«Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան
14
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին

Ո՞վ է Փարաքարի համայնքապետի սպանության մեղավորն ու պատասխանատուն․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Երեկ Երևանում հերթական ֆորումն էր ժողբաստիոնի մասին․ Նիկոլն էլ ելույթ էր ունենում, թե ինչքան ժողովրդավար է դարձրել Հայաստանը։ Ժամեր անց սպանվում է ընդդիմադիր համայնքապետ։ Կեսգիշերին սպանվեցին Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանը, նրա հետ իր տան բակում կանգնած ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, ևս մեկն էլ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է։ Երեկվա թողարկման ժամանակ հիշել էի ուսապարկերի սիրած թեզերը, թե՝ նախկինում պադեզդներում մարդիկ էին գնդակահարում և այլն։ Համայնքապետը գնդակահարվել է իր տան բակում։ Սովորության համաձայն, Նիկոլը արդեն վարկած առաջ քաշել է, այն է՝ փոխկապակցվածություն Փարաքարում ձմռանը տեղի ունեցած սպանության հետ։ Կարող ենք ասել, որ էս գործն էլ գնալու է զորանոցում 15 զոհի նման, Նիկոլի առաջ քաշած վարկածով․ մենք էն կարգի քննչական համակարգ ունենք, որ եթե վաղը Նիկոլը վարկած առաջադրի, որ Փարաքարի համայնքապետը մահացել է վրաերթի հետևանքով, Նիկոլի դատախազությունը, Քննչական կոմիտեն, վստահ եմ, այ էդ վարկածը կքննեն, չնայած որ սպանության տեսանյութն էլ կա։  

Փաստը հետևյալն է՝ Հայաստանում կան տասնյակ ընդդիմադիր համայնաքպետեր, բայց բոլորը քրեական գործերի տակ են․ չունենք ընդդիմադիր համայնքապետ, որ ՔՊ-ին հաղթել է ու դրանից հետո քրգործ չեն հարուցել՝ կլինի Վանաձոր, կլինի Բերդ, կլինի Գորիս, կլինի Գյումրի։ Մի համայնքապետ կար, որի վրա քրեական գործ չկար, նրան էլ սպանեցին։ Ողջամիտ հարց՝ համայնքապետը կարող է՞ սպանվել է 6 ամիս առաջ ՔՊ-ին ջախջախիչ պարտության մատնելու պատճառով։ Կարելի էր քննչական մարմինների պատասխանին սպասել, եթե չլինեին այդքան ենթարկվող ու կանխատեսելի։

Այս սպանությունը ինչո՞ւ էր ձեռնտու իշխանությանը․ դեմը ընտրություններ են Էջմիածնում, որի վրա իրենց խաղադրույքը մեծ է և համապետական, որը Նիկոլի համար կենաց-մահու պայքար է, լինելիության հարց է։ Իրենք անընդհատ ընդդիմությանը վախեցնում են, թե՝ ձեզ խելոք պահեք, թե չէ կբռնենք, գործ կհարուցենք, բայց ոչ մեկ չի վախենում, չի նահանջում․ հիմա արդեն մահվան սպառնալիքը կա։ Իհարկե՝ էս դեպքն էլ ընդդիմությանը չի վախեցնելու, բայց սա խոսում է կրկին իշխանության հոգեվարքի ու խռխռոցների մասին։ Ընդդիմադիրներին աբսուրդ մեղադրանքներ ներկայացնելը, կալանավորելը չի աշխատում, անցել են ֆիզիկապես ոչնչացմանը։ Ես հաստատումներ չեմ անում, ժողովուրդ ջան, ես թվարկում եմ վարկածներ, որոնք ապրելու իրավունք ունեն։ Մեր երկրում սպանվել է ընդդիմադիր համայնքապետ՝ ՔՊ-ին ջախջախիչ պարտության մատնելուց ամիսներ անց։ Իսկ ՔՊ-ին հաղթած բոլոր համայնքապետրի վրա իշխանությունը մի ձևի գրոհ կազմակերպել է։ Եվ ուրեմն, այս վարկածն էլ ունի ապրելու իրավունք, ընդ որում՝ բոլոր վարկածներից առաջ։

