«Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան
14
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին

Եվս 150 մլն եվրո կարող են թալանել․ նոր պարտք են վերցրել․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Հայաստանի կառավարությունն այսօր երկու որոշում կայացրեց, որոնք ինձ ստիպեցին վերհիշել ամենաբարձր երկու պաշտոնյաների երկու հայտարարությունները։ Խոսքը Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին է, թե՝ Հայաստանը գտնվում է բարեկեցության պատմականորեն ամենաբարձր կետում․ և Վահագն Խաչատուրյանի ելույթը, թե՝ մեր երկրում փողի խնդիր չկա։

Կառավարությունը որոշեց նոր վարկ վերցնել՝ 150 մլն եվրո։ Ձևակերպել են որպես բյուջետային աջակցության վարկ։ Այսինքն, փաշինյանի կառավարությունը վարկ է վերցնում, որ բյուջեով նախատեսված ծրագրերն իրականացնի․ բյուջեի փողը չի հերիքում, հույսը վարկն է։

Էս վերցվող վարկից անգամներով շատ գումար ծախսել են անիմաստ բաների վրա, ավելորդ ծախսեր են արել՝ իմանալով, որ ավելի կարևոր ծրագրերի համար փող չկա։ ԱԱԾ-ի 7 նոր ավտոմեքենան, որոնց համար ծախսվեց 200 հազար դոլար, որքանո՞վ էր հրատապ։ Կամ 820 հազար դոլար ծախսեցին սգո օրերին տոնական համերգ անցկացնելու համար։ 120 հազար դոլար տվեցին ՆԳ նախարարի համար նոր ամենագնաց գնելու համար․ ասում է՝ ինչի՞ եք աղմուկ անում, սովորական գնում է։ Էդ Ձեզ համար է սովորական գնում, բայց 120 հազար դոլարանոց ավտոն հաստատ ՀՀ քաղաքացու համար սովորական չէ։ 110 հազար դոլար տալիս են ինչ-որ նորաձևության շաբաթի համար։ 133 հազար դոլար տալիս են ԱԺ դահլիճներից մեկը վերանորոգելու համար։ Էս ծախսերից ո՞ր մեկն էր հրատապ, կարո՞ղ է կառավարությունը բացատրել։ Երկրում օրը մի քանի սպանություն է լինում, ՆԳ նախարարությունը կինոների ոստիկանության նման հասնում է ամենավերջում․ ամենագնացը Արփինե Սարգսյանի ինչի՞ն է պետք․ եթե արդյունքներով գնահատեինք, պետք է էշով գնար գործի։ Հարկատուներն ասում է՝ մեր հաշվին միլիոններ եք տալիս մի նախարարի պադավատի համար, բայց նա, որպես մեր անվտանգության պատասխանատու, իր աշխատանքը չի կատարում։ Ոչ թե կատարում է վատ, թերացումներով, այլ չի կատարում ընդհանրապես։

Ու նման լիքը անիմաստ ծախսեր են անում․ Սամվել Կարապետյանինց ՀԷՑ-ը խլում են ու արբիտրաժային դատարանում պեք է պաշտպանվեն․ դրա համարպետական բյուջեից հատկացնում են 3,2 մլն դոլար։ Կառավարությունը կայացնում է որոշում, որը չունի հաշվարկներ պետության շահերի տեսանկյունից, զուտ նախընտրական, ՔՊ-ականներին աշխատանքով ապահովելու, գործարարին վախեցնելու, խլելու համար որոշում է կայացնում, հետո հարկատուների միջոցները վատնում է իր սխալ որոշումը միջազգային հարթակում պաշտպանելու համար։ Ու դա անում է արտաքին պարտք վերցնելով։

600 հազար դոլարի կարգի տրամադրում են ինչ-որ երիտասարդական համաժողովի համար, 6 մլն դոլար՝ Ջենիֆեր Լոպես պարացնելու համար և այլն և այլն։ Տարվա ընթացքում սրանք անիմաստ, ոչ հրատապ բաների վրա մսխում են պետական բյուջեն ու կուտակում են պարտքեր։ Տարին մեկ միլիարդ դոլարից ավելի պարտք են վերցնում, որ բյուջեի պակասուրդը լրացնեն։ Ասում են՝ բացօդյա, ձրի համերգ էր ժողովրդի համար․ ինչն էր ձրի, եթե վարկ ես վերցնում, համերգ կազմակերպում ու էդ վարկը փակելու է ժողովուրդը։ Անիմաստ բաների վրա սաղ գումարները ծախսում են ու մնում վարկերի հույսին։

Էսօր ընդունել են Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2026 թվականի ծրագիրը․ աջակցության ծրագիրը հիմնականում ներառում է լույսի ջրի, գազի վարձերի փոխհատուցում․ կոմունալի փողը տալը ե՞րբ է դարձել զարգացման ծրագիր։ Կամ սահմանամերձ գյուղերի թիվը, ում աջակցություն է հասնում, շուրջ 80 է։ 80 գյուղի համար կառավարությունը մեկ տարվա համար տրամադրում է 2,5 մլն դոլար աջակցություն, կրկնակի քիչ, քան տալիս է մեկ համերգի համար։

