Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Պատերազմ Արցախում
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին

Թրամփն ԱՄՆ-ն դուրս է բերում ռուս-ուկրաինական կոնֆլիկտից՝ գլխավոր պատասխանատու նշանակելով եվրոպացիներին

Արևմտյան փորձագետները շարունակում են վերլուծել Թրամփի ելույթը ՄԱԿ-ի ամբիոնից, որտեղ նա մի շարք հայտարարություններով հանդես եկավ:

Նախ, նա հայտարարեց, որ Ուկրաինան կարող է հաղթել և հետ վերադարձնել իր բոլոր կորցրած տարածքները: Հետո հայտարարեց, թե Ռուսաստանի տնտեսությունը ծանր վիճակի մեջ է հայտնվել և չի կարողանա երկար շարունակել պատերազմը Ուկրաինայի հետ, հետո հայտարարեց, որ ԱՄՆ-ն կշարունակի զենք վաճառել եվրոպացիներին, իսկ վերջիններս կարող են այն տրամադրել Ուկրաինային:

Նրա այս ելույթները սկզբում ոգևորել էին եվրոպական լիդերներին: Սակայն երբ նրանք ավելի մանրամասն սկսեցին ուսումնասիրել Թրամփի հայտարարությունները, հասկացան, որ Թրամփը փաստացի պատրաստվում է ԱՄՆ-ին դուրս բերել ռուս-ուկրաինական հակամարտության տիրույթից՝ թողնելով եվրոպացիներին ինքնուրույն որոշել իրենց ապագա հարաբերությունները Մոսկվայի հետ:

Եվրոպական  դիտորդները և, մասնավորապես, բրիտանական հեղինակավոր Financial Times-ի վերլուծաբաններ Անն-Սիլվեն Շասանին, Բեն Հոլը, Էմի Մակիննոնը և  Քրիստոֆեր Միլլերը    ավելի կոպիտ են արտահայտվում, նշելով, որ «դուզ խոսքը էշին են ասում»:

Այսինքն, Թրամփը մի քանի անգամ զգուշացրել է եվրոպացիներին, որ ռուս-ուկրիանական կոնֆլիկտը կարող է վտանգավոր չափի խորանալ, և չարժե այդ տեսանկյունից Զելենսկուն ավելորդ խոստումներ տալ:

Սակայն, ըստ Թրամփի մոտ կանգնած շրջանակների, եվրոպացիները չեն ուզում  լսել այդ ճշմարտությունները, որի պատճառով էլ Թրամփը որոշել է «քցել» և՛ եվրոպացիներին, և՛ Ուկրաինային:

Բանն այն է, որ Թրամփը չի ուզում և չի կարող շարունակել անվճար օգնել Զելենսկուն, քանի որ դա չի ուզում ամերիկյան ժողովուրդը:

Բացի այդ, ամերիկյան տնտեսությունն այն վիճակի մեջ չէ, որ նա կարողանա տասնյակ միլիառդավոր դոլարներով անվճար օգնել որևէ երկրի:

Սակայն, երբ պարզ է դարձել, որ ո՛չ Զելենսկին, ո՛չ էլ եվրոպական լիդերները պատրաստ չեն գիտակցելու դա, ԱՄՆ նախագահը որոշել է, այս իրավիճակից «չոր»  դուրս գալու համար, «գցել» բոլորին:

Ուկրաինացիներին նա ասում է՝ կարող եք պատերազմել մինչև վերջ, սակայն ձեզ կօգնի միայն Եվրոպան:

ԱՄՆ-ն զենք կվաճառի ՆԱՏՕ-ին, որն էլ կորոշի, թե ինչ չափով կաջակցի Ուկրաինային:

Եթե վերջնարդյունքում Ուկրիանան պարտվի, ապա դա կլինի, ոչ թե Թրամփի, այլ Զելենսկու և եվրոպացիների պարտությունը:

Եթե նրանք կարողանան շարունակել դիմադրել, ապա դրանից կտուժի Ռուսաստանը, որը նույնպես Թրամփի համար շահավետ կլինի. Պուտինի հետ ավելի հեշտ կլինի պայմանավորվածությունների հասնել:

Ավելին, Թրամփը ցանկանում է դարձնել ԱՄՆ-ն  աշխարհում էներգակիրների գլխավոր արտահանողներից մեկը: Իսկ այս հարցում նրա հիմնական մրցակիցներն են արաբական երկրները, Իրանը, Վենեսուելան և Ռուսաստանը:

Եթե այս կոնֆլիկտի արդյունքում ռուսական էներգակիրների տեղը ԱՄՆ-ն սկսի իր էներգակիրները արտահանել, ապա դա կլինի հիանալի, ըստ Թրամփի:

Նա նույնիսկ առաջարկում է եվրոպացիներին՝ հրաժարվել ոչ միայն ռուսական էներգակիրներից, այլև՝ պատժամիջոցներ կիրառել Չինաստանի և Հնդկաստանի դեմ, որ նրանք չկարողանան գնել ռուսական էներգակիրները:

Այս քայլով Թրամփը փորձում է մեկ կրակոցով երկու նապաստակ սպանել:

Եթե եվրոպացիները կատարեն Թրամփի այդ պահանջը, ապա ԱՄՆ-ի համար կազատվեն մեծ շուկաներ՝ իր էներգակիրների վաճառքի համար: Իսկ եթե մերժեն, ապա Թրամփը կմեղադրի եվրոպացիներին երկերեսանիության մեջ և չի փչացնի իր հարաբերությունները Մոսկվայի հետ:

Եթե ամփոփենք այս ամենը, ապա կարող ենք արձանագրել, որ Թրամփի ռազմավարությունը ճիշտ է հաշվարկված, բոլոր իմաստներով:

Ցանկացած տարբերակում ինքը, և ԱՄՆ-ն պարտված դիրքերում չեն հայտնվի:

Ի դեպ, նույն ԱՄՆ-ն կարողացել է նույն ձևով մասնակցել թե՛ առաջին, և թե՛ երկրորդ Համաշխարային պատերազմներին:

Դրանց արդյունքում ոչ միայն ոչինչ չի կորցրել, այլև շահել է:

Նույնը պատրաստվում է անել նաև այս անգամ, տեսնելով, թե ինչ աստիճանի անտրամաբանական է իրեն պահում եվրոպական ներկայիս քաղաքական վերնախավը:

Ի դեպ, Թրամփը նույն ձևով է մոտենալու նաև հայ-ադրբեջանական խնդիրներին:

Այս հարցում էլ Թրամփն իր վրա ոչ մի պատասխանատվություն չի վերցնում՝ փորձելով ստանալ միայն օգուտներ:

Դրա մասին փաստացի խոստովանում են նաև նրա շրջապատում:

Օրինակ, ԱՄՆ նախագահի  Անվտանգության խորհրդում հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Վիտկոֆը, ով պատասխանատու է նաև Պուտինի հետ հարաբերությոնները պահպանելու համար,   հայտարարում է նաև, որ Ադրբեջանին և Հայաստանին վերաբերող հարցերի շուրջ մշտական ​​կապի մեջ է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության և Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարներ Հաքան Ֆիդանի և Իբրահիմ Քալընի հետ։

Ավելին, նշում, որ ԱՄՆ-ն դիտարկում է Թուրքիային, որպես տարածաշրջանի գլխավոր դաշնակից երկիր:

Իսկ թե ինչ ծրագրեր ունեն Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի վերաբերյալ, նույնիսկ իմաստ չունի հիշեցնել:

Թրամփ-Էրդողան հարաբերությունների սերտացումը խիստ մտահոգել է, ոչ միայն Հունաստանին և Իսրայելին, այլև... ներկայիս Թուրքիայի ընդդիմությանը:

Բայց դա արդեն այլ քննարկման հարց է:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>