ՔՊ-ականներն այսօր ասում են՝ մեր երկրում քաղաքական սպանություններ չեն լինում, կասկածելի մահեր չեն լինում 2018-ից ի վեր։ Ժողովուրդը, սակայն, ձեր օրոք տեղի ունեցած բազմաթիվ կասկածելի մահեր ու սպանություններ է հիշում․ դրանք բոլորը հանրության մոտ կասկած են առաջացրել․ բազմաթիվներից մի քանիսը թվարկեմ․ 2019թ․ հունվարին Նուբարաշեն ՔԿՀ-ում մահացավ լրագրող Մհեր Եղիազարյանը։ 2019թ․ սեպտեմբերին Բջնիի առանձնատանը հայտնաբերվեց 2003-2008 թվականներին ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: 2019 թվականի նոյեմբերին մահացավ ՊՊԾ գնդի ժամանակ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը․ ձևակերպվեց գարեջրի գործարանում պայթյուն։ Նիկոլը լավ գիտեք, թե ինչ դերակատարում ուներ ՊՊԾ գնդի իրադարձություններում։ 2020 թվականի հունվարին Երևանում հայտնաբերցեց ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Գրվեց՝ ինքնասպանություն։ Կուտոյանը ԱԱԾ տնօրեն էր Նիկոլի հեղափոխության ժամանակ։ 2020թ․ հոկտեմբերին՝ 44 օրյա պատերազմի ընթացքում, մահացավ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը։ Կոշտ քննադատում էր այս իշխանությանը։ Մահից օրեր առաջ ասում էր՝ ուզում եմ նորից ձեր տաղավար հարցազրույց գալ․ ասում էի պարոն Եղիազարյան, չեմ կարող, արդեն 10 հատ քրգործ ու տուգանք կա մեզ վրա պատերազմի օրերին Նիկոլին քննադատելու համար․ պատասխանում էր՝ ոչինչ, իմ քննադատության գումարը կտանեմ-կմուծեմ, սա պարտության է տանում դիտմամբ։ Այ էդ մարդը մահացավ։ 2020թ․ նոյեմբերին մահացավ Արցախյան առաջին պատերազմի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանը՝ տուշոնկա շոուի տուժողը։ 2022թ․ հուլիսին դատական նիստի ժամանակ մահացավ քաղբանտարկյալ Արմեն Գրիգորյանը։  2022թ․ հունվարի 1-ին մահացավ ԱԱԾ Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովը։ Գրիգոր Հայրապետովը ՊՊԾ պետի պաշտոնում փոխարինել էր Հրաչյա Հարությունյանին, որը պաշտոնանկ էր արվել հեղափոխությունից երկու ամիս անց։ 2021 թվականի ապրիլի 15-ին էլ նա մահացավ, էլի նույն՝ սրտի կաթվածից։ 2020 թվականին կամրջի տակ հայտնաբերվեց երիտասարդի դին, որը նոյեմբերի 9-ի իրադարձությունների ժամանակ ներխուժել էր ԱԺ շենք և նստել ԱԺ նախագահի աթոռին։ Լավ, բոլորը չթվարկեմ․ վաղը գուցե պարզվի սրանց տակ կար ենթատեքստ։ Էնպես որ երբ ասում եք մեր օրո՞ք, նման բանե՞ր։ Այո, ձեր օրոք ավելի շատ, քան անգամ, Լևոնի վախտ։

Էսօր տարբեր ՔՊ-ականներ գրում են՝ ցնցված ենք։ Մի՛ ցնցվեք, բայց ոչ էլ ցնցեք երկիրը։ Մեկը խնձոր է նետում ձեր ուղղությամբ, դատում եք, իշխանական պատգամավորին հայհոյում է, կալանքի եք տանում, բայց մինչև կալանքի տանելը մի տալդա տեղ ոստիկանները կանգնեցնում են մեքենան ու տղուն ջաևրդուխուրդ են անում․ բայց ընդդիմադիր համայնքապետին սպանում են, անգամ կասկածյալ չունեք։