Նիկոլ Փաշինյանը երկրից դարձյալ բացակայում է, սա իր կարծեմ 20-րդ այցն է էս տարի, Մոսկվայից հետ գա՝ գնալու է Եվրոպա։ Կառավարությունը վերջերս լրացուցիչ 150 հազար դոլարի չափ հատկացրեց Նիկոլի արտերկիր այցերի համար, էնքան է ճամփորդում, որ բյուջեով նախատեսվածը պրծել է։ Բայց ո՞նց հերիքի, եթե էդ մարդը որ երկրի օդային տարածքով անցնում է, սամալյոտը իջեցնում է ու վատնում հարկատուների փողերը։ Վերջերս գնացել էր Ճապոնիա, հետ գալիս Մոնղոլիայի վրայով թռնելուց մի հատ էնտեղ էր իջել․ կարծեմ այդ երկիր նախկինում երբեք չի գնացել․ դե երևի ասել է ջհանդամը, ինչ իմանամ հաջորդ տարի վարչապետի աթոռին կլինեմ, թե, ասենք, գաղութում, իջի աէրոպորտ։ Մի քիչ մնացել է Մոնղոլիայում ու էլի նստել ինքնաթիռ, մի քիչ հետո պարզել էր Ղազախստանի վրայով է թռչում, ասել է՝ էստեղ էլ իջի։ Հետո գրառում է անում, թե Ճապոնիայից վերադարձին կարճատև կանգառներ ունեցանք Մոնղոլիայում և Ղազախստանում։ հասկանո՞ւմ եք իր այցերի տրամաբանությունը։ Էս մարդը ամբողջ էթիմով, ընտանիքով նստած է պետբյուջեի վրա, դրա համար էլ բյուջեն հերիք չի անում ու վերցնում են վարկեր։ Հիմա էս 150 մլն եվրո նոր վերցվող վարկից քա՞նի միլիոնն եք տրամադրելու Նիկոլի բարեկեցությանը, շրջագայությանը, խրախճանքին։ Կամ մի քանի օր առաջ էլ էլի կառավարության նիստում հաստատած 39 մլն եվրո վարկից քա՞նի միլիոնը գնաց թալանին, մսխելուն, անիմաստ ծախսերին։ 150 մլն եվրո վարկի նպատակի մեջ գրված է՝ բարելավել պետական ֆինանսների կառավարման արդյունավետությունը։ Կարող եք ժողովրդին համոզել, որ էս թվարկածս պետական ֆինանսների արդյունավետ կառավարման հետ կապ ունի՞։

Ժողովուրդ ջան, ուշադրություն դարձրեք, որ վարկը վերցնում են չզեկուցվող հարցով, այսինքն՝ ձեզանից թաքուն․ այ էդ 7 մլրդ դոլարով որ պետական պարտքն ավելացել է, բոլորը եղել է թաքուն։ Վահագն Խաչատուրյանն ասում է մենք փողի խնդիր չունենք․ բա որ չունեք, նոր վարկ ինչո՞ւ եք վերցնում։ Բազմիցս ասել են՝ կառավարությունը ընտանիքի պես է, պետական բյուջեն էլ ձեր գրպանն է․ էդ ո՞ր մի ընտանիքն է էդքան անխելք, որ փողի կարիք չունի, բայց պարտք է վերցնում։

Էսօր կառավարությունը որոշեց հաջորդ տարվա համար ավելի քան 15 տոկոսով կրճատել ռազմական ծախսերը, 265 մլն դոլարով։ Խորանանք՝ գուցե պարզվի՝ Նիկոլի պահպանման ու գործուղման ծախսերը դարձյալ աճել են, ամեն տարվա նման․ իրենց թիկնազորի, կառավարական ամառանոցների ծախսերը մեծացնում են, բանակինը, ժողովրդի անվտանգությանը՝ փոքրացնում։ Իրենց համար կարևորը երկրի պահպանությունը չէ, իրենց պահպանությունն է։

Կարդում եմ «բարեկեցության ամենաբարձր մակարդակում գտնվող» երկրի կառավարության այսօրվա որոշումը․ փոխհատուցում, աջակցություն է տալիս Լոռու, Շիրակի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով տուժածներին, ունեցվածքը կորցրածներին։ Հիշում ե՞ք երբ է տեղի ունեցել ջրհեղեղը․ 2024 թվականի մայիսի 25-26-ին։ Մի տարի 4 ամիս առաջ տեղի է ունեցել ջրհեղեղ, մարդիկ կորուստներ են ունեցել, հիմա են փոխհատուցում է։ Էս մի տարի 4 ամսում ՔՊ-ական դեպուտատները քա՞նի տուն են առել, քա՞նի միլիոն են լրացուցիչ կուտակել։ Բայց ժողովրդին փոխհատուցումը թողել են վերջին պլանում։

Կարճ ասած՝ կառավարության ամեն նիստ սթրես է հարկատուի համար․ ամեն նիստ նշանակում է  պարտք ժողովրդի վրա, բեռ, բյուջեի միջոցների ավելորդ ծախս, մեր  ու մեր երկրի շահերից չբխող որոշումներ։ Այդպես է բոլոր նիստերում։ Այս կառավարությունը ուղղակի տեղով բեռ է ժողովրդի վրա, դանայան տակառն է, որ լցնում ես, լցնում ես, տալիս ես, ուտացնում ես, չեն կշտանում։ Հետևությունը դու արա, ժողովուրդ ջան, թե իրենցից քո օգուտը որն է․ թե իրենք քեզնից ինչ օգուտ ստացան, բոլորս տեսնում ենք․ իսկ դո՞ւք ինչում օգտվեցիք»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>