Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Պատերազմ Արցախում
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին

Մոսկվան Փաշինյանի «արցունքներին» այլևս չի հավատում

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում մեկնարկեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-ամյակին նվիրված նստաշրջանը։ Այն կավարտվի սեպտեմբերի 29-ին. այս ընթացքում ՄԱԿ-ի 193 անդամ պետությունների ներկայացուցիչները  ելույթ ունեցան  Գլխավոր ասամբլեայի հայտնի դահլիճում։ Այստեղ  տեղի են ունենում նաև բարձր մակարդակի հանդիպումներ։

Արդեն իրենց ելույթներով են հանդես եկել ԱՄՆ-ի նախագահը, եվրոպական երկրների ղեկավարները, Ռուսաստանի ԱԳ նախարարը և նույնիսկ՝ Իլհամ Ալիևը:

Սակայն Փաշինյանին այս հարթակում դեռ չեն տեսել:

Վերջինս բնականաբար, չէր կարող ներկա չլինել այդ համաժողովի աշխատանքներին, սակայն որոշեց, մինչ Նյու Յորք մեկնելը, Մոսկվայում հանդիպել Ռուսաստանի նախագահին:

Առիթը նույնպես կար, այդ նույն օրերին, Մոսկվայում իր աշխատանքներն էր անցկացնում, Ատոմային էներգիայի միջազգային ֆորումը:

Օգտվելով այս առիթից, Փաշինյանը որոշեց մինչ ԱՄՆ մեկնելը, ֆորումի  հարթակում հանդիպել Պուտինի հետ:

Հանդիպումն անցավ ստանդարտ արարողակարգով:

Ռուսաստանի նախագահը հիշեցրեց, որ «Ռոսատոմը» ներկայումս աշխատում է Հայկական  ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու ուղղությամբ, հավելելով, որ ռուս-հայական հարաբերությունները «կայուն և լավ են զարգանում»։ «Առևտրաշրջանառությունը հասնում է գրեթե 11 միլիարդ դոլարի, որը կազմում է Հայաստանի  արտաքին առևտրային շրջանառության 34%-ը»:

Որին Փաշինյանն պատասխանեց, որ Երևանը փնտրում է «փոքր մոդուլային միջուկային էներգետիկ նախագծեր, որոնք հարմար կլինեն Հայաստանի համար»։

Ակնհայտ է, որ Փաշինյանն ակնարկում էր, որ հայկական կողմը մտադիր չէ, հետագայում շարունակել ռուսական կողմի հետ համագործակցությունը, քանի որ փոքր մոդուլային միջուկային էներգետիկ նախագծեր, նաքննարկում էամերիկյան կողմի հետ:

Ի դեպ, Թրամփը այդ նույն մոդուլային միջուկային նախագծեր քննարկում էր նաև Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, երեկ, Նյու Յորքում:

Իհարկե, այս հարցը մոտակա ժամանակների խնդիր չէ, և ռուսական կողմը հասկանում է, որ երբ ժամանակը գա, Փաշինյանն չի, որ  նման որոշումներ պիտի  կայացնի, սակայն ինքնին, Փաշինյանի կողմից հրապարակավ նման տեսակետ հնչեցնելը ցույց է տալիս իր ցանկությունը այդ հարցում:

Իսկ որպեսզի այդ մոտեցումը ռուսներին չնյարդայնացնի, մինչ Մոսկվա մեկնելը, նա, Երևանում անցկացված այսպես կոչված «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի աշխատանքներին մասնակցելիս, հայտարարեց, թե Հայաստանը կարող է չընդունվել Եվրոպական Միություն, նույնիսկ եթե այն համապատասխանի եվրոպական չափանիշներին։

Փաշինյանի այս խոսքը ավելի շատ ուղղված էր Մոսկվային հանգստացնելուն: Քանզի գալիք տարվա ընտրություններից առաջ, Փաշինյանը չի ուզում սրել իր հարաբերությունները Մոսկվայի հետ, որպեսզի հանրության առջև կարողանա ներկայանալ, որպես, իբր  «բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից ընդունված գործիչ»:

Մոսկվայում շատ լավ են հասկանում Փաշինյանի խորամանկությունը, սակայն գերադասում են դրա մասին չարտահայտվել:

Մանավանդ, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների լարված  ֆոնին, Կրեմլը   չի ուզենա լրացուցիչ լարել հարաբերությունները նաև Փաշինյանի հետ:

Սակայն, թե՛ Վաշինգտոնում, թե՛ Անկարայում, թե՛ Թեհրանում, և թե՛ Մոսկվայում, արդեն լավ են սկսել ճանաչել Փաշինյանի այս ոճը, և բոլոր կողմերն էլ իրենց հետևությունն  արդեն կատարել են:

Ուղղակի ժամանակից շուտ կողմերից ոչ մեկը չի ուզում բաց խաղաքարտերով հանդես գալ:

Պարզապես, եթե Մոսկվայի, Անկարայի և Թեհրանի համար այս հարցը անչափ կարևոր է համարվում, ապա Թրամփի համար Փաշինյանի խաղաթուղթը մանրադրամի դեր է կատարում իր խաղում՝ Պուտինի և Էրդողանի հետ հարաբերություններում:

Այդ իսկ պատճառով Փաշինյանի շուստրիությունները կարող են ազդել բացառապես Հայաստանի հանրության ամենապրիմիտիվ մասի վրա:

Սակայն նույնիսկ այստեղ էլ Փաշինյանի ցանկությունը   անչափ   փոքր ազդեցություն է  թողնելու՝ գալիք ընտրությունների տեսանկյունից:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am
Լուսանկարները՝ ՌԴ նախագահի պաշտոնական կայքից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>