Առավոտ շուտ Նիկոլը իբր ցավակցել է զոհերի հարազատներին, ժողովրդին, իր վարկածն է ուղորդել իրավապահներին ու գրել է՝ մանրամասն պետք է վերլուծվի թե կանխարգելիչ ինչպիսի՞ գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար։ Ասեմ կանխարգելիչ գործողությունները որոնք են․ էն անգամ էլ եմ ասել․ ի միջի այլոց՝ էսօր բոլորն են դա ասում․ երբ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը բոլոր ոստիկաններին իր շուրջբոլորն ես հավաքում՝ իրեն պաշտպանելու համար, մյուսները մնում են անպաշտպան։ Նիկոլ Փաշինյանը, էն որ ասոմ էր հլու հնազանդ կկանգնեմ գնդակահարության պատի տակ, Հայաստանի ամենապաշտպանված մարդն է, իսկ ՀՀ քաղաքացին պաշտպանված չէ անգամ իր տան շեմին։ Մեր երկրում անվտանգ է մեկ հոգի, դա Նիկոլ Փաշինյանն է, որի շուրջ են կենտրոնացրել ամբողջ անվտանգությունը։

Մեր երկրում հանցավորության աննախադեպ մակարդակ է, կրիմինալը մարդ է ուտում, որովհետև իշխանությունը ողջ ուժային համակարգը ուղարկում է ընդդիմության հետևից։ Երբ իշխանության սրտի դատավորները կալանավորում են սրբազաններին, բայց կալանքից բաց են թողնում սպանություն իրականացրած քրեական հեղինակությանը, դա ազդակ է։ Ընդդիմադիր համայնքապետին սպանողը որ չբացահայտվի էլ, դա իշխանության համար կարևոր չէ, անգհանգիստ չեն․ իրենց համար կարևոր է, հանգիստ են իրենց զգում, կոմֆորտի մեջ են, որ Բագրատ սրբազանը նստած է, Արթուր Սարգսյանը նստած է, Միքայել Աջապահյանը նստած է, Սամվել Կարապետյանը նստած է, բողոսքի ակցիա անողներն ու կազմակերպողները նստած են։ Հանգիստ են, որ փողոցում աղմուկ չկա, քաղաքական թեմայով բողոքի ցույց չկա, էդ ա իրենց համար կարևորը։ Թե չէ մարդ սպանեցին, իրենց համար ի՞նչ։ Որ Նիկոլը 5 հազարին տարավ մահվան, օֆ արե՞ց։ Իսկ էդ մարդասպանին կարող է ոչ էլ գտնեն․ ո՞վ գիտի, գուցե միգուցե իշխանության համար կարևոր ծառայությո՞ւն ունի մատուցելու կամ մատուցել է։ Վարկած է։

Մարդիկ ասում են՝ մենք այս սպանության համար ուղիղ մեղադրում ենք Փաշինյանին, որովհետև երբ ասում է՝ կառավարությունը ես եմ, դատախազը ես եմ, ԱԺ նախագահը ես եմ, դատավորը ես եմ, սաղ ես եմ, իսկ ո՞վ է մարդասպանը․․․

Ժողովուրդ ջան, ես այս իրավիճակի համար չեմ զարմանում․ շատ ցավով արձանագրում եմ, որ արդարանում են այն բոլոր բացասական կանխատեսումները, որ արել եմ այս հաղորդման շրջանակներում։

Կարճ ասած՝ քաղբանտարկյալ Արմեն Գրիգորյանն ասում էր՝ Նիկոլին հանեք, որ էլ մարդ չմեռնի։ Նիկոլին չհանեցին, Արմենն ինքը մահացավ բանտում։ Հիմա նա մնում է, ու կրիմինալն ապրում է իր ոսկե տարիները․ երբեք մեր երկրում էսքան լավ չի զգացել իրեն կրիմինալը։ Ու վստահ եմ, Նիկոլից հետո չի էլ զգալու։ Սպանությունն ու մահը էնաքան սովորական են դարձել։

Նիկոլը ամեն օր ճոճում է պողպատե մուրճը․ մուրճը գործիք է, որով կարող ես կառուցել սիրուն բաներ․ մուրճը նաև գործիք է, որով կարող ես քանդել սիրուն կառուցածները։ Նիկոլի մուրճը քանդում է մեր երկիրը։ Սա է՞լ է թուրքական պատվեր»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>