ է լինելու, չգիտեի երբ․ բայց պատերազմից ուղիղ երկու օր առաջ ասում էր՝ ռազմական լուծումն անհնար է, Ադրբեջանցիների մռթին էլ կգամ, էդքանը դեռ հեչ, էնպիսի բան էլ կհրապարակեմ, որ այդ երկիրը ներսից կքանդվի։ Բայց մռութներին գալու փոխարեն հանձնում է ու հանձնում, Ադրբեջանը ներսից քանդելու փոխարեն քանդում է  Արցախը։ Հիմա մարդը, որը ՄԱԿ ամբիոնից հավատացնում էր, որ Արցախի հարցը չունի ռազմական լուծում, ադրբեջանին կջախջախի, նույն ամբիոնից ասում է՝ խաղաղություն եմ բերել արդեն։ Տրամաբանական է, չթ՞, որ ինչքան առաջին ասածն էր ճիշտ, այնքան էլ երկրորդը։

2020 թվականի ելույթն են լսում, որ՝ պետք է ընդունվի Արցախի ինքնորոշման իրավունքը, Մինսկի խմբի շրջանակներում կարգավորվի հարցը։ 5 տարի հետո նույն մարդը նույն ամբիոնին կանգնում է Արցախը հանձնած, ինքնորոշման հարցը փակած, Մինսկի խումբը լուծարած։ 2020 թվականին նույն ամբիոնից ասում է՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է կարողանա առանց սահմանափակումների որոշել իր կարգավիճակը, հիմա ասում է՝ Արցախն Ադրբեջան է և վերջ, թող ԼՂ քաղաքացիները ապրեն Հայաստանում։

2020թ․ ասում է՝ Թուրքիան անվտանգության սպառնալիք է Հայաստանի և տարածաշրջանի համար: 2025 թվականին կանգնել է ՄԱԿ-ի ամբիոնին՝ արդեն անվտանգության սպառնալիքի գիրկը թռած։

Մե՛կ խոսում է այն մասին, իբր խաղաղությունը եկել է, հա՛մ էլ էն մասին, թե ունենք գերիներ։ Գերի էլ չի ասում, այլ՝ անազատության մեջ հայտնված անձինք։ Ռազմագերի են, անազատությունը ո՞րն է, մտել են ներս դուռը փակվել է՞։ Նրանք գերի են, ռազմագերի։

Շատ են պետությունները, որոնց ղեկավարներից 8 տարի ՄԱԿ-ի ամբիոնից ելույթներ են ունեցել, բայց Հայաստանը միակն է, որի վարչապետը բոլոր 8 տարին էլ ասել է իրար հակասող բաներ։

Կարճ ասած՝ ՄԱԿ-ում Նիկոլի ելույթը Ալիևի ելույթից հետո էր լավ հնարավորություն ուներ արձագանքելու, պատասխանելու դրա փոխարեն հռետորական հարց է հնչեցնում՝ ի՞նչ նկատի ունի Ալիևը Զանգեզուրի միջանցք ասելով, կապիտուլյացիա ասելով և այլն։ դա, կարծում եմ, Նիկոլն ինքը պետք է պատասխանի, թե ինչ ի նկատի ուներ Ալիևը բանակցողը ինքն է։ Կարևոր է փաստերով իմանալը՝ իրականում Նիկոլն այլ բան է հասկացել խաղաղության պայմանագրից, բանակցություններից, իսկ Ալիևը ա՞յլ, թե՞ երկուսն էլ ճիշտ են հասկացել, ուղղակի Հայաստանի ներկայացուցիչը շարունակում է հիմարացնել իր ժողովրդին, ինչպես որ անում է արդեն շուրջ 8 տարի։ Գուցե կան ա՞յլ գրավոր ու բանավոր պայմանավորվածություններ, որոնք այս պահին հույժ գաղտնի են ժողովրդի համար։ Չէ՞ որ սա հանրությունից գաղտնի, թաքուն անելու ու հանձելու հարցում չեմպիոն է»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>