«Լիակատար բարդակ ա»․ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում նրան են մեղադրում համայնքապետի սպանության համար
Երեկ գիշեր զինված հարձակվել են Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի մեքենայի վրա, ինչի արդյունքում սպանվել են նա և նրա ընկերը, ով ոստիկանության աշխատակից էր։
Առավոտ շուտ ֆեյսբուքյան էջում դատապարտել և ցավակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանը։ Սակայն գրառումը մեկնաբանողների մեծ մասը սպանության համար Փաշինյանին է մեղադրում՝ երկրում ամենաթողության մթնոլորտի պատճառով։
Yerevan.Today-ը առանձնացրել է բազմաթիվ բացասական մեկնաբանություններից մի քանիսը։

