Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Պատերազմ Արցախում
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին

Փարաքարում սպանությունների համար ողջ քաղաքական պատասխանատվությունն ընկնում է իշխանությունների և անձամբ՝ Նիկոլ Փաշինյանի վրա

Այս գիշեր  սպանվել է Փարաքար համայնքի ղեկավար, «Միասնություն» ընդդիմադիր դաշինքից ընտրված Վոլոդյա Գրիգորյանը՝   Արմավիրի մարզում գտնվող իր տան մոտ։

Նրա հետ սպանվել է նաև Արարատի մարզի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը, մեկ այլ վիրավոր՝ Արծրուն Գալստյանը տեղափոխվել է հիվանդանոց և վիրահատվել է:

Հիշեցնենք, որ սպանվել է մի մարդ, ով այս տարվա մարտի 30-ին մասնակցել էր Փարաքար համանքի ընտրություններին, ղեկավարել էր ընդդիմադիր «Միասնություն» դաշինքը և հաղթանակ էր տարել իշխանության թեկնածուի նկատմամբ:

Իշխանություններն այն ժամանակ ծանր էին տարել սույն պարտությունը, մանավանդ, որ միաժամանակ պարտվել էին նաև Գյումրիում:

Այս զուգահեռ գործընթացները  ցնցել էին, այն ժամանակ իշխանական բուրգը:

Եվ զարմանալի չէր, որ դրանից հետո իշխանությունը, չունենալով քաղաքական լուրջ այլընտրանքային գործիքակազմ, սկսեց իր ռեպրեսիվ գործողությունները ընդդիմության նկատմամբ:

Մեկ ամիս անց, մայիսի 6-ին այրվեց «Մայր Հայաստան»-ի անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջը պատկանող մեքենան՝ հենց իրենց տան մոտ: Ակնհայտ էր, որ դա կազմակերպված էր իշխանությունների կողմից, քանի որ մինչ այսօր այդ հանցագործության  կազմակերպիչը չի բացահայտվել:

Հետո, մայիսի վերջից սկսվեց գրոհը Հայ առաքելական եկեղեցու դեմ:

Հունիսին արդեն անցան բացահայտ բռնաճնշումների: Սկզբում ձերբակալեցին հայտնի գործարար Սամվել Կարապետյանին, իսկ հետո՝ շինծու գործեր սարքեցին երկու սրբազանների դեմ:

Իշխանությունների նյարդերը այնքան էին լարված, որ Նիկոլ Փաշինյանն սկսել էր կասկածել նաև իր նեղ շրջապատին՝ իր հանդեպ հավատարմության մեջ: Նա հայտարարում էր, որ իշխանությունն ինքն է, և ով իր հետ համաձայն չէ, պիտի հեռանա իշխանությունից:

Բոլորի համար հասկանալի է, որ գալիք խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանը շանս չունի հաղթելու, քանզի հանրային կարծիքը իր նկատմամբ արմատական ձևով փոխվել է:

Դա հասկանում են նաև իր թիմակիցները:

Փաշինյանին մնում է մեկ տարբերակ.փորձել վախի մթնոլորտ սերմանել հանրության մեջ իշխանությունների նկատմամբ:

Ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ Գրիգորյանի հետ սպանվել է նաև ոստիկանության ներկայացուցիչ: Իսկ այդ հանգամանքը խորը մտահոգություն է առաջացրել տեղի համայնքի բնակիչների շրջանում:

«Եթե  ընդդիմիդիրի հետ միասին, ոստիկանության ներկայացուցիչ են սպանում, այն էլ տան մոտ,  ապա դա վկայում է այն մասին, որ շարքային քաղաքացին առավել ևս  երաշխիք չի կարող ունենալ իր անվտանգության  պահպահման համար», - նշում են համայնքի բնակիչները:

Հասկանալի է, որ հենց այս խնդիրն է փորձում նաև լուծել իշխանությունը:

Ճիշտ է, Փաշինյանն դատապարտել է այս հանցագործությունը: Սակայն ի՞նչ պետք է նա աներ: Չդատապարտե՞ր, կամ արդարացնե՞ր այդ արարքը: Իհարկե՝ ոչ:

Վաղարշապատ համայնքի ընտրություններից առաջ, որն ի դեպ սահմանակից է Փարաքար համայնքին, Փաշինյանին շահավետ է նման տեսակետների տարածումը: Քանի որ դրանով վախի մթնոլորտը կարող է տարածվել նաև հարևան համայնքների վրա:

Այս տեսանկյունից բոլոր քաղաքական և հանրային գործիչների պարտքն է հրապարակավ դատապարտել այս  հանցագործությունը, իշխանությանը պատին դեմ տալ, որպեսզի այս հանցագործությունը բացահայտվի և թույլ չտալ, որ մարդկանց մոտ առաջ գա վախի մթնոլորտ:

Այդ մթնոլորտի հաստատումը մնացել է ներկայիս իշխանության միակ դաշնակիցը, քանզի առանց դրա նրանք այլևս ունակ չեն հաջողության հասնելու, թե՛ տեղի, և թե՛ հանրապետության մակարդակով:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>